Վիբորգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Վիբորգ
ռուս.՝ Выборг
Դրոշ Զինանշան

ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
Հիմնադրված է1293 թ.
Մակերես160,847 կմ²
ԲԾՄ3 մետր
Բնակչություն71 772 մարդ (հունվարի 1, 2023)[1]
Ժամային գոտիUTC+3
Հեռախոսային կոդ81378
Փոստային դասիչ188800–188811
Պաշտոնական կայքcity.vbg.ru(ռուս.)
Վիբորգ (Ռուսաստան)##
Վիբորգ (Ռուսաստան)

Վիբորգ (ֆիններեն՝ Viipuri, շվեդ.՝ Viborg, գերմ.՝ Wiburg), քաղաք Ռուսաստանում, Լենինգրադի մարզի Վիբորգսկի քաղաքային շրջանի վարչական կենտրոնը[2][3]։ Տեղակայված է Վիբորգի ծովածոցի ափին՝ Ֆիննական ծոցի հյուսիս-արևելյան մասում[4]։ Համարվում է Լենինգրադի մարզի տնտեսական, արդյունաբերական և մշակութային խոշոր կենտրոն, Բալթիկ ծովի նավահանգիստ, մայրուղային և երկաթուղային ճանապարհների կարևոր հանգույց։

Վիբորգը հիմնադրվել է շվեդների կողմից միջնադարում։ 2010 թվականից համարվում է Լենինգրադի մարզի միակ պատմական բնակավայրը։ Մինչև 1940 թվականը եղել է Ֆինլանդիայի երկրորդ խոշոր քաղաքը։ Քաղաքի տեսարժան վայրերից են Վիբորգի ամրոցը, Ալվար Աալտոյի գրադարանը, Մոնրեպոյի զբոսայգին։ Ընդհանուր առմամբ, Վիբորգում կենտրոնացած են ավելի քան 300 տարբեր ճարտարապետական, պատմական, քանդակագործական, հնագիտական և արվեստի այլ հուշարձաններ։ 2010 թվականի մարտի 25-ից համարվում է «Զինվորական փառքի քաղաք»։

Բնակչությունը կազմում է 77400 մարդ (2018)[5], տարածք`160.847 կմ²։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոստոմիսլի կողմից Վիբորգի հիմնադրման մասին տեղեկատվությունը, որը վկայակոչված է Վասիլի Տատիշչևի կողմից Իոակիմովյան տարեգրության վերապատումի մեջ, քաղաքի առաջին անունը կապվում է սլավոնական «Վիբոր» անվանման հետ, բայց պատմաբանները այդ տեղեկատվությունը համարում են լեգենդ։

Մի կողմից տեղանվան որոշ հիմնավորումներում ներկայացվում է Viipuri ֆիննական տարբերակը, որտեղ բացակայում է վերջին g տառը, որը բնորոշ է գերմանալեզու (Viborg, Wiburg) տարբերակներին և դա թույլ է տալիս անվանման ֆիննական տարբերակը համեմատել հիպոթետիկ սլավոնական «Վիբոր» ի հետ։ Մյուս կողմից, Դանիական թագավորությունում էլ գոյություն ունի Վիբորգ անունով քաղաք (հին նորվեգերենից թարգմանված (Norraen Tunga) - «Սուրբ բերդ») որը համարվում է մի տեսակ «զուտ գերմանական» լեզվական նախադեպ, որը կասկածի տակ է դնում տեղանվան սլավոնական տարբերակը։

Վիբորգի նյութականորեն հաստատված պատմությունը ենթադրում է, որ դա համարվել է կարելական բնակավայր Ամրոցի կղզում, բայց նրա անվանումը չի գրանցվել պատմական աղբյուրներում։ Տարեգրություններում քաղաքի առաջին անունը հիշատակվում է սկանդինավերեն Վիբորգ (սկանդ. Wiborg) անվանումով, այդպես էին կոչում շվեդական ասպետները նոր ամրոցը, որը հիմնադրվել է 1293 թվականին, ավերված կարելական բանտի տեղում։ Բնակավայրը չի փոխել իր անվանումը մինչև 1917 թվականը, երբ Վիբորգի նահանգը, որպես Ֆինլանդիայի մեծ դքսության մաս, առանձնացավ Ռուսաստանից, այնուհետև պաշտոնական ձևը դարձավ քաղաքի Վիիպուրի (ֆիններեն՝ Viipuri) անվանումը։

1940 թվականին, քաղաքը ԽՍՀՄ-ին հանձնելուց հետո, անվանման պաշտոնական ձևը նորից դարձավ ռուսական Վիբորգ տարբերակը։ Այնուամենայնիվ, այդ ժամանակ քաղաքային գլխավոր թերթը կոչվում էր «Վիիպուրյան բոլշևիկ», որի հրապարակումներում քաղաքը կոչվում էր Վիիպուրի, իսկ շրջանը` Վիիպուրյան[6]։ Իսկ 1941-1944 թվականներին քաղաքը դարձյալ գտնվում էր Ֆինլանդիայի իրավասության ներքո և, համապատասխանաբար, կրում է ֆիննական անվանման ձևը՝ Viipuri: 1944 թվականին Վիբորգը նորից, վերջնականապես տեղափոխվեց ԽՍՀՄ, սակայն վերանվանման մասին ոչ մի հրամանագիր չեղավ, ինչպես նախկինում։ Այսպիսով, 1940-ական թվականներին քաղաքն ուներ երկու անվանում, որոշ աղբյուրներ այն անվանում էին Վիբորգ, մյուսները՝ Վիիպուրի (Վիյպուրի)։

1948 թվականին Կարելական պարանոցի բնակավայրերի ընդհանուր անվանափոխման ընթացքում պաշտոնապես հաստատվեց քաղաքի անվան ռուսական ձևը։ Հարկ է նշել, որ Վիբորգը չի վերանվանվել իր ամբողջ պատմության ընթացքում, այլ միայն փոխվել է անվան լեզվական ձևը։ Ի՞նչ պատճառներով, 13-րդ դարի վերջին, այս անունը ընտրվեց ամրոցի համար, և ինչ էր այն նշանակում, շվեդական ժամանակագրությունները լռում են։ Վիբորգ բառի շվեդերեն և գերմաներեն տարբեր ուղղագրությունները` Viborg, Vikborg, Vidborg, Viehborg, կարելի է թարգմանել որպես «սուրբ բերդ», «ամրոցը ծովածոցի մոտ», «տեղ ամրոցի մոտ» և «ամրոց այն վայրում, որտեղ անասուններ են բուծում»։ Այնուամենայնիվ, Վիբորգ անվան առաջին հիշատակումը կապվում է շվեդական թագավոր Բիրգեր Մագնուսոնի Լյուբեկի ռատուին (քաղաքային խորհուրդ) (1295) ուղղված նամակի հետ, որը վերաբերում է ամրոցի կառուցմանը «հանուն Ամենաբարձրյալի և Սուրբ Կույսի», որտեղից էլ «սուրբ բերդ» անվանումն առավել ակնհայտ է դառնում[7]։ Այս վարկածը, որը մեկնաբանվում է որպես քաղաքի անվանման ծեծված տարբերակ, հաստատվում է այն փաստով, որ «Վիբորգ» անվանումը բավականին հաճախ է հանդիպում սկանդինավյան բնակավայրում, օրինակ, այդ անունն է կրում մի քաղաք Դանիայում, ինչպես նաև Շվեդիայի մի շարք գյուղեր։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չի պահպանվել Իոակիմյան տարեգրությունը, հայտնի է միայն Վասիլի Տատիշչևի վերապատումը, որտեղ ներկայացվում է Նովգորոդի ավագ Գոստոմիսլի կողմից քաղաքի կառուցման պատմությունը, որտեղ նշվում է, որ նա քաղաքը իր ավագ որդու պատվին անվանել է «Վիբոր»։

Տատիշչևի մեկնաբանությունից ենթադրվում է, որ տարեգրությունում ներկայացված Վիբորն էլ հենց համարվում է Վիբորգը[8]։ Հիմնվելով այս տեղեկությունների վրա կարելի է ասել, որ քաղաքը հիմնադրվել է 9-րդ դարում, սակայն այս լեգենդը, ինչպես նաև հենց Գոստոմիսլի գոյությունը, չեն հաստատվում այլ աղբյուրների կողմից։

Այնուամենայնիվ, ապագա քաղաքի պատմությունը սկսվում է շատ ավելի վաղ, քան 1293 թվականը, այն ժամանակները, երբ շվեդները հիմնում էին Վիբորգ ամրոցը։ Արդեն առաջին հազարամյակի սկզբին աղբյուրները պատմում են այս տարածքում բնակվող Կորլա ցեղի՝ ժամանակակից Կարելների նախնիների մասին։ Կարելները ինքնուրույն և նովգորոդցիների հետ միասին առևտուր էին իրականացնում հանզեյան և գոտլանդական առևտրականների հետ, իսկ այս առևտրում կարևոր դեր էր խաղում Ուզերվա (Վուոկսա) գետի արևմտյան (այժմ անհետացած) գետաբերանը, որի միջոցով հնարավոր էր մուտք գործել Կարելական պարանոց և Լադոգա լճի ներքին շրջաններ։ Չնայած հավաստի տեղեկություններ չկան ապագա քաղաքի տարածքում կարելական բնակավայրի առկայության մասին, դրա ապացույցը կարելի է համարել լեգենդները, որոնք պահպանվել են Վիբորգում մինչև 16-րդ դարը, որտեղ պատմվում է, որ մինչև Վիբորգի ամրոցի կառուցումը, Զամկովի (այդ ժամանակաշրջանում` Վոլովի) կղզում, ինչպես նաև հարևան Տվերդիշ կղզում նախկին Լիննասաարիում (ֆիններեն՝ linna` ամրոց, saari` կղզի), գոյություն է ունեցել դրան նախորդած բնակավայր «Հին Վիբորգ» անվանումով։ Դեռ ավելին, մինչև 1944 թվականն այդպիսի պաշտոնական անուն ուներ Պիկիրուուկկի քաղաքային շրջանը (այժմ՝ Վիբորգ ավանի հյուսիսային մասը[9]): Հենց այդտեղ էլ սկսվեցին ֆիննական հնագետների առաջին պեղումները, որոնք հետագայում շարունակվեցին սովետական գիտնականների կողմից, բայց դրանք ոչ մի արդյունք չտվեցին։ Այնուամենայնիվ, 1980-ականներին, գտածոների հիման վրա, պեղումների ղեկավար Վ. Ա Տյուլենևը կարողացավ եզրակացնել, որ 11-12-րդ դարերում գոյություն է ունեցել կարելական կղզի-ապաստարան, որտեղ եղել է ապրանքների պահեստներ և փոքրաթիվ պահակախումբ[10]։ Այս համալիրի գոյությունը հնագետներին թույլ է տալիս ենթադրել, որ ամրոցի մոտակայքում (հնարավոր է՝ Տվերդիշ կղզում) նախկինում եղել է հնագույն բնակավայր։

Կարելական ամրոցը տեղակայված էր այնպիսի հարմար վայրում, որտեղից հնարավոր էր վերահսկել Ֆիննական ծոցից դեպի Վուոկսայի ջրային համակարգ և հետագայում դեպի Լադոգա լիճ գնացող առևտրային ուղիները։ Ամրոցի պաշտպանական հնարավորություններից օգտվում էին ոչ միայն կարելները, այլև Նովգորոդի առևտրականները, ինչի մասին են վկայում հնագիտական գտածոները։ Զամկովի կղզու հարմարավետությունը գնահատվել է նաև շվեդ նվաճողների կողմից, որոնք 1293 թվականին գրավեցին կղզին, ավերեցին ամրոցն ու բնակավայրը, դրանց տեղում հիմնելով նոր քարե ամրոց[11]։

Շվեդական ժամանակաշրջան 1293-1710[խմբագրել | խմբագրել կոդը]

1293 թվականին կարելներով բնակեցված տարածքում խաչակրաց արշավանքներից մեկի ժամանակ շվեդական թագավոր Տորգիլս Կնուտսսոնի ռեգենտի հրամանով Զամկովի կղզու տարածքում ստեղծվում է հզոր ամրոց, որը կոչվում է Վիբորգ։ Այն դարձավ շվեդական ազդեցության տարածման հուսալի հենակետ Կարելական պարանոցի հողերում, անառիկ մնալով մինչև 1710 թվականը։ Նովգորոդի հանրապետությունը չկարողացավ համակերպվել կարելական հողերի կորստի հետ և 1294 թվականին Մեծ Նովգորոդի զորախումբը պաշարեց Վիբորգը, բայց նովգորոդցիները չկարողացան գրավել այն։ 1322 թվականին շվեդների դեմ ռազմական արշավը նույնպես անհաջող էր։

1323 թվականին, Նովգորոդի և Շվեդիայի միջև կնքված «Օրեխովեցի» հաշտության պայմանագրի համաձայն, նրանց միջև սահմանը հաստատվեց Սեստրա գետի երկայնքով, Կարլյան պարանոցի մի մասը Վիբորգի անցավ Շվեդիային։

1403 թվականին[12] Վիբորգ ամրոց-քաղաքը հավասարեցվեց քաղաքի կարգավիճակի Ուփսալա քաղաքի հետ (Շվեդիայի Թագավորության հոգևոր մայրաքաղաք) և Շվեդիայի թագավոր Էրիկ Պոմերանյանը նրան շնորհեց «քաղաքային հավասար արտոնություններ», ներառյալ առևտրային արտոնությունները (այսինքն՝ Վիբորգի բնակիչները արտոնյալ իրավունք ունեին ապրանքներ ձեռք բերելու առևտրային քարավաններից), որի շնորհիվ քաղաքը արագորեն վերածվեց առևտրական խոշոր կենտրոնի։ Հաճախ քաղաք էին այցելում գերմանացի առևտրականներ հանզեական առևտրական միության քաղաքներից[13]։ Նա լենի կենտրոնն էր, որը ղեկավարվում էր Շվեդիայի նահանգապետի կողմից, և երկրի ամենաազդեցիկ մարդիկ երբեմն նշանակվում էին այդ պաշտոնում։ Շեշտը դրված էր Վիբորգի ցամաքային ռազմական և քաղաքական հզորության և Նովգորոդի ու Տալլինի հետ առևտրային հարաբերությունների ամրապնդման վրա[10]։ 1442-1448 թվականներին Վիբորգում իշխում էր տոնական արարողությունների սիրահար Կառլ VIII Կնութսոնը։ Նրա օրոք Վիբորգի ամրոցը սկսեց համարվել ամենագեղեցիկներից մեկը[14]. ավելացվեցին նոր աշտարակներ և պալատներ, նորոգվեցին ասպետների դահլիճները և սենյակները։ 1470-ական թվականներին` նահանգապետ Էրիկ Ակսելսոն Տոտեի օրոք, թերակղզու վրա զարգացող ամբողջ քաղաքը շրջապատվեց քարե պարսպով՝ 9 աշտարակներով և 2 արգելապատնեշով, հողաթմբով և ջրով լցված խրամով[15]։

Կլոր աշտարակ
16-րդ դարի բնակելի տուն
Ժամացույցի աշտարակ

1495 թվականի նոյեմբերի 30-ին` ռուսական զորքերի կողմից Վիբորգ ամրոցի պաշարման ժամանակ, տեղի ունեցավ մի իրադարձություն, որն ամրագրված էր շվեդական և ֆիննական պատմագրության մեջ որպես «Վիբորգյան որոտ» (կամ «Վիբորգյան դղրդյուն»)։ Ամենայն հավանականությամբ, դա պաշարվածների կողմից ամրոցի աշտարակներից մեկի պայթեցումն էր, դժբախտ պատահար կամ անսովոր բնական երևույթ, որը վախեցրեց պաշարողներին և նրանց նահանջի մղեց։ 1525 թվականին Վիբորգը դարձավ արքա Գուստավ Վազայի փեսա կոմս ֆոն Գոյայի վասալային տիրույթը։ Նրա օրոք քաղաքը լցվեց մեծ թվով ունևոր ներգաղթյալներով Լյուբեկից, Համբուրգից, Բրեմենից և հանզական այլ քաղաքներից։ Քաղաքացիների առօրյա կյանքում սկսեցին գերակշռել գերմանական սովորույթները, բացվեցին տաճարներ և ուսումնական հաստատություններ։ 16-րդ դարի երկրորդ կեսին հին քաղաքին ավելացավ նոր մաս Եղջյուրի ամրոցը (Վալ, Գորնվերկ), որի զգալի մասը պահպանվել է մինչ օրս, որի արդյունքում էլ քաղաքի տարածքը կրկնապատկվեց։ Տասնվեցերորդ ու տասնութերորդ դարերը հատկապես հագեցած էին ռուս-շվեդական պատերազմներով, որոնց ընթացքում Վիբորգը դարձել էր շվեդական զորքերի գլխավոր ռազմադաշտը։ 1556 թվականին ռուսական զորքերը, պաշարեցին Վիբորգը և առանց քաղաքը գրավելու, հասան շահավետ հաշտության պայմանագրի։ 1592 թվականին Վիբորգի մոտակայքում շվեդական զորքերը պարտվեցին, բայց քաղաքը պաշարել չհաջողվեց։ 1609 թվականին քաղաքում կնքվեցին մի շարք պայմանագրեր ցար Վասիլի Շույսկու բանագնացների և Շվեդիայի կառավարության միջև, որով էլ հիմք դրվեց «Խառնակ տարիների» շվեդական ինտերվենցիային։ Այս պայմանագրերը պատմության մեջ հայտնի են Վիբորգյան պայմանագրեր անվան տակ։ 17-րդ դարում նեղ փողոցներով քաղաքը, որը հիմնականում կառուցված էր խիտ փայտե շինություններով, մի քանի անգամ ավերվեց հրդեհներից, 1627 և 1628 թվականներին քաղաքը գրեթե ամբողջությամբ այրվեց։ 1639 թվականին Շվեդիայի կառավարության հանձնարարությամբ ինժեներ Ա. Տորստենսոնը մշակեց քաղաքի զարգացման նոր ծրագիր, փողոցների ուղղանկյուն ցանցով, որի իրականացմանը նպաստեց 1652 թվականին տեղի ունեցած ավերիչ հրդեհը[10]։

Հյուսիսային պատերազմի ժամանակ Վիբորգը Շվեդիայի հնացած թիկունքային ամրոց էր Կարելյան պարանոցի վրա և Նոտեբուրգի (Օրեշկա) և Նիենշանցի անկումից հետո անսպասելիորեն դարձավ զարգացած հենակետ, որտեղից շվեդները կարող էին սպառնալ նորաստեղծ Սանկտ Պետերբուրգին։ 1706 թվականին, Պետրոս I-ը առաջին փորձը կատարեց շվեդական ամրոցը գրավելու համար և պաշարեց Վիբորգը, բայց ապարդյուն։ Միայն 1710 թվականին քաղաքը գրավեցին ռուսական զորքերը և ռազմածովային ուժերը, իսկ 1721 թվականի Նիշտադտի հաշտության պայմանագրով այն պաշտոնապես դարձավ Ռուսաստանի կայսրության մաս։

Ռուսական ժամանակաշրջան 1710-1917[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիբորգի գրավելու հետ կապված 1710 թվականին Պյոտր I-ը գրել է`

Այդ քաղաքի գրավմամբ Սանկտ Պետերբուրգը, վերջնական անվտանգություն ստացավ։

Նոր մայրաքաղաքը պաշտպանելու համար Վիբորգն ընդգրկվեց Ռուսաստանի կազմում՝ դառնալով հրամանատարական շրջանի կենտրոն։ 1719 թվականին Վիբորգի և Կեքսհոլմի շրջանները միավորվեցին Սանկտ Պետերբուրգի նահանգի Վիբորգ գավառում, որը 1721 թվականին Նիշստադի Հաշտության պայմանագրով պաշտոնապես դարձավ Ռուսաստանի կայսրության մասը, իսկ 1744 թվականին ստեղծվեց առանձին Վիբորգ գավառ։ Նոր նահանգի բնակիչներին թույլատրվեց պահպանել Շվեդիայի օրենքները։ Մասնավորապես, դա նշանակում էր, որ ճորտատիրական իրավունքը չի տարածվում նահանգի բնակիչների վրա։ Նրանց թույլատրվեց նաև պահպանել լյութերական հավատքը][16]։

Ռուսական զորքերի կողմից քաղաքի գրավումը ժողովրդագրական աճ էր առաջացրել, հիմնականում ռուս զինվորականների և առևտրականների ներհոսքի հետևանքով։ Ձևավորվեցին Վիբորգյան և Պետերբուրգյան էթնիկ-ռուսական արվարձանները (այժմ՝ Պետրովսկի ավան[9] և անանուն տարածք, որը սահմանակից էր համապատասխանաբար Վոկզալնայա, Ժելեզնոդորոժնայա, Օնեժսկոյե և Լենինգրադսկոյե մայրուղիներին)[17]։ Աստիճանաբար, ամրոցը կորցրեց իր ռազմական նշանակությունը, և հասունացավ արևմուտքից նոր ամրություններ կառուցելու անհրաժեշտությունը։

1731 թվականին հաստատվեց գեներալ-մայոր Կուլոնի նախագիծը, իսկ մինչև 1742 թվականը կառուցվեցին ամրոցապարսպի աշտարակները։ Շինարարությունը շարունակվեց 1750-ական թվականներին, գեներալ ֆելդմարշալ Մինիխի, ավելի ուշ՝ Ա. Պ. Հանիբալի վերահսկողության ներքո։ Նոր ամրությունները, լավ վիճակում պահպանվել են մեր ժամանակներում, ի պատիվ Աննա Իոանովնայի ստացել է Աննենկրոն անունը («Սուրբ Աննայի թագ»)[18]։ Շվեդիան բազմիցս փորձել է վերադարձնել Վիբորգը, իսկ 1790 թվականի ամռանը ռուս-շվեդական պատերազմի ընթացքում Վիբորգյան ծոցի ջրերում տեղի ունեցավ ծովային ճակատամարտ ծովակալ Չիչագովի հրամանատարությամբ, Ռուսաստանի նավատորմի և Շվեդական նավատորմի միջև Գուստավ III թագավորի հրամանատարությամբ, որն ավարտվեց շվեդների պարտությամբ։

18-րդ դարում կառուցված շենքեր
Վառոդի նկուղ
Գավառական կառավարման շենք
Կայազորի պահակախմբի շենք

1808-1809 թվականների ռուս-շվեդական պատերազմին Վիբորգը այլևս ուղղակիորեն չէր մասնակցել, այլ օգտագործվում էր միայն որպես թիկունքային հենակետ։ Այս պատերազմն ավարտվեց Ֆրիդրիխսհամի հաշտության պայմանագրի կնքմամբ, որի համաձայն Ֆինլանդիան ամբողջությամբ մտավ Ռուսաստանի կայսրության կազմի մեջ Մեծ դքսության իրավունքներով։

Վիբորգի նահանգը կրկին վերակազմավորվեց Վիբորգի կոսակալության։ Քաղաքը շարունակում էր զարգանալ, սկսեցին նոր շրջաններ կառուցվել, Պավլովսկայա Սլոբոդան (այժմ՝ Վիբորգ ավան[9]), Պանտսարլահտը (Սադովայա փողոցի շրջան), Պապուլան[19]։ 1802 թվականին Վիբորգի նահանգը դարձավ Ֆինլանդական, իսկ 1811 թվականին ստացավ իր նախկին անունը, բայց արդեն որպես Ֆինլանդական Մեծ Դքսության կազմում։

Հետագայում մինչև 20-րդ դարը, Վիբորգի պատմության մեջ գրեթե ոչ մի նշանակալի իրադարձություն տեղի չի ունեցել, այնտեղ տեղակայված էր ռուսական կայազոր, զարգանում էր առևտուրը և արդյունաբերությունը։

Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած դեկաբրիստների ապստամբությունից հետո դրա մի քանի հարյուր մասնակիցներ դարձան Վիբորգի ամրոցի բանտարկյալներ՝ հիմնականում ստորին աստիճանավորներ։ Քաղաքի տեսքը փոխվեց, 1861 թվականին հաստատվեց Վիբորգի զարգացման գլխավոր հատակագիծը, և Քարե քաղաքի և Եղջյուր ամրոցի քանդված շինությունների տեղում նոր փողոցներ կառուցվեցին և հիմնվեցին զբոսայգիներ։ Հայտնի ճարտարապետների նախագծերով կառուցվում են բազմաթիվ քարե շինություններ, որոնցում տեղակայվում են բանկեր, այլ հաստատություններ, բաժնետիրական ընկերությունների գրասենյակներ։ 1860-ական թվականներին ամրաշինարար-ինժեներ Ե. Ի. Տոտլեբեռնի նախագծով քաղաքը արևելքից պաշտպանելու նպատակով բնական բարձունքի վրա (ներկայումս կոչվում է Մարտկոցների լեռ), կառուցվում են Արևելյան Վիբորգյան ամրությունները[20]։

19-րդ դարի երկրորդ կեսից մինչև 20-րդ դարի սկիզբը Վիբորգի պատմության մեջ նշանավորվում է որպես դինամիկ տնտեսական զարգացման ժամանակաշրջան։ 1856 թվականին բացվեց Սայմենյան ջրանցքը, իսկ 1870 թվականին՝ Սանկտ Պետերբուրգ - Հելսինգֆորս երկաթուղին։ Քաղաքում սկսվում է գազիֆիկացումը (1860), հեռախոսային ցանցի անցկացումը, էլեկտրիֆիկացումը (1882), ջրամատակարարումը (1893), 1912 թվականին բացվում է տրամվայի երթևեկությունը[10]։

19-րդ դարի տնտեսական թռիչքը զգալիորեն ավելացրեց Վիբորգի բնակչությունը, այն դարձավ Ֆինլանդիայի Մեծ Դքսության երկրորդ քաղաքը բնակչության փվով և տնտեսական զարգացման ցուցանիշով։ Մինչև 1910 թվականը քաղաքում կար 50 հազար բնակիչ, որից 81%-ը ֆիններ էին, 10%-ը շվեդներ էին, 6,5%-ը ռուսներ էին, 0,7%-ը գերմանացիներն էին, իսկ մնացած 1.1%-ը այլ ազգության ներկայացուցիչներ։ Քաղաքում գործում էին մեծ թվով արդյունաբերական ձեռնարկություններ, 1888 թվականից գործում էր Աշխատավորների միությունը, որն ուներ առանձին բաժին ռուս աշխատողների համար[21]։

Ռուսական կայսրության մայրաքաղաքին մոտ գտնվելը և համեմատաբար լիբերալ մեծ դքսությանը պատկանելը դեպի Վիբորգ էին ձգում ցարական իշխանության քաղաքական հակառակորդներին։ 1906 թվականի հուլիսի 6-ին Նիկոլայ II կայսեր կողմից առաջին գումարման Պետական դումայի լուծարումից հետո, 180 պատգամավորներ հավաքվել էին Վիբորգում և դիմում ներկայացրել «Ժողովրդին, ժողովրդի ներկայացուցիչներից», որով կոչ էին անում քաղաքացիական անհնազանդություն ցուցաբերել ցարական իշխանություններին։ Այս կոչը պատմության մեջ մտավ որպես «Վիբորգյան դիմում»։

1917 թվականին Վիբորգը ակտիվորեն մասնակցեց Փետրվարյան հեղափոխությանը, քաղաքում ընտրվեց Վիբորգի զինվորների և աշխատավորների դեպուտատների խորհուրդը, որտեղ մեծ ազդեցություն ունեին բոլշևիկները։ Հոկտեմբերյան մեծ հեղափոխությունից առաջ, Վլադիմիր Լենինը թաքնվում էր վիբորգցի բանվոր Յուհո Լատուկկի տանը[22]։

19-րդ և 20-րդ դարերում կառուցված շենքեր
Վաճառական Ֆեոդոր Մոսկվինի տունը

Ֆինլանդական ժամանակաշրջան 1917-1940[խմբագրել | խմբագրել կոդը]

1918 թվականի առաջին կեսին քաղաքի ճակատագրում շրջադարձային պահեր եղան, անկախության հռչակումից հետո, 1918 թվականի հունվարին Ֆինլանդիայում սկսվեց քաղաքացիական պատերազմ և Վիբորգը դարձավ Կարմիր ֆինների հիմնական կենտրոններից մեկը։ Ապրիլի 29-ին, երբ կարմիր ջոկատայինները ամենուր պարտվեցին, Վիբորգը ընկավ վերջինը, որից հետո կոտորածի հետևանքով զոհվեցին ավելի քան 3 հազար ֆիննական կարմիր գվարդիականներ, ռուս սպաներ և զինվորներ, ինչպես նաև քաղաքացիական անձինք[21]։

Կարմիր հեղափոխության կրած պարտությունից հետո, ինչպես Վիբորգում, այնպես էլ ողջ Ֆինլանդիայում, անկայունության երկար ժամանակահատվածը փոխվեց հանգստությամբ և 1919 թվականի հուլիսի 17-ին երկրում հայտարարվեց հանրապետական կառավարում։

Քաղաքի մշակութային և տրանսպորտային կապերը ԽՍՀՄ-ի հետ ստիպեցին ուժեղ սահմանը մեղմացնել։ Ֆիննախոս բնակչության կայուն ներհոսքը, ֆիններեն լեզուն և մշակույթը մասսայականացնելը հանգեցրին նրան, որ զգալիորեն նվազեց ռուս, գերմանացի և շվեդախոս քաղաքացիների տեսակարար կշիռը։ Վիբորգում սկսվեց կոսմոպոլիտիզմի մթնոլորտի խամրելու գործընթացը, որը բնորոշ էր ավելի վաղ շրջանին։ Տեղական ինքնակառավարման պաշտոնական լեզուն դարձավ ֆիններենը։

Անկախ Ֆինլանդիայում Վիբորգը պահպանում էր իր դիրքերը որպես երկրի երկրորդ քաղաք և Արևելյան Ֆինլանդիայի մշակութային և հասարակական կյանքի կենտրոն։ Այստեղ գործում էին բոլոր խոշոր ֆիննական կուսակցությունների մասնաճյուղերը`Սոցիալ-դեմոկրատական, Ագրարային միության և ազգայնական բնույթի տարբեր կուսակցություններ[23]։

Քաղաքը երկրի կարևորագույն առևտրային և տրանսպորտային կենտրոններից մեկն էր։ Կային շատ կրթական, մշակութային, մարզական, առողջապահական հաստատություններ, մեծ թվով եկեղեցիներ և հյուպատոսարաններ։

1920-1930-ական թվականներին քաղաքի կազմում ընդգրկվեցին նոր շրջաններ՝ Kangasranta, Hiekka,Tammisuo: 1929 թվականին ճարտարապետ Օտտո Մեուրմանը մշակեց Մեծ Վիբորգի քաղաքաշինական ծրագիրը, որի հիմնական գաղափարներն իրականացվում էին մինչև 1970-ականները։ Վիբորգում ֆունկցիոնալիզմի ոճով կառուցվեցին շատ կարևոր հասարակական շենքեր ՝ արվեստի թանգարան և դպրոց (1930), շրջանային արխիվ (1933), քաղաքային նոր գրադարան (1935), առևտրի և ծովային ուսումնարանի շենք (1938): 1930-ական թվականներին քաղաքի բիզնես կենտրոնը Լիննոյտուս թաղամասից (նախկին Վիբորգի ամրոցի տարածք) տեղափոխվեց Սալակկալահտի և Ռեպոլա թաղամասեր՝ երկաթուղային կայարանին ավելի մոտ։ Երգարվեստի բնագավառում անցկացվեցին երգարվեստի փառատոներ։

1930-ականներին հարակից տարածքների հետ Վիբորգը համարվում էր Ֆինլանդիայի արդյունաբերության կենտրոնը։ 1938 թվականին քաղաքում գործում էին տարբեր ճյուղերի 38 արդյունաբերական ձեռնարկություններ։

1939 թվականին Վիբորգի բնակչությունը կազմում էր 74403 մարդ (որոշ գնահատականների համաձայն՝ մոտ 86 000 մարդ)[10]։

Պատերազմական ժամանակաշրջան 1940-1944[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիննական զորքի զորահանդեսը Վիբորգում 1941 թվականի օգոստոսի 31-ին

Խաղաղ ժամանակաշրջանն ավարտվեց 1939 թվականին, երբ սկսվեց խորհրդա-ֆիննական պատերազմը։ 1940 թվականի փետրվարին` Մաներհեյմի գիծը ճեղքելուց հետո, Կարմիր բանակը ընդհուպ մոտեցավ Վիբորգի ամրացված շրջանին։ 1935 թվականից ի վեր (իսկ դե ֆակտո` 1925 թվականից), Վիբորգի ամրացված շրջանի զորքերին ղեկավարում էր գեներալ-լեյտենանտ Հարալդ Էկվիստը։ Ֆինները նրա մասին ասում էին. Կարելական պարանոցի վրա նա գիտի յուրաքանչյուր աղբյուրի, յուրաքանչյուր քարի տեղը ... Մարտի 2-ին Խորհրդային 7-րդ բանակը հարձակողական գործողություն սկսեց Վիբորգի ուղղությամբ։ Արևմուտքից շրջանցելով քաղաքը, հիմնական հարձակումը իրականացվեց հյուսիս-արևելյան ուղղությամբ, մարտի 13-ին՝ ճակատային հարձակման ժամանակ, 7-րդ բանակի ստորաբաժանումներն առաջ անցան քաղաքի կենտրոնից[24], բայց ռազմական գործողությունների ավարտին խորհրդային զորքերին հաջողվեց վերահսկողություն սահմանել միայն Մարտկոցային բլրի արևելքում գտնվող տարածքի նկատմամբ։ Վիբորգի կենտրոնը մնաց ֆիննական բանակի ձեռքում ... Մոսկվայի հաշտության պայմանագրի համաձայն, Ֆինլանդիայի Վիբորգ նահանգի մեծ մասը, ներառյալ Վիբորգը և ամբողջ Կարելական պարանոցը, ինչպես նաև մի շարք այլ տարածքներ անցան ԽՍՀՄ-ին։ Մարտի 13-ի կեսօրին, գեներալ-լեյտենանտ Էկվիստը ընդունեց վերջին շքերթը Վիբորգի դղյակի ներքին բակում և Ֆինլանդիայի դրոշը իջեցվեց Սուրբ Օլաֆի աշտարակից բոլոր ռազմական արարողություններով։ Ֆիննական ստորաբաժանումները լքեցին քաղաքը մարտի 14-ի առավոտյան։ Քաղաքի ֆիննական բնակչությունն ամբողջությամբ տարհանվել էր Ֆինլանդիա։ 1940 թվականի մարտի 31-ին ընդունվեց ԽՍՀՄ օրենքը Ֆինլանդիայից ստացված տարածքների մեծ մասը Կարելիա-Ֆիննական ԽՍՀ կազմ տեղափոխելու մասին։ Այդ հանրապետության կազմում 1940 թվականի հուլիսի 9-ին Վիբորգը դարձավ Վիբորգյան (Վիիպուրյան) շրջանի կենտրոն։

Հատուկ ծրագրով քաղաքը սկսեց վերաբնակեցվել խորհրդային ներգաղթյալներով և դիմողների թիվը մեկ ամսից պակաս ժամանակահատվածում գերազանցեց հնարավորությունները։ Ակտիվորեն ընթանում էր արդյունաբերության վերականգնումը ավերված ձեռնարկություններում, վերաբացվում էին մշակութային և կրթական հաստատությունները։

Բայց 1941 թվականի ամռանը նորից պատերազմ սկսվեց օգոստոսի 29-ին, Ֆինլանդիայի 4-րդ բանակային կորպուսի հարձակման ընթացքում, Կարմիր բանակի ստորաբաժանումները լքեցին քաղաքը՝ նահանջելով դեպի Լենինգրադ, մեծ թվով շենքեր ականապատելով «ԲԵՄԻ» տեսակի ռադիոֆուգասային ականներով։ Սակայն ականներից քչերը պայթեցին, դրանց մեծամասնությունն ականազերծվեց ֆիննական սակրավորների կողմից։ Ֆինլանդիայի բնակչությունը սկսեց վերադառնալ քաղաք և վերականգնել քաղաքային տնտեսությունը[25]։ Մասնավորապես, ավարտվեց «Կարյալա» ապահովագրական ընկերության շենքի շինարարությունը, որը սկսվել էր պատերազմից առաջ։

1941-1944 թվականներին Վիբորգում կազմավորվեց Ֆինլանդիայի ամենամեծ համակենտրոնացման ճամբարներից մեկը` № 6-ը[26]։ Թիվ 6 ճամբարի սահմանները ձգվում էին ներկայիս Օստրովնոյ և Բատալիոննի փողոցների խաչմերուկից («Կարուսել» առևտրի կենտրոնի դիմաց) և դեպի Սաունալախտի ծոցի ափ, դեպի Հյուսիսային ավանին հարող տարածք[27]։ Թիվ 6 ճամբարը ուներ մի քանի «ենթաճամբարներ»։ Դրանցից ամենամեծը՝ Տիենհաարան, գտնվում էր Վիբորգի ժամանակակից Կալինինի միկրոշրջանի տարածքում Պրիգորոդնայա երկաթուղային կայարանի մոտակայքում[28]։

1944 թվականին ֆիննական բանակի Կարելական պարանոցից նահանջելուց հետո, քաղաքացիները կրկին տարհանվեցին Ֆինլանդիայի ներքին տարածք։ 1944 թվականի հունիսի 20-ին Լենինգրադի ռազմաճակատի[10] խորհրդային 21-րդ բանակի ստորաբաժանումները, մարշալ Լեոնիդ Գովորովի հրամանատարությամբ մտան Վիբորգ։

Խորհրդային ժամանակաշրջան 1944-1991[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդ համաշխարհային պատերազմը մեծ վնաս պատճառեց քաղաքին, ավերվեցին և այրվեցին արդյունաբերական ձեռնարկություններ, ավելի քան 500 բնակելի շենքեր, մշակութային, կրթական և բժշկական հաստատություններ, շարքից դուրս եկան քաղաքային տնտեսության ձեռնարկությունները և հսկայական վնաս պատճառվեց երկաթուղային հանգույցին։ Սակայն արդեն 1944 թվականի ամռանը սկսվեց քաղաքի ինտենսիվ վերականգնումը։ Կառավարության որոշմամբ Վիբորգը դասվեց այն 15 քաղաքների թվին, որոնք առաջին հերթին պետք է վերականգնվեին և մինչև 1948 թվականը պատերազմի հետևանքները հիմնականում վերացվեցին։ Հազարավոր վերաբնակիչներ ԽՍՀՄ հանրապետություններից գալիս էին Վիբորգ և քաղաքը դառնում էր խոշոր արդյունաբերական կենտրոն[29]։ 1944 թվականին քաղաքը Կարելական պարանոցի այլ տարածքների հետ Կարելա-Ֆիննական ԽՍՀ-ից տեղափոխվեց ՌՍՖՍՀ կազմ` Լենինգրադի մարզ։

Վիբորգի հարավարևելյան ծայրամասում կառուցված խորհրդային դարաշրջանի բազմաբնակարան շենքեր

1947 թվականին մշակվեց քաղաքի զարգացման նոր ծրագիր, որը նախատեսում էր հին շենքերի վերականգնում պատերազմի ընթացքում ավերվածների տեղում, հիմնականում քաղաքի պատմական կենտրոնում նորերի կառուցում։ 1948 թվականի աշնանը Կարելական պարանոցում տեղի ունեցան զանգվածային անվանափոխություններ, Վիբորգի բոլոր փողոցներն ու շրջանները ստացան նոր, ռուսական անուններ, հաճախ առանց որևէ պատմական հիմնավորման։ Բացառվեց այն ամենը, ինչը կարող էր հիշեցնել քաղաքի ինտերնացիոնալ անցյալը։ 1940-ականների վերջին և 1950-ականների սկզբին բացվեցին նոր ձեռնարկություններ` Նավաշինական գործարանը (1948), որը հետագայում դարձավ քաղաքի առաջատար ձեռնարկությունը՝ «Էլեկտրոգործիքաշինական» գործարանը (1947), Կիտրոնաթթվի գործարանը (1948), Գործիքաշինական գործարանը (1953): Քաղաքի բնակչությունը ավելացավ, 1950 թվականի 35 հազարից 1957 թվականին հասնելով 51 հազարի։ Սկսվեցին ճարտարապետական որոշ հուշարձանների վերականգնման աշխատանքներ՝ Վիբորգի ամրոցը, Ժամացույցի աշտարակը և քաղաքապետարանի աշտարակը։ 1960 թվականին բացվեց գավառագիտական թանգարանը։ 1960-ական թվականներին զարկ տրվեց նաև բնակարանաշինությանը Մարտկոցային լեռան արևելքում գտնվող տարածքում, որտեղ նախկինում կառուցված էին հիմնականում ցածրահարկ շենքեր, որոնց զգալի մասը ոչնչացվել էր պատերազմի ժամանակ։ Մշակումը իրականացվել է բնակելի և հասարակական շենքերի ստանդարտ ձևավորման համաձայն, քաղաքը ձեռք է բերում «խորհրդային» համայնապատկեր, որը բնորոշ է ԽՍՀՄ քաղաքների նոր տարածքների մեծ մասին։ Փոփոխություններ էին կատարվում նաև տրանսպորտի կառուցվածքում, 1957 թվականին փակված տրամվային փոխարինում էր ավտոբուսը, իսկ 1969 թվականից ի վեր շոգեքարշները փոխարինվում էին էլեկտրագնացքներով։ Նախկինում Վիբորգի տնտեսության հիմնական շարժիչը Սայմենյան ջրանցքը նորից սկսեց աշխատել 1968 թվականից։ 1970 թվականին Վիբորգի բնակչությունը հասնում էր 65 հազար մարդու, ինչը դեռևս ցածր էր նախապատերազմյան մակարդակից[10]։

1970-ականներից ի վեր քաղաքում սկսվեցին ակտիվ հնագիտական պեղումներ, ավելի մեծ ուշադրություն դարձվեց հին ֆոնդերի պահպանմանը և վերականգնմանը։ 1982 թվականին Վիբորգում ստեղծվեց Լենինգրադի մարզային դրամատիկական և տիկնիկային թատրոնի «Սուրբ բերդ» թատրոնը, ստեղծվեցին բազմաթիվ երաժշտական համույթներ, նկարիչների ասոցիացիաներ և ստեղծագործական այլ ասոցիացիաներ։ 1988 թվականին ՌՍՖՍՀ Կառավարության կողմից որոշում կայացվեց «Մոնրեպո պարկ» թանգարան-արգելոցի կազմակերպման վերաբերյալ։ Նույն թվականի ամռանը քաղաքում տեղի ունեցավ քանդակագործական սիմպոզիում, որի արդյունքում ստեղծվեց Քանդակների զբոսայգին։

1950-ականների վերջերից արտասահմանից և Ֆինլանդիայի Հանրապետությունից Վիբորգ ժամանող զբոսաշրջիկների թվի, հետևողական աճ է նկատվում[30]։

Ներկա ժամանաշրջան (1991 թվականից)[խմբագրել | խմբագրել կոդը]

«Находка» առևտրի կենտրոնը Լենինգրադսկի մայրուղում

Վերակառուցման ժամանակաշրջանը քաղաքի համար նշանավորվում է որպես նոր դարաշրջան։ Բացվում է Ֆինլանդիայի հետ սահմանը, միջսահմանային առևտուրը բնակչության համար դառնում է եկամտի նոր աղբյուր։ 90-ականներին քաղաքային ձեռնարկությունների զգալի մասը փակվեցին սնանկության պատճառով, սակայն միաժամանակ բացվեցին օտարերկրյա ներդրումներով շատ նոր մասնավոր ընկերություններ և ձեռնարկություններ։ Վիբորգը զարգանում է որպես տուրիստական կենտրոն, 1994 թվականին քաղաք այցելող զբոսաշրջիկների թիվը կազմում էր 400 հազար, իսկ 1996 թվականին այն հասնում է 600 հազարի[10]։ Բացվում են համապատասխան ենթակառուցվածքների օբյեկտներ, մի քանի տասնյակ տուրիստական գործակալություններ, հյուրանոցներ, բազմաթիվ հանրային սննդի ձեռնարկություններ։

1993 թվականի օգոստոսին Վիբորգում տեղի ունեցան տոնակատարություններ՝ նվիրված քաղաքի հիմնադրման 700-ամյակին։ Այնուհետև անցկացվեց «Պատուհան դեպի Եվրոպա» առաջին կինոփառատոնը[31]։ 1999 թվականին Վիբորգի Ալվար Աալտոյի գրադարանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ընդգրկվում է «Համաշխարհային մշակույթի այն 100 հուշարձանների ցանկում, որոնք 2000 թվականին հատուկ ուշադրության կարիք ունեին»[32]։

1996 թվականին քաղաքի բնակչությունը հասավ պաշտոնապես գրանցված առավելագույնին` 81200 մարդու[33]։ Քաղաքում բացվեցին ավելի քան 40 կրոնական դավանանքի ներկայացուցչություններ։ Վիբորգին է սկսում վերադառնալ Ազգային հոգևոր մշակույթների խաչմերուկ կոչումը։ Զարգանում են հարաբերությունները Ֆինլանդիայի, Նորվեգիայի, Շվեդիայի և Չինաստանի քաղաքների հետ[10]։

1990-ականներին վերակառուցվեցին քաղաքի պատմական մասում պատերազմի ընթացքում ավերված մի քանի շենքեր։ 2000-ականների սկզբին և կեսերին վերականգնվեցին մի շարք լքված շենքեր, կառուցվեցին նորերը (հիմնականում առևտրի կենտրոններ և շքեղ տներ)։ Հայտնվեցին մեծ թվով սուպերմարկետներ և ունիվերսամներ։

Այնուամենայնիվ, 1990-ականներին Ռուսաստանում ընդհանուր տնտեսական անկումը էական ազդեցություն է թողնում Վիբորգի իրավիճակի վրա։ Քաղաքը առնչվում է այնպիսի համապետական խնդիրների հետ, ինչպիսիք են բնակչության կենսամակարդակի անկումը, հանցագործությունների աճը և կոմունալ խնդիրները։ Բնակելի շենքի հնության և ժամանակին չնորոգելու պատճառով 2006 թվականի հոկտեմբերի 11-ին, Ժելեզնոդորոժնի փողոցում տեղի ունենում փլուզում, որի հետևանքով 7 մարդ է մահանում[34]։

2007 թվականին «Ռուսաստանի ամենաբարեկարգ քաղաք» համառուսական մրցույթի արդյունքներով Վիբորգը գրավում է երկրորդ տեղը մինչև 100 հազար բնակչություն ունեցող քաղաքների մեջ[35]։

2009 թվականի օգոստոսի 1-ին Վիբորգը դարձավ Լենինգրադի մարզի կազմավորման 82-ամյակին նվիրված տոնակատարության կենտրոն[36]։ 2010 թվականի մարտի 25-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևի հրամանագրով Վիբորգին շնորհվում է «Մարտական փառքի քաղաք» Ռուսաստանի Դաշնության պատվավոր կոչում։

2010 թվականի հունիսի 19-ին Պետրովսկայա հրապարակում կանգնեցվեց Ֆեոդոր Ապրակսինի հուշարձանը[37]։ 2013 թվականի մայիսին քաղաքում բացվեց նորոգված շատրվանը արջի քանդակով՝ Պողոս Պետրոս տաճարի դիմաց[38]։

2013 թվականի ապրիլին քանդվեց պատմական շենքերի թաղամասը[39]։ Այդ առիթով, մայիսի 11-ին, հանրահավաք անցկացվեց մարզի մշակութային ժառանգության օբյեկտները պահպանելու համար[40][41][42]։

Նորակառույցներ Վիբորգում
«Магирус» բնակելի համալիր
«Атриум» առևտրի կենտրոնը

Ֆիզիկա-աշխարհագրական բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխարհագրական դիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքաի տեսքը տիեզերքից

Վիբորգը գտնվում է Կարելյան պարանոցից արևմուտք՝ Սանկտ Պետերբուրգից 174 կմ հեռավորության վրա[43], Ֆինլանդիայի հետ սահմանից արևելք։ Աշխարհագրական կոորդինատները` 60°42′33″ հս․ լ. 28°44′39″ ավ. ե.HGЯO: Ծովի մակարդակից առավելագույն բարձրությունը 51 մ է։ Սահմանակից է`

  • հյուսիսում - Կամենոոգորսկի քաղաքային բնակավայրի հետ,
  • արևելքում - Գոնչարովսկու գյուղական բնակավայրի հետ,
  • հարավում - Խորհրդային քաղաքային բնակավայրի հետ,
  • արևմուտքում - Սելեզնևսկու գյուղական բնակավայրի հետ։

Քաղաքի տարածքը կազմում է 160.847 կմ²[44] (112,27 կմ² շրջանցիկ ճանապարհի սահմաններում[45]): Բնակավայրի երկարությունը հարավ-արևելքից հյուսիս-արևմուտք մոտ 16 կմ է, հարավ-արևմուտքից հյուսիս-արևելք` մոտ 10 կմ[46]։

Հարավարևմուտքից քաղաքը ողողում են Վիբորգի ծոցի, իսկ հյուսիսից՝ Պաշտպանական ծովախորշի ջրերը։ «Վիբորգ քաղաք» քաղաքային համայնքի տարածքում կան մինչև 54 անուն կղզիներ, որոնցից ամենամեծերն են՝ Տվերդիշը, Գվարդեյսկին, Չերկասովսկին, Բելիչին և մինչև 36 անուն ջրային օբյեկտներ[47]։ Ծովախորշերի և ծոցերի ափերը կտրտված են փոքրիկ ժայռակղզիներով և թերակղզիներով։ Վիբորգը, ինչպես Լենինգրադի ամբողջ մարզը, գտնվում է Մոսկվայի ժամային գոտում (MSK / MSD):

Ռելիեֆ և երկրաբանական կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը տեղակայված է Վիբորգյան ցածրադիր գոտու տարածքում[48]։ Ռելիեֆը կտրտված է, ծովի մակարդակից ամենաբարձր կետը (51 մ) գտնվում է Սկանդինավյան միկրոշրջանում։ Քաղաքի կենտրոնական մասում ամենաբարձր կետը Մարտկոցային լեռն է (33 մ)[49]։

Մոնրեպո զբոսայգու ժայռային շեղբեր

Վիբորգը գտնվում է Բալթյան վահանի սահմաններում, որտեղ մակերևույթը ծածկված է վաղ պրոտերոզոյական ժամանակաշրջանի բյուրեղային ժայռերով, հիմնականում գրանիտային ռապակիվներով[50]։ Հետևաբար, քարակարկառները այստեղ ավելի քիչ սուր ուրվագծեր ունեն։ Գագաթների մասում հիմնական ապարները մերկ են, իսկ ներքևի մասում՝ ավելի հարթ, լանջերին ծածկված ավազով և մանրախճով[51]։ Ֆիննական ծոցի ծովափում կան բազմաթիվ ժայռակղզիներ, իսկ դրանց միջև նեղուցներ։ Ափերի երկայնքով ձգվում են 2–5 մ բարձրության ավազոտ սանդղավանդներ[52]։ Քաղաքի մերձակայքում կան երեսպատման քարերի հանքավայրեր[53]։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի կլիման ծովայինից անցում է կատարում մայրցամաքայինի։ Ձմեռը չափավոր մեղմ է, ամառը ՝ չափավոր տաք, ինչը նման աշխարհագրական լայնության համար պայմանավորված է Գոլֆստրիմի ազդեցությամբ։ Վիբորգում արձանագրված առավելագույն ջերմաստիճանը +34,6 °C է[54], իսկ նվազագույնը ՝ 36,8 °C[55]:

Ընդհանուր առմամբ, Վիբորգի կլիման ավելի ցուրտ է, քան Սանկտ Պետերբուրգինը, որը գտնվում է ավելի ցածր լայնության վրա, իսկ ամենացուրտ ամիսը փետրվարն է։ Տարեկան միջին ջերմաստիճանը +4,8 °C է (Սանկտ Պետերբուրգում +5.8 °C):

Վիբորգում տեղումները մի փոքր ավելի են, քան Սանկտ Պետերբուրգում։ Ավելի շատ տեղումներ են գալիս ամռանը, աշնանը և ձմռանը, համեմատաբար քիչ գարնանը։ Տարեկան տեղումները կազմում են 677 մմ, ձմռանը հիմնականում լինում է ձյան տեսքով։ Տարեկան միջին հարաբերական խոնավությունը 80% է։ Գերակշռում են հարավարևմտյան քամիները։ Քամու տարեկան միջին արագությունը 3,4 մ / վ է։

Գարնանը և ամռանը նկատվում է սպիտակ գիշերների երևույթ, օրվա առավելագույն տևողությունը 19 ժամ 10 րոպե և նվազագույնը 5 ժամ 38 րոպե։ Արևային ժամերի քանակը կազմում է տարեկան 1530[56]։ Արևի ճառագայթման քանակը միջին հաշվով, հորիզոնական մակերևույթի վրա օրական միջին հաշվով կազմում է 2.79 կՎտ / մ ²։

Հողեր, բուսականություն և կենդանական աշխարհ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի հողերը, հիմնականում մոխրանման են, հումուսով աղքատ և բնութագրվում են զգալի թթվայնությամբ։ Հիմնական հողագոյացնող ապարները համարվում են ավազն ու ավազակավը, որոնք ծածկված են ավազակավային խառնուրդներով և կավերով[57]։ Քարերի քանակը շատ է`ավելի քան 500 մ³ / հա։ Հողի միջին տարեկան ջերմաստիճանը +3.8 °C: Հողի գյուղատնտեսական նպատակներով օգտագործումը պահանջում է պարարտացում և արհեստական բարելավում։

Քաղաքն ունի մեծ թվով կանաչապատ տարածքներ։ Քաղաքի զբոսայգիների և հրապարակների ընդհանուր մակերեսը կազմում է ավելի քան 432 հազար մ²։ Քաղաքի կենտրոնում հիմնականում աճում են սաղարթավոր ծառեր, իսկ ծայրամասում պահպանվել են բնական եղևնու և սոճու անտառները[58]։

Սովորական քաղաքային կենդանական աշխարհի` ճնճղուկների, աղավնիների, ագռավների, որորների, բադերի հետ մեկտեղ Վիբորգի անտառապատ ծայրամասերում կարելի է հանդիպել Կարելական պարանոցի անտառներին բնորոշ թռչունների և կենդանիների` նապաստակների, սկյուռների, որմզդեղների, վայրի խոզերի, աղվեսների, լուսանների, մշկամկների, ջրասամույրների, ջրաքիսների։ Վիբորգի անտառներում կարելի է հանդիպել կենդանական աշխարհի անսովոր ներկայացուցիչներից մեկին` կուղբին։ Կարելական պարանոցի կենդանական աշխարհի առանձնահատկությունն է կանադական կուղբի առկայությունը։ Քաղաքի ջրային տարածքներում հանդիպում են ձկնատեսակներ, որոնք, ընդհանուր առմամբ, բնորոշ են Ֆինլանդական ծոցի այդ մասի համար՝ գայլաձուկ, պերկես, շիղղաձուկ, պերճ, բրամ, մանրածածան, կարմրալողաթև և այլն[59]։

Բնապահպանական իրավիճակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքում նկատվում է օդի աղտոտվածության բարձր մակարդակ, դիտվել են սահմանային թույլատրելի կոնցենտրացիայի գերազանցումներ 4 անգամ։ Օդի աղտոտման հիմնական աղբյուրներն են էներգետիկ համալիրները և ավտոմեքենաները։

Հողի աղտոտվածության մակարդակը բարձր է, արդյունաբերական ձեռնարկությունների գոտում այն մոտենում է ծայրահեղ վտանգավոր սահմանի։ Բարձր է հատկապես ծանր մետաղների` կապարի և ցինկի պարունակությունը[60]։

Քաղաքը տեղակայված է ռադոնի բարձր կոնցենտրացիա ունեցող տարածքում։ Որոշ շենքերի նկուղներում ճառագայթային ֆոնը գերազանցում է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան[61]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի հունվարի 1-ի դրությամբ քաղաքը բնակչության թվաքանակով Ռուսաստանի Դաշնության 1115 քաղաքների մեջ գտնվում էր 216-րդ տեղում։ 1403 թվականին Վիբորգը քաղաքի կարգավիճակ ստանալուց հետո զարգացավ որպես խոշոր առևտրի կենտրոն։ Քաղաքում գնալով ավելանում էր Լյուբեկից, Համբուրգից, Բրեմենից և հանզեական այլ քաղաքներից հարուստ ներգաղթյալների թիվը։ Այս փաստի ազդեցության ներքո 16-րդ դարից սկսած գերմանական սովորույթները սկսեցին գերակշռել քաղաքացիների կենցաղում, որը շարունակվեց մինչև 19-րդ դարի կեսերը, չնայած գերմանացիները քաղաքի ամենամեծ սփյուռքը չէին համարվում։

1812 թվականին Վիբորգում բնակվում էր 2893 մարդ, որոնցից 362 գերմանացի, հիմնականում առևտրականներ, 412 շվեդ, 846 ռուս, 1273 ֆիններ[62]։ Ռուսական զորքերի կողմից Վիբորգի գրավումից հետո, քաղաքի բնակչության զգալի մասը եղել է ռազմական կայազորը (1870 թվականին՝ ավելի քան 8%)։ 19-րդ դարի վերջին քաղաքային բնակչության ճնշող մեծամասնությունը ֆիններ էին, բայց քաղաքում դիտվում էր նախահեղափոխական Ֆինլանդիայում ռուսների ամենամեծ կենտրոնացումը։

1939 թվականին Վիբորգը բնակչության թվով համարվում էր Ֆինլանդիայի երկրորդ քաղաքը (74.4 հազար բնակիչ)։ 1939-1940 թվականների սովետա-ֆիննական պատերազմի ժամանակ քաղաքի ողջ բնակչությունը տարհանվեց դեպի Ֆինլանդիայի կենտրոնական շրջանները, ֆիննական Կարելիայի արևելյան մասը Վիբորգի հետ անցավ ԽՍՀՄ-ին և այստեղ բնակություն հաստատեցին ՌՍՖՍՀ-ից, ԲԽՍՀ-ից և ՈՒԽՍՀ-ից ներգաղթած ընտանիքներ։ 1941 թվականին, ֆիննական բանակի հարձակման ժամանակ, Վիբորգը նորից անցավ Ֆինլանդիայի իրավասության տակ, իսկ խորհրդային ներգաղթյալները տարհանվեցին Լենինգրադ։ Վիբորգ վերադարձան էվակուացված ֆիննական բնակչության որոշ մասը, սակայն քաղաքը Ֆինլանդիայի կազմում վերականգնելու նրանց ծրագրերը մնացին չիրականացված։ 1944 թվականին Կարելիական պարանոցում հարձակողական գործողությունների ընթացքում Վիբորգը նորից գրավեցին խորհրդային զորքերը, և սկսվեց նրա նոր վերաբնակեցումը։

Ժողովրդագրական իրավիճակը բնութագրվում է բնակչության բնական նվազմամբ։ 2011 թվականին ծնվել է 755 մարդ, իսկ մահացել է 1184 մարդ[63]։ Սակայն, միաժամանակ, կա միգրացիոն աճ, քաղաք է ժամանել 1235 մարդ, քաղաքից հեռացել է 607 մարդ[64]։

Տնտեսապես ակտիվ բնակչությունը կազմում է 42.600 մարդ[64]։ Գործազրկության մակարդակը 0.28% է։ Թափուր աշխատատեղերի թիվը գերազանցում է գործազուրկների թվին[63]։

Բնակչության տարիքային կառուցվածքը (2011)

  • մինչև 18 տարեկան երեխաներ` 17.4%
  • տնտեսապես ակտիվ բնակչություն՝ 54.4%
  • չաշխատող բնակչություն` 1,2%
  • կենսաթոշակառուները` 27.0%[64]

Բնակչության սեռական կազմը (2002)

  • տղամարդիկ` 46.1%
  • կանայք` 53.9%
Վիբորգի բնակչության ազգային կազմը
Մարդահամար ռուսներ ուկրաինացիներ բելառուսներ թաթարներ ադրբեջանցիներ հրեաներ չուվաշիներ այլ Ընդամենը
1959[65] թիվը 47 063 1602 943 165 587 728 51 088
% 92,1 3,1 1,8 0,3 1,1 1,4 100
1989 թիվը 73 607 2883 1664 378 128 304 139 1671 80 774
% 91,1 3,6 2,1 0,5 0,2 0,4 0,2 2,1 100
2002[66] թիվը 71 476 1879 1055 408 155 125 101 4025 79 224
% 90,2 2,4 1,3 0,5 0,2 0,2 0,1 5,1 100

Սիմվոլիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

1403 թվականին քաղաքի կարգավիճակ ստանալուց հետո՝ Վիբորգը ունեցավ առաջին քաղաքային կնիքը։ Այն պատկերում էր W տառը երեք թագի տակ (քաղաքի զինանշան)։ 1448 թվականի կնիքին տառերն ու թագերը արդեն տարածված էին վահանի տարբեր մասերում։

1710 թվականին ռուսական զորքերի կողմից Վիբորգի գրավումից հետո փորձեցին ստեղծել նոր զինանշան՝ դեպի աջ գնացող փղի տեսքով։ Այնուամենայնիվ, փորձերը անհաջող անցան և արդյունքում մնաց շվեդական հին զինանշանը։

Վիբորգի պաշտոնական զինանշանը հաստատվել է Եկատերինա Երկրորդի կողմից 1788 թվականի հոկտեմբերի 4-ին «Վահանը բաժանված է երկու մասի, վերին կարմիր դաշտում երեք ոսկեթագեր են, ներքևի կապույտ դաշտում պատկերված է W տառը, վահանի վերևի մասում երկու հրեշտակներ են»։

1812 թվականին որոշվեց Վիբորգի զինանշանը դարձնել Վիբորգ նահանգի խորհրդանիշը։ Դրա հետ կապված մշակվեց քաղաքի նոր զինանշան։ 1817 թվականի հոկտեմբերի 2-ին, կայսեր կողմից հաստատվեց Վիբորգի նոր զինանշանը, կապույտ դաշտում ամրոցը երկու մեծ աշտարակներով, դրա աջ աշտարակի վրա դրոշակակիր և դրոշակ, ամրոցի վրա W ոսկե տառը, իսկ վահանի վրա քարե թագը։

Խորհրդային տարիներին կազմվեց Վիբորգի զինանշանի նախագիծը, որի կենտրոնում գտնվում էր նավահանգստային կռունկ։ Նման զինանշանով կրծքանշաններ են թողարկվել, բայց այն պաշտոնապես չի հաստատվել։

Քաղաքային իշխանությունների 1994 թվականի նոյեմբերի 28-ի և 2006 թվականի մարտի 28-ի որոշումներով վերականգնվել է Վիբորգի պատմական զինանշանը։ Քաղաքը ունի նաև դրոշ, որը ուղղանկյուն կտորե պաստառ է` կողմերի 2:3 հարաբերակցությամբ,որը կրկնօրինակում է զինանշանի պատկերը։ Վիբորգի դրոշը հաստատվել է 2006 թվականի մարտի 28-ին, քաղաքի զինանշանի հետ միաժամանակ [93]:

Քաղաքի ոչ պաշտոնական խորհրդանիշները հաճախ օգտագործվում են տարբեր բնագավառներում։ Ամենից հաճախ դրանք Վիբորգի ամրոցի տարբեր պատկերներ են, հատկապես Սուրբ Օլաֆի աշտարակը, քաղաքի խորհրդանիշերից է համարվում նաև վիբորգյան ոլորաբլիթը, որից էլ Վիբորգը ստացել է «Ոլորաբլիթային քաղաք» մականունը։ Այն պատկերված է Ֆինլանդիայի Վիբորգ քաղաքի հայրենակցական միության զինանշանի վրա [94]: Հաճախ, W տառը օգտագործվում է որպես քաղաքի խորհրդանիշ, ի տարբերություն զինանշանի, առանց այլ մանրամասների։ Նման «խորհրդանիշ» 2006 թվականի վերջին տեղադրվեց երկաթուղային կայարանի դիմացի հրապարակում։ [95]

Քաղաքի ոչ պաշտոնական խորհրդանիշներից են համարվում նաև Ս. Ռոստոտսկու «Քարերի վրա էլ են ծառեր աճում» ֆիլմի նկարահանման ժամանակ օգտագործված դրակարները (2009 թվականին դրանք փոխարինվեցին ժամանակակից կրկնօրինակներով), «Որմզդեղն» քանդակը, Կլոր և Ժամացույցի աշտարակները։

Տեղական ինքնակառավարում[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքային խորհրդի պատգամավորների շենք

Վիբորգը համարվում է քաղաքային ինքնակառավարման կազմավորում Լենինգրադի մարզի Վիբորգի շրջանում։ Նրա պաշտոնական անվանումն է Լենինգրադի մարզի Վիբորգի շրջանի Վիբորգի քաղաքային ինքնակառավարման կազմավորում, իսկ կրճատ անվանումը` Վիբորգ քաղաք։

Տեղական ինքնակառավարումն իրականացվում է կանոնադրության հիման վրա, որն ընդունվել է Վիբորգի Պատգամավորների խորհրդի 2010 թվականի հունիսի 16-ի թիվ 63[67] որոշմամբ։

Տեղական ինքնակառավարման ներկայացուցչական մարմինը Պատգամավորների խորհուրդն է։ Այն բաղկացած է 20 պատգամավորներից, որոնք ընտրվում են տեղական ինքնակառավարման ընտրություններում միամանդատ ընտրատարածքներում[68]՝ 5 տարի ժամկետով։ 2009 թվականի հոկտեմբերի 11-ի ընտրությունների արդյունքներով, բոլոր 20 տեղերը զբաղեցրել էին «Միացյալ Ռուսաստան» կուսակցության անդամները։ Պատգամավորների խորհուրդը ղեկավարում է ինքնակառավարման կազմավորման ղեկավարը, որը ընտրվում է պատգամավորների կողմից՝ 5 տարի ժամկետով։

2009 թվականի հոկտեմբերի 20-ից այդ պաշտոնը զբաղեցնում է Գենադի Ալեքսևիչ Օրլովը[69]։ 2014 թվականի սեպտեմբերից ի վեր Լենինգրադի մարզի Վյորգսկու շրջանի պաշտպանության նախարարության ղեկավարի պաշտոնը զբաղեցնում է Ալեքսանդր Պետրովիչ Լիսովը։ 2014 թվականի սեպտեմբերից ի վեր Գենադի Ալեքսևիչ Օրլովը զբաղեցնում է Լենինգրադի մարզի Վիբորգի շրջանի քաղաքային ինքնակառավարման վարչակազմի ղեկավարի պաշտոնը[70]։

Տեղական ինքնակառավարման գործադիր և վարչական մարմինը վարչակազմն է։ Այն ձևավորում և ղեկավարում է վարչակազմի ղեկավարը, որը նշանակվում է մրցույթի արդյունքներով կնքված պայմանագրով՝ 5 տարի ժամկետով[71]։

2011 թվականի օգոստոսի 2-ից այդ պաշտոնը զբաղեցնում է Ալեքսանդր Ալեքսանդրովիչ Բույանովը[72]։ 2014 թվականի սեպտեմբերի 24-ին «Վիբորգ քաղաք» քաղաքային ինքնակառավարման կազմավորման ղեկավարի պաշտոնը զբաղեցնում է Ալեքսանդր Լիսովը, որի թեկնածությունը պաշտպանվեց միաձայն[73]։

Էկոնոմիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիբորգի հնագույն արդյունաբերական շրջաններից մեկը` Խավին 1930-ական թվականներին

Հիմնադրված լինելով Վուոսկա գետաբազուկի գետաբերաններից մեկում Վիբորգը ի սկզբանե, զարգացել է որպես առևտրային բնակավայր։ Քաղաքում ծաղկում էր ծովային առևտուրը, Վիբորգի միջոցով ռուսական պետության ապրանքների զգալի մասը արտահանվում էր հարևան երկրներ։ Վիբորգի արդյունաբերական ձեռնարկությունները հիմնականում արհեստագործական արհեստանոցներ կամ փոքր մանուֆակտուրային տիպի ձեռնարկություններ էին։ Քաղաքում զարգացած էր խեցեգործությունը, ատաղձագործությունը, ոսկերչությունը և այլ արհեստներ[17]։

Տրանսպորտի զարգացումը 18-րդ դարի վերջին նպաստում է արդյունաբերական ձեռնարկությունների արագ զարգացմանը։ 1930-ականներին հարակից տարածքների հետ Վիբորգը համարվում էր Ֆինլանդիայի արդյունաբերության կենտրոնը։ 1938 թվականին քաղաքում գործում էին տարբեր ճյուղերի 38 արդյունաբերական ձեռնարկություններ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին քաղաքի ձեռնարկությունները զգալի վնաս կրեցին, դրանցից շատերը չվերականգնվեցին։ Հետագայում բացվեցին բոլորովին նոր արդյունաբերական ձեռնարկություններ` գործիքաշինական, էլեկտրասարքավորումների և մանկասայլակների արտադրության։ Դրանց զգալի մասը դադարեցրեց գործունեությունը ԽՍՀՄ փլուզմամբ։ 20-21-րդ դարերի սահմանագծին Վիբորգում ստեղծվեցին նոր ձեռնարկություններ, որոնցից շատերը` արտասահմանյան ներդրումներով։ Ներկայումս Վիբորգը համարվում է Լենինգրադի մարզի խոշորագույն արդյունաբերական կենտրոններից մեկը։ Քաղաքում գործում են մի քանի խոշոր ձեռնարկություններ, սակայն զգալի է նաև փոքր բիզնեսի դերը, որտեղ աշխատում է տնտեսապես ակտիվ բնակչության 47%-ը։

Քաղաքի տնտեսապես ակտիվ բնակչությունը կազմում է 42.6 հազար մարդ (ընդհանուր բնակչության 55%-ը)։ 2009 թվականին միջին ամսական աշխատավարձը կազմել է 20.431.7 ռուբլի, հատկապես բարձր է ոչ մետաղական հանքարդյունաբերական արտադրության բնագավառի աշխատողների աշխատավարձը (29 016 ռուբլի)[74]։ 2008 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ քաղաքն ունի 6,240 փոքր բիզնեսի ձեռնարկություններ, որոնք հիմնականում գործունեություն են իրականացնում առևտրի, ծառայությունների և անշարժ գույքի գործարքների, տրանսպորտի և կապի ծառայությունների գծով։

2007 թվականին քաղաքի ձեռնարկությունների կողմից թողարկվող արտադրանքի և ծառայությունների ընդհանուր ծավալը կազմում էր 19903 միլիոն ռուբլի, ինչը 21%-ով ավելին է, քան 2006 թվականին[64]։

Արդյունաբերություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի տնտեսության հիմքը արդյունաբերությունն է, որի բաժինը կազմում է առաքված ապրանքների 35%-ը (գրեթե 7 միլիարդ ռուբլի)։ Արդյունաբերության մեջ ներդրումները կազմել են 191 միլիոն ռուբլի։ Տնտեսության արդյունաբերական հատվածի ձեռնարկություններում 2008 թվականին միջին աշխատավարձը կազմել է 21,234,2 ռուբլի։ Ամենաբարձր աշխատավարձը շինանյութերի արտադրության ոլորտում է (միջինը 32,147 ռուբլի)։

«Հյուսիսային հոսք» գազատար[խմբագրել | խմբագրել կոդը]

«Հյուսիսային հոսք» գազատարը ռուսական գազը Եվրոպա արտահանելու նոր ուղի է, որը Վիբորգի մերձակայքում գտնվող Ռուսաստանի Բալթյան ափերը միացնում է Գերմանիայի Բալթյան ափերին Գրայֆսվալդի շրջանում։ Այն ապահովում է գազի փոխադրումը «Հյուսիսային հոսք» գազատարով «Պորտովայա» կոմպրեսորային կայանի միջոցով։ Այն համարվում է համաշխարհային գազի արդյունաբերության եզակի օբյեկտ`ընդհանուր հզորության (366 ՄՎտ), աշխատանքային ճնշման (220 մթն), գազի փոխադրման հեռավորության (ավելի քան 1200 կմ) և գազի տարեկան ջրազրկման ծավալով (170 միլիոն մ³)[75]: Դրա շինարարության առաջին և երկրորդ փուլերը շահագործման են հանձնվել 2011-2012 թվականներին[76]։

Տուրիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի տնտեսության մեջ էական դեր է խաղում զբոսաշրջության բիզնեսը` կապված Ռուսաստանից և արտասահմանյան երկրներից հյուրերի ընդունելության, ինչպես նաև դրա հետ կապված ծառայությունների ոլորտում տնտեսական գործունեության հետ։ 1998 թվականին մոտ 700 հազար զբոսաշրջիկ է այցելել Վիբորգի շրջան։ Ամենաշատ այցելվող տուրիստական տեսարժան վայրն ավանդաբար Վիբորգի ամրոցն է (2009 թվականին ավելի քան 243 հազար այց)։ Քաղաքում գործում են 18 հյուրանոցային համալիր ձեռնարկություններ (15 հյուրանոց, 2 հանրակացարան և 1 մոթել)։ 2008 թվականին նրանք ընդունել են ավելի քան 70 հազար զբոսաշրջիկ։ Ամենամեծ հյուրանոցներն են «Դրուժբան», «Վիկտորիան» և «Վիբորգը»։ Քաղաքում գործող տուրիստական գործակալությունների թիվը հասնում է 21-ի ref name="Otchet-2010" />:

Առևտուր և կենցաղային ծառայություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Սեմյա» սուպերմարկետ (2017 թվականին փոխարինել է SPAR սուպերմարկետին)

Քաղաքում գործում են «Կարուսել», «Պյատյորոչկա», «7Я семьЯ», «Պոլուշկա», «Դիքսի», «Վիմոս», «Մետրիկա», «Պետրովիչ», «Պոզիտրոնիկա», «Էլդորադո», «Եվրոսետ», «Սվյազնոյ», «585», «Ռիվ Գոշ», «Էքսպերտ» համառուսական առևտրային ցանցերի խանութներ։ Շատ խանութներ կենտրոնացած են 11 առևտրի կենտրոններում։ Գործում են նաև 2 շուկա՝ «Կենտրոնական» և «Հարավային»։ Խոշոր և միջին ձեռնարկությունների մանրածախ ապրանքաշրջանառությունը 2007 թվականին կազմել է 2112,1 միլիոն ռուբլի[77]։

Շինարարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Սայմա» բնակելի համալիր (հետևի պլան)

2009 թվականին քաղաքում շահագործման է հանձնվել 3 բազմաբնակարան բնակելի շենք և 50 անհատական բնակելի տուն ՝ 33,5 հազար մ² ընդհանուր մակերեսով։ Շահագործման հանձնված բնակարանների թիվը կազմում է 323։

Շարունակվում են 6 բազմաբնակարան շենքերի կառուցման աշխատանքները (66.1 հազար մ², 883 բնակարան)։ Իրականացվում են նախագծման և հետազոտական աշխատանքներ 8 օբյեկտներում։ Քաղաքի հարավ-արևելյան հատվածում հատկացվել է հողամաս նոր բնակելի թաղամասի կառուցման համար։ Չնայած ճգնաժամին, շարունակվում է սոցիալական և կոմունալ ենթակառուցվածքների նոր օբյեկտների նախագծումն ու կառուցումը[78]։

Բնակարանային կոմունալ տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Վիբորգ քաղաք» մունիցիպալ կազմավորման ջեռուցման և տաք ջրի հիմնական մատակարարը հանդիսանում է «Վիբորգջերմաէներգո» ԲԲԸ-ն։ Ջերմամատակարարման համակարգը ներառում է 20 կաթսայատուն, որից 5-ը գործում են գազով, 6-ը մազութով, 6-ը ածուխով, 2-ը դիզելային վառելիքով, 1-ը էլեկտրաէներգիայով։ Կենտրոնացված ջեռուցման ցանցի ընդհանուր երկարությունը 73.52 կմ է։ Կաթսայատների վառելիքի գերակշռող տեսակը բնական գազն է[64]։

Քաղաքի ջրամատակարարման հիմնական աղբյուրը Կրասնոկհոլմսկի լիճն է, ինչպես նաև Խարիտոնովսկու և Կալինինսկու միկրոշրջաններում գտնվող հորատանցքերը։ Սառը ջրի օրական սպառումը կազմում 3600–3800 մ³: Ջրամատակարարման ցանցի երկարությունը 166.6 կմ է, իսկ կոյուղու ցանցի երկարությունը 210.4 կմ է։ Վիբորգի կոյուղաջրերի մաքրման կայանները տեղակայված են քաղաքի ծայրամասում, Բալաշովսկու մայրուղու երկայնքով, գործում են կենսաբանական մաքրման ամբողջական սխեմայով։ Ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցումը քաղաքում իրականացվում է «Վիբորգի Վոդոկանալ» ԲԲԸ-ի կողմից [89]:

Քաղաքի էլեկտրամատակարարումն իրականացվում է 5 ենթակայանների միջոցով`«Վիբորգ-Յուժնայա», «Վիբորգ-շրջանային», «Վիբորգ-քաղաք», «Կալինինսկայա», «Ստապել»։ Քաղաքային էներգամատակարարման և բաշխման ցանցերի երկարությունը 354.2 կմ է։ Էլեկտրաէներգիայի մատակարարման ծառայություններ մատուցող հիմնական ձեռնարկություններն են «Լոեսկ» ԲԲԸ-ն, «Վիբորգի քաղաքային էլեկտրական ցանցեր» մասնաճյուղը և «Լենեներգո» - «Վիբորգ էլեկտրական ցանցեր» մասնաճյուղը[64]։

Քաղաքը բնական գազով մատակարարվում է Լենտրանսգազ գազատարով։ Քաղաքում արտաքին գազատարի երկարությունը 130.3 կմ է։ Գազիֆիկացման ընդհանուր մակարդակը կազմում է 93%, այդ թվում բնական գազով` 55%, հեղուկ գազով` 38%։ Գազիֆիկացման բնագավառում սպասարկող կազմակերպություններ են համարվում «Լենմարզգազ» մասնաճյուղը և «Վիբորգի միջշրջանային զազի» մասնաճյուղը[64]։

2010 թվականի հունվարի 1-ի դրությամբ քաղաքի բնակելի ֆոնդը կազմում են 993 բազմաբնակարան շենքեր, որոնց 82.7%-ը ղեկավարվում են Բնակարանային կոմունալ ծառայություններ ԲԲԸ-ի և «ՌՈՍՏԵԿ-Վիբորգ» ՍՊԸ-ի կողմից` 33 209 բնակելի տարածքներ, ինչպես նաև 1067 անհատական բնակելի շենքեր։ Քաղաքում յուրաքանչյուր անձի բնակելի տարածքով ապահովվածությունը կազմում է 21 մ²[64]։

2009 թվականին բարեկարգման համար հատկացված ֆինանսավորումը կազմել է 87,547,7 հազար ռուբլի[74]։

Կապ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիքսված կապի օպերատորը Ռոստելեկոմ ԲԲԸ-ն է։ Վիբորգի կոդն է +7 81378, քաղաքի համարները` հնգանիշ են։ Բջջային կապի ծառայություններ են մատուցվում «Մեգաֆոն»-ի, «МТС»-ի, «Բիլայն»-ի, «Tele2»-ի, «Ռոստելեկոմ»-ի և «Yota»-ի կողմից։

Քաղաքում գործում է Ռուսաստանի փոստային ծառայության 9 փոստային բաժանմունք։ Վիբորգի փոստային ինդեքսներն են` 188800-188811։

Ֆինանսական ծառայություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիբորգում գործող բանկային համակարգը ներկայացված է «Վիբորգ-Բանկ» ԲԲԸ-ի մասնաճյուղերի ցանցով, ինչպես նաև Ռուսաստանի Խնայբանկի, «ՎՏԲ», «ՎՏԲ 24», «Մոսկվա» բանկի, «Ակ Բարս», «Հոում կրեդիտ» և «Արևելյան Էքսպրես բանկ», «Մոսօբլբանկ», «Վերածնունդ», «Սովկոմբանկ», «Ինվեստտորգբանկ», «Ռոսգոսստրախ բանկ», «Ռոստ Բանկ», «Բալթինվեստբանկ», «Բալթիկ Բանկ», «Սովետսկի», «Պոյդյոմ», «Ռուսկոբանկ», «Միլենիում բանկ», «Կոնստանս Բանկ» բանկերի մասնաճյուղերով։

Ապահովագրական ծառայությունները մատուցվում են «Ռոսգոսստրախ», «ՌԵՍՈ-Գարանտիա», «ՌՈՍՆՈ», «Ռենեսանս ապահովագրություն», «Պրոգրես-Նեվա», «Սոգլասիե», «Սպասկի դարպասներ», «Ռոսիա» և այլ ընկերությունների կողմից։

Քաղաքային բյուջե[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականին բյուջեի եկամուտները կազմել են 818,63 միլիոն ռուբլի։ Եկամուտների ամենամեծ բաժինը կազմել են անհատույց եկամուտները (34,76%), ինչպես նաև համայնքային գույքի օգտագործումից եկամուտները (24.36%) և ֆիզիկական անձանցից հարկերը (15,49%)։

Նույն տարվա բյուջեի ծախսերը կազմել են 786,67 միլիոն ռուբլի։ Միջոցների մեծ մասը ծախսվել է բնակարանային և կոմունալ տնտեսությունում (51.5%), ինչպես նաև մշակույթի և լրատվամիջոցների վրա (15.1%)[74]:

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիբորգը Լենինգրադի մարզի կարևոր տրանսպորտային հանգույցներից է։

Երկաթուղային տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կայարանի շենք

Այստեղ է տեղակայված մեծ ծավալի բեռնաուղևորափոխադրումներ իրականացնող երկաթուղային կայարան։ Ռիյխիմյակի-Սանկտ Պետերբուրգ երկաթուղու շինարարությունը, որը անցնում է Վիբորգով, ավարտվել է 1870 թվականին[79]։ 1888-1892 թվականներին կառուցվել է Վիբորգ–Իոենսու երկաթգիծը։ 1920-ական թվականներին կառուցվեց Վիբորգ-Տերիոկի երկաթուղին, որն անցնում էր Կիվիստոյի միջոցով (ներկայիս Պրիմորսկ)։ 1930-ական թվականներին կառուցվեց Վիբորգ-Ռաուտու երկաթուղին (ներկայիս Սոսնովո ավան)[80]։ Այսպիսով, Վիբորգը դարձավ Ֆինլանդիայի կարևորագույն երկաթուղային հանգույցներից մեկը։ ԽՍՀՄ-ին միանալուց հետո (1940, կրկին - 1944), Վիբորգի հանգույցային արժեքը կտրուկ նվազեց։ Որոշ ճանապարհներով երթևեկությունը (Վիբորգ-Իոենսու) կտրուկ նվազել է, իսկ առանձին գծեր (Վիբորգ-Ռաուտու) հիմնականում ապամոնտաժվել են։ 1969 թվականին ավարտվեց Լենինգրադ-Վիբորգ հատվածի էլեկտրաֆիկացումը։ 1977 թվականին Վիբորգից արևմուտք գնացող էլեկտրացված գիծը հասավ Ֆինլանդիայի հետ սահմանին[81]։

Վիբորգ կայարանից չորս ուղղություններով մեկնում են մերձքաղաքային գնացքներ, այդ թվում` Սանկտ Պետերբուրգ Լաստոչկա արագընթաց գնացքը, ինչպես նաև կանգառ ունի Ալլեգրո Սանկտ Պետերբուրգ-Հելսինկի արագընթաց էլեկտրական գնացքը և Մոսկվա-Հելսինկի գնացքը։ Դրանից բացի, քաղաքն ունի ևս երեք մարդատար երկաթուղային կայարան (Պրիգորոդնայա, Տամիսուո, Վերխնե-Չերկասովո [մասնակի]) և 5 կանգառային կետ (Լազարևկա, 134-րդ կմ, 2-րդ կմ, 5-րդ կմ, Կարհուսուո), ինչպես նաև 2 բեռնափոխադրող երկաթուղային կայան (Վիբորգ- փոխաբեռնում, Վիբորգ-արտահանում։ Վիբորգի և Սանկտ Պետերբուրգի միջև 2011 թվականի ամառային գրաֆիկի համաձայն գնացքների զույգերի առավելագույն քանակը 15 է, որից 3-ը արագընթաց էլեկտրագնացքներ (էլեկտրական գնացքով և արագընթաց գնացքով ճանապարհորդելու արժեքը 170 ռուբլի է)[82]։ Էլեկտրական գնացքները գործում են նաև Վիբորգ-Բուսլովսկայա (Ֆինլանդիայի հետ սահմանին գտնվող կայարան) ուղղությամբ։ Սանկտ Պետերբուրգից և Զելենոգորսկից Պրիմորսկի միջոցով երթևեկում են RA2 «ռելսային ավտոբուսներ»։ RA2 «ռելսային ավտոբուսները» երթևեկում են նաև Վիբորգ-Հիյտոլա ուղղությամբ (Կամենոգորսկով), նախկինում տեղական գնացքները երթևեկում էին շոգեքարշով (ավելի վաղ D1 դիզելային գնացքներով) Վիբորգ-Էլիսենվաարա, Վիբորգ-Սվետոգորսկ (երկուսն էլ Կամենոգորսկի միջոցով), Վիբորգ-Զելենոգորսկ (շարունակվում է դեպի Սանկտ Պետերբուրգ), Վիբորգ-Վիսոցկ և Վիբորգ-Ժիտկովո։ Սովորաբար, Կամենոոգորսկի ուղղությամբ երթևեկում են մեկ կամ երկու վագոնից երկու փոխկապակցված գնացք, որն անջատվում է Կամեննոգորսկում, մեկը շարունակում է դեպի Էլիսենվարաարա, մյուսը՝ Սվետոգորսկ։

Ջրային տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործում է Վիբորգի առևտրային նավահանգիստը, որը մասնագիտացած է հիմնականում մեծածախ և ընդհանուր բեռների փոխադրման ոլորտում։ 2009 թվականին նավահանգստի բեռնաշրջանառությունը կազմել է 1184.4 հազար տոննա, ինչը մի փոքր ցածր է նախորդ տարվա մակարդակից[83]։ 2011 թվականից սկսել են աշխատանքներ տարվել ուղևորափոխադրումների համար նավահանգիստը վերապրոֆիլավորելու ուղղությամբ, Սանկտ Պետերբուրգ գնացող նավերը կկարողանան անցնել Վիբորգով[84]։ Նավահանգիստն ունի ուղևորային ծովային կայարան, մայիսից - սեպտեմբերին իրականացվում են Ֆինլանդիայի հետ ճամփորդական կապեր, «Կարելիա» շոգենավով ճամփորդական նավարկություն է իրականացվում Սայմենյան ջրանցքով Լապեենրանտա-Վիբորգ-Լապեենրանտա ուղղությամբ (հնարավոր է նաև միակողմանի ուղևորություն)։ Քանի որ «Կարելիան» համարվում է զբոսաշրջային տուրիստական ուղևորություններ իրականացնող շոգենավ, աշխարհի ցանկացած երկրի քաղաքացիների համար ռուսական վիզա չի պահանջվում[85]։

Գործում է նաև «Պիլիգրիմ» շոգենավը, որն ուղևորվում է նավակային կայարանից դեպի Սայմենյան ջրանցք։ Վիբորգում զարգացած է զբոսանավերի ենթակառուցվածքը։ Ներկայումս քաղաքն ունի մի քանի կառամատույցներ զբոսանավերի և նավակների համար։ «Ֆավորիտ» զբոսանավերի ակումբը ունի գործող առագաստանավային դպրոց, որն ապահովված է ձմեռային կայանատեղիով և ամառային կամրջանավով։ Գործում է նաև մեկ այլ զբոսանավային ակումբ` «Լավոլա»-ն, որը գտնվում է Սայմենյան միկրոշրջանում։ Սայմենյան ջրանցքի ափերին կա նավակների կառամատույց իր ենթակառուցվածքներով[86]։

Առևտրային նավահանգիստ
Զբոսային նավակ
Փոքր նավերի կառամատույց

Ավտոտրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքով անցնում են մի քանի խոշոր մայրուղիներ` M10 «Սկանդինավիա» դաշնային մայրուղին (եվրոպական ավտոմոբիլային ճանապարհի E 18 երթուղու մի մասը), տարածաշրջանային A123, A124 և A125, ինչպես նաև տեղական H52 և H53 ավտոճանապարհները։ Տաքսամոտորային փոխադրումներն իրականացվում են 16 ձեռնարկությունների կողմից[74]։ Քաղաքի ներսում փոխադրավարձի ցածր գնի պատճառով տաքսիները Վիբորգի բնակիչների համար դարձել է սովորական կանոնավոր հասարակական տրանսպորտ։

Վիբորգյան ավտոբուս[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիբորգյան ավտոբուս

Ուղևորահոսքում զգալի տեսակարար կշիռ ունի ավտոբուսային տրանսպորտը։ Վիբորգում գործում են 12 քաղաքային ավտոբուսային երթուղիներ։ 2009 թվականին ավտոբուսային տրանսպորտով փոխադրվել է շուրջ 2,7 միլիոն մարդ, ուղևորաշրջանառությունը կազմել է մոտ 8,5 միլիոն ուղևոր / կմ[74]։ Մեձքաղաքային և միջքաղաքային ավտոբուսները Վիբորգի ավտոկայանից մեկնում են Վիբորգի շրջանի ողջ տարածքով՝ դեպի Սանկտ Պետերբուրգ։ Կան մի քանի տարանցիկ ուղիներ դեպի Ֆինլանդիա։ Վիբորգից Սանկտ Պետերբուրգ ուղևորվող ավտոբուսները մեկնում են «Պառնաս» ավտոկայանից համանուն մետրոյի կայարանի և Հյուսիսային ավտոկայանի (Մետրոյի Դևյատկինո կայարան) մոտակայքից, ուղեվարձը կազմում է 270 ռուբլի։ Ավտոբուսային հաղորդակցություն է իրականացվում նաև Լենինգրադի մարզի Պրիոզերսկի շրջանի հետ (Պյոզերսկ, Սոսնովո)։

Տրամվայ[խմբագրել | խմբագրել կոդը]

1912 թվականից ի վեր Վիբորգում գործում է տրամվայի ցանց, որի աշխատանքներն ընդհատվել են միայն 1940, 1941 և 1944 թվականներին ռազմական գործողությունների ժամանակ։ Այն բանից հետո, երբ Վիբորգը մտավ ԽՍՀՄ կազմի մեջ, տրամվայը շարունակեց գործել, բայց 1957 թվականին հայտարարվեց անարդյունավետ և փակվեց։ Քաղաքի հին մասում գտնվող փողոցների փոքր լայնությունը, որտեղ տրամվայը դժվարացնում էր ավտոմեքենաների երթևեկությունը, նույնպես դեր խաղաց Վիբորգում տրամվայի ծառայությունների վերացման գործում[87]։

Հատակագծում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Կալինինսկի» և «Խարիտոնովսկի» միկրոշրջանները քաղաքի մնացած մասի հետ կապող «Բարեկամություն» ավտոմոբիլային կամուրջը

2008 թվականի հոկտեմբերի 15-ից քաղաքը բաժանվել է 10 միկրոշրջանի՝

  1. Կալինինյան
  2. Կիրովյան ամառանոցներ
  3. Կիրովյան
  4. Պետրովյան
  5. Պետերբուրգյան
  6. Արդյունաբերական
  7. Սայմենյան
  8. Սկանդինավյան
  9. Խարիտոնովյան
  10. Կենտրոնական[88]

Վիբորգի միջնադարյան մասը (Հին քաղաք) գտնվում է մի փոքր թերակղզու վրա, որը ձգվում է հարավ-արևելքից դեպի հյուսիս-արևմուտք Վիբորգի ծովածոցի և Սալակա-Լախտի (Մեծ շերեփ) ծովախորշի միջև[89]։ Երկու ծոցերը միացված են Ամրոցի նեղուցով[90], որի մեջտեղում գտնվում է Փոքր Բերդի կղզին, որտեղ էլ տեղակայված է Վիբորգի ամրոցը։ Աշխարհագրական առումով, Հին քաղաքը, ինչպես նաև Ամրոցային կամրջից արևելք գտնվող պատմական քաղաքի գրեթե բոլոր շենքերը, պատկանում է Կենտրոնական միկրոշրջանին, որի տարածքը կարելի է բնութագրել նաև որպես թերակղզի, որի ափերը ողողվում են Վիբորգյան ծոցի Փակ ծովախորշի Հարավային և Հյուսիսային նավահանգիստների, Պաշտպանիչ ծոցի և Ռադուգա ծոցի ջրերով[89]։ Բացի Հին քաղաքից, որպես Կենտրոնական միկրոշրջանի մի մաս, կարելի է առանձնացնել ևս 2 պայմանական շրջան` Լենինի անվան (Հարավային) շրջան, տարածք, որը գտնվում է Մարտկոցների լեռան արևելքում և Ժելեսնոդորոժնի (Պապուլա) շրջան՝ երկաթուղային կայարանից հյուսիս։

Լենինգրադյան մայրուղի` քաղաքի գլխավոր տրանսպորտային մայրուղին

Ամրոցային կամրջից դեպի արևմուտք գտնվում է Պետրովսկու միկրոշրջանը, որն իր մեջ ընդգրկում է Տվերդիշ կղզու տարածքը (Վիբորգի, Սեվերնի, Պետրովսկի պայմանական շրջանները), Գվարդեյսկի (համանուն պայմանական շրջան) և մի շարք փոքր կղզիներ։ Դեպի արևմուտք տեղակայված են Խարիտոնովսկու և Կալինինի միկրոշրջանները (երկուսն էլ Վիբորգի ծոցի հյուսիս-արևմտյան ափին, Դրուժբա ավտոմոբիլային կամրջից հետո) միկրոշրջանների տարածքում են գտնվում նաև նախկին Կալինին և Խարիտոնով ավանները։

Քաղաքի հյուսիս-արևմուտքում են գտնվում Կիրովյան և Կիրովսկի ամառանոցներ միկրոշրջանները։ Հյուսիսային ծայրամասում են գտնվում Սայմենյան և Սկանդինավյան միկրոշրջանները, որոնք ընդգրկում են Սայմենյան ջրանցքին հարակից այգեգործական տարածքները։ Քաղաքի արևելյան մասում Արդյունաբերական միկրոշրջանում են տեղակայված հեռանկարային զարգացման տարածքները,որոնք ձգվում են դեպի Սանկտ Պետերբուրգ գնացող երկաթուղու երկայնքով, որտեղ արդեն ձևավորվել է արդյունաբերական գոտի և բազմաբնակարան բնակելիմիկրոշրջան[91]։

Վիբորգն ունի ավելի քան 800 փողոց և 11 հրապարակ։ Քաղաքի գլխավոր փողոցը Լենինի պողոտան է, իսկ հիմնական տրանսպորտային մայրուղին` Լենինգրադյան խճուղին։

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամրաշինություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիբորգի ամրոց, Սուրբ Օլաֆի աշտարակ

Հիմնադրվելով որպես ռազմական ամրություն` իր պատմության մեծ մասի ընթացքում Վիբորգը եղել է ամրոց, իսկ վիբորգցիների բարեկեցությունը հենվում էր նրա պատերի անմատչելիության վրա։ Զարմանալի չէ, որ քաղաքի գլխավոր և առավել ցայտուն տեսարժան վայրերը կապված են ամրաշինության հետ։ Դրանցից հիմնականը Վիբորգի ամրոցն է, որը եղել է քաղաքի իրական խորհրդանիշը և դարեր շարունակ քաղաքային կյանքի ծանրության կենտրոնը։ 1293 թվականին շվեդ ասպետների կողմից Ամրոցի նեղուցի փոքրիկ Վոլովի կղզում (այժմ՝ Ամրոցի կղզի) դրվեց ամրոցի կառուցման սկիզբը, որը բաղկացած էր հզոր քառանկյուն աշտարակից, որոնք շրջապատված էին պարսպապատերով և հրակնատներով, դրանով էլ նշանավորվեց Վիբորգի հիմնադրումը։ Սա Ռուսաստանի լիարժեք պահպանված արևմտաեվրոպական միջնադարյան ռազմական ճարտարապետության միակ հուշարձանն է։ Ամրոցում և ամբողջ քաղաքում գերիշխող է համարվում Սուրբ Օլաֆի աշտարակը, որի բարձրությունը կազմում է 48,6 մետր և Սկանդինավիայի ամենաբարձր աշտարակներից մեկն է[15]։

Ընդարձակվող քաղաքը պաշտպանության կարիք ուներ և 15-րդ դարի երկրորդ կեսին մոտակա թերակղզու վրա սկսվեց Վիբորգի ամրոցի շինարարությունը, որն ավարտվեց 16-րդ դարի վերջին (այդ ժամանակ բերդը հայտնի դարձավ Եղջյուր անվամբ՝ ճանապարհի ձևի պատճառով)։ Մինչ օրս պահպանվել են դրա տարրերից միայն երեքը՝ ամրոցապարսպի Պանցերլաքս աշտարակը, Կլոր աշտարակը և Քաղաքապետարանի աշտարակը։

Կայսրուհի Աննա Յոանովնայի օրոք, քաղաքը Ռուսաստանի կառավարմանը անցնելուց հետո, հյուսիս-արևմտյան ուղղությունը դարձավ քաղաքի պաշտպանության կարևոր ուղղությունը, այն ամրապնդվեց Աննենյան ամրությունների կառուցմամբ։ Այս ամրությունները երբեք չեն վնասվել ռազմական գործողությունների ընթացքում և լավ պահպանվել են մինչ օրս։ 19-րդ դարում Վիբորգի համար հիմնական վտանգը գալիս էր ծովից և ծովային հարձակումներից պաշտպանվելու համար կառուցվեցին Արևելյան Վիբորգյան ամրությունները, որոնք անվնաս պահպանվել են մինչև մեր ժամանակները։ Ներկայումս Մարտկոցային լեռան վրա գտնվող նրանց կենտրոնական դիրքերը, դարձել են մշակույթի և հանգստի քաղաքային զբոսայգի։ Արևմտյան կողմում՝ Գվարդիական և Տվերդիշի կղզիներում, տեղադրվել են երեք հրետանային մարտկոցներ, որոնք ներկայումս միայն մասամբ են պահպանվել[92]։

Նորագույն ժամանակների ամրաշինական կառույցները նույնպես չեն շրջանցել Վիբորգը։ 1914 թվականին սկսվում է Վիբորգի ամրոցի նոր բերդամասի շինարարությունը։ Նախագիծն ընդհատվում է 1917 թվականին, այդ ժամանակ քաղաքի արևմտյան կողմում կառուցվում է Հիէտալիննիեմի թերակղզու (ներկայիս Կալինինյան և Սայմենյան միկրոշրջաններ) շրջակայքում Գվարդիական նեղուցի երկու կողմերում կառուցվում է արևմտյան տետ-դե պոնը, որը բաղկացած էր մի քանի կիսաօղակներով ամրություններից, օժանդակ հենակետերից, ինչպես նաև մի քանի բետոնե վառոդի նկուղներից։ Ամրությունները, մեծ մասամբ, պահպանվել են[93]։


Քաղաքի կենտրոնական մասի համայնապատկերը Սուրբ Օլաֆի աշտարակից, 2012 թվական
Քաղաքի կենտրոնական մասի համայնապատկերը Սուրբ Օլաֆի աշտարակից, 2012 թվական

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիբորգի պատմական մասի եզակի ճարտարապետական տեսքը, որը ձևավորվել է ավելի քան յոթ հարյուրամյակների ընթացքում մի շարք ազգային մշակույթների ազդեցության ներքո, ներկայացված է տարբեր դարաշրջանների ճարտարապետական հուշարձաններով` սկսած միջնադարի հնագույն շինություններից մինչև 20-րդ դարի վերջից 21-րդ դարասկզբի շենքեր։

Բացի ամրոցի երկու աշտարակներից և Վիբորգի նախկին ամրոցապարսպի մեկ աշտարակից, Ժամացույց աշտարակից և երկու փլուզված միջնադարյան տաճարներից, Վիբորգում դեռևս պահպանվել են շվեդական ժամանակաշրջանի 7 շինություններ (մինչև 18-րդ դարի)` Ժայռի վրայի տունը, առևտրական Վեկրուտի տունը և հարուստ քաղաքացու տունը (Եպիսկոպոսի տուն) Պոդգորնի փողոցում, Հակինթի եկեղեցին Ջրային ուղեկալի փողոցում, Քաղաքացու տունը Ամրոցային փողոցի բակի խորքում, ինչպես նաև երկու միջնադարյան (Գիլդիական) տներ Վիբորգյան փողոցում։ Այս շենքերից գրեթե բոլորը կառուցվել են նախքան 1639 թվականին քաղաքի առաջին գլխավոր հատակագծի հաստատվելը և առանձնանում են նրանով, որ դրանք ընդգրկված են ժամանակակից փողոցային ցանցի կառուցվածքում։

1710 թվականին ռուսական կայազորի Վիբորգ քաղաքում տեղակայումից հետո կառուցվեցին պաշտպանական կառույցներ և զորանոցներ։ 18-րդ դարի երկրորդ կեսին կառուցվեցին քաղաքացիական շենքեր, այնուհետև ձևավորվեց Կաթողիկե հրապարակի ճարտարապետական անսամբլը` դասականության ոճով, կառուցվեցին Պողոս Պետրոսի և Սպասո-Պրեոբրաժենսկու տաճարները, Կուսակալի պալատը և կայսերական դատարանի շենքը, ինչպես նաև հյուրատունն ու քաղաքապետարանը, որոնք մինչ օրս չեն պահպանվել։ 19-րդ դարի երկրորդ կեսին Վիբորգը կառուցապատվում է էկլեկտիկական ուղղությամբ, ձևավորվում է Հին քաղաքապետարանի հրապարակի ժամանակակից տեսքը (Բ. Բլոմկվիստ, Կ. Է. Դիպել), կառուցվում են բազմաթիվ հասարակական հաստատություններ ժամանակակից Կրեպոստնայա փողոցի և Լենինգրադյան պողոտայի խաչմերուկում, նահանգային վարչության շենքը և Փոստի շենքը։ 1893 թվականին Կ. Է. Դիպպելի նախագծով նեոգոթական ոճով կառուցվում է քաղաքի ամենամեծ եկեղեցին՝ Նոր մայր տաճարը։ Նրա գմբեթի 75 մետր բարձրությամբ սրաձողը գերիշխող դիրք էր գրավում քաղաքում։

20-րդ դարի սկզբին էկլեկտիկիզմին փոխարինելու է գալիս ազգային ռոմանտիզմը։ Այդ ժամանակ կառուցվեցին այն շենքերի մեծ մասը, որոնք ներկայումս հանդիսանում են քաղաքի ճարտարապետական հուշարձանները։ Վիբորգի ճարտարապետական տեսքի ձևավորման գործում ամենամեծ ներդրումը կատարել են տեղական ճարտարապետները` Ունո Ուլբերգը, Ալլան Շուլմանը, Պաավո Ուոտիլան և Աքսել Գյուլդենը։ Մի քանի հետաքրքիր շինություններ են կառուցվել Հելսինկիի ճարտարապետներ` Էլիել Սաարինենի, Արմաս Լինդգրենի, Կարլ Սեգերստադի, Ուսկո Նյուստրյոմի նախագծերի հիման վրա։ Այդ ժամանակվա ամենակարևոր շինություններից են «Հաքման և Կո» (Գրանիտե պալատ) ընկերության շենքը և Հին քաղաքի Գովինգի տունը, Վոկզալնայա հրապարակում գտնվող Պիետինենի տունը, «Հյակլիի, Լալլուկկա և Կո» ընկերության շենքը, Կարմիր հրապարակում գտնվող առևտրական Մոսկվինի տունը, բանկային շենքեր Լենինի պողոտայի սկզբնամասում։

Հին ռատուշան
Փոստային գրասենյակի շենքը
Դագերմանի տունը

1930-ականներին ֆունկցիոնալիզմը նոր ազդեցություն ունեցավ քաղաքային ճարտարապետության վրա։ Բացի բնակելի և առևտրային շենքերից, այդ ոճով են կառուցվել հասարակական հաստատությունները` արվեստի դպրոցը թանգարանով, օկրուգային արխիվը և գրավատունը, բոլորը Ու. Ուլբերգի նախագծերով։ Վիբորգում ֆունկցիոնալիզմի դարաշրջանի ամենակարևոր հուշարձաններից է քաղաքային գրադարանը, որը կառուցվել է 1935 թվականին՝ աշխարհահռչակ ճարտարապետ Ա. Աալտոյի նախագծով[94]։

1939-1944 թվականներին քաղաքի տարածքում տեղի ունեցած ռազմական գործողությունների հետևանքով շենքերի մեծ մասը լուրջ վնասվել են, իսկ մի մասն էլ գրեթե ամբողջությամբ ավերվել, որոնցից են հին երկաթուղային կայարանը (ներկայումս քաղաքի հյուրերին դիմավորում են հետպատերազմյան շրջանում ստալինյան ճարտարապետական ոճով կառուցված կայարանից), քաղաքային թատրոնը և հեռախոսային կայանի շենքը։ Վիբորգի փայտե շինությունները գրեթե ամբողջությամբ այրվել էին, նախապատերազմական փայտե տներից պահպանվել էին հիմնականում արևմտյան արվարձանների շինությունները։ Սակայն պատերազմից հետո քաղաքի կենտրոնում գտնվող քարե շենքերի մեծ մասը վերականգնվել են, չնայած երբեմն բնօրինակ տեսքից շեղումներով։ Վնասված Նոր մայր տաճարը վերջնականապես քանդվեց 1953 թվականին։ Հետագայում, Վիբորգը, ինչպես խորհրդային մյուս բոլոր քաղաքները, զանգվածաբար կառուցապատվեց տիպային պանելային շենքերով, որոնցից զգալի քանակ կառուցվեց Լենինի անվան ավանում (խորհրդային Հարավային պայմանական շրջան), ավերված փայտե շենքերի տեղում։ Քաղաքի կենտրոնական մասում շինարարությունը՝ 1970-ականներից, իրականացվում էր հիմնականում անհատական նախագծերի հիման վրա[95]։

Վիբորգի կենտրոնում գտնվող մի շարք պատմական շենքերի ներկայիս վիճակը մտահոգիչ է, քանի որ դրանց նկատմամբ պատշաճ խնամք չի իրականացվում և առկա է դրանց ոչնչացման վտանգ։

Քաղաքի ծայրամասում պահպանվել են Ֆինլանդիայի ժամանակների դաստակերտական շինությունների մնացորդներ, որոնցից ամենահայտնին Խարատոնովսկու միկրոշրջանում գտնվող Սուուր-Մերիոկիի դաստակերտի[96] մնացորդներն են։

Փողոց Հին քաղաքում Գովինգի առանձնատուն Լալլուկկայի տուն (ճարտարապետ` Ալլան Շուլման, 1906 թվական) Ալվար Աալտոյի գրադարան (1935 թվական)

Քանդակ և հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիբորգի առաջին հուշարձանը քաղաքի հիմնադիր Տորգիլս Կնուտսսոնի հուշարձանն էր, որը տեղադրվել է 1908 թվականին Հին Ռատուշայի հրապարակում։ Ամրոցի նեղուցի հակառակ կողմում 1910 թվականին Պետրոս Մեծի հուշարձանի տեղադրումից հետո ստեղծվեց յուրօրինակ ճարտարապետական և քանդակագործական կոմպոզիցիա, քանդակների հայացքները խաչվում են որպես Վիբորգի ամրոցի «կռվախնձոր»։ Երկու հուշարձաններն էլ իրենց պատմության ընթացքում ապամոնտաժվել են, ամենից շատ այդ առումով վնասվել է Պետրոս I-ի հուշարձանը, որը երկու անգամ ընկել է պատվանդանից` Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին։ 2010 թվականին ձևավորված կոմպոզիցիային ավելացավ Պետրովյան հրապարակում տեղադրված գեներալ-ծովակալ Ապրակսինի առաջին հուշարձանը։

1957 թվականին քաղաքի գլխավոր Կարմիր հրապարակում կանգնեցվեց Վ. Ի. Լենինի հուշարձանը։ Խորհրդային տարիներին քաղաքի զբոսայգիներում և պուրակներում կանգնեցվեցին Միխայիլ Կալինինի, Մաքսիմ Գորկու և Նիկոլայ Մարկինի հուշարձանները։ Քաղաքային այգում որոշ ժամանակ կանգնած է եղել նաև Իոսիֆ Ստալինի հուշարձանը, որը ԽՄԿԿ 20-րդ համագումարից հետո ապամոնտաժվեց նմանատիպ շատ հուշարձանների հետ միասին ԽՍՀՄ ողջ տարածքում։

Քաղաքային զբոսայգիներում և պուրակներում տեղադրված քանդակներից ամենահայտնիներն էին` «Որմզդեղնը» և «Անտառի երիտասարդը», որոնք տեղադրված էին էսպլանադա պուրակում, «Արդյունաբերություն» և «Ծովային առևտուր» արձանները, ինչպես նաև Մոնրեպոյի պուրակում տեղադրված Վյայնեմյոնենի հուշարձանը, որը ոչնչացվել էր պատերազմի տարիներին և վերականգնվել 2007 թվականին, երկու կայսրերի (Պավել I և Ալեքսանդր I) սյուները և Բրոգիլո եղբայրների հուշարձանը։ Քաղաքում գործում է Քանդակների զբոսայգի, որտեղ ներկայացված են 1988 թվականի Վիբորգում անցկացված քանդակի սիմպոզիումի մասնակիցների մոտ 10 աշխատանքներ։ Վիբորգում և նրա ծայրամասում կան բազմաթիվ մարտական հուշահամալիրներ` 1710 թվականի Վիբորգի պաշարման ընթացքում զոհված ռուս զինվորների պատվին, չպահպանված հուշարձան սպիտակ ֆինների եղբայրական գերեզմանոցում, որը տեղադրվել է 1921 թվականին Նոր մայր տաճարի մոտ և ոչնչացվել է պատերազմում, իսկ Կարմիրգվարդիականների հուշարձանը տեղադրվել է 1961 թվականին Լենինգրադյան խճուղու 4-րդ կմ-ում, Աֆղանստանում և Չեչնիայում զոհված վիբորգցիների հուշահամալիրը։ Հատկապես շատ հուշարձաններ կան նվիրված են խորհրդա-ֆիննական պատերազմների զոհերիհիշատակին` Հուշահամալիրներ նվիրված խորհրդային զինվորներին, քաղաքի մուտքի մոտ, Լենինգրադյան մայրուղու և Հարավային գերեզմանատանը, ինչպես նաև քաղաքի կենտրոնական մասում տեղադրված մի շարք հուշարձաններ, որոնք կառուցվել են ֆիննական կողմի միջոցներով[97]։

2009 թվականի հունիսի 27-ին Թատերական հրապարակում` Պողոս Պետրոսի լութերական տաճարի հարևանությամբ, վերականգնվեց հումանիստ և ֆիննական գրերի հիմնադիր Միքայել Ագրիկոլայի հուշարձանը, որը կանգնեցվել է 1908 թվականին Նոր մայր տաճարի մուտքի մոտ և ոչնչացվել է 1939-1941 թվականներին[98]։

2010 թվականի աշնանը Վիբորգյան գնդի հրապարակում սկսվեց «Ռազմական փառքի քաղաք» հուշահամալիր-հուշարձանի կառուցման աշխատանքները, որի հանդիսավոր բացումը տեղի ունեցավ 2011 թվականին՝ Մ. Ի. Կալինինի ապամոնտաժված հուշարձանի տեղում, որն առաջարկվեց տեղափոխել Կալինինյան միկրոշրջան, սակայն ի պահ հանձնվեց քաղաքային թանգարանին և տեղադրվեց Լենինի տուն-թանգարանի հարևանությամբ[99]։

Միքայել Ագրիկոլայի հուշարձանը
Ֆեոդոր Ապրասկինի հուշարձանը

Զբոսայգիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքն ունի մեծ թվով կանաչապատ տարածքներ։ Քաղաքի զբոսայգիների և պուրակների ընդհանուր մակերեսը կազմում է ավելի քան 432 հազար մ²[100]։

Վիբորգի զբոսայգիների մեջ կենտրոնական տեղ է զբաղեցնում Լենինի զբոսայգին, որն ավելի շատ հայտնի է որպես էսպլանդ զբոսայգի (կամ պարզապես էսպլանդ), որը կառուցվել է Լենինի պողոտայի երկայնքով 19-րդ դարի կեսերին Վիբորգի ամրոցի հողապատնեշի տեղում։ Այգու այս ոչ պաշտոնական անվանումը` էսպլանադ բառը նշանակում է բերդի դիմաց գտնվող տարածք, որը ազատ է շինություններից, կամ բերդատափարակ։ Զբոսայգին հիմնելիս տնկվել է ավելի քան 200 տեսակ ծառ, այդ թվում` սպիտակ ուռենի, փիճի, ամուրյան թավշան։ Զբոսայգին տարածվում է արևմուտքից Շուկայի հրապարակից դեպի արևելք մինչև Սուվորովի պողոտա, հյուսիսում` Լենինի պողոտայից, հարավից դեպի Ամրոցային փողոց։ Զբոսայգում կան մի շարք քանդակներ և շատրվաններ, զվարճանքի վայրեր։

Մարտկոցային լեռան ամրոցների մնացորդները
Ամրաշինություններ Մարտկոցային լեռան վրա

Մշակույթի և հանգստի կենտրոնական զբոսայգին տեղակայված է Մարտկոցային լեռան վրա։ Այգին բարեկարգված է, ծառուղիներով, ունի տեսարժան վայրեր, ինչպես նաև Արևելյան Վիբորգի ամրությունների պահպանված մասեր։ Այգին բացվեց Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, մինչ այդ Մարտկոցային լեռան վրա տեղակայված էին Ֆինլանդիայի ռազմական պահեստները։ Այգին առանձնացնում է Վիբորգի երկու առավել բնակեցված տարածքները` քաղաքի կենտրոնը և Լենինյան շրջանը (որն ավելի շատ հայտնի է որպես հարավային)։

Վիբորգի ամենամեծ և ամենահայտնի զբոսայգին Տվերդիշ կղզում գտնվող Մոնրեպո այգին է։ Այգու մերձավոր հատվածը բարեկարգված է զբոսնելու և հանգստանալու համար, իսկ հեռավոր տարածքը գրեթե նախաստեղծ Կարելական անտառ է։

Նախկինում Մոնրեպո այգին (ֆրանս. Mon Repos, Իմ առանձնանալու վայրը) համարվում էր Եվրոպայի ամենագեղեցիկ զբոսայգիներից մեկը և ավելի քան երկու դար հանդիսանում է Նիկոլայի բարոնների սեփականությունը։ Պահպանվել է այգու դաստակերտի շենքը, բայց այն անմխիթար վիճակում է, ներկայումս ընթանում են վերականգնողական աշխատանքներ։

Մոնրեպո այգի։ Լյուդվիգշտեյն

Այս վայրերին բնորոշ են ժայռոտ բնապատկերները և երևակայական մելամաղձության զգացողություն է առաջացնում, որը ափից առանձնանում է «Զոհվածների կղզու» (Լյուդվիգշտայն) հոսքերով, որն այսպես է կոչվում հանրաճանաչ Առնոլդ Բյոկլինի նկարի հետ իր նմանության համար և այգուն առանձնահատուկ գրավչություն է հաղորդում։ Այս կղզու վրա են գտնվում Նիկոլայների ընտանիքի անդամների լքված և ապականված դամբարանները։ Կղզու գագաթին գտնվում է դեկորատիվ շինություն, որի ճարտարապետությունը նման է անգլիական գոթական ձևերին։ Այգու հեռավոր հատվածում կա գրեթե ուղղաբերձ ժայռ, որն օգտագործվել է զբոսաշրջային բումի վերակառուցման տարիներին իրենց սարքավորումները բարելավելու, ինչպես նաև մրցումներ անցկացնելու համար զբոսաշրջիկների խմբերին ու ալպինիստներին մարզելու համար։ Ժայռից տեսարան է բացվում դեպի Պաշտպանական ծովածոց ու Բիլինային կղզի, որտեղ նախկինում կարելի էր հասնել կամրջի միջոցով[101]։

Այլ այգիների թվում են՝ Պետրովյան, Պապուլյան, ինչպես նաև «Արիության պուրակը»՝ Աֆղանստանում և Չեչնիայում զոհված զինծառայողների հուշահամալիրով[102][103]։

Նստարան Մոնրեպո այգում
Վյանյամեյնենի արձանը Մոնրեպո այգում
Մոնրեպո այգու չինական կամրջակը

Մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր պատմության ընթացքում Վիբորգն ունեցել է շրջակա շրջանի մշակութային կենտրոնի կարգավիճակ։ Քաղաքում զարգանում էր թատերական արվեստը, անցկացվում էին կինեմատոգրաֆիկական փառատոներ և բազմաթիվ թանգարաններ իրենց դռները բացում էին քաղաքի բնակիչների և հյուրերի առջև։ Վիբորգի մշակույթի պալատում կան տարբեր ուղղությունների խմբակներ և բաժիններ։

Թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիբորգը վաղեմի թատերական ավանդույթներ ունի, քանի որ 18-րդ դարի վերջում այնտեղ կառուցվել է փայտե թատրոնի շենք, իսկ առաջին քարե քաղաքային թատրոնը կառուցվել է 1832 թվականին, ճարտարապետ Ա. Գրանշտեդի նախագծով ներկայիս Թատերական և Դիտարանի փողոցների խաչմերուկում։ 1944 թվականին թատրոնի շենքը զգալիորեն վնասվել էր քաղաքի համար մղվող մարտերի ընթացքում, այնուհետև այն քանդվեց։ Միայն 1982 թվականին հիմնադրվեց Վիբորգի պետական դրամատիկական և տիկնիկային թատրոնը, որն այժմ կոչվում է «Սուրբ ամրոց», այն տարածաշրջանի առաջին թատրոնն էր, որը գտնվում էր շրջկենտրոնում։ Այսօր այն միակ պրոֆեսիոնալ թատրոնն է ողջ Լենինգրադի մարզում։ Թատրոնի թատերախումբը ակտիվ շրջագայություններ է իրականացնում՝ մասնակցելով միջազգային թատերական փառատոների[104].:

Քաղաքում գործում է ազգային մանկապատանեկան երաժշտական թատրոն, որը գտնվում է Խաղաղության փողոցում, ինչպես նաև մի շարք այլ ժողովրդական թատերախմբեր։

Կինո[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինեմատոգրաֆիկական շրջանակներում քաղաքը հիմնականում հայտնի է ռուսական կինոյի «Պատուհան դեպի Եվրոպա» փառատոնով, որն անցկացվում է ամեն տարի օգոստոսի կեսերին։ Փառատոնը առաջին անգամ անցկացվել է 1992 թվականին, որի նախագահը` ռուս հայտնի կինոռեժիսոր և կինոքննադատ Արմեն Մեդվեդևն է[105]։ Մրցույթային ցուցադրությունները անցկացվում են «Վիբորգ պալաս» կինոթատրոնում, որը բացվել է 1962 թվականին՝ նախկին քաղաքապետարանի վերականգնված շենքում։ Այսօր քաղաքում այն միակ կինոթատրոնն է։ Օրինակ, 1969 թվականին Վիբորգում գործում էին 7 կինոթատրոններ[106], բայց ժամանակի ընթացքում գրեթե բոլորը փակվեցին։

Փառատոներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինոյի ամենամյա ցուցադրություններից բացի, քաղաքում պարբերաբար անցկացվում են տարբեր տեսակի փառատոներ

  • «Մայիսյան ծառ». Ժողովրդական բանահյուսություն, որը տեղի է ունենում Վիբորգի ամրոցում մայիսի վերջերին[107]
  • «Վիբորգյան որոտ», վերակառուցողների փառատոն, որը տեղի է ունենում հուլիսի վերջին Աննենսկի ամրությունների տարածքում[108]
  • «Midsummer»-կելտական երաժշտական փառատոն, որը տեղի է ունենում հունիսի վերջին Մոնրեպո այգում[109]
  • «Դուռ դեպի ամառ», ակուստիկ երաժշտության փառատոն Մոնրեպո այգում[110]
  • «Վիբորգյան ամրոցի սերենադներ», ջազային երաժշտության փառատոն, որն անցկացվում է Վիբորգ ամրոցում[111]

ինչպես նաև բազմաթիվ այլ փառատոներ։ Օգոստոսի 19-ին նշվում է քաղաքի օրը (տոնակատարություններն անցկացվում են այդ օրվան ամենամոտ շաբաթ օրերին)[112]

Թանգարաններ, մշակութային կենտրոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Վիբորգյան մրոց» պետական թանգարան[113]
  • Պատմա- ճարտարապետական, բնության թանգարան-արգելոց «Մոնրեպոյի այգի»[114]
  • Վ. Ի. Լենինի տուն-թանգարան, որը գտնվում է այն տանը, որտեղ նա ապրել է հոկտեմբերյան հեղափոխության նախապատրաստման ժամանակ [152]
  • «Էրմիտաժ-Վիբորգ» ցուցահանդեսային կենտրոն[115]
  • Պատկերասրահ «Արտ հոլ»[116]
  • Կարելական պարանոցի ռազմական թանգարան
  • Հնագիտության ցուցահանդես «Պանցերլաքս»-ում
  • Ստեղծագործական տուն «Վերեսկովյան դաստակերտ»
  • Ծովափնյա գավառագիտական թանգարան
  • «Վիբորգ-ռազմական փառքի քաղաք» ցուցահանդեսային սրահ

Վիբորգն արվեստում[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքում են նկարահանվել այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են՝ «Դ Արտանյանը և երեք հրացանակիրները», «Եվ քարերի վրա են ծառեր աճում», «Դժվար է աստված լինել», «Ամրոց», «Վերադարձ», «Մարտ ստվերի հետ», «Իտալացին», «Ադմիրալ», «Տարաս Բուլբա», «Երգի ուսուցիչը», «Ինկվիզիտոր», «Դեր» և այլն։ Վիբորգի ողջ պատմության ընթացքում նկարահանվել են հարյուրից ավելի ֆիլմեր[117]։

Քաղաքի կյանքն ու նրան առնչվող իրադարձություններն արտացոլվել են գրողներ Մաքսիմ Գորկու, Օ. Մանդելշտամի գրական ստեղծագործություններում։ Վիբորգին նվիրված բանաստեղծություններ են գրել բանաստեղծներ Ա. Ախմատովան և Նիկոլայ Բուկինը[10]։

Գեղանկարչության և գծանկարչության իրենց ստեղծագործություններում Մոնրեպոյի այգին պատկերել են նկարիչներ՝ Ի. Յա. Մետտենլեյտերը, Վիկտոր Սվետիխինը, Քրիստիան Յենսենը, Վիկտորիա Օբերգը, Բարտելեմի Լովերնը, Քրիստիան Ֆերդինանդ Քրիստենսենը, Լուի Ժուլիեն Ժակոտեն, Վալերիան Լանգերը և ուրիշներ։ Վիբորգի և մասնավորապես Վիբորգի ամրոցի պատկերը կարելի է տեսնել լեհ նկարիչ և քարտեզագիր Անտոն (Անտոնիա) Վիդի քարտեզի վրա[118]։

Վիբորգյան ժամանակաշրջանում նկարիչ Ն. Կ. Ռերիխը նկարել է «Աշուն» և «Վիբորգի ամրոց», «Ապաշխարություն», «Զանգի կանչը։ Հին Պսկով», «Երկնքի որդիները», «Երկրի ջերմությունը »,« Աշուն - Վիբորգ», «Թշվառներ», «Գանձը» և այլն[119]։

ԶԼՄ-ներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թերթեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքում տպագրվում են մի շարք տեղական թերթեր՝ քաղաքային «Վիբորգ» թերթը, «Ռեկվիզիտ», «Անվճար հայտարարությունների Վիբորգյան թերթ»[120] և «Ճշգրիտ որոշումներ» ամսագիր[121]։

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստատեսության ոլորտում գործում է «Մեր քաղաքը» մեդիա խումբը, որն պատրաստում է տեղեկատվական ծրագրեր, որոնք հայտնվում են TNT դաշնային հեռուստաալիքի տարածաշրջանային հեռարձակման ցանցում[122]։ Ընդհանուր առմամբ, Վիբորգում հեռարձակվում է 6 դաշնային ալիք, բացի TNT-ից, գործում են նաև Առաջին ալիքը, Ռոսիա 1-ը, Մատչ TV-ն, NTV-ն և 5-րդ ալիքը։ Վիբորգում գործում է նաև կաբելային հեռուստատեսություն։ Վիբորգում հասանելի են նաև RTRS–ի DVB-T 2 թվային հեռարձակման երկու մուլտիպլեքս[123]։ Գործում է նաև SD որակի 20 ալիք և երեք ռադիոկայան։

  • РТРС-1 (24.07.2012 թվականից)

№ 24 (498 МГц) հաճախականության ալիք, շուրջօրյա հեռարձակում, 1-ին մուլտիպլեքս (РТРС-1) Հեռուստաալիքներ` Առաջին ալիք, Ռոսիա 1, Մատչ TV , NTV, 5-րդ ալիք, Ռոսիա Կ, Ռոսիա 24, Կարուսել, ОТР, ТВ Կենտրոն։ Ռադիոալիքներ` Ռադիո Ռոսիա , Մայակ, Լուրեր FМ:

  • РТРС-2 (с 27.03.2015)

№ 52 (722 МГц) հաճախականության ալիք, շուրջօրյա հեռարձակում, 2-րդ մուլտիպլեքս (РТРС-2) Հեռուստաալիքներ` РЕН ТВ, Սպաս, СТС, Տնային, ТВ3, Ուրբաթ, Աստղ, МИР, ТНТ, Մուզ ТВ[124][125]:

1 և 2 մուլտիպլեքսների հաղորդիչների հզորությունը կազմում է 3.2 կՎտ։ Ալեհավաքի աշտարակի բարձրությունը 185 մ է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://rosstat.gov.ru/storage/mediabank/chisl_MO_Site_01-01-2023.xlsx
  2. Областной закон от 15 июня 2010 года N 32-оз «Об административно-территориальном устройстве Ленинградской области и порядке его изменения»
  3. Областной закон от 10 марта 2004 год N 17-оз «О наделении соответствующим статусом муниципальных образований Всеволожский район и Выборгский район и муниципальных образований в их составе»
  4. Устав муниципального образования «Город Выборг»
  5. «Численность населения Ленинградской области в разрезе муниципальных образований по состоянию на 1 января 2018 года» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2018 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 22-ին.
  6. Ефимова И. Кто они - выборгские переселенцы? // Выборг : газета. — 2007. — № 61 (15741).
  7. Петрова Л. «Основание замка и первые десятилетия его существования». Северные крепости.
  8. Татищев В. Н. «Часть I, глава 4. Об истории Иоакима, епископа новогородского». История Российская. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 4-ին.
  9. 9,0 9,1 9,2 Неофициальное название условного района, части Петровского микрорайона.
  10. 10,00 10,01 10,02 10,03 10,04 10,05 10,06 10,07 10,08 10,09 Волкова Л. Г., Геращенко Л. В., Коробова Т. А., Усольцева Т. В., Федосеева В. Н. Вехи выборгской истории / Под ред. Мошник Ю. И. — Выборг, 2005.
  11. Тюленев В. А. Изучение старого Выборга.
  12. «Страницы истории». Сайт администрации Выборга. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 2-ին.
  13. «Выборг шведского периода. Обзор». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 5-ին.
  14. Хроники Карла, XV в. Государственный музей «Выборгский замок»
  15. 15,0 15,1 «Выборгский замок». Туристический альманах «Россия». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 5-ին.
  16. Мейнандер Х. История Финляндии. — С. 58—59.
  17. 17,0 17,1 Коробова Т. А. Пётр Первый и смена эпох в истории Выборга. Краеведческое исследование.
  18. Пирютко Ю. М.. «Анненские укрепления». Энциклопедия Ленинградской области. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 27-ին.
  19. Неофициальное название условного района Железнодорожный посёлок, части Центрального микрорайона.
  20. «Краткая история Выборга». Историко-информационный портал Выборга. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 20-ին.
  21. 21,0 21,1 Новосёлова З. А. Выборг на переломе истории // Страницы выборгской истории. Краеведческие записки. —Выборг, 2000.
  22. «Выборг в годы Октябрьской революции». Историко-информационный портал Выборга. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 4-ին.
  23. Мошник Ю. И. Политические партии в Выборге в 1917—1939 гг // Страницы выборгской истории. Краеведческие записки. —Выборг, 2000.
  24. Румянцев В. «Советско-финская война». Хронос. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 27-ին.
  25. Освобождение Выборга в 1941
  26. Финские лагеря и госпитали 1941-1944 гг.
  27. Лагерь номер шесть
  28. ОДНА ИЗ СТРАНИЦ ВОЕННОЙ ИСТОРИИ
  29. «Արխիվացված պատճենը». Արխիվացված օրիգինալից 2009 թ․ փետրվարի 2. Վերցված է 2020 թ․ մայիսի 7-ին.{{cite web}}: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link)«Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 7-ին.
  30. «Введение в историю Выборга». Историко-информационный портал Выборга. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 20-ին.
  31. «История фестиваля». Окно в Европу. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 27-ին.
  32. «Международный проект "Комплексная научная реставрация здания Выборгской библиотеки Алвара Аалто"». МУК Библиотека А. Аалто. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 27-ին.
  33. ««Мой Город»». Народная энциклопедия городов и регионов России «Мой Город».
  34. Нина Петлянова. «"тайна" рухнувшего дома». Центр юридических услуг "Гарант". Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 20-ին.
  35. «Итоги Всероссийского конкурса на звание «Самый благоустроенный город России» за 2007 год». Научно-проектный центр "Лидер". Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 27-ին.
  36. «Выборг стал центром празднования дня рождения Ленобласти». Балтийское информационное агентство. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 27-ին.
  37. «Памятник Апраксину появился в Выборге». roadplanet.ru. 2010 թ․ հունիսի 26. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 7-ին.
  38. Светлана Логинова. «Фонтан раз, фонтан два…». Выборгские ведомости. Վերցված է 2013 թ․ հուլիսի 2-ին.
  39. «В Выборге снесён квартал исторических зданий». karpovka.net. 2013 թ․ ապրիլի 30. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 2-ին.
  40. «В Выборге прошёл митинг против сноса исторического квартала города». karpovka.net. 2013 թ․ մայիսի 11. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 11-ին.
  41. «Исторический центр Выборга разрушается на глазах». Пятый канал. 2013 թ․ մայիսի 11. Վերցված է 2013 թ․ մայիսի 11-ին.
  42. «Исторические памятники или опасные развалины?». Вести. 2013 թ․ մայիսի 11. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 11-ին.
  43. «Административно-территориальное деление Ленинградской области. — СПб., 2007, с. 24» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ հոկտեմբերի 17-ին.
  44. «План социально-экономического развития муниципального образования «Город Выборг» Выборгского района Ленинградской области на 2011-2014 годы». Сайт администрации Выборга. Արխիվացված է օրիգինալից (doc) 2011 թ․ հունվարի 27-ին.
  45. «План социально-экономического развития муниципального образования «Выборгское городское поселение» Выборгского района Ленинградской области на 2008—2010 годы». Сайт администрации Выборга. Արխիվացված է օրիգինալից (doc) 2011 թ․ հունվարի 27-ին.
  46. «Վիբորգ քաղաքի քարտեզ». Գուգլ քարտեզ.
  47. Выборг. Карта. — Санкт-Петербург: ФГУП «Аэрогеодезия», 2006. — (По лесам и озёрам Карельского перешейка).
  48. Физическая карта // Учебный географический атлас Ленинградской области и Санкт-Петербурга. — Санкт-Петербург: ВСЕГЕИ, 1997. — С. 4—5.
  49. «Выборг сегодня». Сайт администрации Выборга. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 2-ին.
  50. Геологическая карта // Учебный географический атлас Ленинградской области и Санкт-Петербурга. — Санкт-Петербург: ВСЕГЕИ, 1997. — С. 6.
  51. Достопримечательности природы // Учебный географический атлас Ленинградской области и Санкт-Петербурга. — Санкт-Петербург: ВСЕГЕИ, 1997. — С. 20.
  52. Даринский А. В. Ленинградская область. Л.: Лениздат, 1975. С. 275—293
  53. Месторождения полезных ископаемых // Учебный географический атлас Ленинградской области и Санкт-Петербурга. — Санкт-Петербург: ВСЕГЕИ, 1997. — С. 7.
  54. Погода и климат. Абсолютный максимум был побит 28 июля 2010 года.
  55. Климатическая карта // Учебный географический атлас Ленинградской области и Санкт-Петербурга. — Санкт-Петербург: ВСЕГЕИ, 1997. — С. 10.
  56. Атлас Ленинградской области / Председ. ред. коллегии В. И. Машовец. — М.: Гл. управление геодезии и картографии при Совете Министров СССР, 1967. — 82 с. — 100 000 экз.
  57. Карта почв // Учебный географический атлас Ленинградской области и Санкт-Петербурга. — Санкт-Петербург: ВСЕГЕИ, 1997. — С. 12—13.
  58. Карта растительности // Учебный географический атлас Ленинградской области и Санкт-Петербурга. — Санкт-Петербург: ВСЕГЕИ, 1997.
  59. Зоогеографическая карта // Учебный географический атлас Ленинградской области и Санкт-Петербурга. — Санкт-Петербург: ВСЕГЕИ, 1997. — С. 16—17.
  60. Экологическое состояние и природопользование Ленинградской области. — Санкт-Петербург: Социальная литература, 2007.
  61. Тихонов М. Н. (2005 թ․ նոյեմբերի 11). «Опасные пятна на карте России». Агентство ПРоАтом.
  62. Андерсин Х. «Период автономии — эпоха перемен в Выборге» (ֆիններեն). Viipuri-keskus. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 27-ին.
  63. 63,0 63,1 «Отчёт о социально-экономическом развитии муниципального образования «Выборгское городское поселение» Выборгского района Ленинградской области за январь — декабрь 2011 года». Сайт администрации Выборга. Արխիվացված է օրիգինալից (rar) 2013 թ․ հուլիսի 31-ին.
  64. 64,0 64,1 64,2 64,3 64,4 64,5 64,6 64,7 [vbglenobl.ru›sites/default/files/2008_.doc «Отчёт о социально-экономическом развитии муниципального образования «Выборгское городское поселение» Выборгского района Ленинградской области за январь — декабрь 2008 года»] (rar). Сайт администрации Выборга. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  65. ЦГА СПб., ф. 95, оп. 11, дд. 142—143.
  66. Итоги Всероссийской переписи населения 2002 года. Вып. 7. Национальный состав и владение языками, гражданство населения Ленинградской области: Статистический сборник. — СПб., 2007, с. 51—52.
  67. «О принятии устава муниципального образования «Город Выборг» Выборгского района Ленинградской области». Сайт администрации Выборга. Արխիվացված է օրիգինալից (doc) 2011 թ․ հունվարի 27-ին.
  68. Пункт 1 статьи 22 Устава МО «Город Выборг»
  69. «Избран глава МО «Город Выборг»». Портал «Город Выборг». 2009 թ․ հոկտեմբերի 20. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 27-ին.
  70. «Совет депутатов МО «Выборгский район» единогласно проголосовал за назначение Геннадия Орлова на должность главы районной администрации | Официальный портал МО "Выборгский район" Ленинградской области». www.vbglenobl.ru. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 22-ին.
  71. Пункт 1 статьи 49 «Устава МО «Город Выборг»». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 27-ին.
  72. «Официальный сайт МО «Город Выборг»». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 27-ին.
  73. «Парламентарии избрали главой МО «Город Выборг» Александра Лысова | Официальный портал МО "Выборгский район" Ленинградской области». www.vbglenobl.ru. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 22-ին.
  74. 74,0 74,1 74,2 74,3 74,4 «Отчёт о социально-экономическом развитии муниципального образования «Выборгское городское поселение» Выборгского района Ленинградской области за январь — декабрь 2009 года» (rar). Сайт администрации Выборга.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)(չաշխատող հղում)
  75. «Развитие газотранспортных мощностей на Северо-Западе России идёт в соответствии с графиком». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 28-ին.
  76. «Стройгазконсалтинг – введённые объекты». www.sgc.ru. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 22-ին.
  77. «Отчёт о социально-экономическом развитии муниципального образования «Город Выборг» за 2008 год». Сайт администрации Выборга. Արխիվացված է օրիգինալից (doc) 2011 թ․ հունվարի 27-ին.
  78. Г. Билинкис (2010 թ․ մարտի 9). «От детских садов через проект «Образование» - к молодым семьям». Ленинградское областное информационное агентство. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 27-ին.
  79. Зеленогорск СПб: Железная дорога
  80. Железнодорожная линия Выборг — Вещево — Сосново(չաշխատող հղում)
  81. «Железные дороги Карельского перешейка». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 29-ին.
  82. [Расписание пригородных поездов (pdf) «Архивированная копия» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 28-ին.]
  83. «Грузооборот порта Выборг». ЕСИМО. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 21-ին.
  84. «Порт в Выборге станет пассажирским». Информационное агентство «Росбалт». 2010 թ․ սեպտեմբերի 21.(չաշխատող հղում)
  85. [Круизы по Сайменскому каналу «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 31-ին.]
  86. «Яхтенная инфраструктура в Выборге». Проект Сайма - Онега. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 27-ին.
  87. «История Выборгского трамвая». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հուլիսի 30-ին.
  88. «Реестр микрорайонов города Выборга». Портал «Город Выборг». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 27-ին.
  89. 89,0 89,1 Атлас «Реки и озёра Карельского перешейка». — СПб: ФГУП «444 ВКФ» Минобороны России, 1999.
  90. Иппо Б. Б., Турчанинов Н. Н., Штин А. Н. Выборг // Карельский перешеек. — Л.: Лениздат, 1962.
  91. «Микрорайон будущего - Петербургский». Портал «Город Выборг». 2010 թ․ մայիսի 17. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 27-ին.
  92. Павлов А. В. (2007). «Краткая история Выборгской Крепости до 1900 г.». Зеленогорск СПб.
  93. Павлов А. В. (2007). «Выборгская крепость в 1914-1918 гг - строительство фортовой крепости». Зеленогорск СПб.
  94. Неувонен П., Пёюхья Т., Мустонен Т. Выборг. Архитектурный путеводитель. — Выборг: «СН», 2008. — 160 с.
  95. Кепп Е. Е. Архитектурные памятники Выборга. — Л.: Лениздат, 1977. — С. 54. — 216 с.
  96. Браво А., Головкин С., Гуринский Г., Кокконен С., Павлов А. «Усадьба Суур-Мерийоки». Зеленогорск СПб.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  97. «Скульптура Выборга». Сайт о городе Выборге.
  98. «Открытие памятника Микаэлю Агриколе». Историко-информационный портал Выборга. 2009 թ․ հունիսի 27. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 4-ին.
  99. Коломойский А. Пьедестал для упыря // Выборгские ведомости : газета. —Выборг, 29 июня 2012.
  100. Тенистые аллеи Выборга // Выборг : газета. —Выборг, 22 мая 2009. — № 82 (16183).
  101. «Монрепо. Краткий исторический очерк». ЛОГУК ГИАПМЗ «Парк Монрепо». 2009. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 27-ին.
  102. Мария Ямышева (2013 թ․ փետրվարի 1). «Сквер Мужества построят ко Дню Героев Отечества». Выборгские ведомости. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 24-ին.
  103. Карсаков, Сергей (2014 թ․ փետրվարի 18). «Афганский излом» (ռուսերեն). Выборгские ведомости. Վերցված է 2014 թ․ մարտի 7-ին.
  104. «Выборгский государственный театр драмы и кукол «Святая крепость»». Русское кино.
  105. «В Выборге открывается кинофестиваль «Окно в Европу»». Коммерсантъ. 2007 թ․ օգոստոսի 10. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 26-ին.
  106. Адаскина В. И., Вассель И. П., Закатилов Н. И., Риор Э. М. Выборг. Путеводитель. — Л.: Лениздат, 1969. — С. 47. — 136 с.
  107. «Майское дерево». olmer.ru. Վերցված է 2013 թ․ մայիսի 2-ին.
  108. «Выборгский гром». kliogid.ru. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 2-ին.
  109. «MIDSUMMER FESTIVAL 2008: все грани фолка». vbrg.ru. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 2-ին.
  110. «Выборг открывает «Дверь в лето»». Медиа группа «Наш Город». 16 Июня. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 2-ին.
  111. «Серенады Выборгского замка». cultmanager.ru. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 2-ին.
  112. «15 августа выборжцы отметят День города и района». Медиа группа «Наш Город». 2010 թ․ օգոստոսի 4. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 27-ին.
  113. «ИСТОРИЯ МУЗЕЯ». allmuseums.spb.ru/. Վերցված է 2013 թ․ մայիսի 2-ին.
  114. «Парк Монрепо». Официальный сайт парка «Монрепо». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 2-ին.
  115. «Музей В.И. Ленина». Официальный сайт музея. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 2-ին.
  116. «Эрмитаж-Выборг». Официальный сайт музея. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 2-ին.
  117. Волочкова И., Коломойский А., Логинова С., Лукьянова Л. «Белогвардейцы» на улицах города // Выборгские ведомости : газета. —Выборг, 2010. — № 18.(չաշխատող հղում)
  118. Мартынова А. Г. Выборг, парк Монрепо и окрестности в творчестве художников XVI – XIX вв. — СПб.: НП-Принт, 2018. — С. 6—9. — 304 с. — ISBN 978-5-901724-68-2
  119. Мартынова А. Г. Выборгский период великого русского художника Николая Константиновича Рериха(ռուս.) // Политематический сетевой электронный научный журнал Кубанского государственного аграрного университета : научный журнал. — 2016. — № 123(09).
  120. «Новости Выборга, доска объявлений Выборга». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 18-ին.
  121. «Новости Выборга». «Верные Решения». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 15-ին.
  122. «О компании». Медиагруппа «Наш город». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 27-ին.
  123. «РТРС начал вещание пакета цифровых телеканалов РТРС-2 в Выборге». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 26-ին.
  124. «Территория охвата». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 15-ին.
  125. «Цифровое ТВ». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 23-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Страницы выборгской истории. Сборник статей / Под ред. С. А. Абдуллиной. — 2-е изд. — СПб: «Европейский Дом», 2000. — 448 с. — ISBN 5-8015-0052-9
  • Волкова Л. Г., Геращенко Л. В., Коробова Т. А., Усольцева Т. В., Федосеева В. Н. Вехи выборгской истории / Под ред. Ю. И. Мошник. — Выборг, 2005. — 320 с. — 999 экз.
  • Гусаров А. Ю. Выборг. Прошлое и настоящее средневекового города. Путеводитель. — СПб.: Паритет, 2017. — 320 с. — ISBN 978-5-93437-434-2
  • Лубченков Ю. Н. Города России. — М.: «Ридерз Дайджест», 2006.
  • Мартынова А. Г. Выборг, парк Монрепо и окрестности в творчестве художников XVI—XIX вв. — СПб.: Принт, 2018. — 304 с. — ISBN 978-5-901724-68-2
  • Мейнандер Х. История Финляндии / Пер. со швед. З. Линден. — М.: «Весь Мир», 2008. — 248 с. — (Национальная история). — 3000 экз. — ISBN 978-5-7777-0429-0
  • Неувонен П., Пёюхья Т., Мустонен Т. Выборг. Архитектурный путеводитель / Пер. Л. Кудрявцевой. — 2-е изд. — Выборг: «СН», 2008. — 160 с. — ISBN 5-900096-06-8

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիբորգ» հոդվածին։