Շվեդիայի թագավորների ցանկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
 Շվեդիայի թագավոր
շվեդերեն՝ Kung av Sverige

Շվեդիայի թագավոր (շվեդերեն՝ Kung av Sverige), Շվեդիայի պետության ղեկավար։ Ներկայումս կատարում է միայն ներկայացուցչական և դիվանագիտական գործառույթներ (համաձայն 1975 թվականի Սահմանադրության)։ Ներկայումս Շվեդիան ներկայացուցչական ժողովրդավարական և սահմանադրական միապետություն է, ինչպես սահմանված է Սահմանադրությամբ, որը բաղկացած է 4 հիմնական օրենքներից։ Թագավորը և թագավորական ընտանիքի անդամները կատարում են տարբեր պաշտոնական, ոչ պաշտոնական և ներկայացուցչական այլ պարտականություններ Շվեդիայում և նրա սահմաններից դուրս։

Կառլ XVI Գուստաֆը թագավոր է դարձել 1973 թվականի սեպտեմբերի 15-ին, իր պապի՝ Գուստավ VI Ադոլֆի մահից հետո։

Շվեդիայի ռեգենտ թագավորներն ու թագուհիները 1523-1907 թթ.
Coat of arms of Sweden.svg

Սահմանադրական իրավունքներ և պարտականություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

1975 թվականի հունվարի 1-ին ուժի մեջ է մտել երկրի նոր Սահմանադրությունը, համաձայն որի գործադիր իշխանությունը փոխանցվել է կառավարությանը և խորհրդարանին։ Վարչապետի առաջադրման և պաշտոնանկության համար պատասխանատվությունը փոխանցվել է Ռիքսդագի խոսնակին, իսկ Վարչապետն իր հայեցողությամբ նշանակում և ազատում է մյուս նախարարներին։ Ռիքսդագի կողմից ընդունված օրինագծերը կարող են օրենք դառնալ առանց թագավորի կողմից վավերացման, վարչապետը կամ ցանկացած այլ նախարար դրանք ստորագրում է «կառավարության անունից»։ Չնայած, որ չգրված նախադեպ է սահմանվել 1917 թվականին, երբ Գուստավ V-ն այլ հնարավորություն չուներ, քան սատարելու պառլամենտարիզմի գաղափարին, և վարչապետ Նիլս Էդենին խոստացավ դադարեցնել խորհրդատվությունները գաղտնի խորհրդականների հետ և չխառնվել երկրի քաղաքականությանը։ 1971 թվականին չորս հիմնական կուսակցությունների կողմից փոխզիջում է ձեռք բերվել սահմանված ժամկետում և շարունակում է ազդել մեծամասնության համաձայնությունը շվեդական քաղաքական բանավեճում՝ միապետության դերի և դրա սահմանադրական իրավունքների վերաբերյալ։ 1975 թվականին տեղի ունեցած փոփոխությունները ցույց տվեցին, որ պետության կառավարումը դարձել է ավելի արդյունավետ, և որոշումները կայացվում էին բնակչության համար իրականում հասկանալի։ Արդարադատության նախարար Լենարթ Գեյջերը նշել է, որ 1973 թվականի կառավարության օրինագծի առնչությամբ, կառավարության որոշումներին արքայական մասնակցության վերաբերյալ շարունակական առարկությունները դառնում են «մտացածին» և, հետևաբար, «շատ անբավարար»։

Այսպիսով, միապետը կորցրեց իր պաշտոնական գործադիր լիազորությունները՝ դառնալով արարողակարգային և ներկայացուցչական գործիչ։ Միապետը դեռևս 1974 թվականի Կառավարության փաստաթղթերում հիշատակվում էր որպես «պետության ղեկավար», բայց նույնիսկ Շվեդիայի անվանական առաջնորդը չէր։ 1974 թվականի Կառավարական ակտը որպես թագավոր կամ թագուհի հանդես եկող անձին ընձեռում է բացարձակ անձեռնմխելիություն քրեական (բայց ոչ քաղաքացիական) մեղադրանքներից, քանի դեռ ինքը (նա) մնում է իշխանության մեջ։ Հետևաբար, միապետը չի կարող պատասխանատվության ենթարկվել դատավարության ընթացքում իր, ինչպես պաշտոնական, այնպես էլ մասնավոր գործողությունների համար։ Թագավորական ընտանիքի մյուս անդամները և արքունիքի աշխատակիցներից ոչ մեկը նույն անձեռնմխելիությունից չի օգտվում։

Ռիքսդագի խոսնակի խնդրանքով թագավորը բացում է Ռիքսդագի ամենամյա նստաշրջանը։ Թագավորը կամ թագուհին ստանում են նաև Շվեդիա ուղարկված օտարերկրյա դեսպանների հավատարմագրերը և ստորագրում արտասահման ուղարկված Շվեդիայի դեսպանների հավատարմագրերը։ Միապետը նաև նախագահում է Նախարարների խորհուրդի այն նիստը, որտեղ հաստատվում է նոր կառավարությունը ընդհանուր ընտրություններից կամ կաբինետային խոշոր փոփոխություններից հետո, ինչպես նաև նախագահում է տեղեկատվական խորհուրդները, Կառավարությունից տեղեկատվություն է ստանում տարեկան 4 անգամ, բացի առանձին լսարաններում կամ այլ միջոցներով նախարարների կողմից տրամադրված տեղեկատվություններից։ Ձևականորեն Վարչապետն անմիջականորեն պատասխանատու է միապետին տեղեկացնելու թագավորության գործերի մասին, բայց 2004 թվականին Հնդկական օվկիանոսի ցունամիից հետո այդ պարտականությունը Վարչապետ Գորան Պարսոնի կողմից չիրականացնելը և այդ հարցում նրա դիրքորոշումը (որի հետևանքով սպանվել էին բազմաթիվ շվեդներ) լայն քննադատության արժանացավ։ Միապետը նախագահում է նաև Արտաքին գործերի խորհրդատվական խորհուրդը, մի մարմին, որը կառավարությանը թույլ է տալիս գաղտնապահորեն տեղեկացնել ոչ միայն պետության ղեկավարին, այլև խոսնակին և Ռիքսդագում ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներին՝ արտաքին գործերի հարցերի վերաբերյալ։

Մինչդեռ թագավորը այլևս Շվեդիայի Զինված ուժերի գլխավոր հրամանատարը չէ (նա եղել է մինչև 1809 թվականը կառավարության համապատասխան ակտի ընդունումից առաջ), թագավոր Կառլ XVI Գուստավը զինված ուժերում ունի ամենաբարձր կոչումը։ Նա չորս աստղանի ծովակալի պաշտոն է զբաղեցնում Շվեդիայի նավատորմի և գեներալների կազմում, բանակում և ռազմածովային ուժերում։ Արքունիքի կազմում միապետն ունի ռազմական շտաբ, որը ղեկավարում է ավագ սպայապետը (սովորաբար, պաշտոնաթող գեներալը կամ ծովակալը), որտեղ ընդգրկված են գործող սպաներ, որոնք ծառայում են որպես միապետի և նրա ընտանիքի անդամների համհարզներ։

Լիազորություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շվեդիայի թագավորը

  • պետության ղեկավարն է
  • իրավունք ունի Վարչապետի կողմից տեղեկացված լինել պետության գործերից
  • արտասահման մեկնելուց առաջ պետք է խորհրդակցի վարչապետի հետ
  • բացում է Ռիքսդագի տարեկան նստաշրջանը
  • նախագահում է Նախարարների խորհրդի այն նստաշրջանում, որը հաստատում է նոր կառավարությունը ընդհանուր ընտրություններից հետո
  • ընդունում է հավատարմագրեր արտասահմանյան դեսպաններից
  • ստորագրում է արտերկիր ուղարկված Շվեդիայի դեսպանների հավատարմագրերը

Մշակութային դեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Թագավորը և թագավորական ընտանիքի անդամները կատարում են տարբեր պաշտոնական, ոչ պաշտոնական և ներկայացուցչական այլ պարտականություններ Շվեդիայում և նրա սահմաններից դուրս։ Միապետը և նրա ընտանիքը առանցքային դեր են խաղում Շվեդիա կատարած պետական այցերի ընթացքում և Շվեդիայի անունից պետական այցեր են կատարում այլ երկրներ։ Թագավորական ընտանիքի մյուս անդամները կարող են նաև երկիրը ներկայացնել արտասահմանում ավելի քիչ կարևոր պաշտոններում։

Թերևս աշխարհի ամենահայտնի և նշանակալի արարողությունը, որին ամեն տարի մասնակցում է արքայական ընտանիքը, Ստոկհոլմի համերգասրահում անցկացվող Նոբելյան մրցանակի շնորհման արարողությունն է (և դրան հաջորդող խնջույքը Ստոկհոլմի ռատուշայում), որտեղ թագավորը Նոբելյան հիմնադրամի անունից Նոբելյան մրցանակներ է հանձնում մարդկություն զարգացման գործում ֆիզիկայի, քիմիայի, գրականության, ֆիզիոլոգիայի կամ բժշկության, ինչպես նաև տնտեսական գիտությունների բնագավառներում կատարված նշանակալի ներդրումների համար։ Նոր միջնադարյան շվեդական թագավորները գահին նստելուց հետո ավանդաբար ճանապարհորդում էին գավառներով, որպեսզի նրանց գահակալության փաստը հաստատվեր տեղական իշխանությունների կողմից և այս արարողությունը կոչվում էր Էրիկսգատա։ Հետևաբար, անհրաժեշտություն էր դառնում, որ ընտրությունները հաստատվեին նաև թագավորության մյուս մասերում։

Էրիկսգատան աստիճանաբար կորցրեց իր նշանակությունը, երբ սկսած 14-րդ դարից Շվեդիայի այլ մասերի ներկայացուցիչները նույնպես սկսեցին մասնակցել ընտրություններին։ 1544 թվականից հետո, երբ հաստատվեց ժառանգական միապետությունը, Էրիկսգատայի գործնական նշանակությունը նվազեց։ Հին ավանդույթով ճանապարհորդող վերջին թագավորը Կառլ IX-ն էր, որի թագավորությունը սկսվեց 1604 թվականին։ Հետագայում թագավորները, մինչ մեր օրերը, այցելում են Շվեդիայի բոլոր նահանգներ և այդ արարողությունն անվանում են Էրիկսգատա, չնայած այդ այցերը քիչ նմանություն ունեն միջնադարյան ավանդույթին։

Տիտղոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իշխող միապետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շվեդիայի միապետի ամբողջական տիտղոսը 1544 թվականից մինչև 1973 թվականը եղել է հետևյալը`

  • Շվեդիայում` Med Guds Nåde Sveriges, Götes och Vendes Konung (By the Grace of God, King of the Swedes, the Goths/Geats, and the Wends) (Աստծո ողորմածությամբ շվեդների, գոթերի և վենեդների թագավոր)
  • Լատիներեն` Dei Gratia Suecorum, Gothorum et Vandalorum Rex

Երբեմն լատինական անվան առաջին մասը Svionum կամ Sveonum էր, բոլոր երեք բառերը նշանակում էին «շվեդներ», այլ ոչ թե «Շվեդիա»։

Գոթերի թագավորի տիտղոսը սկիզբ է առնում թագավորներ Մագնուս III-ի, Սուրբ Էրիկի և Կառլ VII-ի ժամանակներից (հնարավոր է, Ինգա Ավագի անունը օգտագործվում է Հռոմի պապի Ինգային գրած նամակում)։ Շվեդների թագավորի տիտղոսը թվագրվում է ավելի հին ժամանակաշրջանի։ 16-րդ դարում այն փոխվեց Sveriges Konung կամ Rex Sveciae (Շվեդիայի թագավոր)` տիտղոսի կարճ ձևը, որը երբեմն օգտագործվում էր ավելի պակաս ձևական պայմաններում։

Մինչև Բեռնադոտտի տան առաջին թագավորի՝ Կառլ XIV Յուհան գահին բարձրանալը, 1818 թվականին Շվեդիայի թագավորը ուներ շատ այլ տիտղոսներ՝ կապված Շվեդիայի կայսրության հետ`

Ֆինլանդիայի Մեծ իշխան, Սկանիայի, Էստլանդիայի, Լիֆլանդիայի, Կարելիայի, Բրեմենի, Վերդենի, Շտետտինի, Պամերանիայի, Կաշուբի և Վենդիայի դուքս, արքայազն Ռյուգեն, Պարոններ Ինգրի և Վիսմար, Ռեյնի պֆալցկոմս, Բավարիայի, Յուլիխի, Կլևեի և Բերգի դուքսեր։ 1751 թվականից մինչև 1818 թվականը Հոլշտեյն-Գոտորպի տան գահակալության ժամանակ օգտագործվել են նաև Նորվեգիայի ժառանգորդի կոչումը (Arvinge to Norge), ինչպես նաև Հոլշտեյն-Գոտորպի Դուքսի հետ կապված այլ տիտղոսներ։ Երբ Նորվեգիան Նապոլեոնյան պատերազմներից հետո անհատական միության մեջ էր Շվեդիայի հետ, տիտղոսը ներառում էր Նորվեգիայի թագավորը, հին շվեդական գրություններում՝ «Sweriges, Norriges», «Göthes och Wendes Konung»:

Թագավոր Կառլ XVI Գուստաֆն իր կոչման համար ընտրեց պարզապես Շվեդիայի կոնունգը (Շվեդիայի թագավոր)։ Սա արտացոլվում է նրա անձնական նշանաբանում՝ För Sverige, i tiden («Շվեդիայի համար բոլոր ժամանակներում»)։ Դանիայի թագուհի Մարգարետ II-ը նույնն արեց 1972 թվականին, նույն կերպ վարվեց նաև Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ը, որը տիտղոսներ չուներ, բացի Նորվեգիայի թագավորից։

Ժառանգորդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժառանգորդի կոչումը համարվում է Շվեդիայի գահաժառանգ արքայորդի (Sveriges Kronprins) կամ, եթե ժառանգորդուհի է, Շվեդիայի գահաժառանգ արքայադուստր (Sveriges Kronprinsessa): Թագաժառանգի կինը նույնպես կստանա համապատասխան տիտղոս, բայց ոչ գահաժառանգ արքայադուստր։ Մինչև 1980 թվականը օգտագործվող ավանդական պաշտոնական տիտղոսը դինաստիայի արական ժառանգների համար, Շվեդիայի ժառանգորդ արքայազնն էր (Sveriges arvfurste), չնայած որ prince (prins) բառը գործածվում էր սահմանադրական իրավական տեքստերում, ինչպիսին է իրավահաջորդության ակտը, ինչպես նաև խոսակցական և ոչ պաշտոնական ձևով։ Բոլոր դեպքերում, արքայադուստր տիտղոսը եղել է Շվեդիայի արքայադուստրը (Prinsessa av Sverige): 1980 թվականից ի վեր բոլոր դինաստիաների պաշտոնական տիտղոսը Շվեդիայի արքայազնը / արքայադուստրն է (Prins / Prinsessa av Sverige):

Շվեդիայի գահաժառանգության մասին օրենքը փոփոխվեց 1980 թվականին, որպեսզի կանանց հնարավորություն ընձեռվի ժառանգել գահը։

Դուքսի տիտղոս[խմբագրել | խմբագրել կոդը]

Գուստավ III թագավորը վերականգնեց Գուստավ I Վասայի և միջնադարի ժամանակների ավանդույթը՝ արական սեռի գահաժառանգներին տալով շվեդական նահանգների դուքսական տիտղոսներ։ Վասայի դարաշրջանի դուքսերի տիտղոսների և Գուստավ III-ի կողմից տրված տիտղոսների միջև տարբերությունը կայանում էր նրանում, որ դրանք այժմ ծննդյամբ տրված ժառանգական տիտղոսները չեն։ 1980 թվականից ի վեր դրանք շնորհվել են բոլոր արքայական ժառանգներին՝ թե՛ տղամարդկանց, և թե՛ կանանց։ Արքայական դուքսերի կանայք միշտ կիսում էին իրենց ամուսինների կոչումները, իսկ արքայական դքսուհիների ամուսինները դա անում են 2010 թվականից։

Միապետության խորհրդանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թագավորական տարբերանշաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էրիկ XIV-ի թագը
Արծաթե գահ, որն օգտագործվում է Շվեդիայի թագավորների կողմից 1650 թվականից

Շվեդիայի թագավորական տարբերանշանները պահվում են գանձարանի պահոցներում, որը գտնվում է Ստոկհոլմի թագավորական պալատի թանգարանում և բաց է հանրության համար 1970 թվականից։ Հավաքածուի ամենահին իրերից են Գուստավ Վասայի թուրը և Էրիկ XIV թագավորի թագը, գնդակը, գավազանն ու բանալին։ Տարբերանշանները պետական սեփականություն են, իսկ պետական մարմինը, որին վստահվել են դրանք հանդիսանում է իրավաբանական, ֆինանսական և վարչական ծառայությունների գործակալություն։ Վերջին թագավորը, որը թագադրվեց, Օսկար երկրորդն էր։ Նրա որդի և ժառանգորդ Գուստավ V-ը ձեռնպահ մնացին թագադրվելուց։ Չնայած որ 1907 թվականից ի վեր շվեդական թագավորները թագեր չեն կրում, այնուամենայնիվ, դրանք ցուցադրվում են այնպիսի կարևոր իրադարձությունների ժամանակ, ինչպիսիք են հարսանիքները, մկրտություններն ու թաղումները։ Մինչև 1974 թվականը թագն ու գավազանը բարձի վրա, արծաթե գահի հետ միասին ցուցադրվում էին նաև խորհրդարանի ամենամյա հանդիսավոր բացմանը։

Թագավորական ասպետական շքանշաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շվեդիայի թագավորական շքանշաններ

Թագավորական շքանշաններն ունեն պատմական հիմք, որը թվագրվում է 1606 թվականով։ Շվեդական ասպետների թագավորական շքանշաններն իսկապես կոդավորվեցին միայն 18-րդ դարում, որի պաշտոնական հիմնադրումըկատարվեց 1748 թվականին արքա Ֆրեդերիկ Առաջինի կողմից։ 1974 թվականին Ռիքսդագը զգալիորեն փոխեց այն պայմաններն ու չափանիշները, որոնց միջոցով կարող են շնորհվել շքանշաններն և պարգևները, Դրսում ոչ մի Շվեդիայի սահմաններից դուրս բնակվող ոչ մի քաղաքացի իրավունք չունի նման մրցանակներ ստանալ։ Սերաֆիմի շքանշանը շնորհվում է միայն օտարերկրյա պետությունների ղեկավարներին և շվեդական և օտարերկրյա թագավորական ընտանիքների անդամներին, իսկ Բևեռային աստղի շքանշանը կարող է շնորհվել ոչ շվեդ ցանկացած քաղաքացու։ Բարեփոխումներից հետո Սրրի և Վասայի շքանշաններ այլևս չեն շնորհվում դրանք պաշտոնապես հայտարարվել են «կոնսերվացված»։

1975 թվականից ի վեր Թագավորական մեդալը այն բարձրագույն պարգևն է, որը կարող է շնորհվել Շվեդիայի թագավորական ընտանիքի անդամ չհանդիսացող քաղաքացիներին։

Թագավորական նստավայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Թագավորական պալատը Ստոկհոլմում

Արքայական պալատները (ներառյալ Ստոկհոլմի թագավորական պալատը, Դրոտինգհոլմի պալատը, Հաագայի պալատը, Ռոզենդալի պալատը, Ուլրիկսդալի պալատը, Գոլֆի պալատը, Թուլգարնի պալատը և Գրիփսհոլմի ամրոցը) հանդիսանում են պետական սեփականություն և գտնվում են Ազգային սեփականության ներքո (շվեդերեն՝ պետական fastighetsverk) և գտնվում են միապետի տնօրինության տակ 19-րդ դարի սկզբից։ Կան նաև նստավայրեր, որոնք պատկանել են արքայական ընտանիքին, ինչպիսիք են Սոլլիդենյան պալատը Ալանդ կղզու վրա, Յամթլանդում և Սթորլիենում գտնվող առանձնատունը և Ֆրանսիայի հարավում գտնվող Սենթ-Մաքսիմե քաղաքում գտնվող Միրաժ Վիլլան (նախապես ձեռք է բերվել արքայազն Բերտիլի կողմից)։

Համարակալում[խմբագրել | խմբագրել կոդը]

Շվեդական թագավորների ավանդական համարակալությունը սկսվում է 16-րդ դարից, երբ պատմաբան Յոհան Մագնուսը հնարեց 6 Կառլերին և 5 Էրիկներին։ Առաջին իսկական պատմական Կառլը` Կառլ VII Սվերկերսոնն էր, առաջին՝ Էրիկը, Էրիկ VI րդ Անպարտելին։ Ֆրանսիացի փորագրիչ Ժակ Շիոկտի կողմից (1673-1721) պատրաստված և 1719 թվականին Փարիզում հրատարակված շվեդական թագի քարտեզի վրա (Estats de la Couronne de Suede)[1], ներկայացված է շվեդական միապետների մի ցուցակ, որտեղ առաջինը Կնուտ I-ինն է, Էրիկ XIV և Կառլ IX-ը, Գուստավ I-ի որդիները, իրենց համարները ստացել են Յոհան Մագնուսի աշխատանքի հիման վրա, այդպիսով հիմք դնելով Շվեդիայի միապետների ժամանակակից համարակալմանը, ներկայացված են որպես Էրիկ IV և Չարլզ II, ընդ որում, միակ Կառլը, ով ունի իր ավանդական սերիական համարը, Կառլ XII-ն է, ով եզրափակում է այս ցանկը։

Շվեդիայի թագավորների ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոդվածում ներկայացված է Շվեդիայի միապետների ամբողջական ցուցակը՝ սկսած VIII դարից, ներառյալ կիսալեգենդար տիրակալները՝ Շվեդիայի թագավորներից մինչև Էրիկ VI րդ Անպարտելին։ Նրանց իրական գոյությունը կասկածի տակ է դրվում, քանի որ դրանց մասին տեղեկատվությունը ստացվել է ոչ հավաստի աղբյուրներից։ Առասպելական և կիսալեգենդար թագավորները ներկայացված են առանձին հոդվածներով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Estats de la Couronne de Suede. 1719»։ The Map House of London։ Jacques Chiquet 

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • The Cambridge History of Scandinavia. Vol.I. Cambridge University Press, 2003 (0-521-47299-7).
  • Morby John E. Dynasties of the World. Oxford University Press, 2002 (0-19-860473-4).
  • Liljegren, Bengt. Rulers of Sweden. Historiska Media, 2004 (91-85057-63-0).
  • Lagerqvist Lars O., Åberg Nils. Kings and Rulers of Sweden. Vincent Publications, 2002 (91-87064-35-9).