Տորսհավն
| Քաղաք | |||
|---|---|---|---|
| Տորսհավն | |||
| Thorshavn | |||
| |||
| 62°0′0″N 6°46′0″W / 62.00000°N 6.76667°W | |||
| Երկիր | |||
| Համայնք | Tórshavn Municipality? | ||
| Քաղաքապետ | Հեդին Մորտենսեն | ||
| Հիմնադրված է | X դար թ. | ||
| Այլ անվանումներ | Havn | ||
| Տվյալ կարգավիճակում | 1866 թվականից | ||
| Մակերես | 158 կմ² | ||
| ԲԾՄ | 24 մ | ||
| Բնակչություն | 12 648 մարդ (2015) | ||
| Խտություն | 78 մարդ/կմ² | ||
| Ագլոմերացիա | 20 000 | ||
| Ազգային կազմ | ֆատերցիներ | ||
| Ժամային գոտի | UTC+0, ամառը UTC+1 | ||
| Փոստային ինդեքս | FO-100 | ||
| Փոստային դասիչ | FO 100 | ||
| Պաշտոնական կայք | torshavn.fo | ||
|
| |||
Տորսհավն (ֆար.՝ Tórshavn, դանիերեն՝ Thorshavn, իսլ.՝ Þórshöfn, շվեդ.՝ Torshamn), Ֆարերյան կղզիների մայրաքաղաքն է և խոշորագույն բնակավայրը։ Գտնվում է Տորսհավն կոմունայի կենտրոն հանդիսացող Ստրեյմոյ կղզու հարավարևելյան ափին։ Բնակչությունը 2015 թվականի դրությամբ կազմում է 12 648 մարդ։
Բնութագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքն, որը գտնվում է Ստրեյմոյ կղզու հարավ-արևելքում, հիմնադրվել է 10-րդ դարում և կոչվել ամպրոպի և կայծակի աստված Տորի պատվին։ Տորսհավն անվանումը բառացիորեն նշանակում է «Տորի նավահանգիստ»։ Տորսհավնի հյուսիսային արվարձանը Ֆարերյան կղզիների մեծությամբ երրորդ քաղաքն է՝ Հոյվիկը։
Տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Արևմտյան եկեղեցի՝ կղզիների ամենաբարձր շինությունը (40,9 մետր)։
Տրանսպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գործում է լաստանավային ուղևորափոխադրումներ դեպի Դանիա, Նորվեգիա, Իսլանդիա և Շոտլանդիա։
Տորսհավնը Հյուսիսային Ատլանտիկայի հանգուցային նավահանգիստ է հանդիսանում։
Քաղաքում գործում է ավտոբուսային հանգույց, որը նույնպես Տորսհավնը միացնում է այլ բնակավայրերի հետ։ Մոտակայքում գտնվող և Ֆարերյան կղզիների միակ օդանավակայան է Վագարը։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Տորսհավն քաղաքն ունի մերձարկտիկական օվկիանոսային կլիմա, ձմռան և ամռան միջև ջերմաստիճանի շատ փոքր տատանումներով (ընդամենը 7 °C, ջերմաստիճանի գրեթե նույնպիսի տատանումներ ունեն բազմաթիվ քաղաքներ, որոնք գտնվում են արևադարձային կլիմայական գոտում) և տեղումների մեծ քանակություն։ Տորսհավնը նաև համարվում է երկրի ամենաամպամած բնակավայրը, ավելի քիչ քանակությամբ արևային ժամ դիտվում է միայն Ալեուտյան կղզիներում և Պատագոնիայի հարավում գտնվող առանձին կղզիներում։ Տարեկան այստեղ դիտվում է 841 արևային ժամ (օրական 2,4 ժամ)։
| Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | տարին |
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| բացարձակ առավելագույնը (°C) | 10 | 10 | 11 | 13 | 20 | 20 | 20 | 22 | 20 | 13 | 12 | 11 | 22 |
| միջին առավելագույնը (°C) | 5,3 | 5,5 | 5,9 | 7,2 | 9,1 | 11,3 | 12,5 | 12,8 | 11,2 | 9,4 | 6,7 | 5,8 | 8,6 |
| միջին ջերմաստիճանը (°C) | 3,4 | 3,6 | 3,8 | 4,9 | 6,9 | 9,0 | 10,3 | 10,6 | 9,1 | 7,5 | 4,8 | 3,8 | 6,5 |
| միջին նվազագույնը (°C) | 1,2 | 1,5 | 1,5 | 2,6 | 4,8 | 7,0 | 8,3 | 8,5 | 7,1 | 5,4 | 2,7 | 1,6 | 4,4 |
| բացարձակ նվազագույնը (°C) | −7 | −7 | −7 | −5 | −2 | 1 | 1 | 2 | 1 | −2 | −5 | −7 | −7 |
| տեղումների քանակը (մմ) | 153 | 113 | 137 | 93 | 72 | 67 | 81 | 88 | 142 | 177 | 143 | 171 | 1437 |
| Աղբյուր՝ World Climate, Weatherbase, World Climate Guide | |||||||||||||
| Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | տարին |
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| միջին առավելագույնը (°C) | 5,8 | 6,0 | 6,4 | 7,8 | 9,4 | 11,4 | 13,0 | 13,1 | 11,9 | 9,5 | 7,0 | 5,7 | 8,9 |
| միջին ջերմաստիճանը (°C) | 4,3 | 4,3 | 4,6 | 5,9 | 7,3 | 9,4 | 11,2 | 11,3 | 10,2 | 7,9 | 5,5 | 4,1 | 7,2 |
| միջին նվազագույնը (°C) | 2,8 | 2,6 | 2,7 | 3,9 | 5,1 | 7,5 | 9,4 | 9,5 | 8,5 | 6,4 | 4,1 | 2,8 | 5,4 |
| Աղբյուր՝ www.weatheronline.co.uk | |||||||||||||
Քույր-քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Ասկեր, Նորվեգիա
Բիրկերոգ, Դանիա
Գարդաբայր, Իսլանդիա
Ռեյկյավիկ, Իսլանդիա[1]
Մարիեհամն, Ալանդյան կղզիներ (Ֆինլանդիա)[2]
Էսլյով, Շվեդիա
Յակոբստադ, Ֆինլանդիա
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Torshavn.fo, Vina- og samstarvsbýir». Tórshavn Municipality (ֆարյորերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 30-ին.
- ↑ «Mariehamns stads vänorter». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 30-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Տորսհավն և Ֆարերյան կղզիների մյուս բնակավայրեր (անգլ.), (դան.), (իտալ.)
- Տուրիստական կայք (ֆար.), (անգլ.), (դան.)
- Տորսհավնի քարտեզ Արխիվացված 2011-09-12 Wayback Machine
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
