Անթոնի Մարսիալ
Անթոնի Մարսիալ ֆրանսերեն՝ Anthony Martial | |||||||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
|
| |||||||||||||||
| Անձնական տվյալներ | |||||||||||||||
| Քաղաքացիությունը |
| ||||||||||||||
| Ծննդյան ամսաթիվ | դեկտեմբերի 5, 1995[1][2] (30 տարեկան) | ||||||||||||||
| Ծննդավայր | Մասսի | ||||||||||||||
| Հասակ | 181 սանտիմետր | ||||||||||||||
| Քաշ | 76 կիլոգրամ | ||||||||||||||
| Դիրք | Հարձակվող | ||||||||||||||
| Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||
| Ներկա ակումբ |
| ||||||||||||||
| Համար | 9 | ||||||||||||||
| Պատանեկան կարիերա | |||||||||||||||
| |||||||||||||||
| Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||
| Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||
| |||||||||||||||
| Ազգային հավաքական‡ | |||||||||||||||
| |||||||||||||||
|
| |||||||||||||||
Պարգևներ
| |||||||||||||||
|
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը | |||||||||||||||
Անթոնի Մարսիալ (ֆրանսերեն՝ Anthony Martial, դեկտեմբերի 5, 1995[1][2], Մասսի), ֆրանսիացի ֆուտբոլիստ, հարձակվող։ Հանդես է գալիս անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում» և Ֆրանսիայի հավաքականում։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]«Օլիմպիկ Լիոն»
[խմբագրել | խմբագրել կոդը]2009 թվականին 14-ամյա Մարսիալը ընդունվել է «Օլիմպիկի» ակադեմիա։ Նա թիմի կազմում 21 խաղում դարձել է 32 գոլի հեղինակ՝ 17 տարեկանում։ Թիմի առաջին կազմում իր դեբյուտը նշել է 2012 թվականի դեկտեմբերի 6-ին՝ Եվրոպայի լիգայի շրջանակներում կայացած «Ապեոլի» դեմ խաղում, 80-րդ րոպեին փոխարինելով Յասին Բենզյային[4][5]։
2013 թվականի փետրվարի 3-ին Մարսիալը իր դեբյուտն է նշել Լիգա 1-ում՝ «Այաչոյի» դեմ խաղում, 79-րդ րոպեին փոխարինելով Ռաշիդ Գեզալին[6]։
«Մոնակո»
[խմբագրել | խմբագրել կոդը]2013 թվականի հունիսի 30-ին Մարսիալը տեղափոխվել է «Մոնակո»։ Տրանսֆերը արժեցել է 5 միլիոն եվրո գումարած բոնուսներ։ 2013 թվականի նոյեմբերի 24-ին Անթոնին իր դեբյուտն է նշել նոր թիմի կազմում՝ «Նանտի» դեմ խաղում, 63-րդ րոպեին փոխարինելով Ռադամել Ֆալկաոյին[7]։ Նոյեմբերի 30-ին Մարսիալը իր առաջին գոլն է խփել ֆրանսիական թիմի կազմում՝ «Ռենի» դեմ խաղում[8]։ 2014 թվականի հունվարի 27-ին Անթոնին իր պայմանագիրը երկարաձգել է մինչև 2018 թվականը[9]։
2014/15 մրցաշրջանում Մարսիալը դարձել է «Մոնակոյի» հիմնական կազմի ֆուտբոլիստ։ 2015 թվականի մարտի 13-ին «Բաստիայի» դեմ խաղում Մարսիալը դարձել է դուբլի հեղինակ[10]։ 2014/15 մրցաշրջանում Մարսիալը առաջնությունում դարձել է 9 գոլի հեղինակ, ինչպես նաև 3 գոլի հեղինակ գավաթի խաղարկությունում։
2015 թվականի օգոստոսի 4-ին Անթոնին իր առաջին գոլն է խփել Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում կայացած «Յանգ Բոյզի» դեմ խաղում[11]։
«Մանչեսթեր Յունայթեդ»
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականի ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում Մարսիալով հետաքրքրվում էին անգլիական մի շարք ակումբներ, ինչպիսիք են՝ «Տոտենհեմը»[12], «Չելսին»[13] և «Արսենալը»[14]։ Բայց ի վերջո տրանսֆերային պատուհանի վերջին օրը՝ 2015 թվականի սեպտեմբերի 1-ին Մարսիալը 36 միլիոն ֆունտ ստերլինգի դիմաց տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»[15]։ Այս տրանսֆերը դարձավ պատմության մեջ ամենաթանկ տրանֆերը մինչև 20 տարեկանների հասակում։
Անգլիական թիմի կազմում իր դեբյուտը նշել է սեպտեմբերի 12-ին՝ «Լիվերպուլի» դեմ կայացած խաղում, 65-րդ րոպեին փոխարինելով Խուան Մատային։ Խաղն ավարտվեց 3:1 հաշվով[16]։ Սեպտեմբերի 20-ին «Սաութհեմտոնի» դեմ խաղում Մարսիալը դարձավ դուբլի հեղինակ, խփելով իր առաջին գոլերը անգլիական ակումբի կազմում[17]։
Միջազգային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարսիալը իր դեբյուտը Ֆրանսիայի Մ21 հավաքականի կազմում նշել է 2013 թվականի օգոստոսի 13-ին՝ Գերմանիայի Մ21 հավաքականի դեմ խաղում[18]։ 2013 թվականի սեպտեմբերի 5-ին Մարսիալը իր առաջին գոլն է խփել Ֆրանսիայի Մ21 հավաքականի կազմում՝ Ղազախստանի դեմ խաղում[19]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Անթոնին ամուսնացած է, նրա կնոջ անունը Սամանտա է։ Նրանք ունեն մեկ երեխա՝ Տոտոն։
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Միջազգային
[խմբագրել | խմբագրել կոդը]- Եվրոպայի փոխչեմպիոն (Մ19) - 2013
Անձնական
[խմբագրել | խմբագրել կոդը]- Goldn Boy-ի մրցանակակիր - 2015
- ԱՊԼ-ի ամսվա լավագույն ֆուտբոլիստ - սեպտեմբեր 2015
Ակումբային վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]| Ակումբ | Մրցաշրջան | Լիգա | Գավաթ | Լիգայի գավաթ | Եվրոգավաթ | Այլ | Արդյունք | ||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | ||
| Օլիմպիկ Լիոն | 2012/13 | 3 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 4 | 0 |
| Արդյունք | 3 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 4 | 0 | |
| Օլիմպիկ Լիոն B | 2012/13 | 11 | 5 | - | - | - | - | - | - | 0 | 0 | 11 | 5 |
| Արդյունք | 11 | 5 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 11 | 5 | |
| Մոնակո | 2013/14 | 11 | 2 | 3 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 15 | 2 |
| 2014/15 | 35 | 9 | 3 | 2 | 3 | 1 | 7 | 0 | 0 | 0 | 48 | 12 | |
| 2015/16 | 3 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 4 | 1 | 0 | 0 | 7 | 1 | |
| Արդյունք | 49 | 11 | 6 | 2 | 4 | 1 | 11 | 1 | 0 | 0 | 70 | 15 | |
| Մոնակո B | 2013/14 | 4 | 3 | - | - | - | - | - | - | 0 | 0 | 4 | 3 |
| Արդյունք | 4 | 3 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 4 | 3 | |
| Մանչեսթեր Յունայթեդ | 2015/16 | 15 | 5 | 1 | 0 | 2 | 1 | 6 | 2 | 0 | 0 | 24 | 8 |
| Արդյունք | 15 | 5 | 1 | 0 | 2 | 1 | 6 | 2 | 0 | 0 | 24 | 8 | |
| Կարիերայի արդյունք | 82 | 24 | 7 | 2 | 6 | 2 | 18 | 3 | 0 | 0 | 113 | 31 | |
Խաղերը և գոլերը Ֆրանսիայի ազգային հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]| Անտոնի Մարսեիալի Խաղերը և գոլերը | |||||||
|---|---|---|---|---|---|---|---|
| № | Ամսաթիվ | Անցկացման վայր | Հակառակորդ | Հաշիվ | Մարսիալի Գոլերը | Մրցություն | |
| 1 | 4 սեպտեմբերի 2015 | Ժոզե Ալվալադե, Լիսաբոն | 0:1 | Ընկերական խաղ | |||
| 2 | 7 սեպտեմբերի 2015 | Մատմյուտ Ատլետիկա, Բարդո | 2:1 | Ընկերական խաղ | |||
| 3 | 8 հոկտեմբերի 2015 | Ալյան Ռիվերա, Նիցցա | 4:0 | Ընկերական խաղ | |||
| 4 | 11 հոկտեմբերի 2015 | Պարկեն, Կոպենհագեն | 2:1 | Ընկերական խաղ | |||
| 5 | 13 նոյեմբերի 2015 | Ստադ դը Ֆրանս | 2:0 | Ընկերական խաղ | |||
| 6 | 17 նոյեմբերի 2015 | Ուեմբլի, Լոնդոն | 0:2 | Ընկերական խաղ | |||
| 7 | 25 մարտի 2016 | Ամստերդամ Արենա, Ամստերդամ | 3:2 | Ընկերական խաղ | |||
| 8 | 29 մարտի 2016 | Ստադ դը Ֆրանս | 4:2 | Ընկերական խաղ | |||
| 9 | 4 հունիսի 2016 | Սեն-Սինֆորեն, Մեց | 3:0 | Ընկերական խաղ | |||
| 10 | 10 հունիսի 2016 | Ստադ դը Ֆրանս | 2:1 | Եվրո 2016 Խումբ A | |||
| 11 | 15 հունիսի 2016 | Վելոդրոմ, Մարսել | 2:0 | Եվրոպայի Առաջնություն։ Խմբային փուլ | |||
| 12 | 10 հուլիսի 2016 | Ստադ դը Ֆրանս | 0:1 | Եվրո 2016 եզրափակիչ | |||
| 13 | 1 սեպտեմբերի 2016 | Սան-նիկոլա, Բարի | 3:1 | 1 | Ընկերական խաղ | ||
Ընդհանուր՝ 13 գոլ, 1 գոլ; 11 հաղթանակ, 0 ոչ-ոքի, 2 պարտություն[20]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 As (իսպ.) — Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
- ↑ Guardian, The Guardian — 1999. — ISSN 1756-3224; 1354-4322; 0261-3077
- ↑ «Лион 2-0 Хапоэль К-Ш» (ռուսերեն). UEFA.com.
- ↑ «Olympique Lyon 2-0 Hapoel Ironi Kiryat Shmona» (անգլերեն). Transfermarkt.
- ↑ AC Ajaccio 3-1 Olympique Lyonnais
- ↑ «Nantes 0-1 Monaco» (անգլերեն). BBC Sport. 2013 թ․ նոյեմբերի 24.
- ↑ «Monaco: Une attaque Rivière-Martial contre Rennes» (ֆրանսերեն). Sports.fr. 2013 թ․ նոյեմբերի 30. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 28-ին.
- ↑ «Martial extends Monaco stay» (անգլերեն). FourFourTwo. 2014 թ․ հունվարի 27. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 28-ին.
- ↑ «AS Monaco 3:0 SC Bastia» (անգլերեն). Transfermarkt.co.uk. 2015 թ․ մարտի 15.
- ↑ «AS Monaco 4:0 BSC Young Boys» (անգլերեն). Transfermarkt.co.uk. 2015 թ․ օգոստոսի 4.
- ↑ «Anthony Martial to Tottenham: Spurs target Monaco forward but unproven 19-year-old could prove a transfer risk at £18.2m» (անգլերեն). The Independent. 2015 թ․ հունիսի 8. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 28-ին.
- ↑ «Anthony Martial to Chelsea: Blues make '£40m bid' for Monaco striker» (անգլերեն). The Independent. 2015 թ․ օգոստոսի 20. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 28-ին.
- ↑ «Anthony Martial: Arsene Wenger reveals Arsenal kept tabs on 'exceptional talent' before £58m Manchester United transfer» (անգլերեն). The Independent. 2015 թ․ սեպտեմբերի 10. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 28-ին.
- ↑ «Manchester United sign Anthony Martial from Monaco» (անգլերեն). ManUtd.com. 2015 թ․ սեպտեմբերի 1.
- ↑ «Man Utd 3-1 Liverpool» (անգլերեն). BBC Sport. 2015 թ․ սեպտեմբերի 12.
- ↑ «Southampton 2-3 Man Utd» (անգլերեն). BBC Sport. 2015 թ․ սեպտեմբերի 20.
- ↑ «Официальный сайт Федерации футбола Франции» (ֆրանսերեն) — Германия (мол.) — Франция (мол.) 0:0.
- ↑ «Официальный сайт Федерации футбола Франции» (ֆրանսերեն) — Франция (мол.) — Казахстан (мол.) 5:0. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 3-ին.
- ↑ «Joueur Anthony Martial» (անգլերեն). FFF.fr. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 28-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պրոֆիլը Մանչեսթեր Յունայթեդի պաշտոնական կայքում
- Պրոֆիլը transfermarkt.com կայքում
- Վիճակագրությունը soccerbase.com կայքում(չաշխատող հղում)
- Պրոֆիլը footballdatabase.eu կայքում
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անթոնի Մարսիալ» հոդվածին։ |
| ||||||||||||||
- Դեկտեմբերի 5 ծնունդներ
- 1995 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Անգլիայի լեգեոներ ֆուտբոլիստներ
- Գվադելուպացի ֆուտբոլիստներ
- Լա Լիգայի ֆուտբոլիստներ
- Մանչեսթեր Յունայթեդի ֆուտբոլիստներ
- Մոնակոյի ֆուտբոլիստներ
- ՈՒԵՖԱ Եվրո 2016-ի ֆուտբոլիստներ
- Պրեմիեր Լիգայի ֆուտբոլիստներ
- Սևիլյայի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի հարձակվողներ
- Օլիմպիկ Լիոնի ֆուտբոլիստներ
- Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Ֆրանսիացի ֆուտբոլիստներ