Միքայել Ագրիկոլայի հուշարձան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox architecture.png
Միքայել Ագրիկոլայի հուշարձան
Выборг. Памятник Микаэлю Агриколе..JPG
'
Կոորդինատներ60°42′42″ հս․ լ. 28°44′17″ ավ. ե.HGЯO

Միքայել Ագրիկոլայի հուշարձան (ֆիններեն՝ Mikael Agricolan muistomerkki), հումանիստ և ֆիննական գրերի հիմնադիր, լյութերական եպիսկոպոս Միքայել Ագրիկոլայի նվիրված հուշարձան Վիբորգի լյութերական տաճարի մուտքի մոտ։ Կանգնեցվել է 1908 թվականին։ Ոչնչացվել է խորհրդաա-ֆիննական պատերազմի (1939-1940) ընթացքում, վերականգնվել է 2009 թվականին և տեղադրվել Թատերական հրապարակում` Վիբորգի Պողոս Պետրոսի լյութերական տաճարի մոտ[1]։ Հուշարձանի կրկնօրինակները տեղադրված են Ֆինլանդիայի մի շարք քաղաքներում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միքայել Ագրիկոլայը նախնական կրթությունը ստացել է Վիբորգում[2]։ Ենթադրվում է, որ եպիսկոպոսը թաղվել է Վիբորգի տաճարներից մեկում։ Եպիսկոպոսի վիբորգյան հուշարձանը ստեղծել է քանդակագործ Էմիլ Վիկստրյոմը (1864-1942)[3]։

Հուշարձանի նախնական տեսքը

Միքայել Ագրիկոլայի իրական պատկերը չի պահպանվել, և նրա տեսքն անհայտ է։ Այդ պատճառով էլ Վիբորգի հուշարձանի կրկնօրինակները լայն տարածում են գտել Ֆինլանդիայում։ Նման կիսանդրիներ են տեղադրվել են Տուրկուում (1910), Լահտիում (1953) և Պերնայայում (1959)։

Էմիլ Վիկստրյոմը բաց գրքով է պատկերել քարոզչի և ուսուցչի կերպարը։ Պատվանդանին, որը եկեղեցական ամբիոն էր հիշեցնում, տեղադրված է երկու պատկերի կոմպոզիցիա, մի ծեր մարդ լսում է իր համար գիրք կարդացող աղջկան։ Կոմպոզիցիան խորհրդանշում է կյանքի շրջապտույտը և գրագիտության իմաստը։ Պատվանդանի վրա կա հին ֆիննական մակագրություն, որտեղ նշված է.

Aquote1.png Ով ներթափանցել է մարդկանց հոգիները, կհասկանա մեր ֆիննական լեզուն (Kylle se kwle Somen kielen ioca ymmerdä Kaikein mielen): Aquote2.png


Խորհրդա-ֆիննական պատերազմի ժամանակ (1939-1940) հուշարձանն անհետացել է։ Ֆիննական մամուլում տեղեկություններ են հրապարակվել այն մասին, որ քանդակը թաքցրել են հողի տակ, բայց որոնումներն արդյունք չեն տվել[4]։

1993 թվականին Վիբորգի քաղաքային գրադարանի ճեմասրահում տեղադրվել է Ագրիկոլայի բնօրինակ քանսակներից մեկի կրկնօրինակը։ 2009 թվականից կիսանդրին տեղադրվել է Վիբորգի Պողոս Պետրոս լյութերական տաճարում։ Ընդ որում, պատվանդանին, որն իր նախկին տեսքով չի վերականգնվել, աստվածաշնչյան ասույթը գրված է երեք լեզվով. «Երանի խաղաղարարներին» (այդ մակագրությունը տեղադրված է կողային մասում)։ Ճակատային մասուում, ինչպես նախկինում, տեղադրված է ֆիններենով բանաստեղծական տող՝ «Kylle se kwle Somen kielen ioca ymmerdä Kaikein mielen»:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Открытие памятника Микаэлю Агриколе»։ Արխիվացված է օրիգինալից 2014-03-16-ին։ Վերցված է 2014-05-03 
  2. Открыт памятник Микаэлю Агриколе
  3. Mikael Agricolan muistomerkki, 1908
  4. «Микаэль Агрикола Возвращается в Выборг»։ Արխիվացված է օրիգինալից 2014-05-03-ին։ Վերցված է 2014-05-03