Հելսինգբորգ
Բնակավայր | ||
---|---|---|
շվեդերեն՝ Helsingborg[1] | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Հիմնադրված է | 1085 թ. | |
Մակերես | 4095±0,5 հեկտար | |
Բնակչություն | ▲113 816 մարդ (դեկտեմբերի 31, 2020)[2] | |
Ժամային գոտի | UTC+1, UTC+2 և Կենտրոնական եվրոպական ժամանակ | |
Հեռախոսային կոդ | 042 | |
Փոստային ինդեքսներ | 25X XX | |
Պաշտոնական կայք | helsingborg.se(շվեդ.) | |
| ||
Հելսինգբորգ (նաև՝ Հելսինբորգ կամ Գելսինգբորգ, շվեդերեն՝ Helsingborg, ['hɛlsiŋ'bɔrj]), քաղաք Շվեդիայի հարավում՝ Սկոնե գավառում, համանուն կոմունայի կենտրոնը։ 2017 թվականի դրությամբ բնակչությունը կազմել է 108334 մարդ[3]։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հելսինգբորգը նավահանգիստ է Էրեսուն նեղուցի ամենանեղ կետի (մոտ 5 կմ) արևելյան ափին, Դանիայի Հելսինգյոր քաղաքի դիմաց։ Քաղաքը տեսանելի է Դանիայի ափերից։ Այն կապված է Հելսինգյորի հետ ավտոմոբիլային լաստանավով, որը ուղերթեր է կատարում ամեն 20 րոպեն մեկ։ Քաղաքում ավարտվում են E04 և E55 եվրոպական ավտոմոբիլային երթուղիները (որոնք չեն միավորվում միայն նշանների փոխարինման բարձր արժեքի պատճառով)։
Կլիման[խմբագրել | խմբագրել կոդը]
Հելսինգբորգի կլիման բարեխառն է, տարեկան միջին տեղումները կազմում են 500-600 մմ, հունվար ամսվա միջին ջերմաստիճանը կազմում է 0,1 °C, հուլիսինը՝ 16.8 °C[4]:
Արդյունաբերություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հելսինգբորգում զարգացած են նավաշինությունը, էլեկտրատեխնիկական, ռետինա-քիմիական, տեքստիլ, կերամիկական, սննդի արդյունաբերությունը, գունավոր մետալուրգիան (պղնձաձուլություն)։ Հելսինգբորգը համարվում է տրանսպորտային, առևտրային և բիզնեսի կարևորագույն կենտրոն։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Թվաքանակ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մինչև 19-րդ դարի կեսերը Հելսինգբորգը փոքր քաղաք էր, որի բնակչությունը կազմում էր շուրջ 1000 մարդ։ Բայց 19-րդ դարի երկրորդ կեսին, մասամբ արդյունաբերության զարգացման շնորհիվ, քաղաքի բնակչությունը սկսեց արագ աճել և մինչև 1900 թվականը այստեղ ապրում էր շուրջ 25 հազար մարդ։ Սակայն, հաջորդ տասնամյակների ընթացքում բնակչության աճը կտրուկ անկում է ապրել։ 2010 թվականին 97 հազար մարդ ունեցող Հելսինգբորգը բնակչության թվով Շվեդիայի ութերորդ քաղաքն էր։
Ազգային կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչության մեծ մասը շվեդներ են։ Օտարերկրացիները (այսինքն՝ նրանք, ովքեր կա՛մ ծնվել են Շվեդիայի սահմաններց դուրս, կա՛մ նրանց ծնողները երկուսն էլ ծնվել են Շվեդիայի սահմաններից դուրս) կազմում են քաղաքի բնակչության 23,2%-ը։ Օտարերկրացիների թվում կան հատկապես դանիացիներ, սերբեր, արաբներ (հիմնականում Իրաքից, Լիբանանից և Պաղեստինից) և բոսնիացիներ։ Քաղաքում ապրում են նաև լեհեր, իրանցիներ, վիետնամցիներ և այլն։ Ընդհանրապես, Հելսինգբորգում ապրում են ավելի քան 160 ազգությունների ներկայացուցիչներ[5]։
Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Հելսինգբորգի պատմական մասը բաղկացած է նեղուցի ափին գտնվող բազմաթիվ հին տներից։ Առանձնահատուկ հետաքրքրություն են ներկայացնում քաղաքապետարանի շենքը, Չերնանի աշտարակը (շվեդերեն՝ Kärnan), աղյուսով գոթական ճարտարապետության ոճով աղյուսից պատրաստված Սուրբ Մարիայի տաճարը, Ֆրեդրիկսդալ բացօթյա թանգարանը և Հենրի Դունկեր մշակութային կենտրոնը։
ԵՆթաշրջաններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հելսինգբորգ քաղաքը բաժանված է 31 շրջանների՝
Ժամանակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1085 – քաղաքի մասին առաջին հիշատակումը (21 մայիսի)
- 1300 - կառուցվել է Չեռնանի աշտարակը
- 1400-ական թվականներին կառուցվել է Սուրբ Մարիայի տաճարը
- 1641 - կառուցվել է Յակոբ Հանսենի տունը, որը ներկայումս ամենահին բնակելի շենքն է
- 1707 - հայտնաբերել են Ռամլեսի հանքային ջրի աղբյուրները
- 1710 - Հելսինգբորգի ճակատամարտում շվեդները հաղթեցին դանիացիներին
- 1810 - Ժան-Բապտիստ Բեռնադոտտը իջևանեց քաղաքում՝ Շվեդիայի ապագա թագավոր Կարլ XIV
- 1891 - Հենրի Դյունկերը հիմնում է ռետինե իրերի արտադրության գործարան
- 1892 - Հելսինգբորգի և Հելսինգորի միջև սկսում է գործել առաջին լաստանավը
- 1897 - բացվեց քաղաքապետարանը
- 1903 - քաղաքում բացվեց տրամվայի ծառայությունը (մինչև 1967 թվական)
- 1921 թվականը բացվեց երկրում առաջին Հելսինգբորգի քաղաքային թատրոնը
- 2002 - բացվեց Հենրի Դյունկեր մշակութային կենտրոնը
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Statistiska tätorter 2018 – befolkning, landareal, befolkningstäthet — Statistics Sweden, 2019.
- ↑ Statistiska tätorter 2018 – befolkning, landareal, befolkningstäthet — Statistics Sweden, 2021.
- ↑ Sidan kunde inte hittas
- ↑ «Архивированная копия»։ Արխիվացված է օրիգինալից 2007-10-22-ին։ Վերցված է 2015-01-15
- ↑ «Sidan kan inte hittas — Helsingborgs stad»։ Արխիվացված է օրիգինալից 2007-09-28-ին։ Վերցված է 2009-03-28
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Քաղաքաի պաշտոնական կայք
- Աղբից քանդակներ Հելսինգբորգում Archived 2021-10-11 at the Wayback Machine.
- Քաղաքի նկարագրություն և լուսանկարներ(չաշխատող հղում)
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Հելսինգբորգ կատեգորիայում։ |