Բրոնխաբորբ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բրոնխաբորբ
Bronchitis.jpg
A նկարը ցույց է տալիս թոքերի և բրոնխների տեղակայումը մարմնում։ B նկարում պատկերված է բրոնխների մեծացրած, մանրամասն կառուցվածքը։ C նկարում պատկերված է բրոնխների մեծացրած, մանրամասն կառուցվածքը բրոնխաբորբի ժամանակ։
Տեսակ հիվանդություն[1]
Ենթադաս bronchospasm[1] և Փքուռոյց[2]
Բուն պատճառ C26722[1][2], C26932[1], C2911[1] և C26722[1]
Բժշկական մասնագիտություն թոքաբանություն
Հիվանդությունների բազա 29135
MedlinePlus 001087
eMedicine 297108
MeSHID D029481 և D001991
Disease Ontology DOID:6132
NCI Thesaurus C26722[1][2], C26932[1], C2911[1] և C26722[1]
Bronchitis Վիքիպահեստում
Acute-bronchitis.jpg

Բրոնխաբորբ, բրոնխների լորձաթաղանթների բորբոքում։ Մարդու շնչառական օրգանների առավել հաճախ հանդիպող հիվանդություններից։ Այս հիվանդությունը հանդիսանում է հաճախ բուժօգնություն պահանջող հիվանդություն[3][4]։ Շատ դեպքերում սուր բրոնխիտն առաջանում է վարակի պատճառով, օրինակ բակտերիալ կամ վիրուսային և պահանջում է բուժում հակաբիոտիկների և հակավիրուսային դեղերի միջոցով[3][5]։ Որպես հիվանդություն բարդություն կարող է զարգանալ խրոնիկ բրոնխիտ երկարատև ոչ ինֆեկցիոն գրգռող պայմանների արդյունքում, ինչպիսին է օրինակ փոշին[6][7]։ Որոշ դեպքերում բրոնխիտ կարող է զարգանալ բրոնխների լորձաթաղանթի այտուցման դեպքում, սա հայտնի է խանգարիչ բրոնխիտ անունով։ Բրոնխիտի բուժումը կախված է պրովոկացիոն գործոնից, հոսքի տեսակից և հիվանդության ձևից։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Հիվանդությունների միջազգային դասակարգումը» տարբերակում է բրոնխիտի երկու ձև՝

  • Սուր բրոնխիտ–բրոնխիալ ծառի լորձաթաղանթի բորբոքում, որը բնութագրվում է բրոնխիալ սեկրեցիայի ծավալի մեծացմամբ, խորխոտ հազով։
  • Խրոնիկ բրոնխիտ–բրոնխիալ ծառի տարածված ախտահարում, սեկրետորային ապարատի լորձաթաղանթի բորբոքային գործընթաց, որն ուղեկցվում է լորձի գերաճային սեկրեցիայով։ Այն խախտում է բրոնխների պաշտպանական ֆունկցիան։

Սուր և խրոնիկ բրոնխիտները տարբերվում են էթիոլոգիայով, պաթոգոնեզով և թերապիայով։

Սուր բրոնխաբորբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էթիոլոգիա (զարգացման պատճառներ)[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուր բրոնխաբորբը սովորաբար վարակիչ բնույթ ունի։ Հիվանդության առաջացման պատճառ են դառնում օրգանիզմի մրսածությունը, ջերմաստիճանի կտրուկ տատանումները, երկարատև խոնավ պայմանները։ Վերջիններիս հետ կապված՝ առավել հաճախ հիվանդանում են գարնանը և աշնանը։ Հիվանդության առաջացմանը նպաստում են ծխելը, ալկոհոլի չարաշահումը, քրոնիկական հիվանդությունների հետևանքով օրգանիզմի դիմադրողականության անկումը։ Բրոնխաբորբը երբեմն առաջանում է թունավոր գազերի, եթերայուղերի, փոշու և այլ գրգռող ազդեցությունների հետևանքով։

Մեծամասամբ սուր բրոնխիտի պատճառ են հանդիսանում վիրուսները և բակտերիաները։ Քիչ դեպքերում բրոնխիտի պատճառ են դառնում սնկերը, ալերգենների հետ շփումը, կամ տոքսիկ նյութերի ներշնչումը։ Բրոնխիտով հիմնականում վարարակվում են օդակաթիլային ճանապարհով կամ հիվանդի հետ շփումով (խոսակցության ժամանակ, հազի, փռշտոցի, համբուրվելու ժամանակ)։

Սուր բրոնխաբորբն սկսվում է ընդհանուր թուլությամբ, առաջանում են մկանային ցավեր, հաճախ՝ հարբուխ, ըմպանի, կոկորդի, շնչափողի բորբոքային ախտահարումներ։ Այնուհետև սկսվում է աստիճանաբար սաստկացող հազ՝ քիչ լորձային խորխարտադրությամբ՝ հաճախ բաց դեղնավուն կամ կանաչավուն երանգով, կարող է բարձրանալ նաև մարմնի ջերմաստիճանը։ Սովորաբար սուր բրոնխաբորբով հիվանդը 1-3 շաբաթից լրիվ առողջանում է, իսկ երեխաների և տարեցների բրոնխաբորբը հաճախ ծանր է ընթանում և բարդանում թոքաբորբով, թոքափքանքով և այլն։

Սուր բրոնխիտը սովորաբար տևում է 10 օր։ Ինչպես այլ շնչառական հիվանդություններ, բրոնխիտը ևս կարող առաջանալ և ուղեկցվել մրսածությամբ, ինչպես գրիպը կամ սկսվել ինքն իրեն առանց ակնհայտ նախնական պատճառի։ Հիվանդությունը սովորաբար սկսվում է չոր հազով, որը հատկապես սրվում է գիշերը, հետո մի քանի օր չոր հազը վերածվում է թաց հազի ինչը կարող է ուղեկցվել ջերմությամբ, հոգնածությամբ և գլխացավով։ Դա կարող է տևել մի քանի օր, իկս հազը տևում է մի քանի շաբաթ։ Որոշ հիվանդների մոտ հազը կարող է տոել մի քանի շաբաթ, քանի որ բորբոքված բրոնխների ապաքինումը դանդաղ գործընթաց է։

Եթե հազը տևում է մի ամսից ավել հարկավոր է խորհրդակցել մասնագետի հետ։ Որոշ հիվանդների մոտ հազը տևում է մի քանի ամիս և դա կարող է հանգեցնել ասթմայի։

Եթե հիվանդի հազի ժամանակ նկատվում է արյունոտ լորձ, ապա հարկաոր է անպայման խորհրդակցել բժշկի հետ կանխելու համար ավելի բարդ հիվանդությունների առաջացունը, ինչպիսիք են տուբերկուլյոզը կամ թոքերի քաղցկեղը։

Խրոնիկ բրոնխիտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրոնիկական բրոնխաբորբի առաջացմանը նպաստում են ծխելը, փոշոտ և աղտոտված օդ շնչելը, թունավոր գազերով բրոնխների լորձաթաղանթների երկարատև գրգռումը, ալկոհոլի չարաշահումը, քթի, քթաըմպանի, քթի հավելյալ ծոցերի հիվանդությունները։ Քրոնիկական բրոնխաբորբը հաճախ ուղեկցվում է բրոնխային հեղձուկով, շնչառական անբավարարությամբ։ Հիվանդության մեղմացման շրջանին հաջորդում է սրացումը, երբ հիվանդին անհանգստացնում է գորշականաչավուն խորխարտադրությամբ համառ հազը։

Կրծքի շրջանում ի հայտ են գալիս ցավեր, որոնք ուժեղանում Են խորը շնչելիս, հազալիս, իսկ ֆիզիկական ծանրաբեռնվածության, արագ քայլելու, վերելքի, այնուհետև նաև հանգիստ ժամանակ առաջանում է հևոց։ Համառ հևոցը նոպայաձև ուժեղանում է քրոնիկական բրոնխաբորբի հեղձուկային ձևի ժամանակ, որին բնորոշ է դժվար արտաշնչումը։ Հաճախ ջերմաստիճանը բարձրանում է մինչև 37,5-38 °C, հիվանդության մեղմացման շրջանում նշված երևույթներն ամբողջությամբ անհետանում կամ թույլ են արտահայտվում։ Սրացումները հաճախ լինում են ցուրտ եղանակներին և ուղեկցվում են այլ հիվանդություններով։

Խրոնիկ բրոնխիտի ժամանակ խորխոտ հազ է դիտվում երեք ամիս, մեկ տարի, երկու տարի և ավելի ժամանակ։ Խրոնիկ բրոնխիտը շնչառական համակարգի անեմատարածված և ոչ սպեցիֆիկ հիվանդություններից է։

Պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խրոնիկ բրոնխիտի հիմնական պատճառներն են՝

  • Բրոնխների երկարատև գրգռումը վնասակար գործոններով (փոշի, ածխածնի օքսիդը, տարբեր քիմիական նյութեր, ծխախոտի ծուխ)
  • Հերթական շնչառական վարակներ (գրիպի բացիլներ, վիրուսներ)
  • Երկարատև ենթարկվածությունը չոր և սառը օդի

Քիչ է պատահում, որ խրոնիկ բրոնխիտը հանգեցնի գենետիկական խանգարումների։

Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուր բրոնխաբորբը բուժելիս անհրաժեշտ է խստորեն հետևել բժշկի խորհուրդներին և նշանակումներին։ Դեղանյութի ընտրությունը կախված է հիվանդության ձևից և փուլից։ Անկողնային ռեժիմը, լիարժեք սնունդը, առատ, տաք ըմպելիքը սովորաբար թեթևացնում են հիվանդի վիճակը։ Ուժեղ սրացման դեպքում բուժումը հիվանդանոցային է։

Մեծամասամբ դեպքերը, որոնք վիրուսային վարակի արդյունք են, որպես կանոն սուր փուլերում դրանք անցնում են առանց հակաբիոտիկների օգտագործման։ Բակտերյալ բնույթի բրոնխիտների ժամանակ օգտագործվում են հակաբիոտիկներ կանխելու համար հետագա բարդացումները։

Վերջին ժամանակներում սուր բրոնխիտը դիտվում է որպես բորբոքային այլ ոչ թե ինֆեկցիոն գործընթաց, որի համար հակաբորբոքային թերապիան ավելի արդարացված է քան հակամանրէայինը[8]։

Քանի որ չոր օդից հիվանդի վիճակը կարող է վատանալ, խորհուրդ է տրվում սենյակում բարձրացնել օդի խոնավությունը։ Հարկավոր է ուշադրություն դարձնել հագուստին, քանի որ հիվանության ժամանակ դիտվում է մարմնի անկայուն ջերմություն և կարող է նկատվել քրտնարտադրություն նույնիսկ թեթև ֆիզիկական աշխատանքի դեպքում։ Հարկավոր է նրա խոնավ հագուստը միշտ փոխել չորով։ Վիճակը ավելի չբարդացնելու համար հարկավոր է հեռու մնալ ծխախոտից և նույնիսկ ծխախոտի ծխից։

Բացի դեղանյութերից, կարևոր է նաև հիվանդի խնամքը։ Սրացման շրջանում նախ պետք է ստեղծել հիգիենային նպաստավոր պայմաններ։ Հիվանդի սենյակը պետք է չոր և տաք լինի, լավ օդափոխվի։ Հարկավոր է խուսափել մարմնի գերտաքացումից և գերսառեցումից։ Սենյակում կողմնակի հոտերը կարող են ուժեղացնել հազը և հևոցը։ Այդ դեպքում հարկավոր է հիվանդին նստեցնել այնպես, որ կարողանա ձեռքերով հենվել մահճակալին կամ աթոռին։ Վարակազերծման նպատակով խորխը պետք է հավաքել հատուկ թքամանում, որի ծավալի 1/3-ը նախապես լցվի 5 %-անոց քլորամինի լուծույթով։ Բորբոքային գործընթացի սրացման, առատ խորխարտադրության ժամանակ օրգանիզմը շատ սպիտակուցներ է կորցնում, ուստի հիվանդը պետք է ստանա բավարար քանակությամբ վիտամիններ, ինչպես նաև կենդանական ծագման սպիտակուցներ պարունակով սնունդ։

Կան հազի բուժման ոչ դեղաբանական մեթոդներ, այդ թվում նաև սութ բրոնխիտի ժամանակ։ Դրանք օգտակար են թե՛ դեղորայքի առկայության, թե՛ դրանց բացակայության պայմաններում։ Հիվանդը պետք է շատ հանգստանա և ընդունի շատ հեղուկներ (ջուր, հյութ, բուսական թեյ), հեղուկները չպետք է պարունակեն կոֆեին։ Հազը բուժելու համար ավանդաբար առաջարկվել է խմել ազնվամորու տաք թեյ, մեղրով թեյ, ալկալային հանքային ջուր։ Քանի որ հիմնականում բորբոքվում է ըմպանի շրջանը, խորհուրդ է տրվում օգտագործել փափուկ և չգրգռող կերակուրներ։

Մշակված է բուժական մարմնամարզության հատուկ համալիր, որի նպատակը շնչառական բոլոր մկանների մասնակցությամբ ճիշտ և խորը շնչառությունն է։ Հատուկ ուշադրություն է դարձվում արտաշնչման մարզումներին, որն անցկացնում է բուժական ֆիզկուլտուրայի մեթոդիստը։ Սրացումներից դուրս քրոնիկական բրոնխաբորբի ժամանակ խորհուրդ է տրվում առողջավայրաառողջարանային բուժում։ Խոշոր քաղաքների բնակիչներին օգտակար է հանգիստը, զբոսանքը՝ քադաքամերձ այգիներում, պուրակներում։

Հակացուցումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հակացուցված են կծու, թթու կերակուրները։

Կանխարգելում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանխարգելումն օրգանիզմի կոփումն է։ Մաքուր օդը, ջրային արարողությունները բարձրացնում են օրգանիզմի դիմադրողականությունը։ Կոփումն սկսում են օդային լոգանքներից, հարմարվելուց հետո անցնում շփումների՝ սկզբում թաց քամած, ապա չքամած սրբիչով։ Այնուհետև օգտակար է ջրցողումը՝ 30-32 °C ջերմաստիճանի ջրով, որը 2-3 օրը մեկ 1 °C-ով իջեցնելով՝ պետք է հասցնել մինչև ծորակի ջրի ջերմաստիճանի։ Բարերար ազդեցություն է ունենում մաքուր օդում չափավոր մարզվելը (թենիս, թիավարություն, լող, դահուկային սպորտ

Կանխարգելման համար էական նշանակություն ունի քթաբորբի, նշագեղձերի բորբոքման, քթի հավելյալ ծոցերի բորբոքումների ժամանակին և ճիշտ բուժումը, պայքարը փոշու, աղտոտված օդի դեմ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Бронхи // Малая медицинская энциклопедия (том 1, стр. 277)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հանրամատչելի բժշկական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png