Դանիել Վաս
![]() Վասը Վալենսիայի կազմում 2017 թվականին | |||
Անձնական տվյալներ | |||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | մայիսի 31, 1989[1][2][3] (34 տարեկան) | ||
Ծննդավայր | Gladsaxe, Գլադսաքսե, Մայրաքաղաքային տարածաշրջան, Դանիա | ||
Հասակ | 181 սմ | ||
Քաշ | 74 կգ | ||
Դիրք | աջ պաշտպան, կենտրոնական կիսապաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ |
![]() | ||
Համար | 18 | ||
Պատանեկան կարիերա | |||
1995-2006 |
![]() | ||
2006-2007 |
![]() | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2007-2011 |
![]() | 85 | (8) |
2009 |
→ ![]() | 3 | (1) |
2011-2012 |
![]() | 0 | (0) |
2011-2012 |
→ ![]() | 29 | (4) |
2012-2015 |
![]() | 104 | (19) |
2015-2018 |
![]() | 103 | (9) |
2018-ներկա |
![]() | 33 | (1) |
Ազգային հավաքական‡ | |||
2005 |
![]() | 3 | (0) |
2005-2006 |
![]() | 14 | (0) |
2006-2007 |
![]() | 4 | (0) |
2007-2008 |
![]() | 8 | (2) |
2008 |
![]() | 1 | (0) |
2008-2011 |
![]() | 14 | (0) |
2011-ներկա |
![]() | 17 | (0) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Դանիել Վաս (դան․՝ Daniel Wass, մայիսի 31, 1989[1][2][3], Gladsaxe, Գլադսաքսե, Մայրաքաղաքային տարածաշրջան, Դանիա), դանիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Վալենսիայի և Դանիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական կիսապաշտպանի և աջ պաշտպանի դիրքում[4]։
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Բրոնդբյու[խմբագրել | խմբագրել կոդը]
Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան Վասը սկսել է Բրոնդբյուում։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2007 թվականի դեկտեմբերի 2-ին՝ Կոպենհագենի դեմ խաղում[5]։ Եվրոպական առաջնություններում իր առաջին հանդիպումը անցկացրեց 2008 թվականի հուլիսի 17-ին՝ ՈՒԵՖԱ Գավաթի որակավորման առաջին փուլի Բ36 Տորսխավնի դեմ խաղում[6]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց հուլիսի 31-ին՝ Բ36 Տորսխավնի դեմ պատասխան խաղում[7]։ 2009 թվականի օգոստոսի 19-ին Վասը վարձավճարով միացավ նորվեգական Ֆրեդրիկստադին։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց օգոստոսի 21-ին՝ Ռուսենբորգի դեմ խաղում[8]։ Իր առաջին գոլը խփեց նոյեմբերի 1-ին՝ Լյունի դեմ խաղում[9]։ Ֆրեդրիկստադի կազմում Վասը անցկացրեց 3 հանդիպում՝ Բրոնդբյու վերադառնալով 2009 թվականի դեկտեմբերին։ 2010 թվականի հոկտեմբերի 24-ին դանիացին գոլի հեղինակ դարձավ Ռանդերսի կազմում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով[10]։ Բրոնդբյուի առաջին թիմի կազմում Վասը անցկացրեց 99 հանդիպում՝ դառնալով 10 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։
Էվիան[խմբագրել | խմբագրել կոդը]
2011 թվականի մայիսի 20-ին Վասը 5 տարվա պայմանագիր կնքեց Բենֆիկայի հետ[11][12], սակայն ակումբի կազմում չանցկացրեց ոչ մի պաշտոնական հանդիպում և հուլիսի 22-ին 1 տարվա վարձավճարով միացավ Էվիանին։ Իր դեբյուտը նշեց սեպտեմբերի 1-ին՝ Ֆրանսիայի լիգայի գավաթի Լանսի դեմ խաղում[13]։ Առաջին հանդիպումը Լիգա 1-ում անցկացրեց հոկտեմբերի 15-ին՝ Սենտ Էտիենի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով գոլային փոխանցման հեղինակ[14]։ Իր առաջին գոլը խփեց նոյեմբերի 19-ին՝ Լորյանի դեմ խաղում[15]։ Դեկտեմբերի 18-ին դանիացին դուբլ ձևակերպեց Բաստիայի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով[16]։ 2012 թվականի հունիսի 20-ին Էվիանը գնեց Վասի ամբողջ տրանսֆերը 2․5 միլիոն եվրոյի դիմաց[17][18]։ 2014 թվականի մայիսի 17-ին նա դուբլի հեղինակ դարձավ Սոշոյի դեմ խաղում[19]։ Օգոստոսի 16-ին Վասը դուբլ ձևակերպեց Ռենի դեմ խաղում[20]։ Դեկտեմբերի 13-ին՝ Ռեյմսի դեմ խաղում նա դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ, սակայն Էվիանը պարտվեց 3-2 հաշվով[21]։ Ակումբի կազմում Վասը անցկացրեց 147 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 27 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։
Սելտա Վիգո[խմբագրել | խմբագրել կոդը]
2015 թվականի հունիսի 22-ին Վասը 4 տարվա պայմանագիր կնքեց Սելտա Վիգոյի հետ[22][23][24]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 23-ին՝ Լևանտեի դեմ խաղում[25]։ Իր առաջին գոլը խփեց սեպտեմբերի 13-ին՝ Լաս Պալմասի դեմ խաղում[26]։ 2016 թվականի սեպտեմբերի 29-ին Վասը գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Եվրոպայի Լիգայի Պանատինաիկոսի դեմ խաղում՝ 2-0 հաշվով հաղթանակ պարգևելով Սելտային[27]։ Դեկտեմբերի 4-ին նա 2 գոլային փոխանցում տվեց Բետիսի դեմ խաղում[28]։ 2017 թվականի սեպտեմբերի 29-ին՝ Ժիրոնայի դեմ խաղում Վասը դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ, իսկ հանդիպումն ավարտվեց 3-3 հաշվով[29]։ Դեկտեմբերի 23-ին նա գոլ խփեց Դեպորտիվո Լա Կորունյայի դեմ խաղում[30]։ 2018 թվականի հունվարի 7-ին դանիացին գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ռեալ Մադրիդի դեմ խաղում՝ փրկելով իր թիմին պարտությունից[31][32]։ Սելտա Վիգոյի կազմում Վասը անցկացրեց 136 հանդիպում՝ դառնալով 14 գոլի և 20 գոլային փոխանցման հեղինակ։
Վալենսիա[խմբագրել | խմբագրել կոդը]
2018 թվականի հուլիսի 10-ին Վասը 4 տարվա պայմանագիր կնքեց Վալենսիայի հետ[33][34]։ Ակումբը նրա համար վճարեց 6 միլիոն եվրո[35][36]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 20-ին՝ Ատլետիկո Մադրիդի դեմ խաղում[37]։ Առաջին հանդիպումը Չեմպիոնների Լիգայում անցկացրեց սեպտեմբերի 19-ին՝ խմբային փուլի Յուվենտուսի դեմ խաղում[38]։ Իր առաջին գոլը Վալենսիայի կազմում խփեց 2019 թվականի ապրիլի 11-ին՝ Եվրոպայի Լիգայի քառորդ եզրափակչի Վիլյառեալի դեմ խաղում[39]։ Մայիսի 5-ին Վասը գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Հուեսկայի դեմ խաղում[40]։ Մայիսի 25-ին դանիացին թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Իսպանիայի գավաթի Բարսելոնայի դեմ խաղում[41]՝ օգնելով Վալենսիային հաղթել 2-1 հաշվով և նվաճել գավաթը[42][43]։ Իր առաջին մրցաշրջանում Վասը անցկացրեց 50 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 2 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ[44]։
Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Վասը ներկայացրել է Դանիան բոլոր տարիքային երիտասարդական հավաքականներում։ Դանիայի ազգային հավաքականում իր դեբյուտը նշեց 2011 թվականի փետրվարի 9-ին՝ փոխարինման մտնելով Անգլիայի դեմ ընկերական խաղում[45]։ Առաջին հանդիպումը հավաքականի մեկնարկային կազմում անցկացրեց նոյեմբերի 15-ին՝ Ֆինլանդիայի դեմ խաղում[46]։ 2012 թվականին Վասը մասնակցեց Եվրոպայի առաջնությանը[47][48], սակայն չանցկացրեց ոչ մի հանդիպում[49], իսկ Դանիան դուրս մնաց խմբային փուլից[50]։ 2018 թվականի մայիսին Վասը ներառվեց Դանիայի՝ աշխարհի առաջնության համար նախնական 35-հոգանոց թիմում[51][52], սակայն դուրս մնաց վերջնական կազմից[53][54]։
2019 թվականի հունիսին Վասը 3 տարվա դադարից հետո վերադարձավ Դանիայի հավաքական՝ փոխարինելով Ռոբերտ Սկովին Վրաստանի դեմ խաղում և այս խաղում դառնալով 2 գոլային փոխանցման հեղինակ[55][56]։
Կարիերայի վիճաագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2019 թվականի օգոստոսի 19-ի դրությամբ[57]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Բրոնդբյու | 2007–08 | Սուպերլիգա | 13 | 0 | 0 | 0 | 0 | 0 | — | 13 | 0 | |
2008–09 | 28 | 0 | 3 | 0 | 5 | 1 | 36 | 1 | ||||
2009–10 | 12 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 12 | 2 | ||||
2010–11 | 32 | 6 | 1 | 1 | 6 | 0 | 39 | 7 | ||||
Ընդհանուր | 85 | 8 | 4 | 1 | 11 | 1 | 0 | 0 | 100 | 10 | ||
Ֆրեդրիկստադ (վարձավճար) | 2009 | Էլիտսերիեն | 3 | 1 | 0 | 0 | — | 3 | 1 | |||
Էվիան | 2011–12 | Լիգա 1 | 29 | 4 | 1 | 0 | — | 1 | 0 | 31 | 4 | |
2012–13 | 34 | 2 | 5 | 0 | 0 | 0 | 39 | 2 | ||||
2013–14 | 38 | 9 | 1 | 0 | 3 | 2 | 42 | 11 | ||||
2014–15 | 32 | 8 | 2 | 1 | 1 | 1 | 35 | 10 | ||||
Ընդհանուր | 133 | 23 | 9 | 1 | 0 | 0 | 5 | 3 | 147 | 27 | ||
Սելտա Վիգո | 2015–16 | Լա Լիգա | 36 | 2 | 7 | 1 | 0 | 0 | — | 43 | 3 | |
2016–17 | 32 | 3 | 8 | 2 | 14 | 2 | 54 | 7 | ||||
2017–18 | 35 | 4 | 4 | 0 | 0 | 0 | 39 | 4 | ||||
Ընդհանուր | 103 | 9 | 19 | 3 | 14 | 2 | 0 | 0 | 136 | 14 | ||
Վալենսիա | 2018–19 | Լա Լիգա | 32 | 1 | 8 | 0 | 10 | 1 | — | 50 | 2 | |
2019–20 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | ||
Ընդհանուր | 33 | 1 | 8 | 0 | 10 | 1 | 0 | 0 | 51 | 2 | ||
Կարիերայի ընդհանուր | 357 | 42 | 40 | 5 | 35 | 4 | 5 | 3 | 437 | 54 |
Միջազգային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2019 թվականի օգոստոսի 19-ի դրությամբ[57]
Դանիա | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2011 | 4 | 0 |
2012 | 5 | 0 |
2013 | 1 | 0 |
2014 | 1 | 0 |
2015 | 3 | 0 |
2016 | 2 | 0 |
2019 | 1 | 0 |
Ընդհանուր | 17 | 0 |
Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]
Վալենսիա
- Իսպանիայի գավաթ. 2018–19[42]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 FBref.com(բազմ․)
- ↑ 3,0 3,1 As (իսպ.) — Madrid: Grupo PRISA, 1967.
- ↑ «Denmark - D. Wass - Profile with news, career statistics and history - Soccerway»։ int.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-21
- ↑ «FC Copenhagen - Bröndby IF, Dec 2, 2007 - Alka Superligaen - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-21
- ↑ «Bröndby IF - B36 Tórshavn, Jul 17, 2008 - UEFA-Cup Qualifikation - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-21
- ↑ «B36 Tórshavn - Bröndby IF, Jul 31, 2008 - UEFA-Cup Qualifikation - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-21
- ↑ «Fredrikstad FK - Rosenborg BK, Aug 21, 2009 - Eliteserien - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-21
- ↑ «FK Lyn - Fredrikstad FK, Nov 1, 2009 - Eliteserien - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-21
- ↑ «Bröndby IF - Randers FC, Oct 24, 2010 - Alka Superligaen - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-21
- ↑ «Daniel Wass assume Benfica :: zerozero.pt»։ www.zerozero.pt (պորտուգալերեն)։ Վերցված է 2018-08-21
- ↑ «Daniel Wass skifter til Benfica»։ DR (դանիերեն)։ Վերցված է 2018-08-21
- ↑ «RC Lens - FC Évian Thonon Gaillard, Sep 1, 2011 - Coupe de la Ligue - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-21
- ↑ «FC Évian Thonon Gaillard - AS Saint-Étienne, Oct 15, 2011 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-21
- ↑ «FC Évian Thonon Gaillard - FC Lorient, Nov 19, 2011 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-21
- ↑ «FC Évian Thonon Gaillard - SC Bastia, Dec 18, 2013 - Coupe de la Ligue - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-21
- ↑ «Evian sign Wass on permanent deal from Benfica | Goal.com»։ www.goal.com (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2018-02-11-ին։ Վերցված է 2018-08-21
- ↑ «Wass signe pour 4 ans | WWW.ETGFC.COM Le site»։ 2012-06-25։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-25-ին։ Վերցված է 2018-08-21
- ↑ «FC Sochaux-Montbéliard - FC Évian Thonon Gaillard, May 17, 2014 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-21
- ↑ «Stade Rennais FC - FC Évian Thonon Gaillard, Aug 16, 2014 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-21
- ↑ «Stade Reims - FC Évian Thonon Gaillard, Dec 13, 2014 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-21
- ↑ Sport (2015-06-22)։ «Celta Vigo officially announce the signing of Evian's Daniel Wass»։ sport (անգլերեն)։ Վերցված է 2018-08-21(չաշխատող հղում)
- ↑ «Celta Vigo confirm signing of Danish player Daniel Wass | English | AS.com»։ AS.com (իսպաներեն)։ Արխիվացված է օրիգինալից 2015-08-11-ին։ Վերցված է 2018-08-21
- ↑ «DONE DEAL: Celta Vigo sign Evian wing-back Daniel Wass - Tribal Football»։ Վերցված է 2018-08-21
- ↑ «Levante UD - Celta de Vigo, Aug 23, 2015 - LaLiga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-21
- ↑ «Celta de Vigo - UD Las Palmas, Sep 13, 2015 - LaLiga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-21
- ↑ «Celta de Vigo - Panathinaikos Athens, Sep 29, 2016 - Europa League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-21
- ↑ «Real Betis Balompié - Celta de Vigo, Dec 4, 2016 - LaLiga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-21
- ↑ «Celta de Vigo - Girona FC, Sep 29, 2017 - LaLiga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-21
- ↑ «Deportivo de La Coruña - Celta de Vigo, Dec 23, 2017 - LaLiga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-21
- ↑ «Celta de Vigo - Real Madrid, Jan 7, 2018 - LaLiga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-21
- ↑ «Celta Vigo took advantage of Marcelo weakness in Real Madrid draw – Daniel Wass»։ Squawka Football News (անգլերեն)։ Վերցված է 2018-08-21
- ↑ «Club Statement I Daniel Wass»։ Valencia CF (անգլերեն)։ Վերցված է 2018-08-21
- ↑ «Transfer Market: Wass joins Valencia from Celta Vigo - MARCA in English»։ MARCA in English (անգլերեն)։ Վերցված է 2018-08-21
- ↑ «Valencia sign Daniel Wass from Celta | Football Espana»։ www.football-espana.net։ Վերցված է 2018-08-21
- ↑ «Valencia confirm signing of Wass from Celta Vigo - La Liga News UK»։ La Liga News UK (en-US)։ 2018-07-11։ Արխիվացված է օրիգինալից 2019-11-25-ին։ Վերցված է 2018-08-21
- ↑ «Valencia CF - Atlético Madrid, Aug 20, 2018 - LaLiga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-21
- ↑ «Valencia CF - Juventus FC, Sep 19, 2018 - UEFA Champions League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-18
- ↑ «Villarreal CF - Valencia CF, Apr 11, 2019 - Europa League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-18
- ↑ «SD Huesca - Valencia CF, May 5, 2019 - LaLiga - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-18
- ↑ «FC Barcelona - Valencia CF, May 25, 2019 - Copa del Rey - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-18
- ↑ 42,0 42,1 «Valencia shock Barcelona in Copa del Rey final despite Messi’s best efforts»։ The Observer (en-GB)։ 2019-05-25։ ISSN 0029-7712։ Վերցված է 2019-08-18
- ↑ «Copa del Rey final: Valencia end Barcelona's double dream» (en-GB)։ 2019-05-25։ Վերցված է 2019-08-18
- ↑ «Daniel Wass | Football Stats | Valencia | Season 2018/2019 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2019-08-18
- ↑ «Denmark - England, Feb 9, 2011 - International Friendlies - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-21
- ↑ «Denmark - Finland, Nov 15, 2011 - International Friendlies - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-21
- ↑ Association Press (2012-05-29)։ «Euro 2012: Thomas Sorensen out of Denmark squad with back injury»։ the Guardian (անգլերեն)։ Վերցված է 2018-08-21
- ↑ «Denmark squad guide: Eriksen the key as Olsen sticks with tried and trusted»։ Mail Online։ Վերցված է 2018-08-21
- ↑ uefa.com։ «UEFA EURO 2012 - History - Denmark – UEFA.com»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-21
- ↑ uefa.com։ «UEFA EURO 2012 - History - Standings – UEFA.com»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-21
- ↑ «Denmark coach names 35-man provisional national team squad»։ USA TODAY (անգլերեն)։ Վերցված է 2018-08-21
- ↑ «Confirmed: Denmark name 35-man extended FIFA World Cup squad»։ Socceroos (անգլերեն)։ Վերցված է 2018-08-21
- ↑ «World Cup 2018: Nicklas Bendtner misses out on Denmark squad | Goal.com» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2018-06-06-ին։ Վերցված է 2018-06-17
- ↑ «Eriksen leads Great Danes' challenge.. but they're missing revitalised Bendtner»։ The Sun (en-GB)։ 2018-06-05։ Վերցված է 2018-06-17
- ↑ «Denmark - Georgia, Jun 10, 2019 - European Qualifiers - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-18
- ↑ «Denmark vs. Georgia - Football Match Summary - June 10, 2019 - ESPN»։ ESPN.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-18
- ↑ 57,0 57,1 «Daniel Wass»։ worldfootball.net (en-GB)։ Վերցված է 2018-08-21
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Դանիել Վաս Վիքիպահեստում |
---|
- Վասի պաշտոնական Ինստագրամի էջը
- Վասը transfermarkt-ում
- Վասը soccerbase.com-ում
- Վասը WhoScored.com կայքում
- Վասը Վալենսիայի պաշտոնական կայքում
- Վասը ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում
- Վասը ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքում Archived 2020-06-21 at the Wayback Machine.
- Վասը Դանիայի ֆուտբոլի ասոցիացիայի կայքում
|
- Մայիսի 31 ծնունդներ
- 1989 ծնունդներ
- Ապրող անձինք
- Դանիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Ֆուտբոլի կիսապաշտպաններ
- Դանիացի ֆուտբոլիստներ
- Դանիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Բրոնդբյուի ֆուտբոլիստներ
- Ֆրեդրիկստադի ֆուտբոլիստներ
- Բենֆիկայի ֆուտբոլիստներ
- Էվիանի ֆուտբոլիստներ
- Սելտա Վիգոյի ֆուտբոլիստներ
- Վալենսիայի ֆուտբոլիստներ
- Լա Լիգայի ֆուտբոլիստներ
- ՈՒԵՖԱ Եվրո 2020-ի ֆուտբոլիստներ
- ՈՒԵՖԱ Եվրո 2012-ի ֆուտբոլիստներ