Կոկորդաբորբ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կոկորդաբորբ, լարինգիտ (հունարեն՝ λάρνΎζ-կոկորդ), կոկորդի լորձաթաղանթի բորբոքում։ Լինում է սուր և քրոնիկական։ Սուրը հաճախ պայմանավորված է ինֆեկցիայով և առաջանում է գրիպի, սուր շնչառական հիվանդությունների դեպքում։ Կարող է լինել նաև վարակիչ հիվանդությունների (կարմրուկ, քութեշ) ախտանշան։ Առաջացմանը նպաստում են օրգանիզմի գերսառեցումը, թունավոր գազերի շնչումը և այլն։

Ախտանշանները[խմբագրել]

Կոկորդի չորություն, քերծման զգացում, այնուհետև չոր հազ։ Սկսվում է ձայնառաջացման խանգարում (դիսֆոնիա), իսկական ձայնալարերի ոչ լրիվ միացման պատճառով։ Պրոցեսը կարող է անցնել քթի և ըմպանի լորձաթաղանթին, շնչափողին և բրոնխներին։ Քրոնիկական կոկորդաբորբը առաջանում է կրկնվող սուր կոկորդաբորբի դեպքում, ինչպես նաև ձայնային ապարատի ծանրաբեռնումից (երկար խոսելիս)։

Նպաստող գործոնները[խմբագրել]

Ծխելը, ալկոհոլային խմիչքների օգտագործումը։

Հիմնական ախտանշանները[խմբագրել]

Ձայնառաջացման խանգարումներ, որոնք կարող են հասցնել լրիվ անձայնության (աֆոնիա), և չոր հազ։

Բուժումը[խմբագրել]

Սուր կոկորդաբորբի դեպքում «ձայնային ռեժիմ» (կոկորդի լրիվ հանգիստ 5-7 օր, անհրաժեշտ է չխոսել կամ խոսել շշուկով), դիետա (չօգտագործել լորձաթաղանթը գրգռող, չափից ավելի տաք կամ սառը սնունդ), տաք հեղուկներ, պարանոցին տաք կոմպրես, ինհալյացիա, դեղորայքներ, քրոնիկական կոկորդաբորբին նպաստող գործոնների վերացում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png