Դանիայի պետական կառուցվածք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Դանիան ժառանգաբար փոխանցվող սահմանադրական միապետություն է։ Երկրում գործում է 1953 թվականին ընդունված սահմանադրությունը։

Գործադիր իշխանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործադիր իշխանությունըթագավորն իրականացնում է կառավարության միջոցով, որը ղեկավարում է վարչապետը։ Կառավարությունը պատասխանատու է ֆոլկետինգի առջև։

Օրենսդիր իշխանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օրենսդիր իշխանությունն իրականացվում է թագավորի և միապալատ խորհրդարանի՝ ֆոլկետինգի հետ համատեղ, որի կազմի մեջ են մտնում 179 պատգամավոր։ Պատգամավորներից 135-ն ընտրվում են համամասնական ընտրակարգով 23 ընտրատարածքներից, իսկ 40-ը՝ կուսակցական ցուցակներով, որպեսզի ապահովվի այն կուսակցությունների ներկայացուցչությունը, որոնք լայնորեն գործում են, սակայն առանձին համայնքերում գերակա ազդեցություն չունեն։ Բացի այդ 2 պատգամավոր ընտրվում են Ֆարերյան կղզիներից և երկուսն էլ՝ Գրենլանդիայից։ .[1] 1953 թվականից յուրաքանչյուր կուսակցություն բավական է հավաքի ձայների 2%-ը, որպեսզի տեղ ստանա խորհրդարանում։ Այս ձևով լուծվում է բոլոր կուսակցություններից ներկայացուցիչներ ունենալու հարցը։ Պատգամավորները պետք է լինեն Դանիայի քաղաքացիներ՝ 18 տարեկանից բարձր, որոնք մշտապես ապրում են երկրում։ Ֆոլկետինգի ընտրությունները կայանում են 4 տարին մեկ, սակայն թագավորը (1972 թվականից թագուհի Մարգրետե II) իրավունք ունի ցրել այն ցանկացած ժամանակ։ Ֆոլկետինգը հաստատում է պետական բյուջեն և վերահսկում է օրենքների պահպանումը։ Այս գործառույթներն իրականացնում են մշտական կոմիտեները, որտեղ ներգրավված են բոլոր կուսակցությունները։

Նախարարները պատասխանատվություն են կրում իրենց նախարարությունների համար։ Կառավարությունը պետք է ստանա ֆոլկետինգի անդամների մեծամասնության աջակցությունը։ Երկար տարիների ընթացքում ոչ մի կուսակցություն մեծամասնություն չի կազմել ֆոլկետինգում, այդ իսկ պատճառով կառավարությունները ձևավորվել են կոալիցիայի վրա[2]։ Նախարարները կարող են մասնակցել օրենսդրական խնդիրների քննարկումներին, սակայն չլինելով ֆոլկետինգի անդամ, ձայնի իրավունք չունեն։ Թագուհին կառավարության հետ կազմում է Պետական խորհուրդ, որտեղ որոշվում են կառավարման և քաղաքականության հետ կապված բոլոր հարցերը։ Այս գործում հատկապես կարևոր դեր են խաղում Արտաքին գործերի և Ֆինանսների նախարարները։ Ֆոլկետինգի 2 հատուկ հանձնակատարներ կամ օմբուդսմեններ (ombudsman) վերահսկում են քաղաքացիական և զինվորական գործունեությունը, հետևում են օրենքների պահպանմանը և ուսումնասիրում են քաղաքացիների բողոքները։

Դատական համակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դատական համակարգը բաղկացած է 82 ստորին ատյանի դատարաններից, 2 վերաքննիչ դատարաններից (արևելյան տարածաշրջանինը գտնվում է Կոպենհագենում, արևմտյանը՝ Վիբորգում) և Գերագույն դատարանից։ Դանիայի ամենաբարձր դատարանը, որը ֆոլկետինգի կամ թագավորի նախաձեռնությամբ քննում է նախարարների հետ կապված գործերը, կազմված է Գերագույն դատարանի այն 15 դատավորներից, ովքեր երկար տարիներ այդ պաշտոնն են զբաղեցրել, և ֆոլկեինգի կողմից ընտրված 15 դատավորներից, ում ֆոլկետինգն ընտրում է 6 տարին մեկ։ Առևտրային պայմանագրերի և աշխատանքային վեճերի հետ կապված հարցերը քննում են հատուկ դատարանները։ Կան նաև դատարաններ, որոնք քննում են հոգեկան շեղում ունեցող անչափահաս անձանց կողմից կատարված հանցագործությունները։

Քաղաքացիական հայտերով, որոնք կապված են մեծ գումարների հետ, անմիջականորեն զբաղվում են բարձր ատյանի դատարանները։ Սակայն քաղաքացիական հայտերի մեծ մասը քննվում է ստորին ատյանի դատարաններում՝ ավելի բարձր ատյաններում բողոքարկելու իրավունքով։ Բոլոր քրեական գործերի վարույթներով զբաղվում է երդվյալ ատենակալների դատարանը։ Դատավորին օգնում են 2 դատական տեսուչները, ովքեր հետևում են արդարադատության պահպանմանը։ Բացի այդ յուրաքանչյուր քրեական գործին մասնակցում է դատախազը (ստորին ատյանի դատարաններում դա կարող է լինել ոստիկանության պետը կամ կոնստեբլը), ով պատասխանատու է Արդարադատության նախարարության առջև։ Մահապատիժը Դանիայում վերացվել է 1933 թվականին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]