Միգել Տրաուկո
|
| ||||||||||||
| Անձնական տվյալներ | ||||||||||||
| Ազգությունը | Պերուացի | |||||||||||
| Քաղաքացիությունը |
| |||||||||||
| Ծննդյան ամսաթիվ | օգոստոսի 25, 1992[1][2][3] (33 տարեկան) | |||||||||||
| Ծննդավայր | Տարապոտո, Սան Մարտին տարածաշրջան, Պերու | |||||||||||
| Հասակ | 175 սմ | |||||||||||
| Քաշ | 62 կգ | |||||||||||
| Դիրք | պաշտպան | |||||||||||
| Ակումբային տեղեկություններ | ||||||||||||
| Ներկա ակումբ | Ֆլամենգո | |||||||||||
| Համար | 12 | |||||||||||
|
| ||||||||||||
| Մասնագիտական կարիերա* | ||||||||||||
| Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||
| ||||||||||||
| Ազգային հավաքական | ||||||||||||
| ||||||||||||
|
| ||||||||||||
| * Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: | ||||||||||||
Միգել Անխել Տրաուկո Սաավեդրա (իսպ.՝ Miguel Ángel Trauco Saavedra, օգոստոսի 25, 1992[1][2][3], Տարապոտո, Սան Մարտին տարածաշրջան, Պերու) պերուացի ֆուտբոլիստ, Ֆլամենգո ակումբի և Պերուի հավաքականի պաշտպան։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Միգելը իր կարիերան սկսել է Ունիոն Կամերսիո ակումբում։ 2011 թվականի փետրվարի 13-ին Ալյանսա Լիմա ակումբի դեմ խաղում նա կատարեց իր առաջնաելույթը Պերուի առաջնությունում[4]։ Փետրվարի 20-ին Խուան Աուրիչ ակումբի դեմ խաղում Միգելը խփում է իր առաջնին գոլը Ունիոն Կամերսիո ակումբում[5]։ Բոլոր անցկացրած հինգ մրցաշրջաններում Միգելը ընդհանուր անցկացրել է 150 խաղ։
2016 թվականի սկզբին Միգելը տեղափոխվել է Ունիվերսիթարիո ակումբ։ Փետրվարի 7-ին Այկուչո ակումբի դեմ խաղի ժամանակ նա կատարել է իր առաջնախաղը նոր թիմի կազմում[6]։ Հոկտեմբերի 19-ին Ալյանսա Ատլետիկո ակումբի դեմ խաղի ժամանակ նա խփել է իր առաջին գոլը Ունիվերսիթիո ակումբի կազմում[7]։
2017 թվականի սկզբին Միգելը դարձել է բրազիլական Ֆլամենգո ակումբի խաղացող[8]։ Հունվարի 29-ին Կարիոկայի Լիգայի շրջանակներում՝ Բաովիստա ակումբի դեմ խաղի ժամանակ նա կատարել է իր առաջնայելութը նոր թիմի կազմում[9]։ Նույն խաղում Միգելը խփել է իր առաջին գոլը Ֆլամենգո ակումբում։ Մայիսի 13-ին Ատլետիկո Մանեյրո ակումբի դեմ ժաղի ժամանակ նա կատարել է իր առաջնախաղը բրազիլիական Սերիա Ա առաջնությունում[10]։
Միջազգային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]2014 թվականի օգոստոսի 7-ին նա Պանամա ակումբի դեմ ընկերական խաղի ժամանակ նա կատարել է իր առաջնաելույթը Պերուի հավաքականում, փոխարինման դուրս գալով երկրորդ խաղակեսում՝ Յոտունա Յոսիմարայի հետ[11]։
2016 թվականի ամռանը Միգելը մասնակցել է Ակերիկայի գավաթին՝ որը կայացել է ԱՄՆ-ում։ Մրցաշրջանում նա խաղացել է Հայիթի[12], Էկվադորի[13], Բրազիլիայի[14] և Կոլումբիայի հավաքականների հետ խաղերում[15]։
Ծանոթագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Soccerway(բազմ․)
- ↑ 2,0 2,1 FIFA.com / FIFA
- ↑ 3,0 3,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ «Альянса Лима VS. Унион Комерсио 4:1» (անգլերեն). soccerway.com. 2011 թ․ փետրվարի 13.
- ↑ «Хуан Аурич VS. Унион Комерсио 3:2» (անգլերեն). soccerway.com. 2011 թ․ փետրվարի 20.
- ↑ «Аякучо VS. Университарио 2:5» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ փետրվարի 7.
- ↑ «Альянса Атлетико VS. Университарио 1:3» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ հոկտեմբերի 19.
- ↑ «Flamengo anuncia Miguel Trauco como primeiro reforço de 2017» (պորտուգալերեն). Globo. 2016 թ․ դեկտեմբերի 14.
- ↑ «Фламенго VS. Боависта Сакуарема 4:1» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ հունվարի 29.
- ↑ «Фламенго VS. Атлетико Минейро 1:1» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ մայիսի 13.
- ↑ «Перу VS. Панама 3:0» (անգլերեն). soccerway.com. 2014 թ․ օգոստոսի 7.
- ↑ «Гаити VS. Перу 0:1» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ հունիսի 5.
- ↑ «Эквадор VS. Перу 2:2» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ հունիսի 9.
- ↑ «Бразилия VS. Перу 0:1» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ հունիսի 13.
- ↑ «Колумбия VS. Перу 0:0» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ հունիսի 18.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միգել Տրաուկո» հոդվածին։ |
|