Ֆիննական ծոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox map.png
Ֆիննական ծոց
ֆին.՝ Suomenlahti, էստ․՝ Soome laht, շվեդ.՝ Finska viken

Ջրի քշում (Կամարովո շրջան)
Կոորդինատներ 59°50′00″ հս․. լ. 26°00′00″ ավ. ե. / 59.833333° հս․. լ. 26.00° ավ. ե. / 59.833333; 26.00Կոորդինատներ: 59°50′00″ հս․. լ. 26°00′00″ ավ. ե. / 59.833333° հս․. լ. 26.00° ավ. ե. / 59.833333; 26.00
Երկիր Ռուսաստան Ռուսաստան
Ֆինլանդիա Ֆինլանդիա
Էստոնիա Էստոնիա
Ջրատարածություն Բալթիկ ծով
Տիպ ծովածոց
Երկարություն 400 կմ
Լայնություն 130 կմ
Ընդհանուր մակերեսը 29 500 կմ²
Ամենամեծ խորությունը 121[1] մ
Միջին խորությունը 38 մ
Աղիությունը 0,2-ից մինչև 9,2[2]
Ջրահավաքի մակերեսը 420 000 կմ²
Թափվող գետերը Նևա, Լուգա, Նարվա
Ծանոթագրություն
Ֆիննական ծոց
Ֆիննական ծոց, Բալթիկ ծովի արևելյան մասում, Ռուսաստանի, Էստոնիայի և Ֆինլանդիայի միջև։
##Ֆիննական ծոց (Բալթիկ ծով)
Red pog.svg
Commons-logo.svg Վիքիպահեստում

Ֆիննական ծոց, ծոց Բալթիկ ծովի արևելյան մասում, Ռուսաստանի, Էստոնիայի և Ֆինլանդիայի միջև։

Արևելյան մասը կոչվում է Նևայի խորշ։ Մակերեսը մոտ 30 հզ. կմ2 է, երկարությունը՝ 390 կմ, լայնությունը մուտքի մոտ՝ 70 կմ, առավելագույնը՝ 130 կմ, խորությունը՝ 100 մ-ից (մուտքի մոտ) մինչև 5 մ (արևելքում)։

Հյուսիսային ափերը ժայռոտ են, ուժեղ կտրտված, արևելյան և հարավայինը՝ առավելապես հարթ, կազմված փխրուն ապարներից։ Կան շատ կղզիներ (ամենամեծը Կոտլին կղզին է, որի վրա տեղադրված է Կրոնշտադտը)։ Սառցակալում է նոյեմբերից ապրիլ։ Ջրի մակարդակը կարող է բարձրանալ և ողողել ափերը (հատկապես Նևայի խորշում)։

Ֆիննական ծով են թափվում Նևա, Լուգա, Նարվա գետերը։ Սայմայի ջրանցքով կապված է Սայմա լճի հետ։ Ֆիննական ծովի ափերին են գտնվում Սանկտ Պետերբուրգ, Տալլին, Հելսինկի, Կոտկա խոշոր նավահանգիստները։

Անվան ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանումը հայտնի է 1730-ական թվականներից ըստ այն ժողովրդի անունով, որը բնակվում էին ծովածոցի հյուսիսային ափում[3]։

1737-1793 թվականներին միաժամանակ գոյություն է ունեցել նաև Կրոնշտադյան ծոց անվանումը։

19-րդ դարի առաջին քառորդից սկսած ծովածոցի մի մասի համար, որը տարածվում է Կոտլին կղզուց դեպի արևելք, տարածում է գտնում Մարկիզայի ջրափոս հեգնական-արհամարհական անվանումը։ Ըստ տարածված վարկածի՝ այդ անունը տրվել է Բալթյան նավատորմի նավաստիների կողմից՝ ի պատիվ 1811-1828 թվականներին ծովային նախարարի՝ մարքիզ Իվան Տրավերսի, ազնվական կոչման, որը սահմանափակել էր նավատորմի լողալու սահմանները այդ շրջանով[4]։

Ֆիզիկաաշխարհագրական բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջրի միջին ջերմաստիճանը հորիզոններում, °C
(60,15 ° միջ.լ., 26,96 ° արև. երկ. կոորդինատների կետում, 1900—2004 տարիների տվյալները)[5]
Հորիզոն, м Հունվ Փետր Մարտ Ապր Մայ Հուն Հուլ Օգոս Սեպ Հոկ Նոյ Դեկ
0 0,8 -0,4 0,2 0,6 4,4 10,0 15,4 16,0 13,5 8,6 5,7 3,0
10 0,5 0,0 0,1 0,3 3,3 7,5 13,2 14,6 12,5 8,4 6,1 4,1
20 0,8 0,2 0,1 0,4 1,8 4,7 7,2 7,9 10,4 8,2 6,1 4,3
30 1,0 0,4 0,3 0,4 1,4 2,5 3,5 3,9 7,8 6,0 5,3 4,4
50 3,0 2,5 2,2 2,5 2,3 2,5 2,6 3,3 3,1 3,2 4,1 3,9

Ծովածոցի ձևավորման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

300-400 միլիոն տարի առաջ՝ պալեոզոյի դարաշրջանի ժամանակ, Ֆիննական ծոցի ժամանակակից ավազանի ամբողջ տարածքը ծածկված է եղել ծովով։ Այդ ժամանակաշրջանի նստվածքային մնացորդներ ավազաքարերը, ավազաբլուրները, կավային և կրաքարային կուտակումները ծածկում են հաստ շերտով (ավելի քան 200 մետր) բյուրեղյա հիմքը, որը կազմված է գրանիտից, գղձաքարից և դիաբազից։ Ժամանակակից ռելիեֆը ձևավորվել է սառցե ծածկույթի գործողության արդյունքում (վերջինը՝ Վալդայան սառցապատումը տեղի է ունեցել 12 հազար տարի առաջ)։ Սառցադաշտի հետ քաշվելուց հետո ձևավորվել է Լիտորինի ծովը, որի մակարդակը 7-9 մետր ավել է եղել ներկա մակարդակից։ Սառցադաշտային ջրամբարների մակարդակները աստիճանաբար իջել են, իսկ նրանց մակերեսները՝ փոքրացել։ Դրա հետևանքով նախկին ջրամբարների հատակում ձևավորվել են տանիքանման հատվածներ, որոնցից աստիճաններ են իջնում դեպի Ֆիննական ծոց։ 4 հազար տարի առաջ ծովը հետ է քաշվել և Ֆիննական ծոցի ծանծաղուտները դարձել են կղզիներ[6]։ Սկանդինավյան վահանի ժամանակակից ավելի ուժեղ վերելքը բերել է Ֆիննական ծոցի մակերեսի թեքման։ Այդ պատճառով էլ ծովածոցի հյուսիսային ափերը բարձրադիր են և ժայռոտ, իսկ հարավայինները՝ ճահճապատ[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Финский залив // estonica.org.
  2. «ЕСИМО. Солёность воды»։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-21-ին 
  3. Поспелов Е. М. Школьный топонимический словарь. — М.: Просвещение, 1988
  4. Топонимическая энциклопедия Санкт-Петербурга. СПб.: Информационно-издательское агентство ЛИК, 2002.
  5. «ЕСИМО»։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-21-ին 
  6. Даринский А. В. География Ленинграда. — Л.: Лениздат, 1982. — С. 12—18.
  7. Санкт-Петербург: Энциклопедия. — М.: Российская политическая энциклопедия. 2006.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png