Անդրեաս Գրանկվիստ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անդրեաս Գրանկվիստ
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Շվեդիա
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 16, 1985(1985-04-16)[1][2][3] (39 տարեկան)
Ծննդավայր Հելսինգբորգ, Մալմյոհուս համայնք, Շվեդիա
Հասակ 192 սանտիմետր
Քաշ 84 կիլոգրամ
Դիրք պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Շվեդիա Հելսինգբորգ
Համար 6
Պատանեկան կարիերա
1997-2004 Շվեդիա Հելսինգբորգ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2004-2007 Շվեդիա Հելսինգբորգ 72 (1)
2007  Անգլիա Ուիգան Ատլետիկ 0 (0)
2007-2008 Անգլիա Ուիգան Ատլետիկ 14 (0)
2008  Շվեդիա Հելսինգբորգ 11 (1)
2008-2011 Նիդերլանդներ Գրոնինգեն 100 (21)
2011-2013 Իտալիա Ջենոա 64 (2)
2013-2018 Ռուսաստան Կրասնոդար 134 (3)
2018-2021 Շվեդիա Հելսինգբորգ 43 (2)
Ազգային հավաքական
2004-2006 Շվեդիա Շվեդիա (մինչև 21) 26 (0)
2006-2019 Շվեդիա Շվեդիա 88 (9)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 13 մայիսի 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 27 հունիսի, 2018

Անդրեաս Գրանկվիստ (շվեդ.՝ Andreas Granqvist, ապրիլի 16, 1985(1985-04-16)[1][2][3], Հելսինգբորգ, Մալմյոհուս համայնք, Շվեդիա), շվեդ ֆուտբոլիստ, «Հելսինգբորգ» ակումբի[4] և Շվեդիայի հավաքականի կենտրոնական պաշտպան։ 2017 թվականին արժանացել է Guldbollen (Ոսկե գնդակ) մրցանակի, որ շնորհվում է տարվա շվեդ ֆուտբոլիստին[5]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդրեաս Գրանկվիստն իր մասնագիտական կարիերան սկսել է 2004 թվականին «Հելսինգբորգում», որի կազմում անցկացրել է 74 հանդիպում և խփել մեկ գոլ, ինչից հետո՝ 2007 թվականի հունվարին, վարձավճարային հիմունքներով տեղափոխվել է անգլիական «Ուիգան Ատլետիկ» ակումբ, որի հետ նույն թվականի հունիսի 19-ին կնքել է երկամյա պայմանագիր։ 2008 թվականի մարտի 12-ին վերադարձել է հարազատ «Հելսինգբորգ», որի կազմում վարձավճարային հիմունքներով հանդես է եկել մինչև 2008 թվականի հունիս։

2008 թվականի հուլիսին չորս տարով պայմանագիր է կնքել նիդերլանդական «Գրոնինգեն» ակումբի հետ[6]։ Նոր ակումբում նա Ջիբրիլ Սանկոյի հետ կազմել է կենտրոնական պաշտպանության հիմնական օղակը, ինչպես նաև խփել մի քանի գոլ (առաջինը՝ 2008 թվականի սեպտեմբերի 14-ին «Ուտրեխտի» դարպասը)։ 2008/09 մրցաշրջանում բաց է թողել ընդամենը երկու խաղ կարմիր քարտերի պատճառով[7]։ 2010 թվականին Ջիբրիլ Սանկոն հեռացել է «Գրոնինգենից», ինչի պատճառով 2010/11 մրցաշրջանում խաղացել է բելգիացի Յոնաս Իվենսի հետ[8]։ Հատկապես աչքի է ընկել 2010/11 մրցաշրջանում, երբ Նիդերլանդների առաջնությունում խփել է 11 գոլ։

2011 թվականի հունիսի 15-ին տեղափոխվել է իտալական «Ջենոա» ակումբ. տրանսֆերի արժեքը կազմել է 2 մլն եվրո, իսկ պայմանագիրը կնքվել է 4 տարով[9][10]։

2012 թվականի ապրիլին լուրեր են տարածվել այն մասին, որ Գրանկվիստով հետաքրքրվում է «Միլանը»։

2013 թվականի օգոստոսի 16-ին հայտարարվել է, որ Գրանկվիստը տեղափոխվում է «Կրասնոդար» ակումբ։ Պայմանագիրը կնքեվել է երեք տարով։ 2015 թվականի հուլիսին Գրանկվիստը «Կրասնոդարի» երկրպագուների կողմից ընտրվել է ակումբի լավագույն խաղացող[11]։ 2014 թվականի նոյեմբերին Գրանկվիստը ճանաչվել է Շվեդիայի լավագույն պաշտպան[12], իսկ 2017 թվականի նոյեմբերին՝ Շվեդիայի լավագույն խաղացող[13]։

2018 թվականի ձմռանը «Կրասնոդարը» Գրանկվիստին առաջարկել է երկամյա պայմանագիր տարեկան 3,5 մլն եվրո աշխատավարձով, սակայն ֆուտբոլիստը մերժել է՝ նախընտրելով պայմանագրի ժամկետի ավարտից հետո վերադառնալ Շվեդիա[14]։

2018 թվականի հունվարի 28-ին «Հելսինգբորգի» պաշտոնական կայքում հայտարարվել է Գրանկվիստի հետ պայմանագրի կնքման մասին. ըստ պայմանագրի նախատեսվել է, որ նա ակումբում կխաղա 3,5 տարի, ապա երեք տարի կզբաղեցնի ակումբի մարզական տնօրենի պաշտոնը։ «Կրասնոդարից» Գրանկվիստը կհեռանա 2017/18 մրցաշրջանի ավարտից հետո որպես ազատ գործակալ[15]։

Հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրանկվիստի գոլն աշխարհի առաջնությունում (2018)

Անդրեաս Գրանկվիստը հանդես է եկել Շվեդիայի երիտասարդական (մինչև 21) հավաքականում, որի կազմում իր նորամուտը կատարել է 2004 թվականի ապրիլի 27-ին՝ Խորվաթիայի հավաքականի դեմ ընկերական խաղում[16][17]։ Մասնակցել է 2006 և 2007 թվականների Եվրոպայի երիտասարդական առաջնությունների որակավորման փուլերին։

2006 թվականին սկսել է հանդես գալ Շվեդիայի ազգային հավաքականում, որի կազմում իր նորամուտը կատարել է 2006 թվականի հունվարի 23-ին՝ մասնակցելով Հորդանանի հավաքականի դեմ ընկերական խաղին։ Ընդգրկվել է 2008 թվականի Եվրոպայի առաջնության հայտացուցակում, սակայն խաղադաշտ դուրս չի եկել։ 2010 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլում եղել է Ուլոֆ Մելբերգի ու Դանիել Մայստորովիչի փոխարինողը և չի խաղացել։ 2010 թվականի սեպտեմբերի 7-ին՝ 2012 թվականի Եվրոպայի առաջնության որակավորման փուլի՝ Սան Մարինոյի հավաքականի դեմ խաղում Մելբերգը հեռացվել է դաշտից հանդիպման 33-րդ րոպեին[18]։ Ընդմիջումից հետո Էրիկ Համրենը դաշտ է դուրս բերել Գրանկվիստին, և վեց րոպե անց վերջինս գոլ է խփել գլխով[19]։ Գրանկվիստը մասնակցել է որակավորման փուլի հաջորդ երկու հանդիպումներին՝ փոխարինելով որակազրկված Մելբերգին։ Այդ խաղերից առաջինում, որ կայացել է 2010 թվականի հոկտեմբերի 12-ին ընդդեմ Նիդերլանդների, Գրանկվիստը կրկին գոլ է խփել գլխով[20]։ Երբ Ուլոֆ Մելբերգի որակազրկման ժամկետն ավարտվել է, նա վերադարձել է հավաքականի մեկնարկային կազմ, իսկ Գրանկվիստը կրկին հայտնվել է պահեստայինների նստարանին։

2018 թվականի մայիսն Անդրեաս Գրանկվիստն է Շվեդիայի հավաքականի հայտացուցակում՝ մասնակցելու նույն թվականին Ռուսաստանում կայանալիք աշխարհի առաջնությանը[21]։ Նա եղել է թիմի ավագը մրցաշարում Շվեդիայի հավաքականի առաջին՝ Հարավային Կորեայի հետ խաղում, որ կայացել է 2018 թվականի հունիսի 18-ին։ Հանդիպման 65-րդ րոպեին նա խփել է խաղի միակ գոլը։ Գրանկվիստը ճանաչվել է հանդիպման լավագույն խաղացող[22]։ Ինն օր անց նա իրացրել է ևս մեկ տուգանային՝ խփելով երկրորդ գոլը Մեքսիկայի դեմ Շվեդիայի հավաքականի հաղթական խաղում, որն ավարտվել է 3:0 հաշվով, ինչի շնորհիվ Շվեդիայի հավաքականն անցել է հաջորդ փուլ[23]։

Գրանկվիստի գոլերը Շվեդիայի հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամսաթիվ Վայր Հակառակորդ Գոլ Հաշիվ Մրցություն
1 7 սեպտեմբերի, 2010 Սվեդբանկ, Մալմյո, Շվեդիա Սան Մարինո Սան Մարինո 4–0 6–0 Եվրո-2012 նախընտրական փուլ (խումբ Ե)
2 12 հոկտեմբերի, 2010 Ամստերդամ Արենա, Ամստերդամ, Նիդերլանդներ Նիդերլանդներ Նիդերլանդներ 1–4 1–4
3 24 մարտի, 2016 Անթալիա Սթեդիում, Անթալիա, Թուրքիա Թուրքիա Թուրքիա 1–1 1–2 Ընկերական խաղ
4 18 հունիսի, 2018 Նիժնի Նովգորոդ մարզադաշտ, Նիժնի Նովգորոդ, Ռուսաստան Հարավային Կորեա Հարավային Կորեա 1-0 1–0 Աշխարհի առաջնություն 2018 (խումբ F)

Ելույթների վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

2021 թվական-ի դրությամբ[24][25][26][27][28]
Ելույթներ Առաջնություն Գավաթներ[29] Այլ[30] Ընդհանուր
Ակումբ Լիգա Մրցաշրջան Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Շվեդիա Հելսինգբորգ Ալսվենսկան 2004 21 0 0 0 0 0 21 0
2005 26 1 0 0 0 0 26 1
2006 25 0 0 0 5 0 30 0
Ընդհանուր 72 1 0 0 5 0 77 1
Անգլիա Ուիգան Ատլետիկ Պրեմիեր լիգա   2006/07 0 0 1 0 0 0 1 0
2007/08 14 0 2 0 0 0 16 0
Ընդհանուր 14 0 3 0 0 0 17 0
  Շվեդիա Հելսինգբորգ Ալսվենսկան 2008 11 1 0 0 0 0 11 1
Ընդհանուր 11 1 0 0 0 0 11 1
Նիդերլանդներ Գրոնինգեն Բարձրագույն դիվիզիոն 2008/09 32 4 3 1 4 0 39 5
2009/10 32 6 3 1 2 0 37 7
2010/11 32 11 4 1 4 0 40 12
Ընդհանուր 96 21 10 3 10 0 116 24
Իտալիա Ջենոա Սերիա Ա 2011/12 28 1 2 0 0 0 30 1
2012/13 36 1 1 0 0 0 37 1
Ընդհանուր 64 2 3 0 0 0 67 2
Ռուսաստան Կրասնոդար ՌԴՊԼ 2013/14 20 1 3 0 0 0 23 1
2014/15 27 0 2 0 9 1 38 1
2015/16 29 1 3 1 12 1 44 3
2016/17 29 0 2 2 12 1 43 3
2017/18 29 1 0 0 4 1 33 2
Ընդհանուր 134 3 10 3 37 4 181 10
Շվեդիա Հելսինգբորգ 2018 15 2 0 0 ? ?
2019 22 0 0 0 ? ?
20120 1 0 0 0 ? ?
2021 5 0 0 0 ? ?
Ընդհանուր 43 2 0 0 ? ?
Ամբողջ կարիերա 422 30 26 6 37 3 485 39

Հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Շվեդիա Շվեդիա
Տարի Խաղեր Գոլեր
2006 1 0
2007 1 0
2008 2 0
2009 1 0
2010 4 2
2011 6 0
2012 12 0
2013 5 0
2014 8 0
2015 8 0
2016 12 1
2017 9 3
2018 12 3
2019 7 0
Ընդհանուր 88 9

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Շվեդիա Հելսինգբորգ

  • Շվեդիայի գավաթակիր – 2006

Ռուսաստան Կրասնոդար

  • Ռուսաստանի գավաթի խաղարկության եզրափակչի մասնակից – 2013/14

Անհատական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ընդգրկվել է Ռուսաստանի առաջնության 33 լավագույն ֆուտբոլիստների ցանկի № 1 հորիզոնականում (2015/16)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. «ANDREAS GRANQVIST RETURNS TO HIF» (Swedish). Helsingborgs IF. 2018 թ․ հունվարի 28. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 2-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. «Guldbollen 2017 till Andreas Granqvist» (Swedish). Svenskfotboll. 2017 թ․ նոյեմբերի 20. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 20-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. Новость на сайте sports.ru
  7. Статистика на football-lineups.com
  8. FC Groningen in Eredivisie 2010/2011 football-lineups.com
  9. «FC Groningen verkoopt Granqvist aan Genoa» (հոլանդերեն). FC Groningen. 15-06-11. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 15-ին.
  10. «Fatta per il difensore svedese Granqvist» (իտալերեն). Genoa CFC. 06/15/2011. Վերցված է 2011 թ․ հունիսի 15-ին.
  11. Гранквист стал лучшим игроком «Краснодара» в июле
  12. Гранквист признан защитником года в Швеции
  13. «Гранквист стал лучшим футболистом Швеции». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 5-ին.
  14. Гранквист отказался от двухлетнего контракта с «Краснодаром» на € 7 млн
  15. «Хельсингборг» объявил о переходе Гранквиста из «Краснодара»
  16. «U21 herr yngre: Dags för första matchen» (շվեդերեն). SvFF. 2004 թ․ ապրիլի 20. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 15-ին.
  17. «U21 herr yngre: Seger för "nya" U21» (շվեդերեն). SvFF. 2004 թ․ ապրիլի 27. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 15-ին.
  18. Швеция — Сан-Марино 6:0 Արխիվացված 2011-10-20 Wayback Machine УЕФА
  19. «Счастливое возвращение Ибрагимовича». УЕФА. 7 сентября 2010. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 15-ին.
  20. «Хунтелаар да Афеллай». УЕФА. 12 октября 2010. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 15-ին.
  21. Revealed:Every World Cup squad
  22. Cawthorne, Andrew (2018 թ․ հունիսի 18). «Sweden bury World Cup opening jinx to beat South Korea». Reuters. Վերցված է 2018 թ․ հուլիսի 1-ին.
  23. «Mexico 0-3 Sweden: World Cup 2018 – as it happened». The Guardian. 2018 թ․ հունիսի 27. Վերցված է 2018 թ․ հուլիսի 1-ին.
  24. Վիճակագրությունն ամբողջական չէ «Հելսինգբորգի» կազմում գավաթային խաղերին մասնակցելու վերաբերյալ տվյալների բացակայության պատճառով։
  25. Andreas Granqvist SvFF
  26. Статистика Гранквиста в Королевской лиге football-lineups.com
  27. Ցուցանիշները soccerbase.com կայքում (անգլ.)
  28. Andreas Granqvist fcgstats.nl
  29. Շվեդիայի գավաթ, Անգլիայի գավաթ, անգլիական լիգայի գավաթ, Նիդերլանդների գավաթ
  30. Թագավորական լիգա, Նիդերլանդների առաջնության փլեյ-օֆֆ, Եվրագավաթներ

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրեաս Գրանկվիստ» հոդվածին։