Նիժնի Նովգորոդ (մարզադաշտ)
![]() | |
Տեսակ | մարզադաշտ |
Մարզաձև | ֆուտբոլ |
Տեղագրություն | Նիժնի Նովգորոդ |
Երկիր | ![]() |
Բացված | 2018 |
Սեփականատեր | Նիժնի Նովգորոդ |
Տարողություն | 44 899 |
Տնային թիմ | FC Volga Nizhny Novgorod? և FC Olimpiyets Nizhny Novgorod? |
![]() | |
![]() | |
Nizhny Novgorod Stadium Վիքիպահեստում |
«Նիժնի Նովգորոդ»[1], միջազգային կարգի ֆուտբոլային մարզադաշտ: Գտնվում է Ստրելկայում, Օկա և Վոլգա գետերի միախառնման տեղում:
Ֆուտբոլի աշխարհի առաջնության 2018-ի շրջանակներում այստեղ տեղի կունենա խմբային փուլի 6 խաղ, ⅛ եզրափակչի և քառորդ եզրափակչի մեկական խաղ (18, 21, 24, 27 հունիսի, 1,6 հուլիսի):
Մարզադաշտը հանդիսանում է «Օլիմպիեց» Նիժնի Նովգորոդյան ֆուտբոլային ակումբի տնային մարզադաշտը , ինչպես նաև կարող է օգտագործվել որպես բազմաֆունկցիոնալ մարզահրապարակ:
Մարզադաշտի մասին ընդհանուր տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարզադաշտի շինության ընդհանուր մակերեսը կազմում է 127 500 մ2[2]:
Մարզադաշտի տարողությունը կազմում է 45000 տեղ, այդ թվում 902 տեղ բնակչության սակավաշարժ խմբերի համար: Սպասվում է, որ մրցաշարի ավարտից հետո մարզադաշտը կարող է օգտագործվել «Օլիմպիեց» Նիժնի Նովգորոդյան ակումբի տնային խաղերի համար՝ Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության ժամանակ:
ներ2017 թվականի գարնանը նահանգապետ Վալերի Շանցևը ենթադրել է, որ մարզադաշտը կարող է օգտագործվել նաև մրցումների և այլ մարզաձևերի, ինչպես նաև այլ խոշոր միջոցառումների և համերգների համար:[3].
Մարզադաշտում նախատեսված են հատուկ տեղեր սահմանափակ հնարավորություններով երկրպագուների համար:
Անվտանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2018-ին ընդառաջ մարզադաշտում թարմացվել են ահազանգային համակարգերը, վտանգավոր հեղուկների և պայթուցիկ նյութերի ինդիկատորները, կազմակերպում են շուրջ 30 պահակակետերից վերահսկողություն: [4].
Մարզադաշտի տեղի ընտրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարզադաշտի շինարարությունը առաջարկվել է այն հատվածում, որը գտնվում է Պեչյորսկի թերակղզու տարածքում,որպես սպորտային գոտի, որը ներառում է համալիր՝ թիավարման սպորտի օբյեկտների, հյուրանոցների, ինչպես նաև զբոսանավերի: Սակայն Նիժնի Նովգորոդի կառավարությունը համարեց, որ չափազանց աննպատակահարմար և ծախսատար է նշյալի կառուցումը:
Տեղանքը, որտեղ ընթացել է մարզադաշտի շինարարությունը, սահմանվել է ԱԱ 2018 կազմկոմիտեի և Նիժնի Նովգորոդի կառավարության կողմից 2011 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամսիներին[5]։ 2011 թվականի հուլիսի դրությամբ ընտրվել է երկու տարածք — Օլգինո (գյուղ, Նիժնի Նովգորոդ քաղաքային օկրուգ) և Մոլիտովսկի կամուջը (Լենինի շրջան)[6][7]: 2011 թվականի հուլիսի 25-ին նախկին նահանգապետ Վալերի Շանցևը հայտնել է, որ մարզադաշտի շինարարությունը պետք է խորհուրդ տալ իրականացնել ՝ Օլգինո գյուղի հարավային սահմանին: Այս գաղափարին աջակցել են նաև նախկին քաղաքային համայնքի ղեկավար Օլեգ Կոնդրաշովը, «Վոլգա» ֆուտբոլային ակումբի գլխավոր տնօրեն Սերգեյ Անիսիմովը և քաղաքաշինական զարգացման մարզային վարչության ղեկավար Ալեքսանդր Բոդրիեվսկին: Օգոստոսի 1-ին «Վոլգա» ֆուտբոլային ակումբի երկրպագուների նախաձեռնող խումբը բաց նամակ հղեց նահանգապետին, որում դժգոհություններ էին արտահայտում մարզադաշտի տեղի ընտրության համար՝ հաշվի առնելով անհարմարությունը և դժվարությունը մարզադաշտի տեղանքը գտնելու: Երկրպագուների մյուս մասը, դեմ էին այս նամակին: 2012 թվականի փետրվարին քաղաք այցելեց ՖԻՖԱ-ի հանձնաժողովը, և տեղը հերթական անգամ փոփոխվեցէ, իսկ արդեն մարտին հայտարարվեց, որ շինարարության տեղանքն է — Ստրելկայի շրջանը, որը վէրջնականպես հաստատված էր:
Մարզադաշտի կառուցման հողատարծքում է գտնվում, դաշնային նշանակության ճարտարապետական հուշարձան — Ալեքսանդր Նևսկու տաճարը: Այս տարածքը լավ է երևում գետից և Նիժնի Նովգորոդի կենտրոնից:
Մարզադաշտի տեղանքը, նրա հարևանությունը գետի եւ պատմական օբյեկտների հետ, մեծապես պայմանավորում է ճարտարապետական դիմագիծը կառուցվածքի: Միևնույն ժամանակ, մարզադաշտի գտնվելու վայրը, մոտ է պատմական թաղամասերին:
Շինարարություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2014 թվականի վերջին րը ՌԴ սպորտի նախարարությունը ստորագրում է պայմանագիր «Ստրոյտրանսգազ» ԲԲԸ-ի հետ, սկսելու մարզադաշտի շինարարությունը՝ 16,756 մլրդ ռուբլի արժողությամբ, 21,6 հա տարածքում: Ընդհանուր նախահաշվային արժեքը մարզադաշտում, որը ներառում է նաև շինմոնտաժային աշխատանքները , ինչպես նաև նախագծման արժեքը, կազմում է 17,9 մլրդ ռուբլի:
«Նիժնի Նովգորոդ» մարզադաշտի կառուցապատման աշխատանքները սկսվում են 2015-ին:
2015 թվականի վերջին «Ստրոյտրանսգազ» ԲԲԸ-ն կատարել էր արդեն հիմնական նախապատրաստական փուլի աշխատանքները և հիմնական շինարարության աշխատանքների մի մասը: Սկսվել է մարզադաշտի 1-ին հարկի և մուտքային շենքերի միաձույլ կոնստրուկցինաերի կառուցումը:
2016-ին ավարտվել էին արդեն հիմնական բետոնային աշխատանքները — կառուցվել էին մարզադաշտի բոլոր հարկերը և վերին թատերահարկի տրիբունան: Շինարարները սկսել են ինժեներական համակարգերի մոնտաժման աշխատանքները: 2016 թվականի վերջին կապալառուն կատարել է մետաղական կառույցների մոնտաժման աշխատանքերը տրիբունաներից:
2017 թվականին ավարտվել է վիճակը մետաղյա ծածկույթների վերջնական տեղադրումը: Շինարարները ավարտել են նաև շինության ներքին և արտաքին հարդարման աշխատանքները:
Պայմանագրի պայմանների համաձայն, շինարարական-մոնտաժային աշխատանքները ավարտվել են 2017 թվականի դեկտեմբերին:.
2017 թվականի հուլիսից ձեռնամուխ են եղել մարզադաշտում խոտային ծածկույթի անցակցմանը: Դրա համար ընտրվել էին մի քանի խոտերի տեսակներ: Մարգագետնի հիմքը եղել է խճաքարը և ավազը, որը հաջողությամբ փորձարկվել էր Շոտլանդիայում:
Ենթակառուցվածքը[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարզադաշտի մոտ գտնվում է տրնասպորտային փոխադրում: Ստրելկայի շրջանում գործում է համանուն մետրոյի կայարանը:
2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության հանդիպումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
ամսաթիվ | ժամ (UTC+04) |
թիմ № 1 | արդյունք | թիմ № 2 | Խումբ | Այցելուներ |
---|---|---|---|---|---|---|
18 հունիսի 2018 | 16:00 | ![]() |
1:0 | ![]() |
Խումբ F | 42 300 |
21 հունիսի 2018 | 22:00 | ![]() |
0:3 | ![]() |
Խումբ D | 43 319 |
24 հունիսի 2018 | 16:00 | ![]() |
6:1 | ![]() |
Խումբ G | 43 319 |
27 հունիսի 2018 | 22:00 | ![]() |
2:2 | ![]() |
Խումբ E | 43 319 |
1 հուլիսի 2018 | 22:00 | ![]() |
1:1 | ![]() |
1/8 եզրափակիչ. Փուլ Փլեյ-Օֆֆ | 40 851 |
6 հուլիսի 2018 | 18:00 | ![]() |
2:0 | ![]() |
Քառորդ եզրափակիչ | 43 319 |
Մարզադաշտի ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Աշխարհի առաջնությունից հետո մարզադաշտը կարող է օգտագործվել նիժնի նովգորոդի ֆուտբոլային թիմի համար: Սակայն օգտագործման արդյունավետության հասնելու համար մրցաշարից հետո մարզադաշտը դիտվում է նաև որպես օբյեկտ, որը թույլ է տալիս իրականացնել երաժշտական միջոցառումներ (համերգներ), տարբեր շոու ծրագրեր։ Ընդարձակ նախասրահընախատեսվում է օգտագործել տարբեր ցուցահանդեսների և տոնավաճառների անցակացման վայր, ինչպես նաև մարզական կողմնորոշում ունեցող ընտանեկան տոների: Բացի այդ, մի մասը տարածքների հնարավոր է տրվի առևտրային օգտագործման:[8].
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Василишина Юлия (2015-05-27)։ «Стадион на Стрелке переименовали в «Нижний Новгород»»։ Комсомольская правда։ Վերցված է 2015-05-28
- ↑ «Стадион на 45000 зрительских мест к Чемпионату мира по футболу в Нижнем Новгороде»։ www.stroytransgaz.ru։ Վերցված է 2018-06-12
- ↑ «Нижегородские власти изучат варианты использования стадиона после ЧМ-2018»։ РИА Новости (ռուսերեն)։ Վերցված է 2017-03-10
- ↑ «Объявлены конкурсы на охрану семи стадионов ЧМ-2018 на 385 млн руб»։ rsport.ria.ru։ Վերցված է 2018-05-23
- ↑ «Место для нового футбольного стадиона в Нижнем Новгороде выберут в течение лета — Время Н: Новости Нижнего Новгорода и Нижегородской области»։ www.vremyan.ru։ Վերցված է 2018-06-20
- ↑ «http://nnov.kp.ru/online/news/936043»։ nnov.kp.ru։ Վերցված է 2018-06-20
- ↑ правды» Комсомольская правда | Сайт «Комсомольской (2011-05-03)։ «Стадион к ЧМ по футболу 2018 года построят на Молитовке или в Ольгино»։ KP.RU - сайт «Комсомольской правды» (ռուսերեն)։ Վերցված է 2018-06-20
- ↑ http://sportin.su/activity/championship-2018/нижний-новгород.html