Անդերս Լինդեգոր
Անդերս Լինդեգոր դան․՝ Anders Lindegaard | |||
---|---|---|---|
![]() | |||
Անձնական տվյալներ | |||
Ամբողջական անուն | Անդերս Ռոզենկրանց Լինդեգոր | ||
Ազգությունը |
![]() | ||
Քաղաքացիությունը | Դանիա | ||
Ծննդյան ամսաթիվ | ապրիլի 13, 1984 (38 տարեկան) | ||
Ծննդավայր | Օդենսե, Դանիա | ||
Հասակ | 1.93 մ[1] | ||
Քաշ | 80 կգ[1] | ||
Դիրք | Դարպասապահ | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Մանչեսթեր Յունայթեդ | ||
Համար | 13 | ||
Պատանեկան կարիերա | |||
2001—2003 | Օդենսե | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) |
2003—2009 2008 2009 2009-2010 2011- |
![]() ![]() ![]() ![]() ![]() |
11 (-7) 10 (-13) 18 (-28) 38 (-43) 17 (-21) | |
Ազգային հավաքական | |||
2007—2009 2009 2009—2013 2012 |
![]() ![]() ![]() |
2 (0) 4 (0) 5 (−2) | |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Ա՛նդերս Ռոզենկրա՛նց Լինդեգո՛ր (դան․՝ Anders Rosenkrantz Lindegaard, ապրիլի 13, 1984[2][3][4], Օդենսե, Դանիա), դանիացի ֆուտբոլիստ, «Մանչեսթեր Յունայթեդի» և Դանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի դարպասապահ։ Նա սկսել է իր ֆուտբոլային կարիերան հարազատ քաղաքի նույնանուն թիմում։ Դարպասապահի դեբյուտը կայացավ 2009 թվականի հուլիսի 30-ին՝ ՈՒԵՖԱ–ի Եվրոպայի Լիգայի որակավորման փուլում «Ռաբոտնիչկի» թիմի դեմ խաղում, որն ավարտվեց դանիացիների հաղթանակով (4-3)։ Սակայն երբ «Օդես» եկավ «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին դարպասապահ Ռոյ Քերրոլը՝ Լինդեգորը վարձակալվեց նորվեգական «Օլեսուննու» թիմի կողմից, որի հետ հետագայում մշտական հիմունքներով պայմանագիր ստորագրեց։ Անդերսը խաղացել է Դանիայի երիտասարդական հավաքականում, իսկ 2010 թվականի սեպտեմբերի 7–ին կայացավ նրա դեբյուտը ազգային հավաքականի կազմում ԵՎՐՈ-2012 ընտրական փուլում Իսլանդիայի դեմ խաղում, որտեղ դանիացիները հաղթեցին 1-0 հաշվով։ 2010 թվականի նոյեմբերի 27–ին «Մանչեսթեր Յունայթեդը» հայտարարեց Լինդեգորի հետ 3,5 տարի ժամկետով պայմանագիր ստորագրելու մասին։ Տրանսֆերի գումարը չի հրապարակվում։ Անդերսը սկսել է հանդես գալ «Կարմիր սատանաների» հետ 2011 թվականի հունվարից։ Նրա տեղափոխությունը անգլիական ակումբ կայացավ 2011 թվականի հունվարին՝ ձմեռային տրանսֆերային պատուհանի բացումից անմիջապես հետո[5]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 «Խաղացողի անձնագիր. Անդերս Լինդեգոր» (անգլերեն)։ PremierLeague.com։ Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 14-ին։ Վերցված է 2013 թ․ հուլիսի 8
- ↑ FBref.com(բազմ․)
- ↑ Argentine Soccer Database (իսպ.)
- ↑ As (իսպ.) — Madrid: Grupo PRISA, 1967.
- ↑ «Man Utd complete Anders Lindegaard signing» (անգլերեն)։ BBC Sport։ 08.07.2013
|
|
- Ապրող անձինք
- 1984 ծնունդներ
- Ապրիլի 13 ծնունդներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Դանիայում ծնվածներ
- Դանիացի ֆուտբոլիստներ
- Ֆուտբոլի դարպասապահներ
- Մանչեսթեր Յունայթեդի ֆուտբոլիստներ
- Անգլիական ֆուտբոլի լիգայի խաղացողներ
- Վեստ Բրոմվիչ Ալբիոնի ֆուտբոլիստներ
- Բարնլիի ֆուտբոլիստներ
- ԼԳԲՏ իրավունքների ակտիվիստներ
- Պրեմիեր Լիգայի ֆուտբոլիստներ
- Անգլիայի լեգեոներ ֆուտբոլիստներ
- ՈՒԵՖԱ Եվրո 2012-ի ֆուտբոլիստներ