Դանիայի փոստի և փոստային նամականիշերի պատմություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դանիական առաջին փոստային նամականիշը։ 1851 թ.

Դանիայի փոստի պատմությունը և փոստային նամականիշները ընդգրկում է Դանիայի փոստի զարգացման և փոստային թողարկումների՝ մինչև փոստային նամականիշերի ստեղծման, դասական (19–20-րդ դարի սկզբի նամականիշներ) և ժամանակակից շրջանները։

Մինչ փոստային նամականիշների շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Դանիայի փոստի պատմությունը սկսում է Քրիստիան IV–ի 1624 թվականի դեկտեմբերի 24–ի հրամանից, որով նա հիմնեց ազգային փոստային ծառայությունը[1]։ Համաձայն թագավորական հրամանի, առանձին քաղաքների և արտասահմանցի առևտրականների միջոցներով պահվող սուրհանդակները փոխարինվեցին ճիշտ կազմակերպված սուրհանդակների ծառայությամբ, որի վարույթը Կոպենհագենը հանձնեց չորս առևտրականներից կազմված կոմիտեին[2]։ Ծառայությունը կազմված էր ինը գլխավոր երթուղիներից և ղեկավարվում էր Կոպենհագենի քաղաքագլխի և մի քանի գիլդաների կողմից։ Սկզբում փոստը բաժանում էին հետիոտն, իսկ 1640 թվականից ձիավոր սուրհանդակները։[1] 17-րդ դարի կեսերին փոստի մասնավոր տերերը հիմնեցին ձիա–ուղևորատար փոստային կապ Կոպենհագենի և Համբուրգի միջև։[2]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Postal history»։ Company presentation. About us (անգլերեն)։ Post Danmark։ Վերցված է 2010 թ․ հունվարի 7 
  2. 2,0 2,1 Բրոքհաուսի և Եփրոնի հանրագիտական բառարան, Փոստ