Jump to content

Կազեմիրո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կազեմիրո
պորտ.՝ Casemiro
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Կառլոս Էնրիկե Կազեմիրո
Քաղաքացիությունը  Բրազիլիա
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 23, 1992 (34 տարեկան)
Ծննդավայր Սան Խոսե դուս Կամպուս, Բրազիլիա Բրազիլիա
Հասակ 184 սմ
Քաշ 80 կգ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Միացյալ ԹագավորությունՄանչեսթեր Յունայթեդ
Պատանեկան կարիերա
2002 - 2010 Բրազիլիա Սան Պաուլո
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2010 - 2013 ԲրազիլիաՍան Պաուլո 62 (6)
2012 - 2013  ԻսպանիաՌեալ Մադրիդ Կաստիլիա 15(1)
2013  ԻսպանիաՌեալ Մադրիդ 1(0)
2013 - մ.հ. ԻսպանիաՌեալ Մադրիդ 149(17)
2014 - 2015  ՊորտուգալիաՊորտու 28(3)
Ազգային հավաքական
2009 Բրազիլիա Բրազիլիա (մինչև 17) 3 (0)
2011 - Բրազիլիա Բրազիլիա (մինչև 20) 15 (3)
2011 - Բրազիլիա Բրազիլիա 46 (3)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կառլոս Էնրիկե Կազեմիրո (պորտ.՝ Carlos Henrique Casemiro; փետրվարի 23, 1992(1992-02-23)[1][2][3], Սան Ժոզե դուս Կամպուս, Սան Պաուլու, Բրազիլիա), հայտնի է Կազեմիրո անունով - բրազիլացի ֆուտբոլիստ, որը հանդես է գալիս Ռեալ Մադրիդ ակումբի և Բրազիլիայի ազգային հավաքականի կազմում։ Համարվում է ունիվերսալ կիսապաշտպան, որը մասնակցում է ինչպես պաշտպանական, այնպես էլ հարձակվողական գործողություններին։

Չեմպիոնների լիգայի քառակի դափնեկիր, աշխարհի և Հարավային Ամերիկայի չեմպիոն Բրազիլիայի երիտասարդական հավաքականի կազմում, երեք Ամերիկայի գավաթի և աշխարհի 2018 թվականի մասնակից, 2019 թվականի Ամերիկայի գավաթի հաղթող։

Ֆուտբոլային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Համարվում է «Սան Պաուլո» ակումբի ակադեմիայի սան։ Այդ ակումբի համակարգում հայտնվել է 11 տարեկան հասակում[4][5], շրջանցելով մի քանի մակարդակ արդեն 15 տարեկանում հանդիսանում էր ակումբի երտասարդական կազմի ավագ, որի կազմում դարձել է աշխարհի 2008 թվականի ակումբային առաջնության հաղթող։ 2010 թվականի հուլիսի 25-ին նորամուտն է նշել «Սան Պաուլոյի» հիմնական կազմում «Սանտոսի» դեմ խաղում (0-1)։ Իր առաջին գոլը հեղինակել է օգոստոսի 15-ին «Կրուզեյրո»-յի դեմ տնային խաղում (2։2)[6]։

Մեկնարկային մրցաշրջանում անցկացրեց 18 հանդիպում և դարձավ 2 գոլի հեղինակ։ Դարձավ խաղադաշտի կենտրոնի կարևոր խաղացող, միժամանակ հաջողությամբ կատարելով քանդողի և ստեղծողի դեր։ Կիսապաշտպանի բազմակողմանի լինելը օգնեց նրան ամրագրվել «Սան-Պաուլ»-ոյի հիմնական կազմում և արդեն 21 տարեկանում անցկացնում էր նրա կազմում 40 հանդիպում մրցաշրջանի ընթացքում։ Նա նաև իր վրա է սևեռել Բրազիլիայի հավաքականի մարզիչների ուշադրությունը և խաղացել է հիմնական կազմում։

2012 թվականին «Սան Պաուլոն» դարձավ Հարավամերիկյան գավաթի հաղթող, իսկ Կազեմիրոն այդ մրցաշրջանում անցկացրեց 18 հանդիպում դառնալով երկու գոլի հեղինակ, քառորդեզրափակիչ փուլում «Ունիվերսիդատ դե Չիլի» (5։0)[7]։ Ամռանը խաղացողին սկսեցին հետևել իտալական առաջնության ակումբները «Յուվենտուսը» և «Ռոման»[8]։ Խաղացողի գործակալը հայտարարեց, որ հռոմեական ակումբը խաղացողի համար պատրաստ է վճարել 5 միլիոն եվրո։ Սակայն Կազեմիրոյի համար պաշտոնական առաջարկ չեղավ, կիսապաշտպանը մինչև տարվա վերջ մնաց «Սան Պաուլոյում», որից հետո 2013 թվականի փետրվարի վարձավճարով տեղափոխվեց մադրիդյան «Կաստիլիա[9]»

Կազեմիրոն «Ռեալ Մադրիդ»-ի ակադեմիայի աշակերտ է։ Բրազիլիայի հավաքականում խաղում էր 17-20 տարեկան հասակակիցների կազմում՝ հաղթելով Հարավային Ամերիկայի գավաթը (երիտասարդների գավաթ) 2011 թվականին։ 2013 թվականի ամռանը «Ռեալ Մադրիդ»-ը գնեց Կազեմիրոյին, որը հանդես էր գալիս բրազիլական «Սան-Պաուլու» ակումբում և բրազիլացու հետ կնքեց 4 տարվա պայմանագիր։ Գինը կազմում էր 6 միլիոն եվրո։ Կազեմիրոն խաղում էր «Ռեալ Մադրիդ»-ի երիտասարդների կազմում, սակայն ապրիլի 20-ին «Ռեալ Մադրիդ»-ը նրան հնարավորություն տվեց իր նորամուտ անցկացնելու ընդդեմ «Բետիս» ակումբի, որտեղ Ռեալ Մադրիդը հաղթեց 2-1 հաշվով։ «Ռեալ Մադրիդ»-ի երիտասարդների կազմում ֆուտբոլիստը խաղաց 15 հանդիպում և աչքի ընկավ 1 գոլային հարվածով։

Վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթ Մայրցամաքային Այլ Ընդհանուր
Հանդիպումներ Գոլեր Հանդիպումներ Գոլեր Հանդիպումներ Գոլեր Հանդիպումներ Գոլեր Հանդիպումներ Գոլեր
Սան Պաուլո 2010 182000000182
2011 2145120121406
2012 2209110182503
2013 0000201030
Ընդհանուր 6161425031311111
Ռեալ Մադրիդ Կաստիլիա (Վարձավճար) 2012–13 151000000151
Ռեալ Մադրիդ (Վարձավճար) 2012–13 1000000010
Ռեալ Մադրիդ 2013–14 120706000250
Պորտու (Վարձավճար) 2014–15 2831010120414
Ռեալ Մադրիդ 2015–16 23110110351
2016–17 254509230426
2017–18 3051012151487
2018–19 293506130434
2019–20 294107120395
Մադրիդյան ընդհանուր 1491720051513123323
Կարիերիայի ընդհանուր 2532735266646440039

Վիճակագրությունը հավաքականում

[խմբագրել | խմբագրել կոդը]
ԹիմՏարիԽաղԳոլեր
Բրազիլիա 201110
201240
201420
201520
201640
201770
2018120
2019143
Ընդհանուր463

Գոլերը ազգային հավաքականի կազմում

[խմբագրել | խմբագրել կոդը]
# Ամսաթիվ Հանդիպման վայր Մրցակից Հաշիվ Արդյունք Մրցաշար
1 22 հունիս 2019 Սան Պաուլո, Բրազիլիա Պերու 1:0 5:0 Ամերիկայի գավաթ 2019
2 6 սեպտեմբեր 2019 Մայամի, ԱՄՆ Կոլումբիա 1:0 2:2 Ընկերական հանդիպում
3 13 հոկտեմբեր 2019 Կալանգ, Սինգապուր Նիգերիա 1:1 1:1 Ընկերական հանդիպում

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. As (իսպ.)Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
  4. «Brazil: the talent factory 2010 featuring Eron, Casemiro, Lucas Moura, Alan Patrick, Bernardo, Elkeson and Neto Berola». Pitaco do Gringo. 2010 թ․ սեպտեմբերի 20. Վերցված է 2011 թ․ փետրվարի 19-ին.
  5. «Casemiro & Neymar, forever rivals». FIFA. 2013 թ․ սեպտեմբերի 12. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 19-ին.
  6. «No finzinho, São Paulo empata com o Cruzeiro em ótimo jogo no Morumbi» [In the very end, São Paulo draw with Cruzeiro in great game at the Morumbi] (պորտուգալերեն). Globo Esporte. 2010 թ․ օգոստոսի 15. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 19-ին.
  7. «Sao Paulo terminó con el sueño de U. de Chile en la Copa Sudamericana» [São Paulo ended the dream of U. de Chile in the South American Cup] (Spanish). Radio Cooperativa. 2012 թ․ հուլիսի 7. Վերցված է 2016 թ․ մարտի 16-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  8. Каземиро все ближе к Роме
  9. «São Paulo empresta Casemiro ao Real Madrid, e volante começará no time B» [São Paulo loan Casemiro to Real Madrid, and holding midfielder will start in B-team]. Lance! (Portuguese). 2013 թ․ հունվարի 31. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 19-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կազեմիրո» հոդվածին։