Անդրեյ Ռադու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Անդրեյ Ռադու
Andrei Radu
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Andrei Ionuț Radu
Քաղաքացիությունը Ռումինիա Ռումինիա
Ծննդյան ամսաթիվ մայիսի 28, 1997(1997-05-28)[1] (22 տարեկան)
Ծննդավայր Բուխարեստ, Ռումինիա
Հասակ 188 սմ
Քաշ 70 կգ
Դիրք դարպասապահ
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իտալիա Ջենոա
(վարձավճարով Ինտեր Միլանից)
Համար 97
Պատանեկան կարիերա
Ռումինիա Վիտորուլ Բուխարեստ
2008-2012 Ռումինիա Ստյաուա Բուխարեստ
2012-2013 Ռումինիա Դինամո Բուխարեստ
2013 Իտալիա Պերգոլետեզե
2013-2017 Իտալիա Ինտեր Միլան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2015-ներկա Իտալիա Ինտեր Միլան 1 (0)
2017-2018   Իտալիա Ավելինո 22 (0)
2018-ներկա   Իտալիա Ջենոա 40 (0)
Ազգային հավաքական
2017-2019 Ռումինիա Ռումինիա Մ21 17 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հոկտեմբերի 14-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հոկտեմբերի 14-ի, 2019

Անդրեյ Յոնուց Ռադու (ռում.՝ Andrei Ionuț Radu, մայիսի 28, 1997(1997-05-28)[1], Բուխարեստ, Ռումինիա), ռումինացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս Ինտեր Միլանից վարձավճարով հանդես է գալիս Ջենոայի և Ռումինիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է դարպասապահի դիրքում[2]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինտեր Միլան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռադուն ֆուտբոլիստի կարիերան սկսել է Ռումինիայում՝ հանդես գալով Վիտորուլ Բուխարեստի, Ստյաուա Բուխարեստի և Դինամո Բուխարեստի ակադեմիաներում։ 2013 թվականին նա տեղափոխվեց Իտալիա, որտեղ կարճ ժամանակ Պերգոլետեզեում խաղալուց հետո միացավ Ինտեր Միլանի երիտասարդական թիմին[3]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը Ռադուն նշեց 2016 թվականի մայիսի 14-ին՝ փոխարինելով Խուան Պաբլո Կարիսոյին Սասուոլոյի դեմ խաղում[4][5]։ Հոկտեմբերի 4-ին ռումինացին երկարաձգեց իր պայմանագիրը Ինտերի հետ մինչև 2020 թվականը[6][7][8][9]։ Ռադուն բաց թողեց 2016-17 մրցաշրջանի մեծ մասը ուսի վնասվածքի պատճառով։

2017 թվականի հուլիսի 15-ին Ռադուն 1 տարվա վարձավճարով միացավ Ավելինոյին[10][11]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց օգոստոսի 6-ին՝ Իտալիայի գավաթի Մատերայի դեմ խաղում[12]։ Առաջին հանդիպումը Սերիա B-ում անցկացրեց սեպտեմբերի 18-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Վենեցիայի դեմ խաղում[13]։ Հոկտեմբերի 24-ին՝ Պրո Վերչելիի դեմ խաղում ռումինացին առաջին անգամ պահեց իր դարպասը անառիկ՝ օգնելով իր թիմին հաղթել 1-0 հաշվով[14]։ Ավելինոյի կազմում Ռադուն անցկացրեց 24 հանդիպում՝ բաց թողելով 30 գնդակ։

Ջենոա[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի հունիսի 29-ին Ռադուն 1 տարվա վարձավճարով տեղափոխվեց Ջենոա[15][16]։ Մրցաշրջանի առաջին 4 խաղերում թիմի հիմնական դարպասապահը Ֆեդերիկո Մարկետին էր, սակայն դրանից հետո ռումինացին հաստատեց իր դիրքը Ջենոայի մեկնարկային կազմում։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց սեպտեմբերի 26-ին՝ Կիևոյի դեմ խաղում՝ այս խաղում պահելով իր դարպասը անառիկ[17]։ 2019 թվականի հունվարին ռումինացին ՈՒԵՖԱ-ի կողմից ընդգրկվեց Եվրոպայի 50 լավագույն երիտասարդ ֆուտբոլիստների ցանկում, որոնք իրենց առաջին մրցաշրջանն էին անցկացնում բարձրագույն մակարդակում[18]։ Թեև այս մրցաշրջանում Ջենոան 3 մարզիչ փոխեց, Ռադուն մնաց թիմի հիմնական դարպասապահը՝ անցկացնելով 33 հանդիպում և բաց թողելով 46 գնդակ[19]։

2019 թվականի հունիսին Ջենոան ցանկացավ գնել Ռադուի լրիվ տրանսֆերը 8 միլիոն եվրոյի դիմաց, սակայն Ինտերը միանգամից հետ գնեց նրան 12 միլիոն եվրոյով[20][21]։ 2019-20 մրցաշրջանում ռումինացին վարձավճարով վերադարձավ Ջենոա[22]։ Սեպտեմբերի 1-ին նա գոլային փոխանցում տվեց Քրիստիան Կուամեին Ֆիորենտինայի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով[23][24]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռադուն ներկայացրել է Ռումինիան մինչև 21 տարեկանների երիտասարդական հավաքականի կազմում[25]։ 2019 թվականի հունիսին նա որպես Մ21 հավաքականի ավագ մասնակցեց Եվրոպայի առաջնությանը[26]՝ անցկացնելով 4 հանդիպում և բաց թողելով 7 գնդակ։ Ռումինիան հասավ մրցաշարի կիսաեզրափակիչ, որտեղ 4-2 հաշվով պարտվեց Գերմանիային[27][28]։

Ռումինիայի ազգային հավաքական Ռադուն առաջին անգամ հրավիրվեց 2019 թվականի հունիսին՝ Նորվեգիայի և Մալթայի դեմ խաղերի համար[29][30], սակայն այս հանդիպումներում խաղադաշտ դուրս չեկավ[31][32]։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի հոկտեմբերի 14-ի դրությամբ[33]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Ինտեր Միլան 2015–16 Սերիա A 1 0 0 0 0 0 1 0
Ավելինո (վարձավճար) 2017–18 Սերիա B 22 0 2 0 24 0
Ջենոա (վարձավճար) 2018–19 Սերիա A 33 0 0 0 33 0
2019–20 7 0 1 0 8 0
Ընդհանուր 40 0 1 0 0 0 0 0 41 0
Կարիերայի ընդհանուր 63 0 3 0 0 0 0 0 66 0

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com — 2000.
  2. «Romania - I. Radu - Profile with news, career statistics and history - Soccerway»։ int.soccerway.com։ Վերցված է 2019-10-14 
  3. «OFICIAL: Inter l-a achiziționat pe fostul portar al lui Dinamo, Andrei Ionuț Radu»։ Prosport (ռումիներեն)։ 2013-08-14։ Վերցված է 2019-10-14 
  4. «US Sassuolo - Inter Milan, May 14, 2016 - Serie A - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-10-14 
  5. «Inter Milan end Serie A wearily»։ ESPN.com (անգլերեն)։ 2016-05-15։ Վերցված է 2019-10-14 
  6. «Rising Inter star Radu signs new contract»։ FourFourTwo (անգլերեն)։ 2016-10-04։ Վերցված է 2019-10-14 
  7. «Ionut Radu extends through to 2020»։ Sempreinter (en-US)։ 2016-10-04։ Վերցված է 2019-10-14 
  8. «OFFICIAL - INTER goalkeeper Radu extends until 2020»։ GhanaSoccernet (անգլերեն)։ Վերցված է 2019-10-14 
  9. «Radu nerazzurro fino al 2020»։ FC Internazionale - Inter Milan։ Վերցված է 2019-10-14 
  10. «Radu a titolo temporaneo all'Avellino»։ FC Internazionale - Inter Milan։ Վերցված է 2019-10-14 
  11. «OFFICIAL: Inter’s Radu joins Serie B side, Avellino, on loan»։ sempreinter.com։ Վերցված է 2019-10-14 
  12. «US Avellino 1912 - SS Matera Calcio, Aug 6, 2017 - Coppa Italia - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-10-14 
  13. «US Avellino 1912 - Venezia FC, Sep 18, 2017 - Serie B - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-10-14 
  14. «US Avellino 1912 - FC Pro Vercelli 1892, Oct 24, 2017 - Serie B - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-10-14 
  15. «Radu makes Genoa switch»։ FC Internazionale - Inter Milan։ Վերցված է 2019-10-14 
  16. «Official | Genoa sign Ionuț Radu and Federico Valietti from Inter Milan | Get Italian Football News»։ www.getfootballnewsitaly.com։ Վերցված է 2019-10-14 
  17. «Genoa CFC - Chievo Verona, Sep 26, 2018 - Serie A - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-10-14 
  18. UEFA.com։ «50 for the future: UEFA.com's ones to watch for 2019»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2019-10-14 
  19. «Ionut Radu | Football Stats | Inter Milan | Season 2018/2019 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2019-10-14 
  20. «Ionut Radu signs for Inter and is subsequently loaned out»։ FC Internazionale - Inter Milan։ Վերցված է 2019-10-14 
  21. «Official: Inter activate buy-back clause in Radu's contract»։ Calciomercato.com | Tutte le news sul calcio in tempo reale (անգլերեն)։ Վերցված է 2019-10-14 
  22. «Radu loaned back to Genoa | Football Italia»։ www.football-italia.net։ Վերցված է 2019-10-14 
  23. «Genoa CFC - ACF Fiorentina, Sep 1, 2019 - Serie A - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-10-14 
  24. «Fiorentina downed by a Christian double in Genoa | Forza Italian Football»։ forzaitalianfootball.com (անգլերեն)։ Վերցված է 2019-10-14 
  25. Onefootball։ «Ionut Radu Is The Future Of The Goalkeeping Position For Inter»։ Onefootball (անգլերեն)։ Վերցված է 2019-10-14 
  26. «All the squads for the European Under-21 Championship 2019»։ The Sun (en-GB)։ 2019-06-21։ Վերցված է 2019-10-14 
  27. «Germany U21 - Romania U21, Jun 27, 2019 - 2019 European Under-21 Football Championship - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-10-14 
  28. UEFA.com։ «Germany-Romania | Under-21»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2019-10-14 
  29. «Cosmin Contra names Romania squad»։ maltafootball.com (en-GB)։ 2019-05-31։ Վերցված է 2019-10-14 
  30. «"This is the cake!" Ionuţ Radu received the best news after a fantastic season: "I never thought of that!" Goalkeeper reaction»։ Afaae (en-US)։ Վերցված է 2019-10-14 
  31. «Norway - Romania, Jun 7, 2019 - European Qualifiers - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-10-14 
  32. «Malta - Romania, Jun 10, 2019 - European Qualifiers - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-10-14 
  33. «Ionuț Radu»։ worldfootball.net (անգլերեն)։ Վերցված է 2019-10-14 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]