Անդրեա Ֆավիլի
![]() | |||
Անձնական տվյալներ | |||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | մայիսի 17, 1997[1][2] (26 տարեկան) | ||
Ծննդավայր | Պիզա, Տոսկանա, Իտալիա | ||
Հասակ | 191 սմ | ||
Քաշ | 78 կգ | ||
Դիրք | կենտրոնական հարձակվող | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ |
![]() | ||
Համար | 30 | ||
Պատանեկան կարիերա | |||
2013-2015 |
![]() | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2015-2017 |
![]() | 0 | (0) |
2015-2016 |
→ ![]() | 1 | (0) |
2016-2017 |
→ ![]() | 30 | (8) |
2017-2018 |
![]() | 12 | (5) |
2018-2019 |
![]() | 0 | (0) |
2018-2019 |
→ ![]() | 5 | (0) |
2019-ներկա |
![]() | 4 | (0) |
Ազգային հավաքական‡ | |||
2015 |
![]() | 3 | (1) |
2015-2016 |
![]() | 12 | (5) |
2016-2017 |
![]() | 10 | (1) |
2017-2018 |
![]() | 9 | (1) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Անդրեա Ֆավիլի (իտալերեն՝ Andrea Favilli, մայիսի 17, 1997[1][2], Պիզա, Տոսկանա, Իտալիա), իտալացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Ջենոայի կազմում։ Խաղում է կենտրոնական հարձակվողի դիրքում[3]։
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Լիվորնո[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆավիլին Լիվորնոյի ակադեմիայի սան է։ 2015 թվականի փետրվարի 2-ին նա վարձավճարով միացավ Յուվենտուսին[4] և սկսեց հանդես գալ ակումբի երիտասարդական թիմի կազմում։ Իր դեբյուտը Սերիա A-ում նշեց 2016 թվականի փետրվարի 7-ին՝ փոխարինելով Ալվարո Մորատային Ֆրոզինոնեի դեմ խաղում[5]։ Սա դարձավ Ֆավիլիի միակ հանդիպումը Յուվենտուսի առաջին թիմի կազմում[6]։
Ասկոլի[խմբագրել | խմբագրել կոդը]
2016 թվականի օգոստոսի 31-ին Ֆավիլին 1 տարվա վարձավճարով տեղափոխվեց Ասկոլի[7][8]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց սեպտեմբերի 10-ին՝ փոխարինման մտնելով ՍՊԱԼ-ի դեմ խաղում[9]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց դեկտեմբերի 13-ին՝ Վիրտուս Էնտելայի դեմ խաղում[10]։ Դեկտեմբերի 30-ին Ֆավիլին խփեց Տերնանայի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[11]։ 2017 թվականի փետրվարի 11-ին նա դուբլ ձևակերպեց Տրապանիի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով[12]։ Ապրիլի 8-ին իտալացին գոլ խփեց Ֆրոզինոնեի դեմ հանդիպման ավելացված ժամանակում՝ փրկելով Ասկոլիին պարտությունից[13]։ 2016-17 մրցաշրջանում Ֆավիլին անցկացրեց 30 հանդիպում՝ դառնալով 8 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
2017 թվականի ամռանը Ասկոլին գնեց Ֆավիլիի լրիվ տրանսֆերը 3 միլիոն եվրոյի դիմաց[14]։ Օգոստոսի 5-ին նա դուբլ ձևակերպեց Իտալիայի գավաթի Յուվե Ստաբիայի դեմ խաղում[15]։ Օգոստոսի 12-ին իտալացին գոլի հեղինակ դարձավ Իտալիայի գավաթի հաջորդ փուլի Կիևոյի դեմ խաղում, սակայն Ասկոլին պարտվեց 2-1 հաշվով և դուրս մնաց գավաթից[16]։ Հոկտեմբերի 14-ին Ֆավիլին 2 գոլ խփեց Վենեցիայի դեմ խաղում[17]։ Նոյեմբերի 4-ին իտալացին գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Կարպիի դեմ խաղում[18]։ Նոյեմբերի 18-ին նա վնասվածք ստացավ Պարմայի դեմ խաղի 16-րդ րոպեին[19] և բաց թողեց մրցաշրջանի շարունակությունը։ Ասկոլիի կազմում Ֆավիլին անցկացրեց 44 հանդիպում՝ դառնալով 16 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
Ջենոա[խմբագրել | խմբագրել կոդը]
2018 թվականի հունիսի 15-ին Ֆավիլին 7․5 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց Յուվենտուս[20][21][22][23]։ Օգոստոսի 10-ին նա 1 տարվա վարձավճարով միացավ Ջենոային[24][25][26][27]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց սեպտեմբերի 2-ին՝ փոխարինման մտնելով Սասուոլոյի դեմ խաղում և այս խաղում դառնալով գոլային փոխանցման հեղինակ[28]։ 2019 թվականի փետրվարի 1-ին Ջենոան գնեց Ֆավիլիի լրիվ տրանսֆերը[29][30]։ 2018-19 մրցաշրջանում իտալացին անցկացրեց 6 հանդիպում[29]։
Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆավիլին ներկայացրել է Իտալիան տարբեր տարիքային երիտասարդական հավաքականներում։ 2016 թվականին նա մինչև 19 տարեկանների հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը՝ անցկացնելով 4 հանդիպում և դառնալով 2 գոլային փոխանցման հեղինակ[31]։ Իտալիան հասավ մրցաշարի եզրափակիչ, որտեղ 4-0 հաշվով պարտվեց Ֆրանսիային[32][33]։ 2017 թվականին Ֆավիլին մասնակցեց Մ20 աշխարհի առաջնությանը՝ խաղադաշտ դուրս գալով բոլոր 7 հանդիպումներում[34]։ Նա գոլ խփեց Հարավաֆրիկյան Հանրապետության դեմ խաղում[35][36] և դարձավ 3 գոլային փոխանցման հեղինակ, իսկ Իտալիան զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը մրցաշարում՝ 3-րդ տեղի համար հանդիպման հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում հաղթելով Ուրուգվային[37][38]։
Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2019 թվականի հոկտեմբերի 10-ի դրությամբ[39]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Յուվենտուս (վարձավճար) | 2015–16 | Սերիա A | 1 | 0 | 0 | 0 | — | 1 | 0 | |||
Ասկոլի | 2016–17 | Սերիա B | 30 | 8 | 0 | 0 | 30 | 8 | ||||
2017–18 | 12 | 5 | 2 | 3 | 14 | 8 | ||||||
Ընդհանուր | 42 | 13 | 2 | 3 | 0 | 0 | 0 | 0 | 44 | 16 | ||
Ջենոա | 2018–19 | Սերիա A | 6 | 0 | 0 | 0 | — | 6 | 0 | |||
2019–20 | 3 | 0 | 1 | 0 | 4 | 0 | ||||||
Ընդհանուր | 9 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 10 | 0 | ||
Կարիերայի ընդհանուր | 52 | 13 | 3 | 3 | 0 | 0 | 0 | 0 | 55 | 16 |
Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]
Յուվենտուս
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 As (իսպ.) — Madrid: Grupo PRISA, 1967.
- ↑ «Italy - A. Favilli - Profile with news, career statistics and history - Soccerway»։ int.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-10-28
- ↑ «A.S. Livorno Calcio - Andrea Favilli passa alla Juventus F.C.»։ 2016-08-15։ Արխիվացված է օրիգինալից 2016-08-15-ին։ Վերցված է 2018-10-28
- ↑ «Frosinone Calcio - Juventus FC, Feb 7, 2016 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-10-28
- ↑ «Andrea Favilli | Football Stats | Juventus | Season 2015/2016 | Soccer Base»։ www.soccerbase.com (անգլերեն)։ Վերցված է 2018-10-29
- ↑ SpA Ascoli Calcio 1898 FC։ «Mercato: ufficiale Andrea Favilli»։ Արխիվացված է օրիգինալից 2020-10-31-ին։ Վերցված է 2018-10-29
- ↑ «Livorno, UFFICIALE: Favilli all'Ascoli»։ Calciomercato.com | Tutte le news sul calcio in tempo reale։ Վերցված է 2018-10-28
- ↑ «Ascoli Calcio - SPAL 2013, Sep 10, 2016 - Serie B - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-10-28
- ↑ «Ascoli Calcio - Virtus Entella, Dec 13, 2016 - Serie B - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-10-28
- ↑ «Ternana Calcio - Ascoli Calcio, Dec 30, 2016 - Serie B - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-10-28
- ↑ «Ascoli Calcio - Trapani Calcio, Feb 11, 2017 - Serie B - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-10-28
- ↑ «Ascoli Calcio - Frosinone Calcio, Apr 8, 2017 - Serie B - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-10-28
- ↑ «UFFICIALE: Livorno, l'Ascoli ha riscattato Favilli - Tutto Lega Pro»։ 2017-06-23։ Արխիվացված է օրիգինալից 2017-06-23-ին։ Վերցված է 2018-10-28
- ↑ «Ascoli Calcio - SS Juve Stabia, Aug 5, 2017 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-10-28
- ↑ «Chievo Verona - Ascoli Calcio, Aug 12, 2017 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-10-28
- ↑ «Ascoli Calcio - Venezia FC, Oct 14, 2017 - Serie B - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-10-28
- ↑ «Carpi FC 1909 - Ascoli Calcio, Nov 4, 2017 - Serie B - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-10-28
- ↑ «Parma Calcio 1913 - Ascoli Calcio, Nov 18, 2017 - Serie B - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-10-28
- ↑ «Andrea Favilli returns - Juventus.com»։ Juventus.com։ Վերցված է 2018-10-29
- ↑ «Transfer news: Andrea Favilli completes Juventus return in €7.5m deal | Goal.com» (անգլերեն)։ Վերցված է 2018-10-29(չաշխատող հղում)
- ↑ AS Diario (2018-06-15)։ «Andrea Favilli completes Juventus return»։ AS.com (անգլերեն)։ Վերցված է 2018-10-29
- ↑ «Official: Favilli back to Juventus | Football Italia»։ www.football-italia.net։ Վերցված է 2018-10-29
- ↑ «Juventus salutes Andrea Favilli - Juventus.com»։ Juventus.com։ Վերցված է 2018-10-28
- ↑ «Official: Genoa sign Favilli | Football Italia»։ www.football-italia.net։ Վերցված է 2018-10-29
- ↑ Editorial Reuters։ «BRIEF-Juventus Sends Andrea Favilli On Loan To Genoa Cricket And...»։ U.S. (en-US)։ Վերցված է 2018-10-29
- ↑ «Andrea Favilli completes his loan move to Genoa Andrea Favilli completes his loan move to Genoa»։ Onefootball English (en-GB)։ 2018-08-11։ Վերցված է 2018-10-29
- ↑ «US Sassuolo - Genoa CFC, Sep 2, 2018 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-10-28
- ↑ 29,0 29,1 «Favilli to Genoa made permanent | Football Italia»։ www.football-italia.net։ Վերցված է 2019-10-10
- ↑ «Juve-Genoa: Deal adjusted for Andrea Favilli»։ Calciomercato.com | Tutte le news sul calcio in tempo reale (անգլերեն)։ Վերցված է 2019-10-10
- ↑ uefa.com։ «Under-19 - Technical report - Team analysis - Italy – UEFA.com»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2018-10-29
- ↑ «France U19 - Italy U19, Jul 24, 2016 - European U19 Championship 2016 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-10-28
- ↑ UEFA.com։ «Under-19 - Imperious France take third Under-19 title»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2018-10-29
- ↑ FIFA.com։ «FIFA U-20 World Cup Korea Republic 2017 - Italy - FIFA.com»։ www.fifa.com (en-GB)։ Արխիվացված է օրիգինալից 2019-04-27-ին։ Վերցված է 2018-10-29
- ↑ «South Africa U20 - Italy U20, May 24, 2017 - U-20 World Cup 2017 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-10-28
- ↑ FIFA.com։ «Italy back on track with South Africa win»։ www.fifa.com (en-GB)։ Արխիվացված է օրիգինալից 2020-10-21-ին։ Վերցված է 2018-10-29
- ↑ «Uruguay U20 - Italy U20, Jun 11, 2017 - U-20 World Cup 2017 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-10-28
- ↑ FIFA.com։ «Italy beat Uruguay on penalties to finish third»։ www.fifa.com (en-GB)։ Արխիվացված է օրիգինալից 2020-10-21-ին։ Վերցված է 2018-10-29
- ↑ «Andrea Favilli»։ worldfootball.net (en-GB)։ Վերցված է 2018-10-29
- ↑ «Juventus win fifth straight Serie A title as Napoli lose to Roma»։ BBC Sport (en-GB)։ 2016-04-25։ Վերցված է 2018-10-29
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Անդրեա Ֆավիլի Վիքիպահեստում |
---|
- Ֆավիլիի պաշտոնական Ֆեյսբուքի էջը
- Ֆավիլիի պաշտոնական Ինստագրամի էջը
- Ֆավիլին transfermarkt-ում
- Ֆավիլին soccerbase.com-ում
- Ֆավիլին WhoScored.com կայքում
- Ֆավիլին Յուվենտուսի պաշտոնական կայքում Archived 2018-11-11 at the Wayback Machine.
- Ֆավիլին Ջենոայի պաշտոնական կայքում
- Ֆավիլին Սերիա A-ի պաշտոնական կայքում Archived 2018-10-27 at the Wayback Machine.
- Ֆավիլին ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում
|
|