Jump to content

Պիետինենի տուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պիետինենի տուն
Տեսակշենք և ճարտարապետական հուշարձան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՎիբորգ և Լենինգրադսկի պողոտա (Վիբորգ)
Ճարտարապետական ոճՀյուսիսային մոդեռն ոճ և Northern modern?
Մասն էԵրկաթուղային կայարանի հրապարակ և Լենինգրադսկի պողոտա (Վիբորգ)
Հիմնադրված է1907
ՃարտարապետԱրմաս Լինդգրեն, Bertel Jung? և Օսկար Բոմանսոն
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ[1]
Քարտեզ
Քարտեզ

Պիետինենի տուն, առևտրային տարածքներով բնակելի շենք Վիբորգում։ Լենինգրադյան պողոտայի և Կայարանի հրապարակի անկյունում գտնվող հյուսիսային մոդեռն ոճով Վիբորգի կենտրոնում կառուցված հինգ հարկանի (մասամբ՝ վեց հարկանի) տունը ընդգրկված է ճարտարապետական հուշարձանների ցանկում։

Կահույքի հարուստ գործարանատեր Մատտի Պիետինենի պատվերով 1907-1908 թվականներին «Բերտել Յունգ և Բեմանսոն» ճարտարապետական բյուրոյի կողմից Վիբորգ կայարանի դիմաց կառուցել է շենք, որը մարմնավորել է ֆիննական ռոմանտիկ ազգայնականություն շարժումը։ Քաղաքաշինական կարևոր նշանակություն ունեցող շենքի ճակատային մասի նախագծման գործում ներգրավված է եղել հայտնի ճարտարապետ Արմաս Լինդգրենը, որը ֆիննական ազգային ռոմանտիզմի հիմնադիրներից մեկն էր։ Այս տունը դարձել է նրա միակ աշխատանքը Վիբորգում։ Շինությունն իր յուրահատուկ տեսքը ձեռք է բերել տպավորիչ երկհարկանի անկյունային աշտարակի շնորհիվ, որը զուգորդվել է պատշգամբների և պատուհանների գեղատեսիլ հորինվածքով, պատուհանների որմնախորշերի լավ ընտրված ձևի և ռիթմի, ինչպես նաև նյութերի մշակվածքի, երեսապատման բեկորների գույնի համադրությամբ։ Պիետինենի տունը դարձել է երկաթուղային կայարանի տարածքում գլխավոր շինությունը և իր չափսերով և վիթխարակերտությամբ մեծ տպավորություն է թողել քաղաքի հյուրերի վրա։ Ճակատային զարդարանքները ոգեշնչել են հեղինակին կարելա-ֆիննական «Կալեվալա» էպոսի սյուժեով, ապշեցրել են գաղափարի ինքնատիպությամբ և կատարման հմտությամբ։ Առևտրային տարածքների համար նախատեսված առաջին հարկի մեծ պատուհանները առանձնանում էին որմնասյուներով, որոնք վերևում ավարտվում էին տարբեր արտահայտությունների գրանիտային մասկարոններով, սկսած քմծիծաղից մինչև բերանբացություն։ Իսկ գլխավոր մուտքի կենտրոնական կամարը, որը երեսապատված էր գրանիտով, զարդարված էր առյուծի գլուխների տեսքով երեք բարձրաքանդակներով[2][3]։

Պիետինենի տունը մեծ համբավ է ձեռք բերել ոչ միայն իր ճակատային զարդարանքների շնորհիվ, այլ այն դարձել է Վիբորգի առաջին շենքերից մեկը, որտեղ տեղադրված էր վերելակ և ապահովված էր տաք ջրամատակարարմամբ։ Քաղաքացիներն այն անվանում էին «պալատ»։ Երկար ժամանակ երկհարկանի աշտարակի մեծ պատուհաններին ամրացված էին KOP տառերը, որը հեռվից տեսանելի էր և հանդիսանում էր Ազգային բաժնետիրական բանկի (Kansallis-Osake-Pankki) մասնաճյուղի ցուցանակը։ Այլ հաստատությունների հետ մեկտեղ 1930-ականներից շենքում տեղակայված էր Խորհրդային միության հյուպատոսությունը։

«Պիետինենյան պալատի» ճակատը, եռանկյունի հրապարակի կանաչապատմանը համահունչ, հաջողությամբ էր ներգծվել Կայարանային հրապարակի համալիրին, որը շրջապատված է ճակատային մասի հարուստ զարդարանքներով շենքերով։ Սակայն, խորհրդա-ֆիննական պատերազմի ժամանակ (1939-1944) այդ շենքերի մեծ մասը ավերվեց, Պիետինենի տունը նույնպես խիստ վնասվել էր․ ավերվել էր ներքին հարդարանքը, բարձր անկյունային աշտարակը, տանիքի յուրահատուկ ծածկն ու պատուհանների կարկառամասերը։ 1950-ական թվականներին իրականացված հետպատերազմյան նորոգման ընթացքում «Շինարարության նախագծման ընթացքում ավելցուկների վերացման մասին» հայտնի որոշման համաձայն ազդեցության ժամանակահատվածում շենքի նրբագեղ արտաքին տեսքը կորավ, ինչպես նաև աղավաղվեց տանիքի ձևը` անկյունային աշտարակը փոխարինելով եռանկյունաձև վերնաճակատով։ 2018 թվականին իրականացված շենքի վերանորոգման ընթացքում շենքի կորցրած մանրամասների վերականգնում չէր նախատեսվել։

Պիետինենի տունը ոգեշնչման աղբյուր դարձավ մոսկովյան հայտնի ճարտարապետ Ալեքսանդր Լիշնևսկու համար, ով 1913 թվականին Սանկտ Պետերբուրգում կառուցեց Ա. Լ. Սագալովի եկամտային տունը (Լիգովսկու պողոտա, տուն 91), որում հետազոտողները նշում են ոճաձևի նմանությունը` մասնավորապես դեկորատիվ գեղազարդման ուրվագծերը (բարձրաքանդակների առյուծի գլուխների, մասկարոնների և այլնի տեսքով)։ Հատկանշական է, որ Սանկտ Պետերբուրգի «առյուծի գլուխներով տունը» մինչ օրս նույնպես կորցրել է իր անկյունային աշտարակը, չնայած ճակատային զարդարանքներից շատերը լավ պահպանվել են։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Решение Исполкома Ленинградского областного совета народных депутатов № 325 от 27.07.1987
  2. «Изображение здания на «Виртуальном Выборге»». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 29-ին.
  3. Дом Пиетинена

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Выборг и окрестности. Кратко и интересно / Ред. Л. Г. Калинина. — Выборг: ИПК «НП-Принт», 2018. — 56 с.
  • Гусаров А. Ю. Выборг. Прошлое и настоящее средневекового города. Путеводитель. — СПб.: Паритет, 2017. — 320 с. — ISBN 978-5-93437-434-2.
  • Кепп Е.Е. Выборг. Художественные достопримечательности / Ред. О.В. Казаков. — Выборг: «Фантакт», 1992. — 200 с.
  • Мысько А.С. Архитектура Выборга в эпоху модерна. — СПб.: «Центр Сохранения Культурного Наследия», 2014. — 128 с. — ISBN 978-5-91882-026-1
  • Мысько А.С. Прогулки по балтийским крышам. Выборга. — СПб.: «Центр Сохранения Культурного Наследия», 2016. — 120 с. — ISBN 978-5-91882-033-9
  • Неувонен П., Пёюхья Т., Мустонен Т. Выборг. Архитектурный путеводитель / Пер. Л. Кудрявцевой. — 2-е изд. — Выборг: «СН», 2008. — 160 с. — ISBN 5-900096-06-8