Արմաս Լինդգրեն
Արմաս Լինդգրեն | |
---|---|
![]() | |
Ի ծնե | ֆիններեն՝ Armas Eliel Lindgren |
Ծնվել է | նոյեմբերի 28, 1874[1][2][3][…] |
Ծննդավայր | Հյամեէնլիննա, Ֆինլանդիայի մեծ իշխանություն, Ռուսական կայսրություն[2][3] |
Մահացել է | հոկտեմբերի 3, 1929[1][2][3][…] (54 տարեկան) |
Վախճանի վայր | Կոպենհագեն, Դանիա[3] |
Կրթություն | Հելսինկիի պոլիտեխնիկական համալսարան (1897) |
Աշխատավայր | Հելսինկիի համալսարան |
Ուշագրավ աշխատանքներ | Ֆինլանդիայի ազգային թանգարան |
Պարգևներ | |
![]() |
Արմաս Լինդգրեն (ֆիններեն՝ Armas Lindgren, նոյեմբերի 28, 1874[1][2][3][…], Հյամեէնլիննա, Ֆինլանդիայի մեծ իշխանություն, Ռուսական կայսրություն[2][3] - հոկտեմբերի 3, 1929[1][2][3][…], Կոպենհագեն, Դանիա[3]), ֆինն ճարտարապետ, ֆիննական ճարտարապետության մեջ ազգային ռոմանտիզմի ոճի հիմնադիրներից մեկը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արմաս Լինդգրենը ծնվել է 1874 թվականի նոյեմբերի 28-ին, Հյամեենլիննայում[5]։ 1897 թվականին ավարտել է Հելսինգֆորսի պոլիտեխնիկական ինստիտուտը։ Ինստիտուտում ուսման ընթացքում համագործակցել է Յոզեֆ Ստենբեկի և Կարլ Գուստավ Նյուստրյոմի հետ։
1896 թվականին Էլիել Սաարինենի և Հերման Գեզելլիուսի հետ միասին, նա հիմնել է ճարտարապետական բյուրո, որը ակտիվորեն աշխատում էր շուրջ տաս տարի և վճռական ներդրում ունեցավ ֆիննական ճարտարապետության մեջ ազգային ռոմանտիզմի ձևավորման գործում։ Բյուրոյից հեռանալուց հետո Լինդգրենի գլխավոր աշխատանքը դարձավ Ֆինլանդիայի ազգային թանգարանի շինարարության ավարտը։ Լինդգրենի հետագա ժամանակաշրջանի հիմնական գործերից են «Վանեմույնե» թատրոնը (Տարտու), «Էստոնիա» թատրոնը Տալլինում։
1902 թվականից Լինդգրենը դասավանդել է Արվեստի և դիզայնի կենտրոնական դպրոցում, իսկ 1919 թվականից դարձել է Հելսինկիի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետության պրոֆեսոր։ Նրա ուսանողներից է եղել Ալվար Աալտոն։
Թաղված է Հելսինկիի Կուլոսաարիի գերեզմանատանը։
Կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Gesellius-Lindgren-Saarinen ճարտարապետակա բյուրոյի կազմում
- Թալբերգի տունը, 1897-1898, Հելսինկի
- Ֆինլանդիայի տաղավարը Փարիզի Համաշխարհային ցուցահանդեսում, 1898-1900 թվականներ
- Pohjola ապահովագրական ընկերություն, 1899-1901, Հելսինկի
- Բժիշկների տուն, 1900-1901, Հելսինկի
- Վիլլա «Վիտտրեսկ» (Hvitträsk), 1901-1903, Կիրկոնումի
- Վիլլա «Վիտտորպ» (Hvittorp), 1902, Կիրկոնումմի
- Տուն «Օլոֆսբորգ» (Olofsborg), 1902-1903, Հելսինկի
- Եոլի (Eol) տուն, 1902-1903, Հելսինկի
- Վիլլա «Սուուր-Մերիյոկի» (Suur-Merijoki) Վիբորգի հարևանությամբ, 1902-1904։ Ավերվել է պատերազմի ժամանակ
- Ֆինլանդիայի ազգային թանգարան, 1902-1910, Հելսինկի
Ինքնուրույն աշխատանքներ
- Պիետինենի տուն, 1906-1908, Վիբորգ - Լենինգրադյան պողոտա 31. Հայրենական մեծ պատերազմից հետո վերակառուցվել է նախնական տեսքից շեղումներով
- Թատրոն Վանեմույնե (Vanemuine), 1906-1910, Տարտու։ Ավերվել է Հայրենական մեծ պատերազմի ժամանակ
- Sakala ուսանողական գիլդիայի պալատ, 1911, Տարտու
- «Էստոնիա» թատրոնի շենքը, 1910-1913, Տալին։ Վ. Լեննի հետ համատեղ
- Եկեղեցի Կյակիսալմիում, 1928, Պրիոզերսկ
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
[Էլիել Սաարինեն, Հերման Գեզելլիուս, Արմաս Լինդգրեն: Տալլբերգի տուն, Հելսինկի, (1898)
-
[Էլիել Սաարինեն, Հերման Գեզելլիուս, Արմաս Լինդգրեն: Ֆինլանդիայի տաղավարը Փարիզի համաշխարհային ցուցահանդեսում (1900)
-
Էլիել Սաարինեն, Հերման Գեզելլիուս, Արմաս Լինդգրեն: Ֆինլանդիայի ազգային թանգարան (1905—1910)
-
Արմաս Լինդգրեն: «Վանեմույնե» թատրոն, Տարտու (1906): Շենքն ավերվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին:
-
Արմաս Լինդգրեն, Լյոնն Վիվի, «Էստոնիա» թատրոն, Տալլին (1913): Շենքը վերակառուցվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Լուսանկարը՝ 1920-ական թվականներ
-
Արմաս Լինդգրեն, Եկեղեցի Կյակիսալմիում, 1928, Պրիօզերսկ, 1928—1930
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 European Theatre Architecture — Arts and Theatre Institute.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Register of the Artists' Association of Finland (фин.)
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 https://www.mfa.fi/kokoelmat/arkkitehdit/armas-lindgren/
- ↑ Kansallisbiografia (фин.) / M. Klinge — Suomalaisen Kirjallisuuden Seura, Suomen Historiallinen Seura. — ISSN 1799-4349
- ↑ Armas Lindgren
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Riitta Nikula Armas Lindgren (1874-1929), arkkitehti. — Suomen Rakennustaiteen Museo, 1988. — 202 с.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արմաս Լինդգրենը Ֆիննական ճարտարապետության թանգարանում (անգլ.)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արմաս Լինդգրեն» հոդվածին։ |
|