Էլիել Սաարինեն
| Էլիել Սաարինեն ֆիններեն՝ Gottlieb Eliel Saarinen | |
|---|---|
| Ի ծնե | ֆիններեն՝ Gottlieb Eliel Saarinen |
| Ծնվել է | օգոստոսի 20, 1873[1][2][3][…] |
| Ծննդավայր | Rantasalmi, Mikkeli Province, Ֆինլանդիայի մեծ իշխանություն, Ռուսական կայսրություն[3] |
| Մահացել է | հուլիսի 1, 1950[1][3][4] (76 տարեկան) |
| Վախճանի վայր | Bloomfield Hills, Օկլենդ շրջան, Միչիգան, ԱՄՆ[5][3] |
| Ոճ(եր) | մոդեռն, ար-դեկո, ինտերնացիոնալ ոճ և յուգենդստիլ |
| Կրթություն | Հելսինկիի պոլիտեխնիկական համալսարան և Former Real Lyceum? |
| Աշխատավայր | Միչիգանի համալսարան և Կրենբրուկ Կրթական համայնք[6] |
| Ուշագրավ աշխատանքներ | Հելսինկի կենտրոնական կայարան |
| Պարգևներ | |
Էլիել Սաարինեն (ֆիններեն՝ Gottlieb Eliel Saarinen, օգոստոսի 20, 1873[1][2][3][…], Rantasalmi, Mikkeli Province, Ֆինլանդիայի մեծ իշխանություն, Ռուսական կայսրություն[3] - հուլիսի 1, 1950[1][3][4], Bloomfield Hills, Օկլենդ շրջան, Միչիգան, ԱՄՆ[5][3]), ֆինն ճարտարապետ և դիզայներ, ազգային ռոմանտիզմի հիմնադիրը ֆիննական ճարտարապետության մեջ։
Էրո Սարինենի հայրը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մանկության մի մասը անցկացրել է Սանկտ Պետերբուրգ նահանգի Գատչինայի մոտ գտնվող Շպանկովո գյուղում, որտեղ նրա հայրը՝ Յուխա Սաարինենը, ծառայել է որպես լյութերական ծխական համայնքի ղեկավար։ Սովորել է Գատչինայի պրոգիմնազիայում։ 1893-1897 թվականներին սովորել է Հելսինգֆորսի (Հելսինկի) համալսարանում (գեղանկարչություն) և Պոլիտեխնիկական ինստիտուտում (ճարտարապետություն)։ 1903-1923 թվականներին ապրել է Հելսինկիի հարևանությամբ գտնվող իր սեփական Վիտրես առանձնատանը՝ ճարտարապետական բյուրոյի իր գործընկերներ Արմաս Լինդգրենի և Գերման Գեզելիուսի հետ։ Սաարինենն ամուսնացել է երկու անգամ, 1904 թվականին երկրորդ անգամ ամուսնացել է Գեզելլիուսի քրոջ՝ Լոյեի հետ։ Այս ամուսնությունից ունեցել է երկու երեխա, աղջիկը՝ Եվա-Լիզան, որդին՝ Էրոն, ով հետագայում դարձավ ամերիկյան ամենահայտնի ճարտարապետը։ 1923 թվականին ընտանիքի հետ արտագաղթել է ԱՄՆ։
Սաարինենի նշանավոր գործը Հելսինկիի կայարանի շենքն է (1904-1914), այլ կառույցներից են՝ ֆիննական տաղավարը, Հելսինկիի Կենտրոնական կայարանը (1904–14) (1900) Փարիզի համաշխարհային ցուցահանդեսում, ստուդիա (1902) Վիտրեսկում (երկուսն էլ՝ Հերման Գեզելիուսի, Արմաս Լինդգրենի հետ), Ազգային թանգարանը (1902) Հելսինկիում։ 1923 թվականից աշխատել է ԱՄՆ-ում, 1937-ից՝ որդու՝ Էրո Սաարինենի հետ (եկեղեցի Միննեապոլիսում, 1950, Միննեսոթա նահանգ)։ Սաարինենի վաղ շրջանի քաղաքաշինական չիրականացված նախագծերը (հատկապես «Մեծ Հելսինգֆորս» նախագիծը, 1915-1918) զգալի ազդեցություն են ունեցել սկանդինավյան երկրների 1940-50-ական թվականներին քաղաքաշինության տեսության ու պրակտիկայի վրա։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 Kansallisbiografia (фин.) / M. Klinge — Suomalaisen Kirjallisuuden Seura, Suomen Historiallinen Seura. — ISSN 1799-4349
- 1 2 3 4 5 6 7 8 https://www.mfa.fi/kokoelmat/arkkitehdit/eliel-saarinen/
- 1 2 Կերպարվեստի արխիվ — 2003.
- 1 2 (not translated to mul) Art nouveau = Jugendstil(բազմ․) — ISBN 978-88-6637-024-6, 978-88-6637-023-9, 978-88-6637-025-3
- ↑ https://archives.cranbrook.edu/repositories/2/resources/58
- ↑ Castrén C. Korkeimpien suomalaisten kunniamerkkien haltijat 1918–1969 (фин.) — Tietosanakirja-osakeyhtiö, 1970. — P. 31.
- ↑ Matikkala A. Suomen Valkoisen Ruusun ja Suomen Leijonan ritarikunnat (фин.) — Helsinki: Edita, 2017. — P. 492.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 106)։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլիել Սաարինեն» հոդվածին։ |
| ||||||||||||||||
- Օգոստոսի 20 ծնունդներ
- 1873 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Հուլիսի 1 մահեր
- 1950 մահեր
- ԱՄՆ-ում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ճարտարապետներ այբբենական կարգով
- 20-րդ դարի ճարտարապետներ
- Ամերիկացի դիզայներներ
- Ամերիկացի ճարտարապետներ
- Անձինք նամականիշերի վրա
- Հելսինկիի համալսարանի շրջանավարտներ
- Մոդեռնիստ ճարտարապետներ
- Վիբորգի ճարտարապետներ
- Ֆինն ճարտարապետներ
