Անտոնիո Սանաբրիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Անտոնիո Սանաբրիա
Toni Sanabria.jpg
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Առնալդո Անտոնիո Սանաբրիա Այալա
Ազգությունը Պարագվայցի
Քաղաքացիությունը Flag of Paraguay (reverse).svg Պարագվայ
Ծննդյան ամսաթիվ մարտի 4, 1996 (23 տարեկան)
Ծննդավայր Սան Լորենսո, Պարագվայ Պարագվայ
Հասակ 180 սմ
Քաշ 71 կգ
Դիրք Հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իսպանիա Սպորտինգ Խիխոն
Համար 20
Պատանեկան կարիերա
2004-2007 Պարագվայ Սեռո Պորտենյո
2007-2009 Իսպանիա Լա Բլանկա Սուբուր
2009-2014 Իսպանիա Բարսելոնա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2013-2014 Իսպանիա Բարսելոնա Բ 10 (3)
2014- Իտալիա Ռոմա 2 (0)
2014   Իտալիա Սասսուոլո 2 (0)
2015-   Իսպանիա Սպորտինգ Խիխոն 15 (10)
Ազգային հավաքական
2013 Պարագվայ Պարագվայ Մ-17 9 (6)
2013- Պարագվայ Պարագվայ Մ-20 4 (0)
2013– Պարագվայ Պարագվայ 5 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ Փետրվարի 1, 2016:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ Հունվարի 16, 2016

Առնալդո Անտոնիո Սանաբրիա Այալա (իսպ.՝ Arnaldo Antonio Sanabria Ayala մարտի 4, 1996 թ, Սան Լորենսո), պարագվայցի ֆուտբոլիստ, Ռոմա ֆուտբոլային ակումբի և Պարագվայի հավաքականի հարձակվող։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտոնիոն իր կարիերան սկսել է մինի-ֆուտբոլում, որտեղից և հայտնվել է մեծ ֆուտբոլում։ 2004 թվականին Սանաբրիան ընդունվել է Սան Լորենսո ակումբի ակադեմիա[1]։ 2007 թվականին ֆուտբոլիստը ընտանիքի հետ միասին տեղափոխվում է Իսպանիա, որտեղ սկսում է մարզվել ֆուտբոլային չափանիշներով համեստ Լա Բլանկա Սուբուր թիմի կազմում։ Այդ թիմի կազմում Անտոնիոյին հաջողվում է մեկ մրցաշրջանի ընթացքում դառնալ 70 գոլի հեղինակ, նման հաջողությունից հետո ֆուտբոլիստի վրա աչք են դնում Մադրիդի Ռեալը և կատալոնական Բարսելոնան։

2009 թվականին՝ 13 տարեկան հասակաում Սանաբրիան միանում է Բարսելոնայի ակադեմիային[2]։ 2 տարի անց Սանաբրիան 28 խաղում խփելով 26 գնդակ դառնում է «Կադետե А» կատեգորիայի լավագույն ռմբարկու։ 2012 թվականին Անտոնիոն արդեն մարզվում էր ավագ թիմի հետ[3]։ 2014 թվականի հունվարին Սանաբրիան լքեց կատալոնական ակումբը և տեղափոխվեց իտալական Ռոմա[4], վերջինս ֆուտբոլիստին միանգամից վարձավճարով տվեց Սասսուլոյին մինչև 2013/14 մրցաշրջանի ավարտը։ 2014/15 մրցաշրջանում Սանաբրիան հայտավորված է Ռոմայի կազմում։

Արտաքին Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաղապար:Ռոմա ՖԱ ներկա թիմը