Պոնտուս Յանսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Պոնտուս Յանսոն
շվեդ.՝ Pontus Jansson
PontusJansson.jpg
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Flag of Sweden.svg Շվեդիա
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 13, 1991(1991-02-13)[1] (28 տարեկան)
Ծննդավայր Arlöv, Malmöhus County, Շվեդիա
Հասակ 194 սանտիմետր
Քաշ 86 կիլոգրամ
Դիրք պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Լիդս Յունայթեդ
Համար 18
Պատանեկան կարիերա
2004-2006 Շվեդիա Արլյով
2006-2009 Շվեդիա Մալմյո
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2009-2014 Շվեդիա Մալմյո 98 (6)
2009  Շվեդիա ԻՖԿ Մալմյո 8 (4)
2014-2017 Իտալիա Տորինո 16 (1)
2016-2017  Անգլիա Լիդս Յունայթեդ 34 (3)
2017— Անգլիա Լիդս Յունայթեդ 51 (4)
Ազգային հավաքական
2007-2008 Շվեդիա Շվեդիա (մինչև 17) 13 (0)
2008-2009 Շվեդիա Շվեդիա (մինչև 19) 9 (3)
2011-2012 Շվեդիա Շվեդիա (մինչև 21) 15 (1)
2012— Շվեդիա Շվեդիա 18 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 10 հոկտեմբերի, 2018:

Պոնտուս Սվեն Գուստավ Յանսոն (շվեդ.՝ Pontus Sven Gustav Jansson, փետրվարի 13, 1991(1991-02-13)[1], Arlöv, Malmöhus County, Շվեդիա), շվեդ ֆուտբոլիստ, «Լիդս Յունայթեդ» ակումբի և Շվեդիայի ազգային հավաքականի եզրային պաշտպան։ 2016 թվականի Եվրոպայի և 2018 թվականի աշխարհի առաջնությունների մասնակից։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Յասոնը «Մալմյո» ակումբի սան է։ 2009 թվականին խաղային պրակտիկա ձեռք բերելու համար՝ Յասոնը վարձավճարային հիմունքներով հանդես է եկել «ԻՖԿ Մալմյո» ակումբում։ Սեպտեմբերի 14-ին «Յուրգորդեն» ակումբի դեմ խաղում, Պոնտուսը կատարել է իր նորամուտը՝ Ալսվենսկան լիգայում[2]։ 2010 թվականի մայիսի 15-ին «Մյալբյու» ակումբի դեմ խաղում, նա խփել է իր առաջին գոլը «Մալմյոյի» կազմում[3]։ Նույն մրցաշրջանում Յասոնը թիմին օգնել է հաղթել Շվեդիայի առաջնությունում։ 2013 թվականին նա երկրորդ անգամ դարձել է երկրի չեմպիոն, ինչպես նաև նվաճել է Շվեդիայի Սուպերգավաթը։

2014 թվականի ամռանը Պոնտուսն ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել է իտալական «Տորինո»[4]։ Հոկտեմբերի 19-ին՝ «Ուդինեզե» ակումբի դեմ խաղում նա կատարել է իր նորամուտն իտալական Սերիա Ա-ում[5]։ 2016 թվականի ապրիլի 30-ին՝ «Ուդինեզե» ակումբի դեմ խաղում Յասոնը խփել է իր առաջին գոլը հօգուտ «Տորինոյի»[6]։

2016 թվականի ամռանը Յասոնը վարձավճարային հիմունքներով տեղափոխվել է անգլիական «Լիդս Յունայթեդ»[7]։ Սեպտեմբերի 10-ին՝ «Հադերսֆիլդ Թաուն» ակումբի դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը Չեմպիոնշիպում[8]։ Նոյեմբերի 5-ին՝ «Նորվիչ Սիթի» ակումբի դեմ խաղում նա խփել է իր առաջին գոլը թիմի կազմում[9]։ Վարձավճարային պայմանագրի ժամկետի ավարտից հետո Յասոնը մնացել է «Լիդսում»՝ ակումբի հետ կնքելով երեք տարվա պայմանագիր[10]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի հունվարի 18-ին կայացած Բահրեյնի հավաքականի դեմ ընկերական խաղում Յասոնը կատարել է իր նորամուտը Շվեդիայի հավաքականում[11]։

2016 թվականի ամռանը Յասոնն ընդգրկվել է Շվեդիայի հավաքականի հայտացուցակում՝ մասնակցելու Ֆրանսիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը։ Մրցաշարում նա եղել է պահեստային և խաղադաշտ դուրս չի եկել։

2018 թվականի Յասոնը մասնակցել է Ռուսաստանում անցկացված աշխարհի առաջնությանը։ Մրցաշարի ընթացքում նա մասնակցել է Հարավային Կորեայի[12] և Անգլիայի[13] հավաքականների դեմ խաղերին։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմային

Շվեդիա «Մալմյո»

  • 1st Շվեդիայի չեմպիոն — 2010, 2013
  • Շվեդիայի Սուպերգավաթի դափնեկիր — 2013

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com — 2000.
  2. «Յուրգորդեն VS. Մալմյո 1:2» (անգլերեն)։ soccerway.com։ 2009—09—14 
  3. «Մյալբյու VS. Մալմյո 4:2» (անգլերեն)։ soccerway.com։ 2010—05—15 
  4. «Jansson al Toro»։ torinofc.it (Italian)։ Torino Football Club։ Վերցված է 24 April 2014 
  5. «Տորինո VS. Ուդինեզե 1:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2014—10—19 
  6. «Ուդինեզե VS. Տորինո 1:5» (անգլերեն)։ soccerway.com։ 2016—04—30 
  7. «Защитник сборной Швеции перешел в «Лидс»» (անգլերեն)։ sports.ru։ 2016—08—20 
  8. «Լիդս Յունայթեդ VS. Հադերսֆիլդ Թաուն 0:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2016—09—10 
  9. «Նորվիչ Սիթի VS. Լիդս Յունայթեդ 2:3» (անգլերեն)։ soccerway.com։ 2016—11—05 
  10. Dale, James. (2017-02-02)։ «Pontus Jansson agrees permanent deal at Leeds United» (անգլերեն)։ Sky Sports։ Վերցված է 2017-05-31 
  11. «Բահրեյն VS. Շվեդիա 0:2» (անգլերեն)։ soccerway.com։ 2012—01—18 
  12. «Շվեդիա VS. Հարավային Կորեա 1:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2018-06-18 
  13. «Շվեդիա VS. Անգլիա 0:2» (անգլերեն)։ soccerway.com։ 2018-07-07 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]