Սևիլյա (պրովինցիա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Սևիլյա (այլ կիրառումներ)
Picto infobox map.png
Սևիլյա
իսպ.՝ Provincia de Sevilla
Դրոշ Զինանշան
Flag of Diputacion de Sevilla Spain.svg
Coat of Arms of Seville Province.svg
Երկիր Իսպանիա Իսպանիա
Կարգավիճակ պրովինցիա
Մտնում է Անդալուզիա
Վարչկենտրոն Սևիլյա
Խոշորագույն քաղաք Սևիլյա
ԲԾՄ 179 մետր
Բնակչություն (2010) 1917097
Տարածք 14042 կմ²
Seville in Spain (plus Canarias).svg
Seville in Spain.svg
Սահմանակցում է Huelva Province, Cádiz Province, Málaga Province, Córdoba Province և Բադախոս
Ժամային գոտի UTC+1
Նախորդ Kingdom of Seville
ISO 3166-2 կոդ ES-SE
Փոստային ինդեքսներ 41
Կոորդինատներ: 37°30′ հս․ լ. 5°30′ ամ. ե. / 37.500° հս․. լ. 5.500° ավ. ե. / 37.500; 5.500
dipusevilla.es

Սևիլյա պրովինցիա է Անդալուզիա ինքնավար համայնքում, Իսպանիա: Այն սահմանակցում է Մալագա և Կադիս պրովինցիաներին հարավից, Հուելվա պրովինցիային արևմուտքից, Բախադոս պրովինցիային հյուսիսից և Կորդավա պրովինցիային արևելքից։ Պրովինցիայի մայրաքաղաքն է համանուն Սևիլյա քաղաքը, որը նաև Անդալուսիայի մայրաքաղաքն է[1] :

Ընդհանուր տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրովինցիայի հիմնական մասը տեղակայված է Գվադալկիվիր գետի ձախ ափին[2]: Արաբների ժամանակաշրջանի նախսկին անդալուսիա պրովինցիան բաժանված էր չորս թագավորությունների՝ Սևիլյա, Կորդովա, Խուեն և Գրանադա[3]: Սևիլյան ՀՆԱ-ի մակարդակով ամենամեծ պրովինցիան է Անդալուսիայում։ Մալագայի և Կադիսի պրովինցիաները համապատասխանաբար երկրորդ և երրորդ տեղում են[4]: Սևիլյայի նավահանգիստը կարևորագույն նշանակություն ունի պրովինցիայի տնտեսության մեջ[5]:

Պրովինցիայի տարածքը 14.042 կմ քառակուսի է։ Բնակչությունը՝ 1.914.958 (2010), որի 40%-ը ապրում է մայրաքաղաք Սևիլյայում: Պրովինցիան ներառում է 105 մունիցիպալիտետ։ Պրովինցիան Հուելվա պրեվինցիայի հետ կիսում է Դոնանա ազգային այգին։ Այստեղ է նաև Սիեռա Նորտե դե Սևիլյա ազգային այգին։ 177.484 հեկտար տարածքով այգին ամենամեծ արգելանոցն է Անդալուսիայում[2]: Գվադալկիվիր գետը անցնում է Պրովինցիայի արևելքից դեպի արևմուտք։ Պրովինցիայով են անցնում նաև Գուանդինա, Պինտա և Խենիլ գետերը։ Պրովինցիայի հյուսիսային մասը հիմնականում լեռնային է[6]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Province of Sevilla»։ Andalucia։ Վերցված է սեպտեմբերի 29, 2014 
  2. 2,0 2,1 «Province of Sevilla»։ Spain Holiday։ Վերցված է սեպտեմբերի 29, 2014 
  3. The Royal Military Chronicle: Or, British Officers Monthly Register and Mentor. V.1-7, Nov.1810-Apr.1814; New Ser. V.1-6, May 1814-Apr.1817։ J. Davis.։ 1812։ էջ 9 
  4. «Anuario Económico La Caixa 2012» [La Caixa Economic Yearbook 2012] (Spanish)։ es (La Caixa)։ Վերցված է սեպտեմբերի 29, 2014 
  5. Coto-Millán Pablo, Inglada Vicente (2007)։ Essays on Transport Economics։ Springer Science & Business Media։ էջ 185։ ISBN 978-3-7908-1765-2 
  6. Bell James (1832)։ A System of Geography, Popular and Scientific: Or A Physical, Political, and Statistical Account of the World and Its Various Divisions։ A. Fullarton and Company