Վիկտոր Լինդելոֆ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Վիկտոր Լինդելոֆ
Victor Lindelöf
CSKA-MU 2017 (6).jpg
Լինդելոֆը Մանչեսթեր Յունայթեդի կազմում 2017 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Victor Jörgen Nilsson Lindelöf
Քաղաքացիությունը Շվեդիա Շվեդիա
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 17, 1994(1994-07-17)[1] (24 տարեկան)
Ծննդավայր Västerås, Շվեդիա
Հասակ 187 սմ
Քաշ 81 կգ
Դիրք կենտրոնական պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Մանչեսթեր Յունայթեդ
Համար 2
Պատանեկան կարիերա
2007-2009 Շվեդիա Վեստերոս
2012-2013 Պորտուգալիա Բենֆիկա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2009-2012 Շվեդիա Վեստերոս 41 (0)
2012-2015 Պորտուգալիա Բենֆիկա B 96 (4)
2013-2017 Պորտուգալիա Բենֆիկա 48 (2)
2017-ներկա Անգլիա Մանչեսթեր Յունայթեդ 19 (0)
Ազգային հավաքական
2010-2011 Շվեդիա Շվեդիա Մ17 5 (0)
2012-2013 Շվեդիա Շվեդիա Մ19 17 (0)
2014-2015 Շվեդիա Շվեդիա Մ21 13 (0)
2016-ներկա Շվեդիա Շվեդիա 25 (1)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ օգոստոսի 22-ի, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ օգոստոսի 22-ի, 2018

Վիկտոր Լինդելոֆ (շվեդ.՝ Victor Nilsson Lindelöf, հուլիսի 17, 1994(1994-07-17)[1], Västerås, Շվեդիա), շվեդ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ: Ներկայումս հանդես է գալիս անգլիական Մանչեսթեր Յունայթեդի և Շվեդիայի ազգային հավաքականի կազմում[2]: Խաղում է հիմնականում կենտրոնական պաշտպանի դիրքում, բայց կարող է խաղալ նաև որպես աջ պաշտպան:

Բենֆիկային Լինդելոֆը միացավ 2011 թվականի դեկտեմբերին և ակումբի հետ 3 անգամ հաղթեց Պորտուգալիայի առաջնությունը ու 2 անգամ՝ Պորտուգալիայի գավաթը: 2017 թվականին նա տեղափոխվեց Մանչեսթեր Յունայթեդ:

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեստերոս[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի սեպտեմբերին՝ 16 տարեկան հասակում Լինդելոֆը նշեց իր պրոֆեսիոնալ դեբյուտը՝ դուրս գալով խաղադաշտ Վեստերոսի կազմում Ֆորվարդի դեմ խաղում[3]: Այս մրցաշրջանում Լինդելոֆի օգնությամբ Վեստերոսը հաղթեց Շվեդիայի երրորդ դիվիզիոնը և տեղափոխվեց երկրորդ դիվիզիոն:

Բենֆիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի դեկտեմբերի 11-ին Լինդելոֆը տեղափոխվեց պորտուգալական Բենֆիկա: 2015 թվականի հունիսի 8-ին նա երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ մինչև 2020 թվականը[4]: 2012-2013 մրցաշրջանում նա խաղում էր Բենֆիկայի երիտասարդական թիմի կազմում: 2013 թվականի հոկտեմբերի 19-ին Լինդելոֆը իր դեբյուտը նշեց Բենֆիկայի առաջին թիմի կազմում՝ Սինֆաեսի դեմ խաղում[5]: 2013-2014 մրցաշրջանում նա մասնակցեց 33 խաղերի և խփեց 2 գոլ Բենֆիկա B-ի կազմում: 2015-2016 մրցաշրջանում շվեդը վերադարձավ Բենֆիկայի հիմնական թիմ և մասնակցեց Նասիոնալի դեմ Պորտուգալիայի գավաթի խաղին[6]: 2016 թվականի փետրվարի 20-ին Լինդելոֆը խփեց իր առաջին գոլը Բենֆիկայի կազմում՝ գրավելով Պասուշ դե Ֆերեյրայի դարպասը Պորտուգալիայի առաջնության խաղում[7]:

Մանչեսթեր Յունայթեդ[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի հունիսի 10-ին Լինդելոֆը 4 տարվա պայմանագիր կնքեց Մանչեսթեր Յունայթեդի հետ[8]: Ակումբը նրա համար վճարեց 35 միլիոն եվրո։ Իր դեբյուտը Մանչեսթեր Յունայթեդի կազմում նշեց օգոստոսի 8-ին՝ ՈՒԵՖԱ Սուպեր գավաթի Ռեալ Մադրիդի դեմ խաղում[9]։ Առաջին հանդիպումը Պրեմիեր Լիգայում անցկացրեց հոկտեմբերի 14-ին՝ փոխարինելով Էշլի Յանգին Լիվերպուլի դեմ խաղում[10]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Շվեդիայի մինչև 21 տարեկանների հավաքականի կազմում իր դեբյուտը Լինդելոֆը նշեց 2014 թվականի հոկտեմբերի 14-ին՝ Ֆրանսիայի դեմ խաղում[11]: Չնայած Լինդելոֆը հայտավորված չէր Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնությանը, 2015 թվականի հունիսի 15-ին նա փոխարինեց Էմիլ Կրաֆտին, ով չէր կարող մասնակցել առաջնությանը վնասվածքի պատճառով: 2015 թվականի հունիսի 30-ին Լինդելոֆը իրացրեց Շվեդիայի հինգերորդ 11-մետրանոցը Պորտուգալիայի դեմ առաջնության եզրափակչի հետխաղյա 11-մետրանոցների ժամանակ: Նա ներառվեց գավաթի խորհրդանշական հավաքականում:

Լինդելոֆը առաջին անգամ հրավիրվեց Շվեդիայի ազգային հավաքական 2016 թվականի մարտին՝ Թուրքիայի և Չեխիայի դեմ ընկերական խաղերի համար: Իր դեբյուտը հավաքականի կազմում նշեց մարտի 24-ին՝ Թուրքիայի դեմ խաղի ժամանակ: Շվեդիայի հավաքականի կազմում Լինդելոֆը մասնակցեց Եվրո 2016-ի բոլոր 3 խաղերին, սակայն Շվեդիան չկարողացավ հաղթահարել խմբային փուլի արգելքը: Նա նաև ներառվել էր 2016 թվականի ամառային օլիմպիական խաղերի 35-հոգանոց թիմում, սակայն չընդգրկվեց 18-հոգանոցում: Իր առաջին գոլը Շվեդիայի հավաքականի կազմում խփեց 2016 թվականի հոկտեմբերի 10-ին՝ Բուլղարիայի դեմ 2018 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլի խաղում:

2018 թվականի հունիսի 5-ին Լինդելոֆը ընդգրկվեց Շվեդիայի՝ աշխարհի առաջնության համար վերջնական կազմում[12][13]։ Առաջնությունում նա անցակցրեց 4 հանդիպում[14], իսկ Շվեդիան դուրս մնաց քառորդ եզրափակչում[15][16]՝ 2-0 հաշվով պարտվելով Անգլիային[17][18]։

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի օգոստոսի 22-ի դրությամբ[19]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Առաջնություն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Վեստերոս 2010 3-րդ դիվիզիոն 1 0 1 0
2011 2-րդ դիվիզիոն 27 0 27 0
2012 3-րդ դիվիզիոն 13 0 13 0
Ընդհանուր 41 0 0 0 0 0 0 0 41 0
Բենֆիկա B 2012–13 Սեգունդա Լիգա 15 0 15 0
2013–14 33 2 33 2
2014–15 41 2 41 2
2015–16 7 0 7 0
Ընդհանուր 96 4 0 0 0 0 0 0 96 4
Բենֆիկա 2013–14 Պրիմեյրա Լիգա 1 0 1 0 0 0 2 0
2014–15 0 0 1 0 0 0 0 0 1 0
2015–16 15 1 0 0 4 0 4 0 23 1
2016–17 32 1 4 0 8 0 3 0 47 1
Ընդհանուր 48 2 6 0 12 0 7 0 73 2
Մանչեսթեր Յունայթեդ 2017–18 Պրեմիեր Լիգա 17 0 3 0 5 0 4 0 29 0
2018–19 2 0 0 0 0 0 2 0
Ընդհանուր 19 0 3 0 5 0 11 0 31 0
Կարիերայի ընդհանուր 185 6 6 0 12 0 11 0 210 6

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի օգոստոսի 22-ի դրությամբ[19]

Շվեդիա
Տարի Խաղեր Գոլեր
2016 11 1
2017 7 0
2018 7 0
Ընդհանուր 25 1

Միջազգային գոլեր[խմբագրել | խմբագրել կոդը]

# Ամսաթիվ Մարզադաշտ Մրցակից Հաշիվ Արդյունք Մրցաշար
1 Հոկտեմբերի 10, 2016 Ֆրենդս արենաՍոլնա, Շվեդիա Բուլղարիա Բուլղարիա 3–0 3–0 ԱԱ-2018 Որակավորում

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեստերոս

  • Շվեդիայի 3-րդ դիվիզիոն. 2010

Բենֆիկա

Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]

Շվեդիա Մ21

  • ՈՒԵՖԱ Եվրոպայի Մ21 առաջնություն. 2015

Անհատական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՈՒԵՖԱ Եվրոպայի Մ21 առաջնության խորհրդանշական հավաքական. 2015
  • Fotbollsgalan-ի լավագույն պաշտպան. 2016[20]
  • Չեմպիոնների Լիգայի հայտնությունների խորհրդանշական հավաքական. 2016

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt — 2000.
  2. «Sweden - V. Lindelöf - Profile with news, career statistics and history - Soccerway»։ int.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2017-07-17 
  3. «VSK Fotboll klipper till med en ny back - VSK Fotboll / Västerås SK»։ www.vskfotboll.nu (շվեդերեն)։ Վերցված է 2017-07-17 
  4. «Lindelöf signs a new 5-year deal | Planet Benfica»։ www.planetbenfica.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2017-07-17 
  5. «Cinfães 0 vs 1 Benfica - Taça de Portugal»։ SAPO Desporto (պորտուգալերեն)։ Վերցված է 2017-07-17 
  6. «Benfica vs. Nacional - 29 December 2015 - Soccerway»։ int.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2017-07-17 
  7. «Paços de Ferreira 1 - 3 Benfica Match preview - 2/20/16 Primeira Liga - Goal.com»։ www.goal.com (անգլերեն)։ Վերցված է 2017-07-17 
  8. «Manchester United agree Victor Lindelof transfer with Benfica - Official Manchester United Website»։ www.manutd.com (անգլերեն)։ Վերցված է 2017-07-17 
  9. «Real Madrid - Manchester United, Aug 8, 2017 - UEFA Supercup - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-21 
  10. «Liverpool FC - Manchester United, Oct 14, 2017 - Premier League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-21 
  11. «Football (Sky Sports)»։ SkySports (անգլերեն)։ Վերցված է 2017-07-17 
  12. «Sweden World Cup 2018 squad: Janne Andersson reveals selections as Swedes prepare for life without Zlatan Ibrahimovic»։ The Sun (en-GB)։ 2018-06-05։ Վերցված է 2018-08-21 
  13. «Sweden World Cup 2018 Squad (Confirmed)»։ TOTAL SPORTEK (en-US)։ 2018-06-12։ Վերցված է 2018-08-21 
  14. FIFA.com։ «2018 FIFA World Cup Russia™ - Players - Victor LINDELOF - Victor Lindelof - FIFA.com»։ www.fifa.com (en-GB)։ Վերցված է 2018-08-21 
  15. FIFA.com։ «2018 FIFA World Cup Russia™ - Matches - Sweden - England - FIFA.com»։ www.fifa.com (en-GB)։ Վերցված է 2018-08-21 
  16. Taylor Daniel (2018-07-07)։ «England beat Sweden to reach first World Cup semi-final in 28 years»։ the Guardian (անգլերեն)։ Վերցված է 2018-08-21 
  17. «Sweden - England, Jul 7, 2018 - World Cup 2018 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-21 
  18. «World Cup 2018: England beat Sweden 2-0 to reach semi-finals»։ BBC Sport (en-GB)։ 2018-07-07։ Վերցված է 2018-08-21 
  19. 19,0 19,1 «Victor Lindelöf»։ worldfootball.net (en-GB)։ Վերցված է 2018-08-21 
  20. «Här är alla pristagare i Fotbollsgalan 2016 - DN.SE»։ DN.SE (sv-se)։ 2016-11-21։ Վերցված է 2017-07-17 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]