Դանի Սեբալյոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Դանի Սեբալյոս
Dani Ceballos
Ceballos 15001.jpg
Սեբալյոսը 2015 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Daniel Ceballos Fernández
Քաղաքացիությունը Իսպանիա Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 7, 1996(1996-08-07)[1] (22 տարեկան)
Ծննդավայր Ուտրերա, Սևիլյա, Անդալուզիա, Իսպանիա
Հասակ 176 սմ
Քաշ 65 կգ
Դիրք կենտրոնական կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իսպանիա Ռեալ Մադրիդ
Պատանեկան կարիերա
2004-2009 Իսպանիա Սևիլյա
2009-2011 Իսպանիա Ուտրերա
2011-2014 Իսպանիա Ռեալ Բետիս
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2014 Իսպանիա Ռեալ Բետիս B 4 (0)
2014-2017 Իսպանիա Ռեալ Բետիս 98 (7)
2017-ներկա Իսպանիա Ռեալ Մադրիդ 0 (0)
Ազգային հավաքական
2014-2015 Իսպանիա Իսպանիա (մինչև 19) 13 (0)
2015-ներկա Իսպանիա Իսպանիա (մինչև 21) 17 (2)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ մայիսի 21-ի, 2017:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հունիսի 30-ի, 2017

Դանի Սեբալյոս (իսպ.՝ Daniel Ceballos Fernández, օգոստոսի 7, 1996(1996-08-07)[1], Ուտրերա, Սևիլյա, Անդալուզիա, Իսպանիա), իսպանացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ: Ներկայումս հանդես է գալիս «Ռեալ Մադրիդի» կազմում: Խաղում է կենտրոնական կիսապաշտպանի դիրքում[2]:

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականին՝ 8 տարեկան հասակում Սեբալյոսը միացել է «Սևիլյայի» ակադեմիային, սակայն այնտեղից հեռացվել է 2009 թվականին բրոնխաբորբի պատճառով[3]:

«Ռեալ Բետիս»[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականին Սեբալյոսը միացել է «Բետիսին»: 2014 թվականի փետրվարի 22-ին առաջին պրոֆեսիոնալ պայմանագիր է կնքել ակումբի հետ[4]։ Թիմի կազմում իր դեբյուտը նշել է 2014 թվականի ապրիլի 26-ին՝ «Ռեալ Սոսիեդադի» դեմ խաղում[5]: Դեկտեմբերի 21-ին Սեբալյոսը խփեց իր առաջին պրոֆեսիոնալ գոլը՝ գրավելով «Ռասինգ Սանտանդերի» դարպասը Սեգունդայի խաղում[6]:

2015 թվականի հոկտեմբերի 15-ին երկար բանակցություններից հետո Սեբալյոսը երկարաձգեց իր պայմանագիրը «Բետիսի» հետ մինչև 2020 թվականը:

2016-2017 մրցաշրջանում Սեբալյոսը մասնակցեց 31 խաղի և դարձավ 2 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ: Հաջող կատարած անցումներով այս մրցաշրջանում նա 4-րդն էր Լա Լիգայում[7]:

«Ռեալ Մադրիդ»[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի հուլիսի 14-ին Սեբալյոսը 6 տարվա պայմանագիր կնքեց «Ռեալ Մադրիդի» հետ[8]: Ակումբը նրա համար վճարեց 17 միլիոն եվրո[9]:

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի նոյեմբերի 5-ին Սեբալյոսը առաջին անգամ հրավիրվեց Իսպանիայի մինչև 19 տարեկանների հավաքական: 2015 թվականին Իսպանիայի մինչև 19 տարեկանների հավաքականի կազմում դարձավ Եվրոպայի չեմպիոն[10]։

Իսպանիայի մինչև 21 տարեկանների հավաքականի կազմում դեբյուտը նշել է 2015 թվականի մարտի 26-ին՝ փոխարինելով Սամու Կաստիլյեխոյին Նորվեգիայի դեմ ընկերական խաղում[11]: Այս հավաքականի կազմում նա մասնակցեց 2017 թվականի Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնությանը և նվաճեց արծաթե մեդալ[12]: Սեբալյոսը նաև ճանաչվեց այս առաջնության լավագույն ֆուտբոլիստ[13] և ներառվեց առաջնության խորհրդանշական հավաքականում[14]:

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի հուլիսի 14-ի դրությամբ

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Մայրցամաքային Այլ Ընդհանուր
Առաջնություն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
«Ռեալ Բետիս B» 2014-2015 Սեգունդա Դիվիզիոն B 4 0 0 0 4 0
«Ռեալ Բետիս» 2013-2014 Լա Լիգա 1 0 0 0 1 0
2014-2015 Սեգունդա 33 5 2 0 35 5
2015-2016 Լա Լիգա 34 0 4 0 38 0
2016-2017 30 2 1 0 31 2
Ընդհանուր 98 7 7 0 0 0 0 0 109 7
«Ռեալ Մադրիդ» 2017-2018 Լա Լիգա 0 0 0 0 0 0 0 0 0 0
Կարիերայի ընդհանուր 102 7 7 0 0 0 0 0 109 7

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

«Բետիս»[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսպանիա (մինչև 19)[խմբագրել | խմբագրել կոդը]
  • ՈՒԵՖԱ Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնություն. 2015

Անհատական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնության լավագույն ֆուտբոլիստ. 2017
  • Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնության խորհրդանշական հավաքական. 2017

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt — 2000.
  2. «Spain - Dani Ceballos - Profile with news, career statistics and history - Soccerway»։ int.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2017-07-14 
  3. «'Dani Nike', la perla que brilla en el Betis y dejó escapar el Sevilla»։ El Desmarque Sevilla - Todo el deporte al minuto (es-ES)։ Վերցված է 2017-07-14 
  4. «El Betis ata a una joya con alma de entrenador | cuentaconlacantera.comcuentaconlacantera.com»։ www.cuentaconlacantera.com (es-ES)։ Վերցված է 2017-07-14 
  5. Match report
  6. «Real Betis vs. Racing Santander - Football Match Report - December 21, 2014 - ESPN»։ ESPNFC.com։ Վերցված է 2017-07-14 
  7. H.Ispiryan։ «Դանի Սեբալյոս. Ներկայացնում ենք «Ռեալի» նորեկին :: RealMadrid.am»։ www.realmadrid.am։ Վերցված է 2017-07-14 
  8. «Official Announcement: Dani Ceballos | Real Madrid CF»։ Real Madrid C.F. - Web Oficial (անգլերեն)։ Վերցված է 2017-07-14 
  9. «Real Madrid agree deal to sign Dani Ceballos from Real Betis»։ ESPNFC.com։ Վերցված է 2017-07-14 
  10. s.r.o. LiveSport։ «Spain U19 - Russia U19 (Soccer, Euro U19 2015)»։ www.sportstats.com (չեխերեն)։ Վերցված է 2017-07-14 
  11. «Spain U21 vs. Norway U21 - 26 March 2015 - Soccerway»։ int.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2017-07-14 
  12. Doyle Paul (2017-06-30)։ «Germany 1-0 Spain: European U-21 Championship final – as it happened»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է 2017-07-14 
  13. AS Diario (2017-06-30)։ «Dani Ceballos named as the MVP at 2017 Euro under-21 tournament»։ AS.com (անգլերեն)։ Վերցված է 2017-07-14 
  14. UEFA.com։ «Official Under-21 Team of the Tournament»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2017-07-14 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]