Մշակույթի պալատ (Վիբորգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Museum Silhouette.svg
Մշակույթի պալատ
4Y1A2348 (34332764894).jpg
ՏեսակՄշակույթի պալատներ և տներ և ճարտարապետական հուշարձան
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
ՏեղագրությունՎիբորգ
Ճարտարապետական ոճնեոռենեսանս
Հիմնադրված է1886
ՃարտարապետՖրանս Անատոլիուս Շյորստրյոմ
Ժառանգության կարգավիճակregional cultural heritage site in Russia?[1]

Վիբորգի մշակույթի պալատ (ռուս.՝ Выборгский дворец культуры), եռահարկ շենք Վիբորգի կենտրոնում, որը կառուցվել է 1886 թվականին ճարտարապետ Ֆրանս Շյորստրյոմի նախագծով։ Նախկին դպրոցի շենքը 1967 թվականին վերակառուցվել է որպես մշակույթի պալատ, որն ընդգրկվել է ճարտարապետական հուշարձանների ցանկում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կողային ճակատը (բնօրինակ տեսք)
Պոլիտեխնիկական դպրոց (նախնական տեսք)

Կայսր Ալեքսանդր II-ի օրոք, Ֆինլանդիայի Մեծ Դքսությունում սկսվել է ընդլայնվել Ռուսական կայսրության տարրական ուսումնարաններին համապատասխանող ֆինալեզու դպրոցների ցանցը, փոքրաթիվ Լութերական եկեղեցու ծխական դպրոցների փոխարեն տեղական իշխանությունները Ունո Սիգնեուսի նախագծով ստեղծել են ժողովրդական դպրոցներ, որոնց աշակերտների թիվն անընդհատ աճել է։ Կրթական օրենսդրությունը ներառել է դպրոցական շենքերի պահանջներ, որը վերահսկվել է դպրոցի ղեկավարության կողմից։ Վիբորգի ժողովրդական դպրոցի երկհարկանի շենքը, որը կառուցվել է 1868 թվականին, որոշ ժամանակ անց դադարել է համապատասխանել տարածքի համար սահմանված չափանիշներին, այդ պատճառով էլ ճարտարապետ Ֆրանս Շյորստրյոմի նախագծով, ով մասնագիտացել էր հասարակական շենքերի կառուցման բնագավառում, 1884-1886 թվականներին կառուցվել է նոր եռահարկ դպրոցական շենք, որը զգալիորեն գերազանցել է հնին իր չափերով։

Շենքը, որը ճակատային մասով ուղղված էր դեպի կենտրոնական քաղաքային զբոսայգուն, հանդիսանում էր Վիբորգի ուսումնական հաստատությունների համար նախատեսված լավագույն շենքերից մեկը։ Իտալական վերածննդի ոգով ձևավորված սիմետրիկ ճակատը՝ բարձր լայն երկկողմանի պատուհաններով և կոպտատաշ քարով առաջին հարկով, հիշեցնում էր պոլիտեխնիկական դպրոցի շենքի ճակատը, որը կառուցվել է 1877 թվականին՝ նույն ճարտարապետի նախագծով։ Շենքը ուներ T-ձև հատակագիծ։ Շենքի այն հատվածը, որը ձգվում էր դեպի Վիբորգի փոստային բաժանմունք, ավելի կարճ էր և ավարտվում էր կիսաշրջանաձև կցակառույցով, որը նման էր կիսաշրջանաձև ելուստի, այնտեղ տեղակայված էին մարզադահլիճը (առաջին հարկում) և մեծ հանդիսադահլիճը և բեմահարթակը (երկրորդ հարկում)։ Վիբորգում առանձին համերգասրահի բացակայության պատճառով այդ տարածքները սկսեցին օգտագործվել համերգների և համաքաղաքային նշանակության տոնական միջոցառումների անցկացման համար։ Շենքում տասնվեց դասասենյակների և ուսուցչանոցների երկու սենյակների հետ միասին նախագծվել էր ընդարձակ հանգստի սենյակ։

Դպրոցի աշխատանքները դադարեցվել են խորհրդա-ֆիննական պատերազմների (1939-1944) պատճառով։ Խորհրդա-Ֆիննական պատերազմից (1939-1940) հետո դպրոցի շենքում բացվել է Կարմիր բանակի կայազորային տուն։ 1941 թվականին՝ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ, շենքն ամբողջությամբ այրվել է։ Այն վերանորոգվել է միայն 1967 թվականին՝ հոբելյանական տարում, որը վերակառուցումից հետո կոչվել է «Հոկտեմբեր 50-ամյակի» Մշակույթի պալատ՝ ի նշանավորումն հոկտեմբերյան հեղափոխության 50-ամյակի։ Վերանորոգման ընթացքում բեմի և համերգասրահի ընդարձակման կապակցությամբ վերակառուցվել է «աբսիդը»՝ կորցնելով իր կլորացված ձևը, իսկ կողային ճակատի պատուհանները փակվել են։ Փոխվել է նաև տարածքի նպատակը (մասնավորապես, մարզադահլիճը դարձել է պարասրահ), սակայն պահպանվել են շենքի ընդհանուր ոճը և ճակատային զարդարանքները։

Խորհրդային տարիներին քաղաքի ամենամեծ մշակութային հաստատությունը՝ քաղաքային ամենակարևոր համերգների անցկացման վայրը, վայելել է Վիբորգի նավաշինական գործարանի աջակցությունը, պալատում տեղակայված է եղել գործարանի գերատեսչական թանգարանը։

ԽՍՀՄ փլուզումից հետո շենքը սկսել է կոչվել քաղաքային մշակույթի պալատ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Кепп Е.Е. Выборг. Художественные достопримечательности / Ред. О.В. Казаков. — Выборг: «Фантакт», 1992. — 200 с.
  • Мысько А.С. Архитектура Выборга разных эпох. Путешествия в прошлое. — СПб.: «Издательский центр «Остров», 2019. — 352 с. — ISBN 978-5-94500-136-7.
  • Неувонен П., Пёюхья Т., Мустонен Т. Выборг. Архитектурный путеводитель / Пер. Л. Кудрявцевой. — 2-е изд. — Выборг: «СН», 2008. — 160 с. — ISBN 5-900096-06-8.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Решение Исполкома Ленинградского областного совета народных депутатов № 325 от 27.07.1987