Հարի Մագուայր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հարի Մագուայր
Harry Maguire
Մագուայրը Անգլիայի հավաքականի կազմում 2018 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Jacob Harry Maguire
Քաղաքացիությունը Անգլիա Անգլիա
Ծննդյան ամսաթիվ մարտի 5, 1993(1993-03-05)[1][2] (30 տարեկան)
Ծննդավայր Շեֆիլդ, Հարավային Յորքշիր, Յորքշիր և Համբեր, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Հասակ 194 սմ
Քաշ 100 կգ
Դիրք կենտրոնական պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Մանչեսթեր Յունայթեդ
Համար 5
Պատանեկան կարիերա
ԱնգլիաՇեֆիլդ Յունայթեդ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2011-2014 Անգլիա Շեֆիլդ Յունայթեդ 134 (9)
2014-2017 Անգլիա Հալ Սիթի 54 (2)
2015   Անգլիա Ուիգան Ատլետիկ 16 (1)
2017-2019 Անգլիա Լեսթեր Սիթի 69 (5)
2019-ներկա Անգլիա Մանչեսթեր Յունայթեդ 0 (0)
Ազգային հավաքական
2012 Անգլիա Անգլիա Մ21 1 (0)
2017-ներկա Անգլիա Անգլիա 20 (1)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ օգոստոսի 5-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ օգոստոսի 5-ի, 2019

Հարի Մագուայր (անգլ.՝ Harry Maguire, մարտի 5, 1993(1993-03-05)[1][2], Շեֆիլդ, Հարավային Յորքշիր, Յորքշիր և Համբեր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Մանչեսթեր Յունայթեդի և Անգլիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական պաշտպանի դիրքում[3]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Շեֆիլդ Յունայթեդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մագուայրը Շեֆիլդ Յունայթեդի ակադեմիայի սան է։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2011 թվականի ապրիլի 12-ին՝ Կարդիֆ Սիթիի դեմ խաղում[4]՝ ճանաչվելով այս հանդիպման լավագույն ֆուտբոլիստ[5]։ Այս մրցաշրջանում նա անցկացրեց ևս 4 հանդիպում, սակայն Շեֆիլդ Յունայթեդը դուրս մնաց Չեմպիոնշիպից։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց 2011 թվականի օգոստոսի 6-ին՝ Օլդհեմ Ատլետիկի դեմ խաղում[6]։ Շուտով նա դարձավ թիմի հիմնական կազմի խաղացող և հոկտեմբերին երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ մինչև 2015 թվականը[7]։ Այս մրցաշրջանում նա շարունակեց ցուցադրել հիանալի խաղ, ինչի շնորհիվ ճանաչվեց 2012 թվականի Շեֆիլդի տարվա լավագույն ֆուտբոլիստ, տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ, ինչպես նաև՝ ընդգրկվեց 2011-12 մրցաշրջանի Լիգա Մեկի տարվա խորհրդանշական հավաքականում[8]։ 2012-13 և 2013-14 մրցաշրջաններում նույնպես անգլիացին ճանաչվեց Շեֆիլդ Յունայթեդի տարվա լավագույն ֆուտբոլիստ և ընդգրկվեց Լիգա Մեկի տարվա խորհրդանշական հավաքականում։ Շեֆիլդի կազմում Մագուայրը անցկացրեց 166 հանդիպում՝ դառնալով 12 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։

Մագուայրը Հալ Սիթիի կազմում 2016 թվականին

Հալ Սիթի[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի հուլիսի 29-ին Մագուայրը 3 տարվա պայմանագիր կնքեց Հալ Սիթիի հետ[9]։ Իր դեբյուտը Հալի կազմում նշեց օգոստոսի 21-ին՝ Եվրոպայի Լիգայի որակավորման փլեյ օֆֆ փուլի Լոկերենի դեմ խաղում[10]։ 2015 թվականի փետրվարի 10-ին նա 1 ամսվա վարձավճարով տեղափոխվեց Ուիգան Ատլետիկ[11]։ Ուիգանի կազմում անցկացրեց 16 հանդիպում՝ դառնալով 1 գոլի հեղինակ։ 2015-16 մրցաշրջանում Հալը Մագուայրի հետ նվաճեց Պրեմիեր Լիգայի ուղեգիր։ Հալ Սիթիի կազմում իր առաջին գոլը խփեց հոկտեմբերի 25-ին՝ Բրիստոլ Սիթիի դեմ խաղում[12][13]։ Թիմի ավագի թևկապով առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ 2017 թվականի ապրիլի 5-ին՝ Միդլսբրոյի դեմ խաղում[14][15]։ Հալ Սիթիի կազմում Մագուայրը անցկացրեց 75 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

Լեսթեր Սիթի[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի հունիսի 15-ին Մագուայրը 5 տարվա պայմանագիր կնքեց Լեսթեր Սիթիի հետ[16][17]։ Ակումբը նրա համար վճարեց 17 միլիոն ֆունտ ստերլինգի դիմաց[18][19]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց օգոստոսի 11-ին՝ Արսենալի դեմ խաղում[20]։ Իր առաջին գոլը խփեց օգոստոսի 19-ին՝ Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոնի դեմ խաղում[21]։ Դեկտեմբերի 23-ին նա գոլի հեղինակ դարձավ Մանչեսթեր Յունայթեդի դեմ հանդիպման վերջին րոպեին՝ փրկելով իր թիմին պարտությունից[22]։ 2017-18 մրցաշրջանում Մագուայրը անցկացրեց Պրեմիեր Լիգայի բոլոր 38 հանդիպումները թիմի մեկնարկային կազմում[23]՝ բաց չթողելով ոչ մի րոպե և ճանաչվելով Լեսթերի տարվա լավագույն ֆուտբոլիստ[24]։

2018 թվականի օգոստոսի 25-ին Մագուայրը գոլի հեղինակ դարձավ Սաութհեմփթոնի դեմ հանդիպման ավելացված ժամանակում՝ 2-1 հաշվով հաղթանակ պարգևելով Լեսթերին[25]։ Սեպտեմբերի 9-ին անգլիացին երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ մինչև 2023 թվականը[26][27][28]։ Թիմի ավագի թևկապով նա առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ դեկտեմբերի 18-ին՝ Անգլիայի լիգայի գավաթի քառորդ եզրափակչի Մանչեսթեր Սիթիի դեմ խաղում[29][30]։ 2019 թվականի հունվարի 30-ին Մագուայրը գոլ խփեց Լիվերպուլի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով[31][32]։ Մարտի 16-ին անգլիացին հեռացվեց խաղադաշտից Բարնլիի դեմ խաղում՝ կարմիր քարտ ստանալով հանդիպման 4-րդ րոպեին[33][34]։ Լեսթեր Սիթիի կազմում Մագուայրը անցկացրեց 76 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ[35][36]։

Մանչեսթեր Յունայթեդ[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի օգոստոսի 5-ին Մագուայրը 6 տարվա պայմանագիր կնքեց Մանչեսթեր Յունայթեդի հետ[37][38][39]։ Ակումբը նրա համար վճարեց 80 միլիոն ֆունտ ստերլինգ[40]՝ դարձնելով անգլիացուն ֆուտբոլի պատմության ամենաթանկարժեք պաշտպանը[41][42][43]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մագուայրը Անգլիայի հավաքականի կազմում 2018 թվականին

Մագուայրը առաջին անգամ հրավիրվեց Անգլիայի Մ21 հավաքական 2012 թվականի նոյեմբերին։ Երիտասարդական հավաքականի կազմում նա անցկացրեց միայն 1 հանդիպում՝ նոյեմբերի 13-ին՝ Հյուսիսային Իռլանդիայի դեմ խաղում[44][45]։ Անգլիայի ազգային հավաքական Մագուայրը առաջին անգամ հրավիրվեց 2017 թվականի օգոստոսի 24-ին՝ Մալթայի և Սլովակիայի դեմ խաղերի համար[46][47][48]։ Իր դեբյուտը ազգային հավաքականի կազմում նշեց հոկտեմբերի 8-ին՝ Լիտվայի դեմ խաղում[49][50]։

2018 թվականի մայիսի 16-ին Մագուայրը Գարեթ Սաութգեյթի կողմից ընդգրկվեց աշխարհի առաջնության համար վերջնական կազմում[51][52][53]։ Առաջնությունում նա մասնակցեց հավաքականի բոլոր խաղերին[54]։ Հունիսի 18-ին Մագուայրը գոլային փոխանցում տվեց Հարի Քեյնին խմբային փուլի Թունիսի դեմ հանդիպման վերջին րոպեին՝ օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով[55][56]։ Իր առաջին գոլը ազգային հավաքականում խփեց հուլիսի 7-ին՝ աշխարհի առաջնության քառորդ եզրափակչի Շվեդիայի դեմ խաղում[57][58]։ Անգլիան զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը առաջնությունում[59][60]՝՝ երրորդ տեղի համար խաղում պարտվելով Բելգիային[61][62]։

2019 թվականի հունիսին Մագուայրը մասնակցեց ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի եզրափակիչ փուլին[63][64][65], իսկ Անգլիան զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը մրցաշարում[66][67][68]։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի օգոստոսի 5-ի դրությամբ[69]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Շեֆիլդ Յունայթեդ 2010–11 Չեմպիոնշիպ 5 0 0 0 5 0
2011–12 Լիգա Մեկ 44 1 4 0 8 0 56 1
2012–13 44 3 4 0 5 2 53 5
2013–14 41 5 8 1 3 0 52 6
Ընդհանուր 134 9 16 1 0 0 16 2 166 12
Հալ Սիթի 2014–15 Պրեմիեր Լիգա 3 0 1 0 1 0 1 0 6 0
2015–16 Չեմպիոնշիպ 22 0 4 0 7 0 33 0
2016–17 Պրեմիեր Լիգա 29 2 1 0 6 1 36 3
Ընդհանուր 54 2 6 0 1 0 14 1 75 3
Ուիգան Ատլետիկ (վարձավճար) 2014–15 Չեմպիոնշիպ 16 1 16 1
Լեսթեր Սիթի 2017–18 Պրեմիեր Լիգա 38 2 3 0 3 0 44 2
2018–19 31 3 0 0 1 0 32 3
Ընդհանուր 69 5 3 0 0 0 4 0 76 5
Մանչեսթեր Յունայթեդ 2019–20 Պրեմիեր Լիգա 0 0 0 0 0 0 0 0 0 0
Կարիերայի ընդհանուր 273 17 25 1 1 0 34 3 333 21

Միջազգային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի օգոստոսի 5-ի դրությամբ[69]

Անգլիա
Տարի Խաղեր Գոլեր
2017 3 0
2018 13 1
2019 4 0
Ընդհանուր 20 1

Միջազգային գոլեր[խմբագրել | խմբագրել կոդը]

# Ամսաթիվ Մարզադաշտ Մրցակից Հաշիվ Արդյունք Մրցաշար
1. Հուլիսի 7, 2018 Սամարա Արենա, Սամարա, Ռուսաստան Շվեդիա Շվեդիա 1–0 2–0 Աշխարհի առաջնություն 2018

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Հալ Սիթի

Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգլիա

Անհատական[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://pantheon.world/profile/person/Harry_Maguire
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo PRISA, 1967.
  3. «England - H. Maguire - Profile with news, career statistics and history - Soccerway»։ us.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-05-16 
  4. «Sheffield United - Cardiff City, Apr 12, 2011 - Championship - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-05-16 
  5. «Sheffield United | Match | Report | 12 April 2011, Sheff Utd 0 - 2 Cardiff City»։ 2015-05-25։ Արխիվացված է օրիգինալից 2015-05-25-ին։ Վերցված է 2018-05-16 
  6. «Oldham Athletic - Sheffield United, Aug 6, 2011 - League One - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-05-16 
  7. «Sheffield United | News | Latest News | Latest News | Long-term deal for Harry»։ 2016-09-16։ Արխիվացված է օրիգինալից 2016-09-16-ին։ Վերցված է 2018-05-16 
  8. 8,0 8,1 «PFA League 1 team announced»։ archive.is։ 2013-04-20։ Արխիվացված է օրիգինալից 2013-04-20-ին։ Վերցված է 2018-05-16 
  9. «Tigers Complete Maguire And Robertson Deals»։ 2014-07-29։ Արխիվացված է օրիգինալից 2014-07-29-ին։ Վերցված է 2018-05-16 
  10. «KSC Lokeren - Hull City, Aug 21, 2014 - Europa League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-05-16 
  11. «Harry Maguire: Wigan Athletic sign Hull City defender on loan»։ BBC Sport (en-GB)։ 2015-02-10։ Վերցված է 2018-05-16 
  12. «Bristol City - Hull City, Oct 25, 2016 - EFL Cup - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-05-16 
  13. «Bristol City 1-2 Hull City»։ BBC Sport (en-GB)։ 2016-10-25։ Վերցված է 2018-05-16 
  14. «Hull City - Middlesbrough FC, Apr 5, 2017 - Premier League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-05-16 
  15. «Hull City 4-2 Middlesbrough»։ BBC Sport (en-GB)։ 2017-04-05։ Վերցված է 2018-05-16 
  16. «Harry Maguire joins Leicester on a five-year contract»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2018-05-16 
  17. «Leicester City Sign Harry Maguire» (անգլերեն)։ Վերցված է 2018-05-16 
  18. «Harry Maguire: Leicester City sign Hull City defender in £17m deal»։ BBC Sport (en-GB)։ 2017-06-15։ Վերցված է 2018-05-16 
  19. sport Guardian (2017-06-15)։ «Harry Maguire completes Leicester City transfer from Hull»։ the Guardian (անգլերեն)։ Վերցված է 2018-05-16 
  20. «Arsenal FC - Leicester City, Aug 11, 2017 - Premier League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-05-16 
  21. «Leicester City - Brighton & Hove Albion, Aug 19, 2017 - Premier League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-05-16 
  22. «Leicester City - Manchester United, Dec 23, 2017 - Premier League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-05 
  23. «Harry Maguire | Football Stats | Leicester City | Season 2017/2018 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2018-05-16 
  24. 24,0 24,1 «Maguire Bags A Brace Of Awards At End Of Season Dinner»։ www.lcfc.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-05 
  25. «Southampton FC - Leicester City, Aug 25, 2018 - Premier League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-05 
  26. «Harry Maguire: Leicester City defender signs new contract» (en-GB)։ 2018-09-09։ Վերցված է 2019-08-05 
  27. Fifield Dominic (2018-09-10)։ «Harry Maguire commits future to Leicester by signing five-year deal»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է 2019-08-05 
  28. AS Diario (2018-09-09)։ «Premier League | Harry Maguire signs new five-year Leicester deal»։ AS.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-05 (չաշխատող հղում)
  29. «Leicester City - Manchester City, Dec 18, 2018 - EFL Cup - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-05 
  30. «Manchester City win on penalties over Leicester City, advance to Carabao Cup semifinal»։ ESPN.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-05 
  31. «Liverpool FC - Leicester City, Jan 30, 2019 - Premier League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-05 
  32. «Liverpool miss chance to pull clear as Harry Maguire grabs point for Leicester»։ The Guardian (en-GB)։ 2019-01-30։ ISSN 0261-3077։ Վերցված է 2019-08-05 
  33. «Burnley FC - Leicester City, Mar 16, 2019 - Premier League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-05 
  34. Whalley Mike (2019-03-16)։ «Leicester survive 86 minutes with 10 men before Wes Morgan's late header downs Burnley»։ The Telegraph (en-GB)։ ISSN 0307-1235։ Վերցված է 2019-08-05 
  35. «Harry Maguire To Join Manchester United For Club-Record Fee»։ www.lcfc.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-05 
  36. Skinner Adam (2019-08-05)։ «Leicester pay emotional tribute to Harry Maguire after Man Utd transfer»։ Express.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2019-08-05 
  37. «Maguire signs for United»։ www.manutd.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-05 
  38. Hunter Andy (2019-08-05)։ «Harry Maguire joins Manchester United as world's most expensive defender»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է 2019-08-05 
  39. «Man Utd sign Maguire in record fee for defender»։ ESPN.com (անգլերեն)։ 2019-08-05։ Վերցված է 2019-08-05 
  40. «Manchester United sign Harry Maguire: Red Devils complete world-record £80m deal | Goal.com»։ www.goal.com։ Վերցված է 2019-08-05 
  41. «Harry Maguire: Man Utd sign Leicester defender for world record £80m» (en-GB)։ 2019-08-05։ Վերցված է 2019-08-05 
  42. «Harry Maguire: Manchester United pay Leicester world-record fee for a defender»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2019-08-05 
  43. «Man Utd confirm record-breaking £80m signing of Harry Maguire from Leicester»։ Metro (en-US)։ 2019-08-05։ Վերցված է 2019-08-05 
  44. «England U21 - Northern Ireland U21, Nov 13, 2012 - International Friendlies - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-05-16 
  45. «Harry makes England bow - News - Sheffield United» (en-gb)։ Վերցված է 2018-05-16 
  46. «GARETH SOUTHGATE PICKS SQUAD FOR MALTA & SLOVAKIA QUALIFIERS»։ www.thefa.com։ Վերցված է 2019-08-05 
  47. «England: Nathaniel Chalobah and Harry Maguire in squad for World Cup qualifiers»։ BBC Sport (en-GB)։ 2017-08-24։ Վերցված է 2018-05-16 
  48. «Harry Maguire and Nathaniel Chalobah called up to England squad for first time»։ The Guardian (en-GB)։ 2017-08-24։ ISSN 0261-3077։ Վերցված է 2019-08-05 
  49. «Lithuania - England, Oct 8, 2017 - World Cup qualification Europe - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-05-16 
  50. «Lithuania 0-1 England»։ BBC Sport (en-GB)։ 2017-10-08։ Վերցված է 2018-05-16 
  51. «Gareth Southgate names his 23-man England squad for World Cup 2018»։ The Independent (en-GB)։ Վերցված է 2018-09-20 
  52. «England World Cup squad: Trent Alexander-Arnold in 23-man squad»։ BBC Sport (en-GB)։ 2018-05-16։ Վերցված է 2018-09-20 
  53. «England's World Cup squad confirmed: Southgate names Trent Alexander-Arnold in 23-man team | Goal.com» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-20 
  54. FIFA.com։ «2018 FIFA World Cup Russia™ - Players - Harry MAGUIRE - Harry Maguire - FIFA.com»։ www.fifa.com (en-GB)։ Արխիվացված է օրիգինալից 2018-06-23-ին։ Վերցված է 2019-08-05 
  55. «Tunisia - England, Jun 18, 2018 - World Cup 2018 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-05 
  56. «Tunisia 1-2 England: Harry Kane's late goal secures World Cup win» (en-GB)։ 2018-06-18։ Վերցված է 2019-08-05 
  57. «Sweden - England, Jul 7, 2018 - World Cup 2018 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-05 
  58. «England beat Sweden to reach first World Cup semi-final in 28 years»։ The Observer (en-GB)։ 2018-07-07։ ISSN 0029-7712։ Վերցված է 2019-08-05 
  59. «Belgium downs England to claim third and finish World Cup on a high»։ ABC News (en-AU)։ 2018-07-14։ Վերցված է 2018-09-20 
  60. FIFA.com։ «Hazard, Meunier bag bronze for Belgium»։ www.fifa.com (en-GB)։ Արխիվացված է օրիգինալից 2018-07-12-ին։ Վերցված է 2018-09-20 
  61. «Belgium - England, Jul 14, 2018 - World Cup 2018 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-05 
  62. Doyle Paul (2018-07-14)։ «World Cup 2018 third place play-off: Belgium 2-0 England – as it happened»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է 2018-09-20 
  63. Association The Football։ «The 23-man England squad for June's UEFA Nations League Finals has been confirmed»։ www.thefa.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-05 
  64. Burt Jason (2019-05-27)։ «Harry Kane named in England's 23-man squad for Nations League Finals but Trippier pays price for indifferent form»։ The Telegraph (en-GB)։ ISSN 0307-1235։ Վերցված է 2019-08-05 
  65. «England confirm final squad for Nations League finals»։ Metro (en-US)։ 2019-05-27։ Վերցված է 2019-08-05 
  66. 66,0 66,1 UEFA.com։ «England beat Switzerland on penalties in Nations League match for third place»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-05 
  67. Smyth Rob (2019-06-09)։ «England beat Switzerland on penalties to secure third place in Nations League – as it happened»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է 2019-08-05 
  68. «Penalty joy for England as they clinch UEFA Nations League bronze»։ MARCA in English (անգլերեն)։ 2019-06-09։ Վերցված է 2019-08-05 
  69. 69,0 69,1 «Harry Maguire»։ worldfootball.net (en-GB)։ Վերցված է 2018-05-16 
  70. «Hull City 1-0 Sheffield Wednesday»։ BBC Sport (en-GB)։ 2016-05-28։ Վերցված է 2018-05-16 
  71. 71,0 71,1 «Awards double for Harry - News - Sheffield United» (en-gb)։ Վերցված է 2018-05-16 
  72. «Blades' Maguire in PFA team»։ Eurosport Asia։ 2014-04-28։ Վերցված է 2018-05-16 
  73. «Maguire scoops League award»։ archive.is։ 2012-12-23։ Արխիվացված է օրիգինալից 2012-12-23-ին։ Վերցված է 2018-05-16 
  74. 74,0 74,1 «Harry's a star at End of Season awards»։ 2016-03-04։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին։ Վերցված է 2018-05-16 
  75. «Clean sweep for Harry - News - Sheffield United» (en-gb)։ Վերցված է 2018-05-16 
  76. «Maguire: Personal Accolades Will Mean Very Little If We Don't Survive | Hull City Tigers»։ Hull City Tigers (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2018-07-09-ին։ Վերցված է 2018-05-16 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]