Խորհրդա-ֆիննական պատերազմներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

1918-1944 թվականներին ՌՍՖՍՀ-ի (այնուհետև՝ ԽՍՀՄ) և Ֆինլանդիայի միջև տեղի է ունեցել չորս զինված ընդհարում`

  • Առաջին խորհրդա-ֆիննական պատերազմ (1918-1920), Սպիտակ ֆիննական զորքերի և Կարմիր բանակի ստորաբաժանումների միջև ռազմական գործողություններ Խորհրդային Ռուսաստանի տարածքում 1918 թվականի մարտից մինչև 1920 թվականի հոկտեմբեր։ Սկզբում այն կրում էր ոչ պաշտոնական բնույթ։ Արդեն 1918 թվականի մարտին, Ֆինլանդիայում քաղաքացիական պատերազմի ժամանակ, սպիտակ ֆիննական զորքերը, հետապնդելով թշնամուն (ֆիննական «կարմիրներ»-ին), հատեցին ռուս-ֆիննական սահմանը և մի շարք տեղերում մտան Արևելյան Կարելիա։ Միևնույն ժամանակ, ընթացող ռազմական գործողությունները միշտ չէ, որ կրում էին պարտիզանական բնույթ։

Պաշտոնապես ՌԽՖՍՀ-ի դեմ պատերազմ հայտարարվեց Ֆինլանդիայի դեմոկրատական կառավարության կողմից 1918 թվականի մայիսի 15-ին[1], Ֆինլանդիայի Սոցիալիստական աշխատավորական հանրապետության պարտությունից հետո։ Խորհրդա-ֆիննական առաջին պատերազմը համարվում էր Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի և Ռուսաստանի հյուսիսում օտարերկրյա ռազմական ինտերվենցիայի մի մասը։ Այն ավարտվեց 1920 թվականի հոկտեմբերի 14-ին ՌՍՖՍՀ-ի և Ֆինլանդիայի միջև Տարտուի հաշտության պայմանագրի ստորագրմամբ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]