Ալեուտյան կղզիներ
Jump to navigation
Jump to search
| Տեղագրություն | Խաղաղ օվկիանոս | |
| Երկիր | ||
| Մակերես | 37 800 կմ2 | |
| Ամենաբարձր կետը | 2857 մ | |
| Բնակչություն (2000) | 8162 մարդ | |
| Բնակչության խտությունը | 0,216 մարդ/կմ2 | |
Ալեուտյան կղզիներ կամ Ալեության կղզիներ[1], կղզեխումբ Խաղաղ օվկիանոսի հյուսիսում (ԱՄՆ, Ալյասկա նահանգ)։ Բաղկացած է 110 կղզուց ու բազմաթիվ ժայռերից, որոնք աղեղնաձև սահմանափակում են Բերինգի ծովը 1740 կմ ձգվածությամբ։ Բարձրությունը մինչև 2860 մ (Շիշալդինա հրաբուխը՝ Ունիմակ կղզում)։ Տարածքը՝ 37,8 հազար կմ քառակուսի։ Գլխավոր բնակավայրը՝ Ադակ (համանուն կղզում)։ Ունալաշկա կղզում է գտնվում ԱՄՆ-ի Դատչ Հարբոր ռազմածովային բազան։
Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայտնագործել են ռուս ծովագնացները (Միխայիլ Նևոդչիկով, Անդրեան Տոլստիխ, Ստեպան Գլոտով) 18-րդ դարի կեսերին. կոչվել են բնիկների՝ ալեուտների (ինքնանվանումը՝ ունանգան) անունով։ Մինչև 1867-ը պատկանել է Ռուսաստանին (վաճառել են ԱՄՆ-ին՝ Ալյասկայի հետ միասին)։[2]
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Հովհաննես Բարսեղյան (2006)։ «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում»։ Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու։ Երևան: 9-րդ հրաշալիք։ էջ 47։ ISBN 99941-56-03-9
- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987)։ Աշխարհագրական անունների բառարան։ Երևան: «Լույս»։ էջ էջ 15
