Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բրանդոն Ուիլյամս (անգլ.՝ Brandon Williams, սեպտեմբերի 3, 2000(2000-09-03)[1], Մանչեսթեր, Մեծ Մանչեսթեր, Հյուսիսարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Մանչեսթեր Յունայթեդի կազմում։ Խաղում է ձախ պաշտպանի դիրքում[2]։
Ուիլյամսը Մանչեսթեր Յունայթեդի ակադեմիայի սան է[3]։ Իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը կնքեց 2018 թվականի ապրիլի 30-ին[4][5][6]։ 2019 թվականի մարտին անգլիացին Մանչեսթեր Յունայթեդի առաջին թիմի հետ մեկնեց Փարիզ՝ Պարի Սեն-Ժերմենի դեմ խաղի համար[7][8][9], սակայն չներառվեց թիմի հայտացուցակում։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2019 թվականի սեպտեմբերի 25-ին՝ փոխարինելով Ֆիլ Ջոնսին Անգլիայի լիգայի գավաթի Ռոչդեյլի դեմ խաղում[10][11]։ Առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում անցկացրեց հոկտեմբերի 3-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Եվրոպայի Լիգայի խմբային փուլի ԱԶ Ալկմարի դեմ խաղում[12][13]։ Հոկտեմբերի 17-ին Ուիլյամսը երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ մինչև 2022 թվականը[14][15][16]։ Պրեմիեր Լիգայում իր դեբյուտը նշեց հոկտեմբերի 20-ին՝ փոխարինելով Անդրեաս Պերեյրային Լիվերպուլի դեմ խաղում[17][18]։ Հոկտեմբերի 24-ին Ուիլյամսը 11-մետրանոց հարված վաստակեց Եվրոպայի Լիգայի Պարտիզանի դեմ խաղում՝ օգնելով Մանչեսթեր Յունայթեդին հաղթել 1-0 հաշվով[19][20]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց նոյեմբերի 24-ին՝ Շեֆիլդ Յունայթեդի դեմ խաղում[21][22]։
Ուիլյամսը ներկայացրել է Անգլիան մինչև 20 տարեկանների երիտասարդական հավաքականում[23]։
2019 թվականի նոյեմբերի 29-ի դրությամբ[24]
Ակումբ
|
Մրցաշրջան
|
Առաջնություն
|
Գավաթ
|
Եվրոպա
|
Այլ
|
Ընդհանուր
|
Դիվիզիոն
|
Խաղեր
|
Գոլեր
|
Խաղեր
|
Գոլեր
|
Խաղեր
|
Գոլեր
|
Խաղեր
|
Գոլեր
|
Խաղեր
|
Գոլեր
|
Մանչեսթեր Յունայթեդ
|
2019–20
|
Պրեմիեր Լիգա
|
4
|
1
|
0
|
0
|
2
|
0
|
2
|
0
|
8
|
1
|
Կարիերայի ընդհանուր
|
4
|
1
|
0
|
0
|
2
|
0
|
2
|
0
|
8
|
1
|
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ «England - B. Williams - Profile with news, career statistics and history - Soccerway»։ uk.soccerway.com։ Վերցված է 2019-11-30
- ↑ 161385360554578 (2019-10-30)։ «Who is Brandon Williams? The Manchester United academy ace starting at Chelsea tonight»։ talkSPORT (en-US)։ Վերցված է 2019-11-30
- ↑ «Brandon Williams signs professional contract»։ www.manutd.com (անգլերեն)։ Վերցված է 2019-11-30
- ↑ Cooke Crippy (2018-05-01)։ «Manchester United confirm the signing of Williams | Sportslens»։ Sportslens.com (en-US)։ Վերցված է 2019-11-30
- ↑ «Brandon Williams Signs New Deal With Manchester United. ⋆»։ The Herald Nigeria (en-US)։ 2018-05-01։ Վերցված է 2019-11-30
- ↑ «Travelling squad confirmed for the trip to Paris»։ www.manutd.com (անգլերեն)։ Վերցված է 2019-11-30
- ↑ «Greenwood and Williams among academy kids in Man United squad»։ Mail Online։ 2019-03-05։ Վերցված է 2019-11-30
- ↑ Corless Liam (2019-03-06)։ «Man Utd squad vs PSG includes five academy players»։ men։ Վերցված է 2019-11-30
- ↑ «Manchester United - Rochdale AFC, Sep 25, 2019 - EFL Cup - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-11-30
- ↑ «United set up Chelsea clash»։ www.manutd.com (անգլերեն)։ Վերցված է 2019-11-30
- ↑ «AZ Alkmaar - Manchester United, Oct 3, 2019 - Europa League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-11-30
- ↑ «Man Utd starlet Brandon Williams is 'next Denis Irwin' and tasked with competing with Luke Shaw»։ The Sun (en-gb)։ 2019-10-03։ Վերցված է 2019-11-30
- ↑ «Williams signs new United contract»։ www.manutd.com (անգլերեն)։ Վերցված է 2019-11-30
- ↑ «Brandon Williams signs Manchester United deal until 2022»։ SkySports (անգլերեն)։ Վերցված է 2019-11-30
- ↑ «Man Utd full-back Brandon Williams signs new contract | Goal.com»։ www.goal.com։ Արխիվացված է օրիգինալից 2021-03-05-ին։ Վերցված է 2019-11-30
- ↑ «Manchester United - Liverpool FC, Oct 20, 2019 - Premier League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-11-30
- ↑ «Manchester United 1-1 Liverpool: Adam Lallana saves point after VAR drama»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2019-11-30
- ↑ «FK Partizan Belgrade - Manchester United, Oct 24, 2019 - Europa League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-11-30
- ↑ «Anthony Martial on the spot to give Manchester United win in Belgrade»։ The Guardian։ Վերցված է 2019-11-30
- ↑ «Sheffield United - Manchester United, Nov 24, 2019 - Premier League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-11-30
- ↑ «Sheffield United 3–3 Manchester United»։ BBC Sport։ Վերցված է 2019-11-30
- ↑ «'Brave as a lion': All you need to know about Man Utd hope Brandon Williams»։ Planet Football (en-US)։ 2019-10-25։ Վերցված է 2019-11-30
- ↑ «Brandon Williams»։ worldfootball.net (անգլերեն)։ Վերցված է 2019-11-30