Անտոնիո Բարեկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անտոնիո Բարեկա
Antonio Barreca
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Իտալիա Իտալիա
Ծննդյան ամսաթիվ մարտի 25, 1995(1995-03-25) (28 տարեկան) կամ մարտի 18, 1995(1995-03-18)[1] (29 տարեկան)
Ծննդավայր Թուրին, Իտալիա
Հասակ 183 սմ
Քաշ 70 կգ
Դիրք ձախ պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իտալիա Ջենոա
(վարձավճարով Մոնակոյից)
Համար 3
Պատանեկան կարիերա
2002-2014 Իտալիա Տորինո
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2014-2018 Իտալիա Տորինո 37 (0)
2014-2015   Իտալիա Չիտադելա 38 (1)
2015-2016   Իտալիա Կալյարի 15 (0)
2018-ներկա Ֆրանսիա Մոնակո 7 (0)
2019   Անգլիա Նյուքասլ Յունայթեդ 1 (0)
2019-ներկա   Իտալիա Ջենոա 5 (0)
Ազգային հավաքական
2012-2013 Իտալիա Իտալիա Մ18 6 (0)
2013 Իտալիա Իտալիա Մ19 4 (0)
2014 Իտալիա Իտալիա Մ20 1 (0)
2015-2017 Իտալիա Իտալիա Մ21 13 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հոկտեմբերի 12-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հոկտեմբերի 12-ի, 2019

Անտոնիո Բարեկա (իտալ.՝ Antonio Barreca, մարտի 25, 1995(1995-03-25) կամ մարտի 18, 1995(1995-03-18)[1], Թուրին, Իտալիա), իտալացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս Մոնակոյից վարձավճարով հանդես է գալիս Ջենոայի կազմում։ Խաղում է ձախ պաշտպանի դիրքում[2]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Տորինո[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարեկան Տորինոյի ակադեմիայի սան է։ 2014 թվականի հուլիսի 4-ին նա 1 տարվա վարձավճարով միացավ Չիտադելային[3]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2014 թվականի օգոստոսի 21-ին՝ Իտալիայի գավաթի Սասուոլոյի դեմ խաղում[4]։ Առաջին հանդիպումը Սերիա B-ում անցկացրեց սեպտեմբերի 1-ին՝ Մոդենայի դեմ խաղում[5]։ Հոկտեմբերի 4-ին` Վիրտուս Լանչանոյի դեմ խաղում Բարեկան դարձավ 2 գոլային փոխանցման հեղինակ, սակայն Չիտադելան պարտվեց 2-3 հաշվով[6]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց նոյեմբերի 15-ին՝ Կարպիի դեմ խաղում[7]։ Դեկտեմբերի 24-ին նա 2 գոլային փոխանցում տվեց Կատանիայի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 3-2 հաշվով[8]։ Չիտադելայի կազմում Բարեկան անցկացրեց 39 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։

2015 թվականի հունիսի 17-ին Բարեկան վարձավճարով տեղափոխվեց Կալյարի[9][10]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց օգոստոսի 15-ին՝ փոխարինման մտնելով Տրապանիի դեմ խաղում[11]։ Առաջին հանդիպումը Կալյարիի մեկնարկային կազմում անցկացրեց հոկտեմբերի 17-ին՝ Նովարայի դեմ խաղում[12]։ Դեկտեմբերի 12-ին նա գոլային փոխանցում տվեց Լիվորնոյի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով[13]։ 2015-16 մրցաշրջանում Բարեկան անցկացրեց 17 հանդիպում՝ դառնալով 3 գոլային փոխանցման հեղինակ և օգնելով Կալյարիին հաղթել Սերիա B-ն[14]։

2016-17 մրցաշրջանում Բարեկան վերադարձավ Տորինո[15]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 13-ին՝ Իտալիայի գավաթի Պրո Վերչելիի դեմ խաղում[16]։ Առաջին հանդիպումը Սերիա A-ում անցկացրեց սեպտեմբերի 18-ին՝ փոխարինման մտնելով Էմպոլիի դեմ խաղում[17]։ 2017 թվականի հունվարի 12-ին իտալացին հեռացվեց խաղադաշտից Միլանի դեմ խաղում՝ ստանալով երկրորդ դեղին քարտը հանդիպման 87-րդ րոպեին[18]։ Տորինոյի առաջին թիմի կազմում Բարեկան անցկացրեց 39 հանդիպում՝ դառնալով 2 գոլային փոխանցման հեղինակ։

Մոնակո[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի հուլիսի 10-ին Բարեկան 5 տարվա պայմանագիր կնքեց Մոնակոյի հետ[19][20]։ Ակումբը նրա համար վճարեց 2 միլիոն եվրո[21][22]։ Իր դեբյուտը Լիգա 1-ում նշեց օգոստոսի 11-ին՝ Նանտի դեմ խաղում[23]։ Առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում անցկացրեց նոյեմբերի 6-ին՝ մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի Բրյուգգեի դեմ խաղում[24]։ 2019 թվականի հունվարի 31-ին Բարեկան մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով միացավ Նյուքասլ Յունայթեդին[25][26][27][28]։ Ակումբի կազմում իր միակ հանդիպումը անցկացրեց փետրվարի 2-ին՝ փոխարինման մտնելով Տոտենհեմ Հոտսպուրի դեմ խաղում[29][30]։

2019 թվականի հուլիսի 11-ին Բարեկան 1 տարվա վարձավճարով տեղափոխվեց Ջենոա[31][32][33]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 25-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Ռոմայի դեմ խաղում[34][35]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարեկան ներկայացրել է Իտալիան տարբեր տարիքային երիտասարդական հավաքականներում։ 2017 թվականին նա մինչև 21 տարեկանների հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը[36]՝ անցկացնելով 3 հանդիպում[37]։ Իտալիան դուրս մնաց առաջնության կիսաեզրափակչից՝ 3-1 հաշվով պարտվելով Իսպանիային[38][39]։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի հոկտեմբերի 12-ի դրությամբ[40]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Չիտադելա (վարձավճար) 2014–15 Սերիա B 38 1 1 0 39 1
Կալյարի (վարձավճար) 2015–16 15 0 2 0 17 0
Տորինո 2016–17 Սերիա A 28 0 2 0 30 0
2017–18 9 0 0 0 9 0
Ընդհանուր 37 0 2 0 0 0 0 0 39 0
Մոնակո 2018–19 Լիգա 1 7 0 1 0 1 0 0 0 9 0
Նյուքասլ Յունայթեդ (վարձավճար) 2018–19 Պրեմիեր Լիգա 1 0 0 0 0 0 1 0
Ջենոա (վարձավճար) 2019–20 Սերիա A 5 0 0 0 5 0
Կարիերայի ընդհանուր 103 1 6 0 1 0 0 0 110 1

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Կալյարի

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 worldfootball.net(բազմ․)
  2. «Italy - A. Barreca - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 24-ին.
  3. «Parigini, Aramu, Barreca: pronti i prestiti, il Torino li vuole protagonisti - Toro News». Toro News (իտալերեն). 2014 թ․ հուլիսի 3. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 24-ին.
  4. «US Sassuolo - AS Cittadella, Aug 21, 2014 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 24-ին.
  5. «Modena FC 2018 - AS Cittadella, Sep 1, 2014 - Serie B - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 24-ին.
  6. «AS Cittadella - SS Virtus Lanciano, Oct 4, 2014 - Serie B - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 24-ին.
  7. «Carpi FC 1909 - AS Cittadella, Nov 15, 2014 - Serie B - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 24-ին.
  8. «AS Cittadella - Calcio Catania, Dec 24, 2014 - Serie B - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 24-ին.
  9. «Torino, Barreca pronto a sostenere le visite mediche a Cagliari - Toro News». Toro News (իտալերեն). 2015 թ․ հունիսի 17. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 24-ին.
  10. «UFFICIALE: Torino, preso Avelar dal Cagliari. Barreca in prestito in Sardegna». Վերցված է 2018 թ․ օգոստոսի 24-ին.
  11. «Trapani Calcio - Cagliari Calcio, Aug 15, 2015 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 24-ին.
  12. «Novara Calcio 1908 - Cagliari Calcio, Oct 17, 2015 - Serie B - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 24-ին.
  13. «AS Livorno - Cagliari Calcio, Dec 12, 2015 - Serie B - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 24-ին.
  14. 14,0 14,1 «Serie B: Cagliari title, Livorno relegated | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 24-ին.
  15. «Barreca al Toro». TORINO FC 1906 SITO UFFICIALE (իտալերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 24-ին.
  16. «Torino FC - FC Pro Vercelli 1892, Aug 13, 2016 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 24-ին.
  17. «Torino FC - FC Empoli, Sep 18, 2016 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 24-ին.
  18. «AC Milan - Torino FC, Jan 12, 2017 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 24-ին.
  19. «Antonio Barreca joins AS Monaco | News | AS Monaco FC». www.asmonaco.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 24-ին.
  20. «OFFICIAL - AS Monaco sign BARRECA from Torino». GhanaSoccernet. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 24-ին.
  21. «Official: Monaco sign Barreca | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 24-ին.
  22. «Antonio Barreca becomes Monaco's ninth signing of the summer». Squawka Football News (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 24-ին.
  23. «FC Nantes - AS Monaco, Aug 11, 2018 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 24-ին.
  24. «AS Monaco - Club Brugge KV, Nov 6, 2018 - UEFA Champions League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 12-ին.
  25. «Antonio Barreca joins Newcastle United». Newcastle United Football Club (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 12-ին.
  26. «Newcastle transfer news: Magpies secure Antonio Barreca on loan with option to buy from Monaco | Goal.com». www.goal.com. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 12-ին.
  27. «Newcastle seal loan deal for defender Barreca». www.premierleague.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 12-ին.
  28. «Newcastle sign Monaco's Antonio Barreca on loan until the end of the season». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 12-ին.
  29. «AS Monaco - Club Brugge KV, Nov 6, 2018 - UEFA Champions League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 12-ին.
  30. White, Jim; Hurrey, Adam (2019 թ․ փետրվարի 2). «Son Heung-min strikes late for Tottenham to break Newcastle's resolve and secure three crucial points». The Telegraph (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 12-ին.
  31. «Official | AS Monaco loan Antonio Barreca to Genoa | Get French Football News». www.getfootballnewsfrance.com. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 12-ին.
  32. «OFFICIAL - Genoa sign BARRECA from AS Monaco». www.transfermarketweb.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 12-ին.
  33. «BARRECA C'E', UN COLPO PER LA FASCIA – Genoa Cricket and Football Club – Official Website». Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 12-ին.
  34. «AS Roma - Genoa CFC, Aug 25, 2019 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 12-ին.
  35. bren (2019 թ․ օգոստոսի 25). «Roma Blow Three Leads, Drop Points to Genoa in Six Goal Affair». Chiesa Di Totti (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 12-ին.
  36. «U21: Italy squad for Euros named | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 24-ին.
  37. uefa.com. «Under-21 2017 - History - Italy – UEFA.com». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 24-ին.
  38. «Spain U21 - Italy U21, Jun 27, 2017 - 2017 European Under-21 Football Championship - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 24-ին.
  39. uefa.com. «Under-21 2017 - History - Spain-Italy – UEFA.com». Uefa.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 24-ին.
  40. «Antonio Barreca». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 24-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]