Լյուդվիգշտայն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Քարտեզ
Քարտեզ

Լյուդվիգշտայն (Լյուդվիգշտեյն, Մեռյալների կղզի, գերմ.՝ Ludwigstein - «Լյուդվիգի ժայռ»), ժայռոտ գերեզմանատուն-կղզի Վիբորգի նեղուցի Պաշտպանական ծոցում, Վիբորգի Մոնրեպո զբոսայգու հյուսիսային մասում։

Լյուդվիգսբուրգ մատուռ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լյուդվիգսբուրգ մատուռ

1788 թվականից ի վեր կղզին, ինչպես նաև ամբողջ Մոնրեպո կալվածքը, պատկանել է գերմանացի բանաստեղծ և իրավաբան Անդրեյ Լվովիչ (Լյուդվիգ) Նիկոլային՝ Մեծ իշխան Պավել Պետրովիչի դաստիարակին։ Այն կոչվել է Էրմիտաժ կամ Ճգնավորի ժայռ։ 1797 թվականից Նիկոլայի ընտանիքը Պողոս I-ի կողմից ընդգրկվել է Ռուսական կայսրության բարոնական տոհմերի շարքում։ Կղզում նեո-գոթական ամրոցի տեսքով տաղավար կառուցելու այգու սեփականատիրոջ գաղափարը եկել է այդ ժամանակներից։ Ըստ բարոնի՝ «Ֆինլանդիայի Մոնրեպոյի կալվածքը» պոեմում շվեդ թագավոր Էրիկ XIV-ը, որին եղբայրները գահընկեց են արել, բանտարկվել է կղզու աշտարակում։ Դրանով է պայմանավորված եղել կղզու նոր անվանումը՝ «Էրիխշտայն»[1]։ Տարբեր ժամանակներում ամրոցի նախագծերն իրականացրել են ճարտարապետներ և նկարիչներ Ժոզեֆ Անտուան Մարտինելին (1798), Պիետրո Գոնզագո (1804), Ժան Թոմաս դե Տոմոն (1809), բայց միայն Լյուդվիգի որդու՝ Պավել Անդրեևիչ (Պաուլա) Նիկոլայի օրոք, 1822-1830 թվականներին է կղզում կառուցվել Լյուդվիգսբուրգ անունով նեո-գոթական մատուռ-դամբարան` ճարտարապետ Չարլզ Տետամի նախագծով։ Վիտրաժներով զարդարված մատուռում տեղադրվել են Նիկոլայի ամուսինների կիսանդրիները։ Լյուդվիգսբուրգի տանիքում եղել է դիտահրապարակ, որտեղ բարձրացել են քարե սանդուղքով։

Բուն կղզին, որը կոչվել է Լյուդվիգշտայն (Լյուդվիգշտեյն), վերածվել է Նիկոլայի ընտանեկան գերեզմանոցի։ Դրա վրա տեղադրվել է սգո սափոր՝ ի հիշատակ Ա. Լ. Նիկոլայի հայրենակից և գործընկեր Ֆրանց Գերման Լաֆերմիերի (1737-1796), հետևյալ մակագրությամբ․ «Հարգանքի հուշարձան՝ նվիրված բարեկամությանը»։ Մեկ այլ գերեզմանաքարի վրա դաջված է Լյուդվիգ Նիկոլայի քառատողը, որը գերմաներենից թարգմանվել էր այսպես․ «Մի կարճ պահ, օ բլուր, դու իմն ես, ապա ընդմիշտ ես քոնը կլինեմ»։ Բացի տապանաքարերից, 1798 թվականից կղզում է գտնվել Մեդուզայի քարայրը` Գորգոն Մեդուզայի դիմակով, որն այգու ռոմանտիկ տեսարժան վայրերից մեկն է համարվել։

Լաստանավային անցում դեպի մեռյալների կղզի[խմբագրել | խմբագրել կոդը]

Լաստանավ 20-րդ դարի սկզբին
Առնոլդ Բյոկլինի «Մեռյալների կղզին»

Կղզու վերածումը ընտանեկան գերեզմանատան հանգեցրել է միջոցառումների ընդունման` պաշտպանելու գերեզմաններն այգու բազմաթիվ այցելուների հետաքրքրասեր աչքից։ 1798 թվականին նեղուցի վրա կառուցված փայտե նեղ կամրջի փոխարեն 1820-ականներին կառուցվել է լաստանավային անցում, որը հասանելի է միայն այգու սեփականատերերին։ «Մեռյալների կղզի» անցումով ճանապարհը բացվում է հիմնականում թաղման օրերին։ Կղզու գերեզմանատանը սաղարթավոր ծառեր չեն տնկվել, ուստի սկզբում աշնանն այն չի գունավորվել վառ գույներով։ Եղևնիների ու սոճիների մուգ կանաչ գույնը ստեղծել է հավերժական խաղաղության, լռության ու տխրության զգացում։ 19-րդ դարի վերջին կղզին ժամանակակիցների կողմից ընկալվել է «Մեռյալների կղզի» տարածված այն գաղափարի համատեքստում, որը մարմնավորել է Առնոլդ Բյոկլինին համանուն կտավում[2][3]։ Լաստանավային անցումը խորհրդանշել է հետմահու ճանապարհը։

Ժամանակակից վիճակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկոլայի գերեզմանը

Հետպատերազմյան շրջանում խորհրդային պետության սեփականությունը դարձած Մոնրեպո զբոսայգին անկում է ապրել։ Գերեզմանները և կղզու անցումը ենթարկվել են վանդալիզմի, Լյուդվիգշտայնի վրա աճել են սաղարթավոր ծառեր։ Վերջին տարիներին Մոնրեպոյի պուրակի վերականգնողական աշխատանքների շրջանակում կղզում վերանորոգման աշխատանքներ են կատարվել։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Кепп Е. Е. Выборг. Художественные достопримечательности / Ред. О. В. Казаков. — Выборг: «Фантакт», 1992. — 200 с.
  • Максимович М. Я. Путеводитель по Выборгу. — СПб.: «Центр сохранения культурного наследия», 2014. — 96 с.
  • Неувонен П., Пёюхья Т., Мустонен Т. Выборг. Архитектурный путеводитель / Пер. Л. Кудрявцевой. — 2-е изд. — Выборг: «СН», 2008. — 160 с. — ISBN 5-900096-06-8.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Остров Людвигштайн». www.parkmonrepos.org (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 11-ին.
  2. ««Египетская марка» Осипа Мандельштама — пояснения для читателя». mandelshtam.lit-info.ru (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 11-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  3. «Монрепо». litbook.ru (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 11-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)