Ֆեռան Տոռես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆեռան Տոռես
Ferran Torres
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Ferran Torres García
Քաղաքացիությունը Իսպանիա Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 29, 2000(2000-02-29)[1] (24 տարեկան)
Ծննդավայր Ֆոյոս
Հասակ 184 սմ
Քաշ 77 կգ
Դիրք աջ վինգեր
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իսպանիա Վալենսիա
Համար 20
Պատանեկան կարիերա
2006-2017 Իսպանիա Վալենսիա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2016-2017 Իսպանիա Վալենսիա B 12 (2)
2017-ներկա Իսպանիա Վալենսիա 38 (2)
Ազգային հավաքական
2016-2017 Իսպանիա Իսպանիա Մ17 24 (2)
2018-2019 Իսպանիա Իսպանիա Մ19 17 (9)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ օգոստոսի 19-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ օգոստոսի 19-ի, 2019

Ֆեռան Տոռես Գարսիա (իսպ.՝ Ferran Torres García, փետրվարի 29, 2000(2000-02-29)[1], Ֆոյոս), իսպանացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Վալենսիայի կազմում։ Խաղում է աջ վինգերի դիրքում[2]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Վալենսիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Տոռեսը Վալենսիայի ակադեմիայի սան է[3][4]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2017 թվականի նոյեմբերի 30-ին՝ Իսպանիայի գավաթի Ռեալ Սարագոսայի դեմ խաղում[5]։ Իր առաջին հանդիպումը Լա Լիգայում Տոռեսը անցկացրեց դեկտեմբերի 16-ին՝ փոխարինելով Անդրեաս Պերեյրային Էյբարի դեմ խաղում[6]։ Իր առաջին հանդիպումը Վալենսիայի մեկնարկային կազմում անցկացրեց 2018 թվականի փետրվարի 28-ին՝ Ատլետիկ Բիլբաոյի դեմ խաղում[7]։ 2018 թվականի ապրիլի 3-ին՝ Բարսելոնայի[8][9], Ռեալ Մադրիդի[10][11], Չելսիի[12][13] և Լիվերպուլի[14][15] կողմից հետաքրքրության պատճառով նա երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ մինչև 2021 թվականը[16][17]՝ սահմանելով 100 միլիոն եվրո հրաժարագին[18][19]։ 2017-18 մրցաշրջանում Տոռեսը անցկացրեց 16 հանդիպում՝ դառնալով 2 գոլային փոխանցման հեղինակ[20]։

Առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում Տոռեսը անցկացրեց 2018 թվականի հոկտեմբերի 23-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի Յանգ Բոյզի դեմ խաղում[21][22]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց 2019 թվականի հունվարի 15-ին՝ Իսպանիայի գավաթի Սպորտինգ Խիխոնի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով նաև գոլային փոխանցման հեղինակ[23]։ Լա Լիգայում իր առաջին գոլը խփեց հունվարի 19-ին՝ Սելտա Վիգոյի դեմ խաղում[24]։ Մարտի 10-ին Տոռեսը գոլ խփեց Ժիրոնայի դեմ հանդիպման 90-րդ րոպեին՝ 3-2 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[25][26]։ 2018-19 մրցաշրջանում Տոռեսը անցկացրեց 37 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ[27], իսկ Վալենսիան հաղթեց Իսպանիայի գավաթը[28]՝ եզրափակչում 2-1 հաշվով պարտության մատնելով Բարսելոնային[29][30]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Տոռեսը ներկայացրել է Իսպանիան տարբեր տարիքային երիտասարդական հավաքականներում[31]։ 2017 թվականի մայիսին նա Իսպանիայի Մ17 հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը՝ անցկացնելով 6 հանդիպում[32] և օգնելով իր թիմին հաղթել մրցաշարը[33][34]։ Հոկտեմբերին Տոռեսը մինչև 17 տարեկանների հավաքականի կազմում մասնակցեց աշխարհի առաջնությանը[35]՝ դառնալով 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ և օգնելով Իսպանիային դուրս գալ մրցաշարի եզրափակիչ[36][37], որտեղ նրանք պարտվեցին Անգլիային[38][39]։ 2019 թվականի հուլիսին Տոռեսը մասնակցեց Հայաստանում կայացած Եվրոպայի Մ19 առաջնությանը՝ խաղադաշտ դուրս գալով թիմի բոլոր 5 խաղերում և ընդգրկվելով մրցաշարի խորհրդանշական հավաքականում[40]։ Տոռեսը դուբլ ձևակերպեց առաջնության եզրափակչի Պորտուգալիայի դեմ խաղում[41][42]՝ օգնելով Իսպանիային հաղթել 2-0 հաշվով և նվաճել գավաթը[43][44][45]։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի օգոստոսի 19-ի դրությամբ[46]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Վալենսիա B 2016–17 Սեգունդա Դիվիզիոն B 2 0 2 0
2017–18 10 1 10 1
Ընդհանուր 12 1 0 0 0 0 0 0 12 1
Վալենսիա 2017–18 Լա Լիգա 13 0 3 0 16 0
2018–19 24 2 6 1 7 0 37 3
2019–20 1 0 0 0 0 0 0 0 1 0
Ընդհանուր 38 2 9 1 7 0 0 0 54 3
Կարիերայի ընդհանուր 50 3 9 1 7 0 0 0 66 4

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Վալենսիա

Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսպանիա Մ17
  • ՈՒԵՖԱ Եվրոպայի Մ17 առաջնություն. 2017[33]

Իսպանիա Մ19

  • ՈՒԵՖԱ Եվրոպայի Մ19 առաջնություն. 2019[43]

Անհատական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՈՒԵՖԱ Եվրոպայի Մ19 առաջնության խորհրդանշական հավաքական. 2019[40]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Spain - Ferrán Torres - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 3-ին.
  3. Beesley, Chris (2018 թ․ ապրիլի 3). «Who is reported Liverpool target Ferran Torres?». liverpoolecho. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 3-ին.
  4. Cusack, Richard (2019 թ․ հունիսի 1). «Who is Ferran Torres? Profile on Valencia star linked with Leicester». leicestermercury. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին.
  5. «Valencia CF - Real Zaragoza, Nov 30, 2017 - Copa del Rey - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 3-ին.
  6. «SD Eibar - Valencia CF, Dec 16, 2017 - LaLiga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 3-ին.
  7. «Athletic Bilbao - Valencia CF, Feb 28, 2018 - LaLiga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 3-ին.
  8. Fernandez-Abascal, Eduardo (2017 թ․ նոյեմբերի 13). «Barcelona 'keep scouting' Spain Under-17 international Ferran Torres ahead of future move». International Business Times UK (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 3-ին.
  9. «Barcelona and Real Madrid in battle to sign Valencia kid Ferran Torres». Mail Online. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 3-ին.
  10. AS, Diario (2018 թ․ հունվարի 7). «Real Madrid maintain interest in Valencia starlet Ferran Torres». AS.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 3-ին.
  11. Cambridge, James (2018 թ․ հունվարի 17). «Barcelona and Real Madrid in transfer battle for £22m Valencia star Ferran Torres». Express.co.uk (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 3-ին.
  12. «Valencia youth team star Ferran Torres attracts Chelsea». 90Live (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 3-ին.(չաշխատող հղում)
  13. «Liverpool, Chelsea and Barcelona battle for Ferran Torres signing». eyefootball (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 3-ին.
  14. «Liverpool considering Torres move this summer - Transfer report». talkSPORT (բրիտանական անգլերեն). 2018 թ․ ապրիլի 3. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 3-ին.
  15. «Liverpool join £22m chase for Valencia starlet Ferran Torres». Mail Online. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 3-ին.
  16. Sport (2018 թ․ ապրիլի 3). «Ferran Torres sings new Valencia deal with huge release clause». sport (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 3-ին.
  17. «Liverpool, Real Madrid and Barca blow as Valencia's Ferran Torres signs new deal». The Sun (բրիտանական անգլերեն). 2018 թ․ ապրիլի 3. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 3-ին.
  18. «LaLiga - Valencia: Valencia increase Ferran Torres' release clause to 100m euros - MARCA in English». MARCA in English (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 3-ին.
  19. Sunderland, Tom. «Ferran Torres Signs New Valencia Contract Amid Barcelona, Liverpool Rumours». Bleacher Report (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 3-ին.
  20. «Ferran Torres | Football Stats | Valencia | Season 2017/2018 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 3-ին.
  21. «BSC Young Boys - Valencia CF, Oct 23, 2018 - UEFA Champions League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին.
  22. «Young Boys vs. Valencia CF - Tuesday, October 23, 2018 - Champions League Match Center - MSN Sports». www.msn.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին.
  23. «Valencia CF - Sporting Gijón, Jan 15, 2019 - Copa del Rey - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին.
  24. «Celta de Vigo - Valencia CF, Jan 19, 2019 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին.
  25. «Girona FC - Valencia CF, Mar 10, 2019 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին.
  26. «Valencia make it four straight wins with exciting Girona success». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին.
  27. «Ferran Torres | Football Stats | Valencia | Season 2018/2019 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին.
  28. 28,0 28,1 «Valencia shock Barcelona in Copa del Rey final despite Messi's best efforts». The Observer (բրիտանական անգլերեն). 2019 թ․ մայիսի 25. ISSN 0029-7712. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 18-ին.
  29. «FC Barcelona - Valencia CF, May 25, 2019 - Copa del Rey - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 18-ին.
  30. «Copa del Rey final: Valencia end Barcelona's double dream» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ մայիսի 25. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 18-ին.
  31. «Ferran Torres: Valencia's new golden boy». MARCA in English (անգլերեն). 2019 թ․ հուլիսի 28. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին.
  32. uefa.com. «Under-17 - Technical report - Team analysis - Spain – UEFA.com». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 3-ին.
  33. 33,0 33,1 UEFA.com. «Under-17 - Spain secure record third U17 EURO title». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 3-ին.
  34. «England U17: Young Three Lions lose on penalties to Spain in UEFA Championship final | Goal.com» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 3-ին.
  35. FIFA.com. «FIFA U-17 World Cup India 2017 - Spain - FIFA.com». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 3-ին.
  36. FIFA.com. «FIFA U-17 World Cup India 2017 - Matches - Mali-Spain - FIFA.com». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 3-ին.
  37. «England U17 - Spain U17, Oct 28, 2017 - U17 World Cup 2017 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 3-ին.
  38. FIFA.com. «FIFA U-17 World Cup India 2017 - Matches - England-Spain - FIFA.com». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 3-ին.
  39. Ray, Saptarshi; Bloom, Ben (2017 թ․ հոկտեմբերի 28). «England win U17 World Cup after incredible 5-2 comeback victory over Spain». The Telegraph (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 3-ին.
  40. 40,0 40,1 UEFA.com. «2019 U19 EURO team of the tournament». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին.
  41. «Portugal U19 - Spain U19, Jul 27, 2019 - European U19 Championship 2019 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին.
  42. «Ferran Torres fires Spain to U19 Euros glory». MARCA in English (անգլերեն). 2019 թ․ հուլիսի 27. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին.
  43. 43,0 43,1 UEFA.com. «Spain win 2019 U19 EURO: at a glance». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին.
  44. «Highlights: Spain beat Portugal to win Euro U19». www.bbc.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին.
  45. «Spain beat Portugal to win record 11th U19 Euro». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին.
  46. «Ferrán Torres». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 3-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]