Դանիայի տնտեսություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դանիայի ազգային բանկը

Դանիան բարձր զարգացած արդյունաբերական երկիր է, որի բնակիչների կյանքի մակարդակը համարվում է աշխարհում ամենաբարձրերից։ Տնտեսության մեջ գերակայում է մասնավոր հատվածը, սակայն պետությունը ևս նշանակալի ազդեցություն ունի դրամավարկային, ֆինանսական և հարկային քաղաքականության և գյուղատնտեսությանը սուբսիդիաների տրամադրման միջոցով։ Պետությանն է պատկանում կոմունալ ծառայություններից շատերը, ինչպես նաև օդային և երկաթուղային տրանսպորտի մեծ մասը։ Դանիայի արդյունաբերության մեջ հատկապես առանձնանում են էլեկտրոնային սարքավորումների արտադրությունը, սննդի արդյունաբերությունը, նավաշինարարությունը, կամուրջների շինարարությունը և կահույքի արտադրությունը, թեև հումքի մեծ մասը ներկրվում է։

Զբաղեցնելով առաջատար տեղեր ձկնորսության և գյուղատնտեսության ոլորտներում՝ Դանիան կարողացավ ավելի արագ վերականգնել իր տնտեսությունը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, քան հարևան երկրները։ Բայց այդ ժամանակվանից գյուղատնտեսության մասնաբաժինը ազգային եկամտում կրճատվեց․ 1953 թվականի 20 տոկոսից դարձավ 3,9 տոկոս՝ 1995 թվականին։ Տնտեսության մեջ գյուղատնտեսության դերի իջեցմանը զուգընթաց բարձրացավ սպասարկման ոլորտի դերը։ Կարևոր դեր է հատկացվում նաև արտաքին առևտրին, որը կազմում է համախառն ներքին արտադրանքի 54,9 տոկոսը։ 1991-1997 թթ գործազրկությունը կազմել է միջինը 10,3 տոկոս, գնաճը 1990-1995 թթ-ին՝ 2,5 տոկոս, իսկ 2003 թվականին՝ 6,1 տոկոս։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպեդիայում կա պորտալ
Տնտեսագիտություն