Մաքսի Գոմես
![]() Գոմեսը Սելտայի կազմում 2018 թվականին | |||
Անձնական տվյալներ | |||
Ամբողջական անուն | Maximiliano Gómez González | ||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | օգոստոսի 14, 1996[1][2] (26 տարեկան) | ||
Ծննդավայր | Պայսանդու, Ուրուգվայ | ||
Հասակ | 186 սմ | ||
Քաշ | 91 կգ | ||
Դիրք | կենտրոնական հարձակվող | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ |
![]() | ||
Համար | 22 | ||
Պատանեկան կարիերա | |||
![]() | |||
2013-2015 |
![]() | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2015-2017 |
![]() | 47 | (28) |
2017-2019 |
![]() | 71 | (31) |
2019-ներկա |
![]() | 0 | (0) |
Ազգային հավաքական‡ | |||
2017-ներկա |
![]() | 12 | (2) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Մաքսի Գոմես (իսպ.՝ Maxi Gómez, օգոստոսի 14, 1996[1][2], Պայսանդու, Ուրուգվայ), ուրուգվայցի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Վալենսիայի և Ուրուգվայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական հարձակվողի դիրքում[3]։
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Դեֆենսոր Սպորտինգ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գոմեսը Դեֆենսոր Սպորտինգի ակադեմիայի սան է[4]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2015 թվականի սեպտեմբերի 15-ին՝ Ունիվերսիտարիոյի դեմ խաղում[5]։ Իր առաջին հանդիպումը Ուրուգվայի առաջնությունում Գոմեսը անցկացրեց հոկտեմբերի 4-ին՝ Նասիոնալի դեմ խաղում[6]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց հոկտեմբերի 17-ին՝ Մոնտեվիդեո Ուոնդերերսի դեմ խաղում[7]։ Նոյեմբերի 1-ին՝ Խուվենտուդ Լաս Պյեդրասի դեմ խաղում ուրուգվայցին դարձավ 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով Դեֆենսորին հաղթել 4-1 հաշվով[8]։ Նոյեմբերի 21-ին Գոմեսը դուբլ ձևակերպեց Էլ Տանկե Սիսլեյի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով[9]։
2016 թվականի փետրվարի 28-ին՝ Դանուբիոյի դեմ խաղում Գոմեսը դարձավ դուբլի հեղինակ՝ օգնելով իր թիմին հաղթել 3-2 հաշվով[10]։ Մայիսի 22-ին նա 4 գոլի և 1 գոլի հեղինակ դարձավ Էլ Տանկե Սիսլեյի դեմ խաղում, ինչի շնորհիվ Դեֆենսորը հաղթեց 5-6 հաշվով[11]։ 2017 թվականի մարտի 5-ին Գոմեսը 2 գոլ խփեց Դանուբիոյի դեմ խաղում[12]։ Մայիսի 6-ին նա դուբլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Նասիոնալի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 3-2 հաշվով[13]։ Դեֆենսոր Սպորտինգի կազմում Գոմեսը անցկացրեց 52 հանդիպում՝ դառնալով 29 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։
Սելտա Վիգո[խմբագրել | խմբագրել կոդը]
2017 թվականի մայիսի 23-ին Գոմեսը 5 տարվա պայմանագիր կնքեց Սելտա Վիգոյի հետ[14][15][16]։ Իր պաշտոնական դեբյուտը նշեց օգոստոսի 19-ին՝ Ռեալ Սոսիեդադի դեմ խաղում[17]։ Այս խաղում նա դարձավ դուբլի հեղինակ, սակայն Սելտան պարտվեց 2-3 հաշվով[18]։ Սեպտեմբերի 10-ին Գոմեսը խփեց Ալավեսի դեմ խաղի միակ գոլը՝ օգնելով իր թիմին հաղթել 1-0 հաշվով[19]։ Դեկտեմբերի 2-ին ուրուգվայցին գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Բարսելոնայի դեմ խաղում՝ փրկելով իր թիմին պարտությունից[20]։ 2018 թվականի փետրվարի 11-ին Գոմեսը դուբլ ձևակերպեց Էսպանյոլի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով[21]։ 2018 թվականի մայիսի 19-ին՝ Լևանտեի դեմ խաղում նա դարձավ 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ[22]՝ օգնելով Սելտային հաղթել 4-2 հաշվով[23]։ Իր առաջին մրցաշրջանում Գոմեսը անցկացրեց 36 հանդիպում Լա Լիգայում՝ դառնալով 18 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ[24]։
2018 թվականի օգոստոսի 27-ին Գոմեսը գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Լևանտեի դեմ խաղում՝ 2-1 հաշվով հաղթանակ պարգևելով Սելտային[25]։ Սեպտեմբերի 1-ին՝ Ատլետիկո Մադրիդի դեմ խաղում ուրուգվայցին կրկին դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով իր թիմին հաղթել 2-0 հաշվով[26][27]։ Նոյեմբերի 4-ին նա փոխարինեց Էմրե Մորին և դուբլ ձևակերպեց Ռեալ Բետիսի դեմ խաղում[28][29]։ 2019 թվականի փետրվարի 9-ին Գոմեսը հեռացվեց խաղադաշտից Խետաֆեի դեմ խաղում՝ ստանալով երկրորդ դեղին քարտը հանդիպման 38-րդ րոպեին[30][31]։ Ապրիլի 24-ին նա գոլ խփեց Էսպանյոլի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով[32]։ Սելտա Վիգոյի կազմում Գոմեսը անցկացրեց 75 հանդիպում՝ դառնալով 31 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ[33][34]։
Վալենսիա[խմբագրել | խմբագրել կոդը]
2019 թվականի հուլիսի 14-ին Գոմեսը 5 տարվա պայմանագիր կնքեց Վալենսիայի հետ[35][36][37]։ Ակումբը նրա համար վճարեց 14 միլիոն եվրո[38], ինչպես նաև՝ Սանտի Մինան տեղափոխվեց հակառակ ուղղությամբ[39][40]։
Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Իր դեբյուտը Ուրուգվայի ազգային հավաքականում Գոմեսը նշեց 2017 թվականի նոյեմբերի 10-ին՝ Լեհաստանի դեմ ընկերական խաղում[41]։ 2018 թվականի մայիսին նա ընդգրկվեց Ուրուգվայի՝ աշխարհի առաջնության համար վերջնական կազմում[42][43]։ Իր առաջին հանդիպումը առաջնությունում անցկացրեց հունիսի 25-ին՝ փոխարինելով Էդինսոն Կավանիին Ռուսաստանի դեմ խաղի վերջին րոպեին[44][45]։ Հուլիսի 6-ին Գոմեսը խաղադաշտ դուրս եկավ քառորդ եզրափակչի Ֆրանսիայի դեմ խաղում[46][47], սակայն Ուրուգվայը պարտվեց 2-0 հաշվով և դուրս մնաց առաջնությունից[48][49]։
Իր առաջին գոլը Ուրուգվայի հավաքականի կազմում Գոմեսը խփեց 2019 թվականի մարտի 25-ին՝ Թաիլանդի դեմ ընկերական խաղում[50][51]։ Նա գոլի հեղինակ դարձավ նաև իր հաջորդ՝ Պանամայի դեմ խաղում[52][53]։ Հունիսին Գոմեսը մասնակցեց Կոպա Ամերիկային[54][55][56], սակայն խաղադաշտ դուրս չեկավ ոչ մի խաղում։ Ուրուգվայը հասավ առաջնության քառորդ եզրափակիչ, որտեղ հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում պարտվեց Պերուին[57][58]։
Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2019 թվականի օգոստոսի 19-ի դրությամբ[59]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Մայրցամաքային | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Դեֆենսոր Սպորտինգ | 2015–16 | Պրիմերա Դիվիզիոն | 21 | 14 | — | 4 | 0 | — | 25 | 14 | ||
2016 | 14 | 4 | — | 14 | 4 | |||||||
2017 | 12 | 10 | 1 | 1 | 13 | 11 | ||||||
Ընդհանուր | 47 | 28 | 0 | 0 | 5 | 1 | 0 | 0 | 52 | 29 | ||
Սելտա Վիգո | 2017–18 | Լա Լիգա | 36 | 18 | 3 | 0 | — | 39 | 18 | |||
2018–19 | 35 | 13 | 1 | 0 | 36 | 13 | ||||||
71 | 31 | 4 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 75 | 31 | |||
Վալենսիա | 2019–20 | Լա Լիգա | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |
Կարիերայի ընդհանուր | 118 | 59 | 4 | 0 | 5 | 1 | 0 | 0 | 127 | 60 |
Միջազգային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2019 թվականի օգոստոսի 19-ի դրությամբ[59]
Ուրուգվայ | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2017 | 2 | 0 |
2018 | 7 | 0 |
2019 | 3 | 2 |
Ընդհանուր | 12 | 2 |
Միջազգային գոլեր[խմբագրել | խմբագրել կոդը]
# | Ամսաթիվ | Մարզադաշտ | Մրցակից | Հաշիվ | Արդյունք | Մրցաշար |
---|---|---|---|---|---|---|
1. | Մարտի 25, 2019 | Գուանսի Սպորտ Կենտրոն, Նանյին, Չինաստան | ![]() |
4–0 | 4–0 | Չինաստանի գավաթ 2019 |
2. | Հունիսի 7, 2019 | Սենտենարիո մարզադաշտ, Մոնտեվիդեո, Ուրուգվայ | ![]() |
1–0 | 3–0 | Ընկերական խաղ |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 FBref.com(բազմ․)
- ↑ «Uruguay - M. Gómez - Profile with news, career statistics and history - Soccerway»։ us.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-07-26
- ↑ «Maxi Gómez: Uruguay's next superstar centre-forward - Tifo Football»։ Tifo Football (en-US)։ Արխիվացված է օրիգինալից 2018-08-18-ին։ Վերցված է 2018-07-26
- ↑ «Universitario de Deportes - Defensor Sporting Club, Sep 16, 2015 - Copa Sudamericana - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-26
- ↑ «Club Nacional - Defensor Sporting Club, Oct 4, 2015 - Primera División Apertura - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-26
- ↑ «Defensor Sporting Club - Montevideo Wanderers, Oct 17, 2015 - Primera División Apertura - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-26
- ↑ «Defensor Sporting Club - Juventud de Las Piedras, Nov 1, 2015 - Primera División Apertura - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-26
- ↑ «Defensor Sporting Club - El Tanque Sisley, Nov 21, 2015 - Primera División Apertura - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-26
- ↑ «Defensor Sporting Club - Danubio FC, Feb 28, 2016 - Primera Division Clausura - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-26
- ↑ «El Tanque Sisley - Defensor Sporting Club, May 22, 2016 - Primera Division Clausura - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-26
- ↑ «Danubio FC - Defensor Sporting Club, Mar 5, 2017 - Primera División Apertura - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-26
- ↑ «Defensor Sporting Club - Club Nacional, May 6, 2017 - Primera División Apertura - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-26
- ↑ «Maxi Gomez signs with Celta Vigo - MARCA in English»։ MARCA in English (անգլերեն)։ Վերցված է 2018-07-26
- ↑ «OFFICIAL - Celta Vigo sign Uruguayan wonderkid MAXI GOMEZ»։ Footballghana։ Վերցված է 2018-07-26
- ↑ «DONE DEAL: Celta Vigo sign Defensor Sporting striker Maxi Gomez - Tribal Football»։ Վերցված է 2018-07-26
- ↑ «Celta de Vigo - Real Sociedad, Aug 19, 2017 - LaLiga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-26
- ↑ «Celta de Vigo - Real Sociedad, Aug 19, 2017 - LaLiga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-26
- ↑ «Celta de Vigo - Deportivo Alavés, Sep 10, 2017 - LaLiga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-26
- ↑ «FC Barcelona - Celta de Vigo, Dec 2, 2017 - LaLiga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-26
- ↑ «Celta de Vigo - RCD Espanyol Barcelona, Feb 11, 2018 - LaLiga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-26
- ↑ «La Liga round-up: Maxi Gomez and Iago Aspas seal Celta Vigo win»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2018-07-26
- ↑ «Celta de Vigo - Levante UD, May 19, 2018 - LaLiga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-26
- ↑ «Maximiliano Gomez | Football Stats | Celta Vigo | Season 2017/2018 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2018-07-26
- ↑ «Levante UD - Celta de Vigo, Aug 27, 2018 - LaLiga - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-18
- ↑ «Celta de Vigo - Atlético Madrid, Sep 1, 2018 - LaLiga - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-18
- ↑ «Stefan Savic sent off as Atletico Madrid slump to Celta Vigo defeat»։ ESPN.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-18
- ↑ «Real Betis Balompié - Celta de Vigo, Nov 4, 2018 - LaLiga - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-18
- ↑ «Real Betis vs. Celta Vigo - Football Match Summary - November 4, 2018 - ESPN»։ ESPN.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-18
- ↑ «Getafe CF - Celta de Vigo, Feb 9, 2019 - LaLiga - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-18
- ↑ «Getafe 3-1 Celta Vigo: Costly Maxi Gomez red sees Celta lose again»։ La Liga News UK (en-US)։ 2019-02-10։ Վերցված է 2019-08-18(չաշխատող հղում)
- ↑ «RCD Espanyol Barcelona - Celta de Vigo, Apr 24, 2019 - LaLiga - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-18
- ↑ Martin Antony (2019-06-13)։ «Everton must make a move for Maxi Gomez this summer»։ HITC (անգլերեն)։ Վերցված է 2019-08-18
- ↑ «Valencia sign Maxi Gomez»։ BeSoccer (en-EN)։ 2019-07-14։ Վերցված է 2019-08-18
- ↑ «OFFICIAL STATEMENT | Maxi Gomez»։ www.valenciacf.com։ Վերցված է 2019-08-18
- ↑ «Official: Valencia sign Maxi Gomez»։ MARCA in English (անգլերեն)։ 2019-07-14։ Վերցված է 2019-08-18
- ↑ «Valencia complete Maxi Gómez signing»։ Onefootball English (en-GB)։ 2019-07-14։ Վերցված է 2019-08-18
- ↑ «La Liga transfer news: Maxi Gomez completes transfer from Celta Vigo to Valencia | Goal.com»։ www.goal.com։ Վերցված է 2019-08-18
- ↑ «Maxi Gomez: Valencia reach agreement for West Ham target»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2019-08-18
- ↑ «Valencia sign Uruguay striker Maxi Gomez»։ www.msn.com։ Վերցված է 2019-08-18
- ↑ «Poland - Uruguay, Nov 10, 2017 - International Friendlies - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-26
- ↑ «Revealed: Every World Cup 2018 squad - Final 23-man lists | Goal.com» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-25
- ↑ «Uruguay World Cup 2018 Squad (Confirmed)»։ TOTAL SPORTEK (en-US)։ 2018-06-12։ Արխիվացված է օրիգինալից 2020-10-26-ին։ Վերցված է 2018-06-25
- ↑ «Uruguay - Russia, Jun 25, 2018 - World Cup 2018 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-26
- ↑ FIFA.com։ «2018 FIFA World Cup Russia™ - Matches - Uruguay - Russia - FIFA.com»։ www.fifa.com (en-GB)։ Արխիվացված է օրիգինալից 2018-06-26-ին։ Վերցված է 2018-07-26
- ↑ «Uruguay - France, Jul 6, 2018 - World Cup 2018 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-26
- ↑ FIFA.com։ «2018 FIFA World Cup Russia™ - Matches - Uruguay - France - FIFA.com»։ www.fifa.com (en-GB)։ Արխիվացված է օրիգինալից 2018-07-05-ին։ Վերցված է 2018-07-26
- ↑ Glendenning Barry (2018-07-06)։ «Uruguay 0-2 France: World Cup 2018 quarter-final – as it happened»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է 2018-07-26
- ↑ «World Cup 2018: France beat Uruguay 2-0 to reach semi-final»։ BBC Sport (en-GB)։ 2018-07-06։ Վերցված է 2018-07-26
- ↑ «Thailand - Uruguay, Mar 25, 2019 - International Friendlies - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-18
- ↑ «Uruguay brush aside Thailand in China Cup final»։ euronews (անգլերեն)։ 2019-03-25։ Վերցված է 2019-08-19
- ↑ «Uruguay - Panama, Jun 8, 2019 - International Friendlies - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-18
- ↑ «Luis Suarez bags stunning freekick in Uruguay friendly win»։ MARCA in English (անգլերեն)։ 2019-06-08։ Վերցված է 2019-08-18
- ↑ «Luis Suarez included in Uruguay's final Copa America squad despite injury concerns | Goal.com»։ www.goal.com։ Արխիվացված է օրիգինալից 2019-08-26-ին։ Վերցված է 2019-08-19
- ↑ «Injured Suarez included in Uruguay's Copa America squad»։ Sport (անգլերեն)։ 2019-05-30։ Վերցված է 2019-08-19
- ↑ Onefootball։ «Suarez included in Uruguay's final Copa America squad»։ Onefootball (անգլերեն)։ Վերցված է 2019-08-19
- ↑ «Uruguay - Peru, Jun 29, 2019 - Copa América 2019 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-18
- ↑ «Copa America: Peru beat Uruguay on penalties to reach semi-finals» (en-GB)։ 2019-06-29։ Վերցված է 2019-08-18
- ↑ 59,0 59,1 «Maximiliano Gómez»։ worldfootball.net (en-GB)։ Վերցված է 2018-07-26
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Մաքսի Գոմես Վիքիպահեստում |
---|
- Գոմեսի պաշտոնական Տվիտերի էջը
- Գոմեսի պաշտոնական Ինստագրամի էջը
- Գոմեսը transfermarkt-ում
- Գոմեսը soccerbase.com-ում
- Գոմեսը WhoScored.com կայքում
- Գոմեսը Վալենսիայի պաշտոնական կայքում
- Գոմեսը Սելտա Վիգոյի պաշտոնական կայքում Archived 2018-07-28 at the Wayback Machine.
- Գոմեսը ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում
- Գոմեսը ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքում Archived 2019-06-06 at the Wayback Machine.
|
|
|
- Օգոստոսի 14 ծնունդներ
- 1996 ծնունդներ
- Ապրող անձինք
- Ուրուգվայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Ֆուտբոլի հարձակվողներ
- Ուրուգվայցի ֆուտբոլիստներ
- Ուրուգվայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Դեֆենսոր Սպորտինգի ֆուտբոլիստներ
- Սելտա Վիգոյի ֆուտբոլիստներ
- Վալենսիայի ֆուտբոլիստներ
- 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներ
- Լա Լիգայի ֆուտբոլիստներ