Jump to content

Ստեֆանո Ստուրարո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ստեֆանո Ստուրարո
Քաղաքացիությունը  Իտալիա
Ծննդյան ամսաթիվ մարտի 9, 1993(1993-03-09)[1] (31 տարեկան)
Ծննդավայր Սան Ռեմո, Իմպերիա, Լիգուրիա, Իտալիա
Հասակ 181 սանտիմետր
Քաշ 79 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան

Ստեֆանո Ստուրարո (իտալերեն արտասանությունը՝ [ˈsteːfano stuˈraːro]), մարտի 9, 1993(1993-03-09)[1], Սան Ռեմո, Իմպերիա, Լիգուրիա, Իտալիա), իտալացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, իտալական «Յուվենտուս» ֆուտբոլային ակումբի և Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան։ Ստուրարոն իր կարիերան սկսել է տեղական «Սանրեմեզե» ակումբում, 2008 թվականին միացել է «Ջենոա»-ին։ «Ջենոայի» երիտասարդական թիմում 4 տարի անցկացնելու հետո 2012 թվականին վարձակալական հիմունքներով տեղափոխվել է «Մոդենա»։ 2013 թվականին Ստուրարոն վերադառնում է «Ջենոա», որտեղ էլ 2013օգոստասի 25-ին իր նորամուտն է նշում Ա Սերիայում։ 2014 թվականի հուլիսին Ստուրարոն տեղափոխվում է «Յուվենտուս», որտեղ անցկացրած առաջին 2 մրցաշրջաններում անընդմեջ հաղթում է Ոսկե դուբլերը։ Միջազգային մակարդակում Ստուրարոն ներկայացրել է Իտալիան Մ18 և Մ19 թիմերում, իսկ ՈՒԵՖԱ-ի 2015 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում ներկայացել է Մ21 թիմի կազմում։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնված լինելով Սան Ռեմոյում՝ Ստեֆանո Ստուրարոն իր ֆուտբոլային կարիերան սկսել է տեղի թիմ հանդիսացող Սանրեմեզեում, նախքան 2008 թվականին կմիանար Ա Սերիան ներկայացնող Ջենոային։ Լիգուրիայի ակումբին միանալուց հետո ընդգրկվել է Ջենոայի երիտասարդական թիմում։

Ջենոա, Մոդենա[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրիմավերայի թիմում երկու մրցաշրջան անցկացնելուց հետո Ստուրարոն տեղափոխվում է ակումբի գլխավոր թիմ, ապա, 2012 թվականի հուլիսի 23-ին[2], վարձակալական հիմունքներով տեղափոխվում է Բ Սերիան ներկայացնող Մոդենա։ Դեկտեմբերի 1-ին նա կատարում է իր պրոֆեսիոնալ դեբյուտը՝ խաղալով հանդիպման վերջին 33 րոպեները Նովարայի դեմ տարած տնային հաղթանակում[3]։ Նա վերադարձավ Ջենոա՝ մրցաշրջանի լիգայի խաղերում անցկացրած լինելով 8 հանդիպում։

2013 թվականի օգոստոսի 25-ին Ստուրարոն իր նորամուտը նշեց Ա Սերիայում՝ փոխարինման դուրս գալով Ինտերի հետ արտագնա 2-0 պարտությամբ ավարտված խաղում։ Ստուրարոն մրցաշրջանը ավարտեց անցկացրած 16 հանդիպումներով, իսկ պրոֆեսիոնալ կարիերայում իր առաջին գոլը խփեց 2014 թվականի մարտի 2-ին՝ Կատանիայի դեմ տարած տնային հաղթանակում։

Յուվենտուս[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի հուլիսի 1-ին Ստուրարոն Յուվենտուսի հետ կնքեց 5-ամյա պայմանագիր։ Տրանսֆերի արժեքը կազմեց  €5.5 միլիոն[4]։ Համաձայնագրվում ընդգրկված էր նաև կետ այն մասին, որ 2014-2015 մրցաշրջանը Ստուրարոն պետք է վարձակալական հիմունքներով անցկացնի Ստադիո Լուիջի Ֆերրարիսում։ Նա ետ կանչվեց հաջորդ տարվա փետրվարի 2-ին[5][6]։

2015 թվականի մայիսի 5-ին Ստուրարոն Ռեալ Մադրիդի դեմ խաղում իր նորամուտը նշեց ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայում։ Յուվենտուսի կազմում իր առաջին գոլը Ստուրարոն հեղինակեց 2015 թվականի մայիսի 23-ին՝ Նապոլիի դեմ տնային խաղում, որտեղ թուրինցիները 3-1 հաշվով հաղթանակ են տոնում։

2015 թվականի օգոստոսի 8-ին՝ Իտալիայի սուպերգավաթի շրջանակներում կայացած՝ Լացիոյի դեմ հանդիպման ընթացքում, Ստուրարոն դարձավ գոլային փոխանցման հեղինակ։ 2015-2016 մրցաշրջանի իր առաջին գոլը Ստուրարոն խփեց նոյեմբերի 29-ին՝ այդ խաղում Յուվենտուսի երկրորդ գոլն ուղարկելով Պալերմոյի դարպասը։ Յուվենտուսն այդ արտագնա հանդիպումը ավարտեց խոշոր՝ 3-0 հաշվով տարած հաղթանակով[7]։ 2016 թվականի փետրվարի 23-ին առաջին անգամ գոլի հեղինակ դարձավ Չեմպիոնների Լիգայում՝ Մյունխենի Բավարիայում դեմ խաղում հաշիվը դարձնելով 2-2[8]։

2016 թվականի դեկտեմբերի 15-ին Ստեֆանո Ստուրարոն երկարաձգեց պայմանագիրը Յուվենտուսի հետ մինչև 2021 թվականը[9]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Ստուրարոն խաղադաշտ դուրս եկավ Իտալիայի Մ21 թիմի կազմում։ Այդ խաղում Իտալիան պարտվեց Շվեդիային, իսկ Ստուրարոն հեռացվեց խաղադաշտից՝ որակազրկվելով նաև խմբային փուլի մնացած խաղերի համար[10]։

2016 թվականի մայիսի 31-ին Ստուրարոն ընդգրկվեց Անտոնիո Կոնտեի հայտացուցակում՝ Եվրո 2016-ի համար։ Իր նորամուտը նա նշեց հունիսի 6-ին՝ փոխարինման դուրս գալով Եվրո 2016-ին նախորդող՝ Ֆինլանդիայի դեմ ընկերական խաղում։ Խաղն ավարտվեց Իտալիայի 2-0 հաշվով տարած հաղթանակով[11]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. Ufficiale: Sturaro e William in prestito al Modena (Official: Sturaro and William on loan to Modena) Արխիվացված 2013-12-13 Wayback Machine; Libero 24x7, 23 July 2012 Կաղապար:It icon
  3. «Modena 1–0 Novara» (Italian). Yahoo! Eurosport. 2012 թ․ դեկտեմբերի 1. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 8-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. «Relazione finanziaria annuale al 30 giugno 2015» (PDF) (Italian). Juventus F.C. 2015 թ․ հոկտեմբերի 1. Արխիվացված է օրիգինալից (PDF (1.24MB)) 2015 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 11-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. «A rundown of the Bianconeri's winter transfer window». Juventus FC. 2015 թ․ փետրվարի 3. Վերցված է 2015 թ․ մայիսի 31-ին.
  6. «A fresh face in morning training». Juventus FC. 2015 թ․ փետրվարի 2. Վերցված է 2015 թ․ մայիսի 31-ին.
  7. «Palermo 0 Juventus 3: Four Serie A wins in a row for improving champions». Four Four Two. 2015 թ․ նոյեմբերի 29. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 30-ին.
  8. «CL: Juve comeback holds Bayern». Football Italia. 2016 թ․ փետրվարի 23. Վերցված է 2016 թ․ փետրվարի 23-ին.
  9. «Sturaro renews until 2021». Juventus F.C. 2016 թ․ դեկտեմբերի 15. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 15-ին.
  10. Francesco Oddi (2015 թ․ հունիսի 18). «Sturaro, che succede? Rosso e k.o., stecca la prova da leader dell'Under 21» (Italian). La Gazzetta dello Sport. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 8-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  11. «Sturaro joy at Italy debut». Football Italia. 2016 թ․ հունիսի 6. Վերցված է 2016 թ․ հունիսի 6-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստեֆանո Ստուրարո» հոդվածին։