Ար-դեկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կարոլ Հայսմիչի նախագծած ար-դեկո շենքը Մանհեթթենում
Կանսասի էլեկտրաէներգիայի շենքը
Հարյուրբնակարանային ար-դեկո շենք Նովոսիբիրսկում

Ար-դեկո[1] կամ արտ-դեկո[2][3] (ֆր.՝ art déco, բառացի՝ դեկորատիվ արվեստ, 1925 թվականի փարիզյան ցուցահանդեսի անունից ֆր.՝ Exposition Internationale des Arts Décoratifs et Industriels Modernes), ազդեցիկ ուղղություն կերպարվեստում և դեկորատիվ արվեստում 20-րդ դարի առաջին կեսին։ Ուղղությունն առաջացել է Ֆրանսիայում 1920-ական թվականներին, իսկ 1930-1940-ական թվականներին միջազգային ճանաչում ձեռք բերեց՝ դրսևորվելով ճարտարապետության, նորաձևության, գեղանկարչության մեջ։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո այն դադարեց ակտուալ լինելուց։ Սա էկլեկտիկ ոճ է, որն իրենից ներկայացնում է մոդեռնիզմի և նեոկլասիցիզմի համադրում։ Ար-դեկո ոճը իր զգալի ազդեցությունն է ունեցել նկարչական այնպիսի ուղղությունների վրա, ինչպիսիք են կուբիզմը, կոնստրուկտիվիզմը և ֆուտուրիզմը:

Ար-դեկոյի տարբերակիչ առանձնահատկություններն են խիստ օրինաչափությունը, երկրաչափական համարձակ ձևերը, երկրաչափական էթնիկ նախշերը, գունային հարստությունը, զարդապատկերների առատությունը, շքեղությունը, ժամանակակակից թանկարժեք նյութերը՝ փղոսկր, կոկորդիլոսի կաշի, ալյումին, հազվագյուտ ծառատեսակներ, արծաթ։ ԱՄՆ-ում, Նիդերլանդներում, Ֆրանսիայում և մի շարք այլ երկրներում ար-դեկո ոճը աստիճանաբար զարգացավ դեպի ֆունկցիոնալիզմ:

Տեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1925 թվականին Փարիզում անցկացված միջազգային ցուցահանդեսում է առաջացել ար-դեկո եզրույթը։ Այս ցուցահանդեսի ժամանակ աշխարհին ներկայացվեցին ֆրանսիական արտադրության շքեղ առարկաներ՝ ապացուցելով, որ Փարիզը մնացել է ոճ թելադրող միջազգային կենտրոն նաև Առաջին համաշխարհային պատերազմից հետո։

Ար-դեկո ուղղությունը գոյություն է ունեցել և մինչ 1925 թվականի ցուցահանդեսի բացումը. այն նշանակալի հոսանք է եղել 1920-ական թվականների եվրոպական արվեստում։ 1928 թվականին միայն ուղղությունը հասել է ամերիկյան ափերին, ուր 1930-ական թվականներին ձևափոխվեց Streamline Moderne-ի։

Փարիզը շարունակում էր մնալ ար-դեկո ոճի կենտրոնը։ Կահույքի մեջ այն կիրառել է Ժակ-Էմիլ Ռուլմանը՝ այդ ժամանակաշրջանի կահույքի ամենահայտնի դիզայներներից մեկը, գուցե վերջինը փարիզյան «կարմիրփայտագործներից» (ֆր.՝ ébéniste)։ Բնորոշ են նաև Ժան-Ժակ Ռատոյի, «Süe et Mare» ընկերության աշխատանքները, Էդգար Բրանդտի՝ կռած երկաթից գործերը, եվրոպական ծագումով շվեյցարացի Ժան Դյունանի աշխատանքները մետաղից և էմալից, հանարահռչակ Ռենե Լալիկի և Մորիս Մարինոյի՝ ապակուց պատրաստված գործերը, ինչպես նաև Cartier ընկերության ժամացույցները և ոսկերչական իրերը։

Դեկորատիվ կիրառական արվեստում ար-դեկոյի խորհրդանիշ դարձավ բրոնզից և փղոսկրից քանդակը։ Ոգեշնչվելով Դյագիլևի «Ռուսական եղանակներով», եգիպտական, արևելյան արվեստով, ինչպես նաև «դարի մեքենաների» տեխնոլոգիական ձեռքբերումներով՝ ֆրանսիացի և գերմանացի վարպետները 1920-1930-ական թվականներին փոքր պլաստիկայում ստեղծեցին առանձնահատուկ ոճ, որը դեկորատիվ քանդակագործությունը բարձրացրեց արվեստի մակարդակի։ Քանդակագործության մեջ ար-դեկոյի դասական ներկայացուցիչներ են Կլեր Ժան Ռոբեր Կոլինեն, Դմիտրի Չիպարուսը, Պոլ Ֆիլիպը, Ֆերդինանդ Պրայսը, Օտտո Պոերցելը, Բրունո Զակը:

Չնայած ար-դեկո եզրույթը ծագել է 1925 թվականին, այն հաճախ չի օգտագործվել մինչ 1960-ական թվականներին այդ ժամանակաշրջանի նկատմամբ վերաբերմունքի փոփոխումը։ Ար-դեկոյի վարպետները չէին միավորված ինչ-որ առանձին ընկերության մեջ։ Ուղղությունը էկլեկտիկ էր համարվում՝ ենթարկվելով մի շարք ազդեցությունների.

  • Վաղ շրջանի «Վիեննական սեցեսիոն» (անգլ.՝ Vienna Secession)
  • Աֆրիկայի, Եգիպոսի և հնդկացիների պրիմիտիվ արվեստ
  • Հին հունական արվեստ (արխայիկ դարաշրջան)
  • Կուբիզմի և ֆուտուրիզմի բազմաբնույթ բյուրեղային ձևեր
  • Ֆովիզմում օգտագործվող գունային երանգներ
  • Նեոկլասիցիզմի կոպիտ ձևվածքներ
  • Լուծվող և կենդանի ձևեր

Ար-դեկոյի պահպանվածությունը տարբեր աշխարհամասերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Աֆրիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Անգոլայում և Մոզամբիկում պորտուգալական տիրապետության ժամանակ մի շարք շինություններ կառուցվեցին արտ-դեկո ոճով
  • Աֆրիկայում արտ-դեկո շենքեր պահպանվել են հիմնականում Էրիթրեայում իտալական տիրապետության ժամանակ

Ասիա[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բանգլադեշում կարելի է ար-դեկո շենքեր գտնել Չիտագոնգ և Ռայշիջի քաղաքներում
  • Չինաստանում մոտ 60 ար-դեկո շենքերի ճարտարապետ է հանդիսացել հունգարացի Լասլո Հուդեկը
  • Ճապոնիայում 1933 թվականին ար-դեկո ոճով է կառուցվել Ասակա թագավորի նտավայրը
  • Ար-դեկո շենքեր են պահպանվել Ֆիլիպիններում։ Այս ոճով է կառուցված Մանիլայի մետրոպոլիտենը և համալսարանը

Կենտրոնական և Հարավային Ամերիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արգենտինայում ճարտարապետ Ալեքսանդր Վիրասորո ներկայացրել է ար-դեկոն 1926 թվականին և զարգացրել այն՝ իր շենքերում օգտագործելով բետոն: Արգենտինայում ար-դեկոյի լավ օրինակ է Կավանաղի շենքը (1934)։ Այն բոլոր ժամանակների ամենաբարձր բետոնե շենքն է։
  • Ար-դեկոյի բազմաթիվ օրինակներով մեկ այլ երկիր է Բրազիլիան՝ հատկապես Պորտո Ալոգրո, Գոյանիա, Բահիա, Իրայ և Ռիո դե Ժանեյրո քաղաքներում։
  • Ար-դեկո ճարտարապետության լավ օրինակ է Չիլիի Սանտիագո քաղաքի Կարերա հյուրանոցը
  • Ար-դեկո շենքերը բազմաթիվ են Մոնտեվիդեոյում՝ այդ թվում Պալացիո Սալվո շենքը, որը Հարավային Ամերիկայի ամենաբարձր շենքն է և կառուցվել է 1920-ական թվականներին

Եվրոպա[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Русский орфографический словарь Российской академии наук. / В. В. Лопатин. — 2007.
  2. Словарь иностранных слов / Комлев Н.Г.. — 2006.
  3. Словарь синонимов ASIS / Тришин В.Н.. — 2010.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]