Վիկտոր Կլասոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիկտոր Անտոն
Viktor Claesson
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Վիկտոր Յոհան Անտոն Կլասսոն
Քաղաքացիությունը  Շվեդիա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 2, 1992(1992-01-02)[1] (32 տարեկան)
Ծննդավայր Värnamo, Յոնչյոպինգ, Շվեդիա
Հասակ 183 սմ
Քաշ 79 կգ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Կրասնոդար
Համար 16
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2008—2011 Շվեդիա Վերնամու 71 (29)
2012—2016 Շվեդիա Էլֆսբուրգ 134 (32)
2017—այժմ Ռուսաստան Կրասնոդար 46 (12)
Ազգային հավաքական
2009 Շվեդիա Շվեդիա (մնիևչ 17) 2 (0)
2009—2010 Շվեդիա Շվեդիա (մինչև 19) 9 (3)
2011—2015 Շվեդիա Շվեդիա (մինչև 21) 20 (1)
2012—այժմ Շվեդիա Շվեդիա 26 (3)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Վիկտոր Յոհան Անտոն Կլասոն (շվեդ.՝ Viktor Claesson; հունվարի 2, 1992(1992-01-02)[1], Värnamo, Յոնչյոպինգ, Շվեդիա), շվեդ ֆուտբոլիստ, «Կրասնոդար» ակումբի և Շվեդիայի ազգային հավաքականի կիսապաշտպան։ 2018 թվականի աշխարհի առաջնության մասնակից։

Ակումբայի կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտոնը սկսլ է իր կարիերան «Վերնամում» ակումբի կազմում, իր հայրենի քազաքում։ 2011 թվականին Անտոնը պայմանագիր է կնքել «Սուպերետտան» ակումբի հետ։ Մրցաշրջանի ավարտում նա դարձել է թիմի լավագուլն ռմբարկուն մրցաշարի ընթացքում։ 2012 թվականի սկզբին Անտոնը տեղափոխվել է «Էլֆսբուրգ» ակումբի կազմ։ Մարտի 31-ին «Յուրգորդեն» ակումբի դեմ խաղի ժամանակ Անտոնը կատարել է իր նորամուտը Ալլսվենսկան լիգայի շրջանակներում[2]։ Ապրիլի 12-ին «Նոռչյոպինգ» ակումբի դեմ խաղի ժամանակ Անտենը խփել է իր առաջին գոլը «Էլֆսբուրգ» ակումբի կազմում[3]։ Նույն թվականին Անտոնը օգնել է իր թիմին խաղալ առաջնությունում։ 2013 թվականի հոկտեմբերի 3-ին Եվրոպայի լիգայի շրջանակներում լեհական «Ստանդարդա» ակումբի դեմ խաղի ժամանակ Անտոնը տուգանային հրապարակից գոլ է խփել[4]։ 2014 թվականին Անտոնը դարձել է Շվեդիայի գավաթակիր։

2017 թվականի հունվարի 25-ին Անտոնը պայմանագիր է կնքել Ռուսական «Կրասնոդար» ակումբի հոտ, պայմանագրի ժամկետը կազմում էր 3,5 տարի, տրանսվերի արժեքը կազմում էր 2 մլն եվրո[5]։ Փետրվարի 16-ին Եվրոպա Լիգայի շրջանակներում Թուրքիական «Ֆեներբահչե» ակումբի դեմ խաղի ժամանակ Անտոնը կատարել է իր նորամուտը նոր ակումբի կազմում[6]։ Նույն խաղի ընթացքում Անտոնը խփել է իր առաջին գոլը նոր ակումբի կազմում։ Փետրվարի 28-ին Ռուսաստանի գավաթի խաղարկության ժաամանակ «Ուրալա» ակումբի դեմ խաղի ժամանակ Անտոնը դարձել է «Դուբլի» հեղինակ[7]։ Մարտի 5-ին «Սպարտակ» ակումբի դեմ խաղի ժամանակ Անտոնը կատարել է իր նորամուըշտը ՌՖՊԼ-ի շրջանակներում[8]։

Կարիերան հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի հունվարի 18-ին Բահրեյնի ազգային հավաքականի դեմ ընկերական խաղի ժամանակ Անտոնը կատարել է իր նորամուտը Շվեդիայի ազգային հավաքականի կազմում[9]։ Հունվարի 23-ին Կատարի ազգային հաավքականի դեմ խաղի ժամանակ Անտոնը խփել է իր առաջին գոլը ազգային թիմի կազմում։

2017 թվականի մարտի 28-ին Պորտուգալիայի ազգային հավաքականի դեմ խաղի ժամանակ Անտոնը «Դուբլ» է ձևակերպել[10]։

2018 թվականին Անտոնը հայտագրվել է իր թիմի կազմում մասնակցելու աշխարհի առաջնությանը, որն անցկացվում էր Ռուսաստանում։ Մրցաշարի ընթացքում նա մասնակցել է Հարավային Կորեայի[11], Գերմանիայի[12], Մեքսիկայի[13], Շվեյցարիայի[14] և Անգլիայի[15] հավաքականների դեմ խաղերին։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմային

Շվեդիա «Էլֆսբուրգ»

  • 1st Շվեդիայի չեմպիոն՝ 2012
  • 1st Շվեդիայի գավաթի առաջնության դափնեկիր՝ 2013/14

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Эльфсборг VS. Юргорден 2:1» (անգլերեն). soccerway.com. 2012—03—31.
  3. «Эльфсборг VS. Норрчёпинг 2:0» (անգլերեն). soccerway.com. 2012—04—12.
  4. «Эльфсборг VS. Стандард Льеж 1:1» (անգլերեն). soccerway.com. 2013—10—03.
  5. «Полузащитник «Эльфсборга» Классон перешел «Краснодара»» (անգլերեն). sports.ru. 2017—01—25.
  6. «Краснодар VS. Фенербахче 1:0» (անգլերեն). soccerway.com. 2017—02—16.
  7. «Урал VS. Краснодар 3:3» (անգլերեն). soccerway.com. 2017—02—28.
  8. «Краснодар VS. Спартак Москва 2:2» (անգլերեն). soccerway.com. 2017—03—05.
  9. «Бахрейн VS. Швеция 0:2» (անգլերեն). soccerway.com. 2012—01—18.
  10. «Португалия VS. Швеция 2:1» (անգլերեն). soccerway.com. 2017—03—28.
  11. «Швеция VS. Южная Корея 1:0» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ հունիսի 18.
  12. «Германия VS. Швеция 2:1» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ հունիսի 23.
  13. «Мексика VS. Швеция 0:3» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ հունիսի 27.
  14. «Швеция VS. Швейцария 1:0» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ հուլիսի 3.
  15. «Швеция VS. Англия 0:2» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ հուլիսի 7.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]