Ֆեդերիկո Մարկետի
![]() Մարկետին Իտալիայի հավաքականի կազմում 2013 թվականին | |||
Անձնական տվյալներ | |||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 7, 1983[1][2] (40 տարեկան) | ||
Ծննդավայր | Բասանո դել Գրապա, Վիչենցա, Վենետո, Իտալիա | ||
Հասակ | 190 սմ | ||
Քաշ | 83 կգ | ||
Դիրք | դարպասապահ | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ |
![]() | ||
Համար | 22 | ||
Պատանեկան կարիերա | |||
![]() | |||
![]() | |||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2002-2005 |
![]() | 1 | (0) |
2002-2003 |
→ ![]() | 34 | (0) |
2003-2004 |
→ ![]() | 0 | (0) |
2004 |
→ ![]() | 0 | (0) |
2004-2005 |
→ ![]() | 13 | (0) |
2005-2006 |
![]() | 28 | (0) |
2006-2008 |
![]() | 45 | (0) |
2008-2011 |
![]() | 68 | (0) |
2011-2018 |
![]() | 161 | (0) |
2018-ներկա |
![]() | 4 | (0) |
Ազգային հավաքական‡ | |||
2009-ներկա |
![]() | 11 | (0) |
| |||
Պարգևներ
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Ֆեդերիկո Մարկետի (իտալերեն՝ Federico Marchetti, փետրվարի 7, 1983[1][2], Բասանո դել Գրապա, Վիչենցա, Վենետո, Իտալիա), իտալացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Լացիոյի կազմում։ Խաղում է դարպասապահի դիրքում[3]։ Նախկինում հանդես է եկել Իտալիայի ազգային հավաքականում և նրա կազմում մասնակցել 2010 թվականի աշխարհի առաջնությանը[4], 2013 թվականի Կոնֆեդերացիաների գավաթին[5] ու 2016 թվականի Եվրոպայի առաջնությանը[6]։
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Վաղ կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարկետին Տորինոյի ակադեմիայի սան է։ 2002-03 մրցաշրջանը նա վարձավճարով անցկացրեց Պրո Վերչելիում, որի կազմում էլ նշեց իր պրոֆեսիոնալ դեբյուտը։ Հետագայում նա վարձավճարով հանդես եկավ Սերիա C1-ում և Սերիա C2-ում խաղացող Կրոտոնեում և Տրևիզոյում, սակայն այս թիմերի կազմում խաղադաշտ դուրս չեկավ՝ լինելով երկրորդ հիմնական դարպասապահը։ 2005 թվականի ձմռանը Մարկետին կրկին վարձավճարով տեղափոխվեց Պրո Վերչելի։ 2005 թվականի ամռանը իտալացին միացավ Բիելեզեին, որի կազմում անցկացրեց 30 հանդիպում։
Ալբինոլեֆե[խմբագրել | խմբագրել կոդը]
2006 թվականի հունիսին Մարկետին տեղափոխվեց Սերիա B-ում հանդես եկող Ալբինոլեֆե[7]՝ դառնալով թիմի երկրորդ դարպասապահը։ Իր դեբյուտը նշեց 2007 թվականի մարտի 25-ին՝ Ռիմինիի դեմ խաղում[8]։ Իր առաջին մրցաշրջանում Մարկետին անցկացրեց 13 հանդիպում՝ բաց թողնելով 20 գնդակ։ 2007-08 մրցաշրջանում իտալացին դարձավ Ալբինոլեֆեի հիմնական դարպասապահը։ Նա անցկացրեց 32 հանդիպում առաջնությունում՝ 16 խաղում պահելով իր դարպասը անառիկ և ճանաչվելով Սերիա B-ի տարվա լավագույն դարպասապահ[9]։
Կալյարի[խմբագրել | խմբագրել կոդը]
2008 թվականի հուլիսին Մարկետին սկզբից վարձավճարով, ապա համատեղ սեփականության պայմանագրով միացավ Կալյարիին[10][11]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց օգոստոսի 23-ին՝ Իտալիայի գավաթի Տրիեստինայի դեմ խաղում[12]։ Առաջին հանդիպումը Սերիա A-ում անցկացրեց օգոստոսի 31-ին՝ Լացիոյի դեմ խաղում[13]։ Իր դարպասը իտալացին առաջին անգամ անառիկ պահեց հոկտեմբերի 5-ին՝ Միլանի դեմ խաղում[14]։ 2010 թվականի փետրվարի 1-ին Կալյարին գնեց Մարկետիի լրիվ տրանսֆերը[15]։ 2010-11 մրցաշրջանում Մարկետին հեռացվեց ակումբի առաջին թիմից, քանի որ նա ցանկանում էր լքել Կալյարին։ 2011 թվականի ապրիլին իտալացին վերադարձավ առաջին թիմ՝ հայտնվելով Ջենոայի դեմ խաղի պահեստային նստարանին[16]։ Կալյարիի կազմում Մարկետին անցկացրեց 70 հանդիպում՝ բաց թողելով 90 գնդակ և 24 խաղում իր դարպասը պահելով անառիկ։
Լացիո[խմբագրել | խմբագրել կոդը]
2011 թվականի հուլիսի 5-ին Մարկետին 5 տարվա պայմանագիր կնքեց Լացիոյի հետ[17]։ Ակումբը նրա համար վճարեց 5․2 միլիոն եվրո[18][19]։ Իր դեբյուտը Լացիոյի կազմում Մարկետին նշեց օգոստոսի 18-ին՝ Եվրոպայի Լիգայի որակավորման փուլի Ռաբոտնիչկիի դեմ խաղում[20]։ Իր առաջին մրցաշրջանում Մարկետին անցկացրեց 39 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ բաց թողելով 48 գնդակ[21]։ 2013 թվականի մայիսի 26-ին իտալացին խաղադաշտ դուրս եկավ Իտալիայի գավաթի եզրափակչի Ռոմայի դեմ խաղում՝ այս խաղում պահելով դարպասը անառիկ և օգնելով իր թիմին նվաճել գավաթը[22][23]։ Օգոստոսի 18-ին նա մասնակցեց Իտալիայի սուպերգավաթի Յուվենտուսի դեմ խաղին, սակայն այս խաղում Լացիոն պարտվեց 4-0 հաշվով[24][25]։
Լացիոյի ավագի թևկապով Մարկետին առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ 2013 թվականի սեպտեմբերի 19-ին՝ Եվրոպայի Լիգայի խմբային փուլի Լեգիայի դեմ խաղում[26]։ 2015 թվականի փետրվարի 9-ին իտալացին հեռացվեց խաղադաշտից Ջենոայի դեմ խաղում՝ կարմիր քարտ ստանալով հանդիպման 27-րդ րոպեին[27]։ Մայիսի 10-ին նա կրկին հեռացվեց խաղադաշտից՝ այս անգամ կարմիր քարտ ստանալով Ինտեր Միլանի դեմ խաղում[28]։ Օգոստոսի 8-ին Մարկետին խաղադաշտ դուրս եկավ Իտալիայի սուպերգավաթի Յուվենտուսի դեմ խաղում, սակայն այս խաղում Լացիոն պարտվեց 2-0 հաշվով[29][30]։ 2016 թվականի հունվարի 9-ին նա երկարաձգեց իր պայմանագիրը մինչև 2018 թվականը[31][32]։ 2017-18 մրցաշրջանում իտալացին կորցրեց իր դիրքը թիմի հիմնական կազմում՝ չանցկացնելով ոչ մի հանդիպում։ Լացիոյի կազմում Մարկետին մասնակցեց 194 հանդիպման՝ բաց թողելով 227 գնդակ և 68 խաղում պահելով իր դարպասը անառիկ։
Ջենոա[խմբագրել | խմբագրել կոդը]
2018 թվականի հուլիսի 2-ին Մարկետին ազատ գործակալի կարգավիճակով միացավ Ջենոային[33][34]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 11-ին՝ Իտալիայի գավաթի Լեչեի դեմ խաղում[35]։ Առաջին հանդիպումը Ջենոայի կազմում Սերիա A-ում անցկացրեց օգոստոսի 26-ին՝ Էմպոլիի դեմ խաղում[36]։
Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Իտալիայի ազգային հավաքական Մարկետին առաջին անգամ հրավիրվեց 2009 թվականի մայիսին Մարչելո Լիպիի կողմից՝ Հյուսիսային Իռլանդիայի դեմ խաղի համար[37]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց հունիսի 6-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Հյուսիսային Իռլանդիայի դեմ խաղում և այս խաղում պահելով իր դարպասը անառիկ[38][39]։
2010 թվականի մայիսին Մարկետին ընդգրկվեց աշխարհի առաջնության համար վերջնական կազմում[4][40][41]։ Իր դեբյուտը առաջնությունում նշեց հունիսի 14-ին՝ փոխարինելով վնասվածք ստացած Ջանլուիջի Բուֆֆոնին Պարագվայի դեմ խաղում[42][43]։ Հաջորդ 2 խաղերում Մարկետին բաց թողեց 4 գնդակ[44][45], իսկ Իտալիան չկարողացավ հաղթել ոչ մի խաղում[46] և զբաղեցրեց վերջին հորիզոնականը իր խմբում՝ դուրս մնալով աշխարհի առաջնությունից[47][48]։
Աշխարհի առաջնությունից հետո Մարկետին, նորանշանակ մարզիչ Չեզարե Պրանդելիի կողմից չհրավիրվեց Իտալիայի ազգային հավաքական մինչև 2013 թվականը։ 2013 թվականի մայիսին նա հրավիրվեց ազգային հավաքական՝ Չեխիայի և Հայիթիի դեմ ընկերական խաղերի համար, ինչից հետո ընդգրկվեց Կոնֆեդերացիաների գավաթի համար վերջնական կազմում[5]։ Այստեղ նա չանցկացրեց ոչ մի հանդիպում[49], իսկ Իտալիան զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը առաջնությունում՝ հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում հաղթելով Ուրուգվային[50][51]։
Իր վերջին հանդիպումը Իտալիայի ազգային հավաքականի կազմում Մարկետին անցկացրեց 2013 թվականի հոկտեմբերի 15-ին՝ աշխարհի առաջնության որակավորման փուլի Հայաստանի դեմ խաղում[52]։ 2016 թվականի մայիսի 31-ին նա Անտոնիո Կոնտեի կողմից ընդգրկվեց Իտալիայի՝ Եվրո 2016-ի համար վերջնական կազմում[6][53]։ Առաջնությունում Մարկետին չանցկացրեց ոչ մի հանդիպում, իսկ Իտալիան դուրս մնաց քառորդ եզրափակչից՝ հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում պարտվելով Գերմանիային[54]։
Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2019 թվականի հոկտեմբերի 14-ի դրությամբ[55]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Պրո Վերչելի (վարձավճար) | 2002–03 | Սերիա C2 | 36 | 0 | — | 36 | 0 | |||||
2004–05 | 13 | 0 | 13 | 0 | ||||||||
Ընդհանուր | 49 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 49 | 0 | ||
Տորինո | 2004–05 | Սերիա B | 1 | 0 | 0 | 0 | — | 1 | 0 | |||
Բիելեզե (վարձավճար) | 2005–06 | Սերիա C2 | 30 | 0 | — | 30 | 0 | |||||
Ալբինոլեֆե | 2006–07 | Սերիա B | 13 | 0 | 0 | 0 | 13 | 0 | ||||
2007–08 | 36 | 0 | 1 | 0 | 37 | 0 | ||||||
Ընդհանուր | 49 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 50 | 0 | ||
Կալյարի | 2008–09 | Սերիա A | 35 | 0 | 1 | 0 | — | 36 | 0 | |||
2009–10 | 33 | 0 | 1 | 0 | 34 | 0 | ||||||
2010–11 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | ||||||
Ընդհանուր | 68 | 0 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 70 | 0 | ||
Լացիո | 2011–12 | Սերիա A | 31 | 0 | 1 | 0 | 7 | 0 | — | 39 | 0 | |
2012–13 | 33 | 0 | 3 | 0 | 10 | 0 | 46 | 0 | ||||
2013–14 | 21 | 0 | 0 | 0 | 4 | 0 | 1 | 0 | 26 | 0 | ||
2014–15 | 30 | 0 | 0 | 0 | — | 30 | 0 | |||||
2015–16 | 29 | 0 | 0 | 0 | 5 | 0 | 1 | 0 | 35 | 0 | ||
2016–17 | 17 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 18 | 0 | ||
2017–18 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | ||
Ընդհանուր | 161 | 0 | 5 | 0 | 26 | 0 | 2 | 0 | 194 | 0 | ||
Ջենոա | 2018–19 | Սերիա A | 4 | 0 | 2 | 0 | — | 6 | 0 | |||
Կարիերայի ընդհանուր | 362 | 0 | 10 | 0 | 26 | 0 | 2 | 0 | 400 | 0 |
Միջազգային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2019 թվականի հոկտեմբերի 14-ի դրությամբ[55]
Իտալիա | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2009 | 3 | 0 |
2010 | 5 | 0 |
2013 | 3 | 0 |
2016 | 0 | 0 |
Ընդհանուր | 11 | 0 |
Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]
Լացիո
- Իտալիայի գավաթ․ 2012–13[23]
- Իտալիայի սուպերգավաթ․ 2017[56]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 As (իսպ.) — Madrid: Grupo PRISA, 1967.
- ↑ «Italy - F. Marchetti - Profile with news, career statistics and history - Soccerway»։ int.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-10-25
- ↑ 4,0 4,1 «BREAKING NEWS World Cup 2010: Official Italy Squad - Giuseppe Rossi Left Out | Goal.com»։ www.goal.com (անգլերեն)։ Վերցված է 2018-10-25
- ↑ 5,0 5,1 «Confederations Cup 2013: Italy team profile»։ BBC Sport (en-GB)։ 2013-06-10։ Վերցված է 2018-10-25
- ↑ 6,0 6,1 «OFFICIAL: Italy squad for Euro 2016 | Football Italia»։ www.football-italia.net։ Վերցված է 2018-10-25
- ↑ «Marchetti, l'eterna preghiera - Torino - TUTTO MERCATO WEB»։ archive.is։ 2012-05-24։ Արխիվացված է օրիգինալից 2012-05-24-ին։ Վերցված է 2018-10-25
- ↑ «UC AlbinoLeffe - Rimini FC, Mar 25, 2007 - Serie B - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-10-25
- ↑ «TMW: Cagliari - I protagonisti - Marchetti, la stagione della maturità»։ 2009-06-03։ Արխիվացված է օրիգինալից 2009-06-03-ին։ Վերցված է 2018-10-25
- ↑ «OFFICIAL: Cagliari Sign Federico Marchetti In Co-Ownership Deal | Goal.com»։ www.goal.com (անգլերեն)։ Վերցված է 2018-10-25
- ↑ «RealSports.it - Calciomercato, basket, formula 1, motomondiale, rugby…»։ archive.is։ 2012-05-24։ Արխիվացված է օրիգինալից 2012-05-24-ին։ Վերցված է 2018-10-25
- ↑ «Cagliari Calcio - US Triestina, Aug 23, 2008 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-10-25
- ↑ «Cagliari Calcio - SS Lazio, Aug 31, 2008 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-10-25
- ↑ «Cagliari Calcio - AC Milan, Oct 5, 2008 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-10-25
- ↑ «-Cagliari Calcio»։ www.cagliaricalcio.com (իտալերեն)։ Վերցված է 2018-10-25
- ↑ «Genoa CFC - Cagliari Calcio, Apr 3, 2011 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-10-25
- ↑ «Official: Lazio sign Marius Stankevicius, Abdoulay Konko, Senad Lulic & Federico Marchetti | Goal.com»։ www.goal.com (անգլերեն)։ Վերցված է 2018-10-25
- ↑ UEFA.com։ «Lazio sign Cagliari goalkeeper Marchetti»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2018-10-25
- ↑ Timolazio (2011-07-19)։ «Universe of Lazio: OFFICIAL!! FEDERICO MARCHETTI JOINED TO LAZIO»։ Universe of Lazio։ Վերցված է 2018-10-25
- ↑ «SS Lazio - Rabotnicki Skopje, Aug 18, 2011 - Europa League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-10-25
- ↑ «Federico Marchetti | Football Stats | Genoa | Season 2011/2012 | Soccer Base»։ www.soccerbase.com (անգլերեն)։ Վերցված է 2018-10-25
- ↑ «AS Roma - SS Lazio, May 26, 2013 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-10-25
- ↑ 23,0 23,1 «European football: Lazio beat rivals Roma in Coppa Italia final»։ BBC Sport (en-GB)։ 2013-05-26։ Վերցված է 2018-10-18
- ↑ «Juventus FC - SS Lazio, Aug 18, 2013 - Supercoppa Italiana - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-10-25
- ↑ «Juventus 4-0 Lazio: Second-half salvo secures Supercoppa | Goal.com»։ www.goal.com (անգլերեն)։ Վերցված է 2018-10-25
- ↑ «SS Lazio - Legia Warszawa, Sep 19, 2013 - Europa League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-10-25
- ↑ «SS Lazio - Genoa CFC, Feb 9, 2015 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-10-25
- ↑ «SS Lazio - Inter Milan, May 10, 2015 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-10-25
- ↑ «Juventus FC - SS Lazio, Aug 8, 2015 - Supercoppa Italiana - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-10-25
- ↑ «Juventus 2-0 Lazio: Mandzukic and Paulo hand Juve win»։ Mail Online։ Վերցված է 2018-10-25
- ↑ «Marchetti extends Lazio stay | The World Game»։ The World Game (en-GB)։ Վերցված է 2018-10-25
- ↑ Pulse։ «Federico Marchetti signs new Lazio deal» (en-US)։ Վերցված է 2018-10-25
- ↑ «Official: Genoa pick up Marchetti | Football Italia»։ www.football-italia.net։ Վերցված է 2018-10-25
- ↑ «OFFICIAL - Genoa sign MARCHETTI and loan out IMPROTA»։ GhanaSoccernet։ Վերցված է 2018-10-25
- ↑ «Genoa CFC - US Lecce, Aug 11, 2018 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-10-25
- ↑ «Genoa CFC - FC Empoli, Aug 26, 2018 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-10-25
- ↑ «Italy squad for Northern Ireland friendly»։ FourFourTwo (անգլերեն)։ 2009-05-28։ Արխիվացված է օրիգինալից 2016-08-28-ին։ Վերցված է 2018-10-25
- ↑ «Italy - Northern Ireland, Jun 6, 2009 - International Friendlies - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-10-25
- ↑ «Italy beats Northern Ireland 3-0 in friendly - FOX Sports on MSN»։ 2009-06-10։ Արխիվացված է օրիգինալից 2009-06-10-ին։ Վերցված է 2018-10-25
- ↑ «Rossi left out of Italy Cup squad» (en-GB)։ 2010-06-01։ Վերցված է 2018-10-25
- ↑ Association Press (2010-06-01)։ «World Cup 2010 Group F: Final 23-man squads announced»։ the Guardian (անգլերեն)։ Վերցված է 2018-10-25
- ↑ «Italy - Paraguay, Jun 14, 2010 - World Cup 2010 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-10-25
- ↑ «Injured Buffon to miss NZ match» (en-GB)։ 2010-06-17։ Վերցված է 2018-10-25
- ↑ «Italy - New Zealand, Jun 20, 2010 - World Cup 2010 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-10-25
- ↑ «Slovakia - Italy, Jun 24, 2010 - World Cup 2010 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-10-25
- ↑ «Italy 1-1 New Zealand»։ news.bbc.co.uk։ Վերցված է 2018-10-25
- ↑ Wilson Paul (2010-06-24)։ «Slovakia 3-2 Italy | World Cup 2010 match report»։ the Guardian (անգլերեն)։ Վերցված է 2018-10-25
- ↑ FIFA.com։ «2018 FIFA World Cup Russia™ - News - Slovakia advance, eliminate Italy - FIFA.com»։ www.fifa.com (en-GB)։ Վերցված է 2018-10-25(չաշխատող հղում)
- ↑ FIFA.com։ «FIFA Confederations Cup Brazil 2013 - Teams - Italy - FIFA.com»։ FIFA.com (en-GB)։ Արխիվացված է օրիգինալից 2015-09-26-ին։ Վերցված է 2018-10-25
- ↑ «Uruguay - Italy, Jun 30, 2013 - Confederations Cup 2013 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-10-25
- ↑ FIFA.com։ «Buffon stars as Italy win shootout & bronze»։ FIFA.com (en-GB)։ Արխիվացված է օրիգինալից 2016-04-03-ին։ Վերցված է 2018-10-25
- ↑ «Italy - Armenia, Oct 15, 2013 - World Cup qualification Europe - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-10-25
- ↑ «Euro 2016: Italy leave out Jorginho and Riccardo Montolivo»։ BBC Sport (en-GB)։ 2016-05-31։ Վերցված է 2018-10-25
- ↑ «Germany - Italy, Jul 2, 2016 - EURO 2016 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-10-25
- ↑ 55,0 55,1 «Federico Marchetti»։ worldfootball.net (en-GB)։ Վերցված է 2018-10-25
- ↑ Verschueren Gianni։ «Lazio Stun Juventus in 3-2 Thriller to Win Italian Super Cup»։ Bleacher Report (en-US)։ Վերցված է 2018-10-18
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Ֆեդերիկո Մարկետի Վիքիպահեստում |
---|
- Մարկետիի պաշտոնական Տվիտերի էջը
- Մարկետիի պաշտոնական Ինստագրամի էջը
- Մարկետին transfermarkt-ում
- Մարկետին soccerbase.com-ում
- Մարկետին WhoScored.com կայքում
- Մարկետին Ջենոայի պաշտոնական կայքում
- Մարկետին Սերիա A-ի պաշտոնական կայքում Archived 2019-09-21 at the Wayback Machine.
- Մարկետին ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում
- Մարկետին ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքում Archived 2019-04-08 at the Wayback Machine.
|
|
|
- Փետրվարի 7 ծնունդներ
- 1983 ծնունդներ
- Ապրող անձինք
- Իտալիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Ֆուտբոլի դարպասապահներ
- Իտալացի ֆուտբոլիստներ
- Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Տորինոյի ֆուտբոլիստներ
- Պրո Վերչելիի ֆուտբոլիստներ
- Կրոտոնեի ֆուտբոլիստներ
- Տրևիզոյի ֆուտբոլիստներ
- Ալբինոլեֆեի ֆուտբոլիստներ
- Կալյարիի ֆուտբոլիստներ
- Լացիոյի ֆուտբոլիստներ
- Ջենոայի ֆուտբոլիստներ
- ՈՒԵՖԱ Եվրո 2016-ի ֆուտբոլիստներ