Դավիդ դե Խեա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Football pictogram.svg
Դավիդ Դե Խեա
David de Gea
David de Gea at the UEFA European Under-21 Football Championship - 20110622.jpg
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Դավիդ Դե Խեա Կինտանա
Ազգությունը {{{2}}} Իսպանիա
Քաղաքացիությունը Flag of Spain.svg Իսպանիա
Մականուն Կատու, Ոսկե ձեռնոցներով տղա
Ռուս, Վան դեր Խեա
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 7, 1990 (27 տարեկան)
Ծննդավայր Մադրիդ, Իսպանիա
Հասակ 1.90 մ[1]
Քաշ 82 կգ[1]
Դիրք Դարպասապահ
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Մանչեսթեր Յունայթեդ
Համար 13
Պատանեկան կարիերա
2003—2007 Ատլետիկո Մադրիդ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2007—2011
2011-
Իսպանիա Ատլետիկո Մադրիդ
Անգլիա Մանչեսթեր Յունայթեդ
57 (−81)
57 (−55)
Ազգային հավաքական
2007—2009
2009
2009—2013
2012
ԻսպանիաԻսպանիա (մինչև 19)
ԻսպանիաԻսպանիա (մինչև 20)
ԻսպանիաԻսպանիա (մինչև 21)
ԻսպանիաԻսպանիա (մինչև 23)
15 (−9)
1 (0)
27 (−11)
5 (−4)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Դավիդ Դե Խեա Կինտանա (իսպ.՝ David de Gea Quintana, իսպաներեն արտասանությամբ՝ [daˈβið de 'xea], նոյեմբերի 7, 1990({{padleft:1990|4|0}}-{{padleft:11|2|0}}-{{padleft:7|2|0}})[2], Մադրիդ, Իսպանիա), իսպանացի դարպասապահ։ Հանդես է գալիս Մանչեսթեր Յունայթեդի և Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում։ Ֆուտբոլով սկսել է զբաղվել 10 տարեկանից՝ որպես Ատլետիկո Մադրիդի ֆուտբոլային ակադեմիայի սան։ Մադրիդի Ատլետիկոյի կազմում դեբյուտը տեղի է ունեցել 2009 թ. սեպտեմբերի 30-ին՝ Պորտուի դեմ Չեմպիոնների Լիգայի խմբային փուլում։

2011 թ. տեղափոխվել է Մանչեսթեր Յունայթեդ։

Ակումբային կարիերան[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ատլետիկո Մադրիդ»[խմբագրել | խմբագրել կոդը]

Դավիդ դե Խեան մադրիդյան Ատլետիկոյի ֆուտբոլային երիտասարդական ակադեմիայի՝ կանտերայի սանը է։ 2009 թ. սեպտեմբերի 30-ին տեղի ունեցավ երիտասարդ դարպասապահի դեբյուտը ակումբի հիմնական կազմում (դե Խեան այդ ժամանակ 18 տարեկան էր)։ Նրա դեբյուտը կայացավ պորտուգալական «Պորտուի» դեմ ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի խմբային փուլում։ «Ատլետիկո Մադրիդ»ի երկրորդ դարպասապահ Ռոբերտոն, սկսելով խաղը որպես հիմնական դարպասապահ, վնասվածք ստացավ և այլևս չկարողացավ շարունակել խաղը (ակումբի հիմնական դարպասապահ Սերխիո Ասենխոն այդ ընթացքում ազգային հավաքականի հետ մասնակցում էր աշխարհի երիտասարդական առաջնությանը)։ Չնայած որ «Ատլետիկոն» պարտվեց 0-2 հաշվով, երիտասարդ դարպասապահի խաղն ամենալավ տպավորությունը թողեց, որը դե Խեան կարողացավ ամրապնդել Պրիմերայում իր դեբյուտից հետո, երբ «Ատլետիկոն» հաղթեց «Սարագոսային» 2-1 հաշվով, հիմնականում շնորհիվ Դե Խեայի խաղի, որը 1-0-ի ժամանակ հետ մղեց իր դարպասից տասնմեկ մետրանոցը։ Դե Խեայի գործողությունները բարձր գնահատականի արժանացան ակումբի այդ ժամանակվա մարզիչ Աբել Ռեսինոյի կողմից, ով հատուկ նշեց երիտասարդ դարպասապահի սառնասրտությունն ու հաստատակամությունը։[3]. Հաջողված դեբյուտից հետո դե Խեան, սկսելով մրցաշրջանը որպես «Ատլետիկո Մադրիդի» 3-րդ դարպասապահ, ամրապնդվեց թիմում որպես հիմնական դարպասապահ։

Դարպասապահի վստահ խաղը հիմնականում կանխորոշեց 2009/10 մրցաշրջանում «Ատլետիկոյի» հաջողությունները, երբ նրա թիմը հասավ մինչև Թագավորական գավաթի եզրափակիչ և դարձավ Եվրոպայի Լիգայի առաջին խաղարկության հաղթող՝ նվաճելով իր առաջին եվրոպական ավարը 48 տարվա ընթացքում։ Զարմանալի չէ, որ դե Խեայով սկսեցին հետաքրքրվել եվրոպական ֆուտբոլի գերակումբները[4]։ Որպեսզի դարպասապահը մնա ակումբում, «Ատլետիկո Մադրիդի» ղեկավարությունը շտապեց դե Խեայի հետ կնքել նոր պայմանագիր մինչև 2013 թվականը[5][6]։

«Մանչեսթեր Յունայթեդ»[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեղափոխությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թ. սկզբներից բրիտանական մամուլում ակտիվ քննարկվում էր «Մանչեսթեր Յունայթեդում» իր կարիերան ավարտող դարպասապահ Էդվին Վան դեր Սարի հավանական փոխարինողի թեկնածությունը։ Շատ այլ անունների կողքին հաճախ հիշատակվում էր երիտասարդ իսպանացի դե Խեան[7]։ Գարի Նևիլի՝ Յուվենտուսի դեմ հրաժեշտի խաղից անմիջապես հետո Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ սըր Ալեքս Ֆերգյուսոնը հայտարարեց, որ «Մանչեսթեր Յունայթեդը» մոտ է երիտասարդ դարպասապահի հետ պայմանագիր կնքելուն, և Դավիդը կգա Օլդ Թրաֆորդ, միայն թե այդ տեկեկությունը ճշտվեց դե Խեայի ներկայացուցչի և «Ատլետիկո Մադրիդի» տնօրենի կողմից, ովքեր հայտարարեցին, որ դե Խեան չի քննարկի տեղափոխության առաջարկը մինչև Եվրոպայի երիտասարդական առաջնության ավարտը[8]։ Անմիջապես այն բանից հետո, երբ Իսպանիայի ազգային երիտասարդական հավաքականը հաղթեց մրցաշարը, դե Խեան մեկնեց Մանչեսթեր՝ անցնելու բուժզննում, իսկ հաջորդ օրը՝ 2011 թ. հունիսի 28-ին «կարմիր սատանաների» հետ կնքեց պայմանագիր՝ 5 տարի ժամկետով[9]։

2011/12 մրցաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանչեսթեր Յունայթեդում իր առաջին խաղը դե Խեան անցկացրեց 2011 թ. հուլիսի 23-ին «Չիկագո Ֆայրի» դեմ մինչմրցաշարային ընկերական խաղում, որտեղ անգլիական թիմը հաղթեց 3-1 հաշվով։ Օգոստոսի 7-ին տեղի ունեցավ նրա առաջին պաշտոնական խաղը Անգլիայի Սուպերգավաթում ընդդեմ «Մանչեսթեր Սիթիի»։ Առաջին խաղակեսում դե Խեան բաց թողեց 2 գնդակ. սկզբում Ջոլեոն Լեսքոթը Դավիդ Սիլվայի փոխանցումից հետո գլխով ուղարկեց գնդակը իսպանացու պաշտպանած դարպասը, ապա հեռահար հարվածով նպատակին հասավ Էդին Ջեկոն։ Ընդմիջումից հետո Յունայթեդը Քրիս Սմոլինգի գոլի և Նանիի «դուբլի» շնորհիվ կարողացավ հաղթել «Մանչեսթեր Սիթիին» 3։ 2 հաշվով և հաղթեց Անգլիայի Սուպերգավաթում[10]։

Անգլիայի Պրեմիեր լիգայում դե Խեայի առաջին խաղը եղավ Վեստ Բրոմվիչ Ալբիոնի դեմ օգոստոսի 14-ին, որի ժամանակ նա Շեյնա Լոնգայի հարվածից հետո գնդակ բաց թողեց դարպասի հեռավոր անկյունը. հանդիպումն ավարտվեց «Յունայթեդի» 2։ 1 հաշվով հաղթանակով[11]։ Օգոստոսի 22-ին Տոտտենհեմի դեմ խաղում իսպանացի դարպասապահն անցկացրեց իր առաջին «չոր հանդիպումը» Օլդ Թրաֆորդում[12]։ Օգոստոսի 28-ին Արսենալի դեմ խաղում դե Խեան կարողացավ որսալ Ռոբին վան Պերսիի 11 մետրանոց հարվածը. խաղն ավարտվեց Յունայթեդի 8։ 2 հաշվով հաղթանակով[13]։

Սեպտեմբերի 18-ին կայացած «Չելսիի» դեմ խաղում դե Խեան աչքի ընկավ հիանալի գործողություններով, այդ թվում նաև Ռամիրեսի և Ֆերնանդո Տորրեսի հարվածներից հետո սեյվերով[14]։ Հաջորդ՝ «Սթոք Սիթիի» դեմ խաղում իսպանացին նորից կատարեց մի շարք առաջնակարգ սեյվեր և օգնեց իր թիմին խաղը բերել ոչ-ոքիի[15]։ Սեպտեմբերի 27-ին դե Խեան առաջին անգամ հանդես եկավ ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայում՝ Օլդ Թրաֆորդում խաղալով «Բազելի» դեմ։ Խաղն ավարտվեց ոչ-ոքի 3։ 3 հաշվով[16]։ Հոկտեմբերի 23-ին կայացած «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում դե Խեան սեփական դարպասը բաց թողեց 6 գնդակ[17]։

2012 թ. հունվարին հայտնի դարձավ, որ դե Խեան տառապում է աչքերի հեռատեսությամբ, միայն թե դա նշանակալից ազդեցություն չի թողնում նրա խաղի վրա։ Դեկտեմբերի 31-ին Բլեքբեռնի դեմ խաղում դե Խեան կատարեց մի շարք սխալներ, որոնցից 2-ը պատճառ դարձան գոլերի, սրա հետևանքով Յունայթեդը տանուլ տվեց խաղը 2։ 3 հաշվով[18]։ Այս հանդիպումից հետո դե Խեան կորցրեց տեղը մեկնարկային կազմում, իսկ նրա տեղը դարպասի մոտ զբաղեցրեց դանիացի Անդերս Լինդեգորը։ Սակայն Լինդեգորի վնասվածքի հետևանքով դե Խեան նորից վերադարձավ հիմնական կազմ։ 2012 թ. մարտի 8-ին դե Խեան անցկացրեց մրցաշրջանում իր լավագույն հանդիպումներից մեկը՝ «Ատլետիկ Բիլբաոյի» դեմ խաղում կատարելով մի շարք առաջնակարգ սեյվեր. Յունայթեդը պարտվեց 2։ 3 հաշվով[19]։

2011/12 մրցաշրջանը դե Խեան լավագույնս ավարտեց Պրեմիեր Լիգայի դարպասապահների շարքում՝ հաշվի առնելով դարպասին կատարված նպատակային հարվածների որսման ցուցանիշը՝ 77, 9%[20]։

2012/13 մրցաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Կապված Օլիմպիական խաղերում մասնակացության հետ՝ դե Խեան բաց թողեց Մանչեսթեր Յունայթեդի մինչմրցաշարային խաղերը, բայց վերադարձավ թիմի մեկնարկային կազմ մրցաշրջանի բացման՝ «Էվերթոնի» դեմ խաղում։ Չնայած դե Խեայի կատարմամբ մի քանի հիանալի սեյվերին՝ Յունայթեդը պարտվեց այդ հանդիպումը 1։ 0 հաշվով[21]։ 2012 թ. դեկտեմբերի 9-ին կայացած սկզբունքային մանչեսթերյան դերբիում դե Խեան կատարեց 2 կարևոր սեյվեր Կարլոս Տևեսի և Դավիդ Սիլվայի հարվածներից հետո։ Խաղն ավարտվեց Յունայթեդի հաղթանակով՝ 3։ 2[22]։ 2013 թ. փետրվարի 13-ին իսպանացի դարպասապահը մի քանի անգամ փրկեց թիմին Չեմպիոնների Լիգայի մրցաշարում տեղի ունեցող Ռեալ Մադրիդի դեմ խաղում, որն ավարտվեց 1։ 1[23], ինչի համար և արժանացավ սըր Ալեքս Ֆերգյուսոնի գովասանքին[24]։

Փետրվարի 23-ից մինչև մարտի 16-ը դե Խեան անցկացրեց 3 անընդմեջ «չոր հանդիպում». դրանք էին՝ «Քուինս Պարկ Ռեյնջերսի» նկատմամբ 2։ 0 հաշվով[25], «Նորվիչ Սիթիին»՝ 4։ 0[26] և «Ռեդինգին»՝ 1։ 0 հաշվով[27]։

2012/13 մրցաշրջանի արդյունքներով «Մանչեսթեր Յունայթեդը» դարձավ Անգլիայի Պրեմիեր լիգայի չեմպիոն, իսկ դե Խեան հայտնվեց PFA-ի սիմվոլիկ «Տարվա թիմի» կազմում[28]։

Կարիերան հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դավիդ դե Խեան հանդես է եկել Իսպանիայի բոլոր տարիքային հավաքականներում, իսկ մինչև 17 տարեկանների Եվրոպայի մրցաշարջանում դարձավ Եվրոպայի չեմպիոն և աշխարհի արծաթե մրցանակակիր։ Երիտասարդ դարպասապահի վստահ ելույթները սեփական թիմի հիմնական կազմում բնականաբար գրավեցին ազգային հավաքականի մարզչի ուշադրությունը. «կարմիր ուժերի» գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն ընդգրկեց դե Խեային ՀԱՀ-ում տեղի ունեցող ֆուտբոլի աշխարհի առաջնություն մեկնողների թեկնածուների ընդլայնված ցանկում[29]։ Միայն թե հավաքականի վերջնական ցուցակում դե Խեան չհայտնվեց[30]։

2011 թ. դե Խեան Իսպանիայի ազգային երիտասարդական հավաքականի կազմում հաղթանակով ավարտեց Եվրոպայի առաջնությունը։

2012 թ. մասնակցեց լոնդոնյան Օլիմպիական խաղերին։

2013 թ. երկրորդ անգամ հաղթեց Եվրոպայի երիտասարդական առաջնությունում։ Իսպանիայի ազգային երիտասարդական հավաքականում ընդհանուր առմամբ անցկացրել է 27 հանդիպում, որ ռեկորդային է (նույնչափ անցկացրած խաղեր ունի նաև Սանտի Դենյան)։


Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային կարիերա
Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթ Եվրագավաթներ[31] Այլ Ընդհանուր
Խաղ Գոլեր Խաղ Գոլեր Խաղ Գոլեր Խաղ Գոլեր Խաղ Գոլեր
Ատլետիկո Մադրիդ 2009/10 19 –28 7 –10 9 –9 0 0 35 –47
2010/11 38 –53 5 –5 5 –6 1 0 46 –64
Ընդհանուր 57 –81 12 –15 14 –15 1 0 84 –111
Մանչեսթեր Յունայթեդ 2011/12 29 –29 1 –2 8 –14 1 –2 39 –47
2012/13 28 –26 6 –8 7 –8 0 0 41 –42
Ընդհանուր 57 –55 7 –10 15 –22 1 –2 80 –89
Ամբողջ կարիերայում 114 –136 19 –25 29 –37 2 –2 164 –200
«Չոր» հանդիպումներ
Ակումբ Մրցաշրջան Լիգա գավաթ Եվրագավաթներ[31] Այլ Ընդհանուր
Խաղեր Չոր Խաղեր Չոր Խաղեր Չոր Խաղեր Չոր Խաղեր Չոր
Ատլետիկո Մադրիդ 2009/10 19 4 7 2 9 4 0 0 35 10
2010/11 38 11 5 2 5 0 1 1 46 14
Ընդհանուր 57 15 12 4 14 4 1 1 84 24
Մանչեսթեր Յունայթեդ 2011/12 29 13 1 0 8 2 1 0 39 15
2012/13 28 11 6 0 7 1 0 0 41 12
Ընդհանուր 57 24 7 0 15 3 1 0 80 27
Ամբողջ կարիերայում 114 38 19 4 29 7 2 1 164 51

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Player Profile. David De Gea» (անգլերեն)։ PremierLeague.com։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-07-03-ին 
  2. Transfermarkt — 2000.
  3. «Դե Խեայի երազանքներն իրականանում են»։ UEFA.com։ 2009-10-13։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-07-04-ին 
  4. «Մանչեսթեր Յունայթեդը և Չելսին առաջարկում են £25 միլիոն Ատլետիկո Մադրիդի աստղի համար» (անգլերեն)։ The Mirror։ 2010-05-29։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-07-04-ին 
  5. «Դե Խեան ստորագրել է նոր պայմանագիր» (անգլերեն)։ Sky Sports։ 2010-02-03։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-07-04-ին 
  6. ««Ատլետիկոն» կնքել է նոր պայմանագիր դե Խեայի հետ»։ Спорт-Экспресс։ 2010-02-03։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-07-04-ին 
  7. «Մանչեսթեր Յունայթեդը մոտ է պայմանագրի կնքմանը - Դեյվիդ Գիլ» (անգլերեն)։ BBC Sport։ 2011-05-16։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-07-04-ին 
  8. «Դե Խեան հերքում է Մանչեսթեր Յունայթեդի հետ անմիջական գործարքը» (անգլերեն)։ BBC Sport։ 2011-05-26։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-07-04-ին 
  9. «Մանչեսթեր Յունայթեդը հաստատեց դե Խեայի հետ պայմանագրի կնքումը» (անգլերեն)։ BBC Sport։ 2011-05-29։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-07-04-ին 
  10. «Մանչեսթեր Սիթի 2-3 Մանչեսթեր Յունայթեդ» (անգլերեն)։ BBC Sport։ 2011-08-07։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-07-04-ին 
  11. «Վեստ Բրոմվիչ Ալբիոն 1-2 Մանչեսթեր Յունայթեդ» (անգլերեն)։ BBC Sport։ 2011-08-14։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-07-04-ին 
  12. «Մանչեսթեր Յունայթեդ 3-0 Տոտտենհեմ» (անգլերեն)։ BBC Sport։ 2011-08-22։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-07-04-ին 
  13. «Մանչեսթեր Յունայթեդ 8-2 Արսենալ» (անգլերեն)։ BBC Sport։ 2011-08-28։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-07-04-ին 
  14. «Մանչեսթեր Յունայթեդ 3-1 Չելսի» (անգլերեն)։ BBC Sport։ 2011-09-18։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-07-04-ին 
  15. «Սթոք Սիթի 1-1 Մանչեսթեր Յունայթեդ» (անգլերեն)։ BBC Sport։ 2011-08-24։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-07-04-ին 
  16. «Մանչեսթեր Յունայթեդ 3 Բազել 3» (անգլերեն)։ ManUtd.com։ 2011-09-27։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-07-04-ին 
  17. McNulty Phil (2011-10-23)։ «Մանչեսթեր Յունայթեդ 1-6 Մանչեսթեր Սիթի» (անգլերեն)։ BBC Sport։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-07-04-ին 
  18. Rich Tim (2012-04-01)։ «Մանչեսթեր Յունայթեդի Դավիդ դե Խեան սովորել է իր սխալներից» (անգլերեն)։ The Guardian։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-07-04-ին 
  19. «Մանչեսթեր Յունայթեդ 2-3 Ատլետիկ Բիլբաո» (անգլերեն)։ BBC Sport։ 2012-03-08։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-07-04-ին 
  20. «Գարթ Քրուքսի մրցաշրջանի թիմը» (անգլերեն)։ BBC Sport։ 2012-05-13։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-07-04-ին 
  21. McNulty Phil (2012-08-20)։ «Էվերթոն 1-0 Մանչեսթեր Յունայթեդ» (անգլերեն)։ BBC Sport։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-07-05-ին 
  22. McCauley Kevin (2012-12-09)։ «Մանչեսթեր Սիթին ընդդեմ Մանչեսթեր Յունայթեդի։ Վերջնական հաշիվ 3-2» (անգլերեն)։ SBNATION։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-07-05-ին 
  23. «Ռեալ Մադրիդ 1-1 Մանչեսթեր Յունայթեդ» (անգլերեն)։ BBC Sport։ 2013-02-13։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-07-05-ին 
  24. «Ռեալ Մադրիդ-Մանչեսթեր Յունայթեդ. Սըր Ալեքս Ֆերգյուսոնը գովում է դե Խեային» (անգլերեն)։ BBC Sport։ 2013-02-13։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-05-14-ին 
  25. Magowan Alistair (2013-02-23)։ «ՔՊՌ 0-2 Մանչեսթեր Յունայթեդ» (անգլերեն)։ BBC Sport։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-07-05-ին 
  26. Ornstein David (2013-03-02)։ «Մանչեսթեր Յունայթեդ 4-0 Նորվիչ» (անգլերեն)։ BBC Sport։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-07-05-ին 
  27. Magowan Alistair (2013-03-15)։ «Մանչեսթեր Յունայթեդ 1-0 Ռեդինգ» (անգլերեն)։ BBC Sport։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-07-05-ին 
  28. «Գարեթ Բեյլը նվաճեց PFA-ի Տարվա խաղացող և երիտասարդ խաղացող մրցանակները» (անգլերեն)։ BBC Sport։ 2013-04-22։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-07-05-ին 
  29. «Վիսենտե դել Բոսկեն հայարարեց Իսպանիայի հավաքականի նախնական կազմը ՖԱԱ-ի համար»։ Советский спорт։ 2010-05-10։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-07-05-ին 
  30. «Իսպանիայի հավաքականի մարզիչը հայտնեց ՖԱԱ-2010-ում թիմի վերջնական կազմը»։ Lenta.ru։ 2010-05-20։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-07-05-ին 
  31. 31,0 31,1 ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա, ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգա.