Աքսել Տուանզեբե
Տուանզեբեն Մանչեսթեր Յունայթեդի կազմում 2017 թվականին | |||
Անձնական տվյալներ | |||
Քաղաքացիությունը |
![]() ![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | նոյեմբերի 14, 1997[1] (25 տարեկան) | ||
Ծննդավայր | Բունիա (քաղաք), Orientale Province, ԿԴՀ | ||
Հասակ | 184 սմ | ||
Քաշ | 75 կգ | ||
Դիրք | կենտրոնական պաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ |
![]() | ||
Համար | 38 | ||
Պատանեկան կարիերա | |||
2005-2015 |
![]() | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2015-ներկա |
![]() | 9 | (0) |
2018 |
→ ![]() | 5 | (0) |
2018-2019 |
→ ![]() | 25 | (0) |
Ազգային հավաքական‡ | |||
2016 |
![]() | 2 | (0) |
2016-2017 |
![]() | 9 | (0) |
2017 |
![]() | 1 | (0) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Աքսել Տուանզեբե (անգլ.՝ Axel Tuanzebe, նոյեմբերի 14, 1997[1], Բունիա (քաղաք), Orientale Province, ԿԴՀ), անգլիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Մանչեսթեր Յունայթեդի կազմում։ Խաղում է կենտրոնական պաշտպանի դիրքում[2]։
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Մանչեսթեր Յունայթեդ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տուանզեբեն Մանչեսթեր Յունայթեդի ակադեմիայի սան է[3][4]։ 2015 թվականի մայիսին նա ճանաչվեց ակումբի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ[5][6]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2017 թվականի հունվարի 29-ին՝ փոխարինելով Տիմոտի Ֆոսու-Մենսային Անգլիայի գավաթի Ուիգան Ատլետիկի դեմ խաղում[7][8]։ Փետրվարի 2-ին նա երկարաձգեց իր պայմանագիրը Մանչեսթեր Յունայթեդի հետ մինչև 2020 թվականը[9][10][11]։ Առաջին հանդիպումը Պրեմիեր Լիգայում Տուանզեբեն անցկացրեց մայիսի 7-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Արսենալի դեմ խաղում[12][13]։ Իր առաջին մրցաշրջանում Տուանզեբեն անցկացրեց 5 հանդիպում[14]՝ ճանաչվելով Մանչեսթեր Յունայթեդի ռեզերվի լավագույն ֆուտբոլիստ[15]։
Իր առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում Տուանզեբեն անցկացրեց 2017 թվականի դեկտեմբերի 5-ին՝ փոխարինելով Անտոնիո Վալենսիային Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի ԲԿՄԱ Մոսկվայի դեմ խաղում[16][17]։ 2018 թվականի հունվարի 25-ին Տուանզեբեն վարձավճարով տեղափոխվեց Չեմպիոնշիպում հանդես եկող Աստոն Վիլլա[18][19]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց փետրվարի 3-ին՝ փոխարինման մտնելով Բարտոն Ալբիոնի դեմ խաղում[20]։ Վարձավճարի ընթացքում Տուանզեբեն անցկացրեց ընդամենը 5 հանդիպում[21]։
2018 թվականի օգոստոսի 6-ին Տուանզեբեն 1 տարվա վարձավճարով վերադարձավ Աստոն Վիլլա[22][23][24]։ Առաջին հանդիպումը վերադարձից հետո անցկացրեց օգոստոսի 11-ին՝ մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Ուիգան Ատլետիկի դեմ խաղում[25]։ Հոկտեմբերի 2-ին անգլիացին գոլային փոխանցում տվեց Յանիկ Բոլասիին Պրեստոն Նորթ Էնդի դեմ հանդիպման վերջին րոպեին՝ փրկելով իր թիմին պարտությունից[26]։ Դեկտեմբերին Տուանզեբեն ստացավ ոտքի վնասվածք՝ բաց թողելով շուրջ 3 ամիս[27][28]։ 2019 թվականի մայիսի 27-ին նա մասնակցեց Չեմպիոնշիպի փլեյ-օֆֆի եզրափակչի Դերբի Կաունտիի դեմ խաղին[29]՝ օգնելով Աստոն Վիլլային հաղթել 2-1 հաշվով և տեղափոխվել Պրեմիեր Լիգա[30][31]։ 2018-19 մրցաշրջանում Տուանզեբեն անցկացրեց 30 հանդիպում՝ դառնալով 1 գոլային փոխանցման հեղինակ[32]։
2019-20 մրցաշրջանում Տուանզեբեն վերադարձավ Մանչեսթեր Յունայթեդ[33][34]։ 2019 թվականի հուլիսի 5-ին նա երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ մինչև 2022 թվականը[35][36][37][38]։
Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Տուանզեբեն իրավասու է ներկայացնել Անգլիան ու Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը միջազգային ասպարեզում, և հանդես է եկել Անգլիայի տարբեր տարիքային երիտասարդական հավաքականներում[39]։
Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2019 թվականի նոյեմբերի 29-ի դրությամբ[40]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Գոլեր | Գոլեր | ||
Մանչեսթեր Յունայթեդ | 2016–17 | Պրեմիեր Լիգա | 4 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 5 | 0 |
2017–18 | 1 | 0 | 0 | 0 | 1 | 0 | 1 | 0 | 3 | 0 | ||
2019–20 | 4 | 0 | 0 | 0 | 2 | 0 | 1 | 0 | 7 | 0 | ||
Ընդհանուր | 9 | 0 | 1 | 0 | 3 | 0 | 2 | 0 | 15 | 0 | ||
Աստոն Վիլլա (վարձավճար) | 2017–18 | Չեմպիոնշիպ | 5 | 0 | 0 | 0 | — | 0 | 0 | 5 | 0 | |
2018–19 | 25 | 0 | 0 | 0 | 5 | 0 | 30 | 0 | ||||
Ընդհանուր | 30 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 5 | 0 | 35 | 0 | ||
Կարիերայի ընդհանուր | 39 | 0 | 1 | 0 | 3 | 0 | 7 | 0 | 50 | 0 |
Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]
Մանչեսթեր Յունայթեդ
Աստոն Վիլլա
- Չեմպիոնշիպի փլեյ-օֆֆ. 2019[30]
Անհատական[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մանչեսթեր Յունայթեդի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ. 2014–15[5]
- Մանչեսթեր Յունայթեդի ռեզերվի տարվա լավագույն ֆուտբոլիստ. 2016–17[15]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ «England - A. Tuanzebe - Profile with news, career statistics and history - Soccerway»։ int.soccerway.com։ Վերցված է 2019-11-29
- ↑ «Who Is This 19-year Old Congolese-born Man United Starlet That Is Hitting The News? Everything You Need To Know»։ Soccersouls (en-US)։ 2017-05-10։ Վերցված է 2019-11-29
- ↑ Luckhurst Samuel (2018-03-15)։ «Who is Axel Tuanzebe? Manchester United youngster in profile»։ men։ Վերցված է 2019-11-29
- ↑ 5,0 5,1 United Manchester (2015-05-19)։ «Well done to United's U18s Player of the Year, Axel Tuanzebe!»։ @ManUtd (անգլերեն)։ Վերցված է 2019-11-29
- ↑ «Axel Tuanzebe: Who Is Manchester United's Academy Player of the Year?»։ 90min.com (անգլերեն)։ 2015-05-20։ Վերցված է 2019-11-29
- ↑ «Manchester United - Wigan Athletic, Jan 29, 2017 - FA Cup - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-03-25
- ↑ «Manchester United 4-0 Wigan Athletic»։ BBC Sport (en-GB)։ 2017։ Վերցված է 2018-03-25
- ↑ «Axel Tuanzebe signs new Manchester United contract»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2018-03-25
- ↑ «Tuanzebe signs new deal with Man United»։ ESPN.com (անգլերեն)։ 2017-02-02։ Վերցված է 2019-11-29
- ↑ Spence Liam (2017-02-02)։ «Manchester United defender signs new deal: Jose Mourinho is delighted»։ Express.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2019-11-29
- ↑ «Arsenal FC - Manchester United, May 7, 2017 - Premier League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-11-29
- ↑ «Arsenal 2 Manchester United 0: Arsene Wenger finally ends Jose Mourinho hoodoo»։ www.telegraph.co.uk։ Վերցված է 2019-11-29
- ↑ «Axel Tuanzebe | Football Stats | Manchester United | Season 2016/2017 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2019-11-29
- ↑ 15,0 15,1 Luckhurst Samuel (2017-05-18)։ «Manchester United player Ander Herrera wins Player of the Year award»։ men։ Վերցված է 2018-03-25
- ↑ «Manchester United - CSKA Moscow, Dec 5, 2017 - UEFA Champions League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-11-29
- ↑ «Manchester United 2-1 CSKA Moscow»։ BBC Sport (en-GB)։ 2017-12-06։ Վերցված է 2018-03-25
- ↑ «United youngster Axel Tuanzebe joins Aston Villa on loan»։ www.manutd.com (անգլերեն)։ Վերցված է 2019-11-29
- ↑ «Manchester United: Axel Tuanzebe joins Aston Villa on loan»։ BBC Sport (en-GB)։ 2018։ Վերցված է 2018-03-25
- ↑ «Aston Villa - Burton Albion, Feb 3, 2018 - Championship - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-11-29
- ↑ «Axel Tuanzebe | Football Stats | Manchester United | Season 2017/2018 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2019-11-29
- ↑ «Axel Tuanzebe rejoins Aston Villa on loan for season»։ www.manutd.com (անգլերեն)։ Վերցված է 2019-11-29
- ↑ «Axel Tuanzebe: Aston Villa re-sign Manchester United defender on loan»։ BBC Sport։ Վերցված է 2019-11-29
- ↑ 161385360554578 (2018-08-06)։ «Aston Villa re-sign Manchester United defender for second loan spell»։ talkSPORT (en-US)։ Վերցված է 2019-11-29
- ↑ «Aston Villa - Wigan Athletic, Aug 11, 2018 - Championship - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-11-29
- ↑ «Aston Villa - Preston North End, Oct 2, 2018 - Championship - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-11-29
- ↑ Evans Gregg (2018-12-23)։ «The latest on Axel Tuanzebe's injury that has rocked Aston Villa»։ birminghammail։ Վերցված է 2019-11-29
- ↑ «Axel Tuanzebe foot injury leaves Aston Villa dangerously thin at centre-back»։ Claret Villans (en-US)։ 2018-12-23։ Վերցված է 2019-11-29
- ↑ «Derby County - Aston Villa, May 27, 2019 - Championship Play-Offs - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2019-12-09-ին։ Վերցված է 2019-11-29
- ↑ 30,0 30,1 «Aston Villa promoted to Premier League after winning 'richest game in football'»։ Sky News (անգլերեն)։ Վերցված է 2019-11-29
- ↑ «Aston Villa promoted to Premier League after beating Derby in Championship play-off final | Goal.com»։ www.goal.com։ Վերցված է 2019-11-29
- ↑ «Axel Tuanzebe | Football Stats | Manchester United | Season 2018/2019 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2019-11-29
- ↑ Blanchette Rob։ «Axel Tuanzebe: Manchester United Are 'Willing to Put Trust in Me'»։ Bleacher Report (անգլերեն)։ Վերցված է 2019-11-29
- ↑ «Ole Gunnar Solskjaer wants Axel Tuanzebe to stay at Man Utd and fight for place despite Harry Maguire transfer»։ The Sun (en-gb)։ 2019-08-06։ Վերցված է 2019-11-29
- ↑ «Axel Tuanzebe signs new United contract»։ www.manutd.com (անգլերեն)։ Վերցված է 2019-11-29
- ↑ «Andreas Pereira and Axel Tuanzebe sign new Manchester United contracts»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2019-11-29
- ↑ Simpson Christopher։ «Andreas Pereira, Axel Tuanzebe Sign New Manchester United Contracts»։ Bleacher Report (անգլերեն)։ Վերցված է 2019-11-29
- ↑ «Manchester United: Andreas Pereira and Axel Tuanzebe sign new contracts»։ BBC Sport։ Վերցված է 2019-11-29
- ↑ «Everything you need to know about Axel Tuanzebe»։ The Independent (անգլերեն)։ 2017-05-07։ Վերցված է 2019-11-29
- ↑ «Axel Tuanzebe»։ worldfootball.net (անգլերեն)։ Վերցված է 2019-11-29
- ↑ «Ajax 0-2 Manchester United: Paul Pogba and Henrikh Mkhitaryan win Europa League final»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2019-11-29
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Աքսել Տուանզեբե Վիքիպահեստում |
---|
- Տուանզեբեի պաշտոնական Ինստագրամի էջը
- Տուանզեբեն transfermarkt-ում
- Տուանզեբեն soccerbase.com-ում
- Տուանզեբեն WhoScored.com կայքում
- Տուանզեբեն Մանչեսթեր Յունայթեդի պաշտոնական կայքում
- Տուանզեբեն Պրեմիեր Լիգայի պաշտոնական կայքում
- Տուանզեբեն ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում
|
|
- Նոյեմբերի 14 ծնունդներ
- 1997 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Ֆուտբոլի պաշտպաններ
- Անգլիացի ֆուտբոլիստներ
- Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության ֆուտբոլիստներ
- Մանչեսթեր Յունայթեդի ֆուտբոլիստներ
- Աստոն Վիլլայի ֆուտբոլիստներ
- Անգլիական ֆուտբոլի լիգայի խաղացողներ
- Պրեմիեր Լիգայի ֆուտբոլիստներ