Անդերսոն Սանտամարիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անդերսոն Սանտամարիա
Anderson Santamaría Bardales
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Պերու
Ծննդյան ամսաթիվ հունվարի 10, 1992(1992-01-10)[1] (32 տարեկան)
Ծննդավայր Սանտյագո, Չիլի
Հասակ 183 սմ
Քաշ 81 կգ
Դիրք պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Պուեբլա
Համար 26
Պատանեկան կարիերա
Պերու Դեպորտիվո Մունիսիպալ

Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2010—2012 Պերու Այակուչո 57 (2)
2013—2015 Պերու Լեոն դե Ուանուկո 74(13)
2016—2017 Պերու Մելգար
Ազգային հավաքական
2017—այժմ Պերու Պերու 8 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Անդերսոն Սանտամարիա Բարդալես (իսպ.՝ Anderson Santamaría Bardales, հունվարի 10, 1992(1992-01-10)[1], Սանտյագո, Չիլի), պերուացի ֆուտբոլիստ, «Պուեբլա» ակումբի և Պերուի ազգային հավաքականի պաշտպան։ 2018 թվականի աշխարհի առաջնություն մասնակից։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սանտամարիան «Դեպորտիվո Մուսինիսիպալ» ակումբի սան է։ 2010 թվականին պայմանագիր է կնքել «Այակուչո» ակումբի հետ։ Օգոստոնի 29-ին «Խոսե Գալվես» ակումբի դեմ խաղի ժամանակ կատարել է իր նորամուտը Պերուի առաջնությունում[2]։ 2013 թվականի մայիսի 3-ին «Սիենսիանո» ակումբի դեմ խաղի ժամանակ Սանտամարիան խփել է իր առաջին գոլը «Այակուչո» ակումբի կազմում[3]։

2013 թվականի սկզբին Սանտամարիան տեղափոխվել է «Լեոն դե Ուանուկո» ակումբի կազմ։ Փետրվարի 9-ին Սանտամարիան իր նախկին ակումբի՝ «Այակուչոյի» դեմ խաղի ժամանակ կատարել է իր նորամուտը նոր ակումբի կազմում[4]։ 2014 թվականի ապրիլի 20-ին Պերուի գավաթի խաղարկության ժամանակ «Խուան Աուրիչ» ակումբի դեմ խաղի ժամանակ Սանտամարիան խփել է իր առաջին գոլը «Լեոն դե Ուանուկո» ակումբի կազմում[5]։

2016 թվականի սկզբին Սանտամարիան միացել է խաղալ «Մելգար» ակումբին։ Փետրվարի 10-ին «Սպորտինգ Կրիստալ» ակումբի դեմ խաղի ժամանակ նա կատարել է իր նորամուտը նոր ակումբի կազմում[6]։ Մայիսի 6-ին «Ունիվերսիտարիո» ակումբի դեմ խաղի ժամանակ Սանտամարիան խփել է իր առաջին գոլը «Մելգար» ակումբի կազմում[7]։ 2018 թվականի սկզբին Սանտամարիան տեղափոխվել է մեքսիկական «Պուեբլա» ակումբի կազմ։ Հունվարի 20-ին «Վերակրուս» ակումբի դեմ խաղի ժամանակ նա կատարել է իր նորամուտը Մեքսիկայի առաջնությունում[8]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի հունիսի 14-ին Ճամայկայի ազգային հավաքականի դեմ ընկերական խաղի ժամանակ Սանտամարիան կատարել է իր նորամուտը Պերուի ազգային հավաքականի կազմում[9]։

2018 թվականին Սանտամարիան ընդգրկվել է հավաքականի կազմում՝ մասնակցելու 208 թվականի աշխարհի առաջնությանը, որն անցկացվում էր Ռուսաստանում։ Մրցաշարի ընթացքում նա մասնակցել է Ֆրանսիայի[10] և Ավստրիալիայի[11] հավաքականների դեմ խաղերին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Այակուչո VS. Խոսե Գալվես 2:0» (անգլերեն). soccerway.com. 2010 թ․ օգոստոսի 29.
  3. «Սիենսիանո VS. Այակուչո 1:2» (անգլերեն). soccerway.com. 2012 թ․ մայիսի 3.
  4. «Այակուչո VS. Լեոն դե Ուանուկո 2:0» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ փետրվարի 9.
  5. «Լեոն դե Ուանուկո VS. Խուան Աուրիչ 1:1» (անգլերեն). soccerway.com. 2014 թ․ ապրիլի 20.
  6. «Մելգար VS. Սպորտինգ Կրիստալ 1:2» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ փետրվարի 10.
  7. «Ունիվերսիտարիո VS. Մելգար 1:3» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ մայիսի 6.
  8. «Պուեբլա VS. Վերակրուս 2:0» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ հունվարի 20.
  9. «Պերու VS. Ճամայկա 3:1» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ հունիսի 14.
  10. «Ֆրանսիա VS. Պերու 1:0» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ հունիսի 16.
  11. «Ավստրալիա VS. Պերու 0:2» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ հունիսի 26.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]