Քիթկոկորդականջաբանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քիթկոկորդականջաբանություն
Տեսակբժշկական մասնագիտություն և գիտական բնագավառ
Ենթադասclinical sciences?
MeSHH02.403.810.526
 Otorhinolaryngology Վիքիպահեստում
A 40 Վտ CO2 լազերն օգտգործվում է քիթկոկրդականջաբանությունում
Թագավորական ազգային ՔԿԱ հոսպիտալ՝ կառուցված 1874 թ․, Լոնդոնում

Քիթ-կոկորդ-ականջաբանություն (հուն․՝ /tˌrnˌlærɪnˈɡɒləi/), վիրաբուժական խորացված մասնագիտացում է բժշկության մեջ, որը զբաղվում է գլխի և պարանոցի հիվանդությունների վիրաբուժական և դեղորայքային բուժմամբ։ Բժիշկներն, ովքեր մասնագիտանում են այս ոլորտում, կոչվում են օտորինոլարինգոլոգներ, օտոլարինգոլոգներ, գլխի և պարանոցի վիրաբույժներ, ԼՕՌ (ՔԿԱ) վիրաբույժներ կամ ընդհանուր թերապևտներ։ Բուժառուները ՔԿԱ մասնագետին դիմում են քթի, կոկորդի, ականջի, գանգի հիմի, գլխի և պարանոցի հիվանդությունների բուժման համար։ Դրանք սովորաբար ներառում են ֆունկցիոնալ այն հիվանդությունները, որոնք ազդում են զգայարանների և այնպիսի գործողությունների վրա, ինչպիսիք են ուտելը, խմելը, խոսելը, շնչելը, կլման ակտը և լսելը։ Բացի այդ, ԼՕՌ վիրաբուժությունը ներառում է քաղցկեղի և բարորակ ուռուցքների վիրաբուժական բուժումը, գլխի ու պարանոցի վերակառուցողական, և դեմքի ու պարանոցի պլաստիկ վիրաբուժությունը։

Ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս տերմինը նեոլատինյան համակցված ձևերի համադրություն է (Օտո- + ռինո- + լարինգո- + -լոգիա), որոնք առաջացել են հին հունարեն չորս բառերից ՝ οςς (ous (սեռ.՝ ὠτός օտոս))` «ականջ», ῥίς (rhis)` «քիթ», λάρυγξ (larynx)` «կոկորդ» և λογία (logia)` «գիտություն»[1] (միջին հունարեն՝ ωτορινολαρυγγολόγος, «օտոռինոլարինգոլոգ»)։

Ուսուցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Օտոռինոլարինգոլոգները բժիշկներ են (MD, DO, MBBS, MBChB և այլն), ովքեր ավարտում են բժշկական դպրոցը, որից հետո ORL-H&N-ում, միջինում 5-7 տարի, անցնում են հետդիպլոմային վիրաբուժական վերապատրաստում։ Միացյալ Նահանգներում, վիրաբուժության օրդինատուրայում, վերապատրաստումն առնվազն հինգ տարի է[2]։ Սա ներառում է երեքից վեց ամիս ընդհանուր վիրաբուժական ուսուցում և չորսուկես տարի ORL-H&N մասնագիտացված վիրաբուժություն։ Կանադայում և Միացյալ Նահանգներում բուժաշխատողները բժշկական դպրոցն ավարտելուց հետո անցնում են հնգամյա օրդինատուրայի պրակտիկա։

Օրդինատուրայում վերապատրաստվելուց հետո որոշ ԼՕՌ՝ գլխի և պարանոցի վիրաբույժներ, անցնում են խորացված մասնագիտական պրակտիկա, որտեղ վերապատրաստումը կարող է տևել մեկից երկու տարի։ Խորացված մասնագիտացումը ներառում է գլխի և պարանոցի վիրաբուժական ուռուցքաբանություն, դեմքի պլաստիկ վիրաբուժություն, ռինոլոգիա և քթի հարակից ծոցերի վիրաբուժություն, նյարդաականջաբանություն, մանկական քիթ-կոկորդ-ականջաբանություն և լարինգոլոգիա։ Միացյալ Նահանգներում և Կանադայում օտոռինոլարինգոլոգիան բժշկության ամենամրցունակ մասնագիտություններից մեկն է, որտեղ բժշկական դպրոցն ավարտելուց հետո կարելի է ձեռք բերել օրդինատորի կոչում[3][4]։

Միացյալ թագավորությունում բարձրագույն՝ վիրաբուժական ուսումնական հաստատություններ, ընդունվելը նույնպես մրցակցային է և ենթադրում է ազգային խիստ ընտրություն[5]։ Ուսուցման ծրագիրը բաղկացած է 6 տարվա բարձրագույն վիրաբուժական կրթությունից, որից հետո հաճախ անցնում են պրակտիկա որևէ մասնագիտությամբ ՝ նախքան բժիշկ-խորհրդատու դառնալը։

Կրթության, մասնագիտական վերապատրաստման և հետբուհական կրթության ընդհանուր տևողությունը 12-14 տարի է։ Քիթկոկորդականջաբանությունը Միացյալ Նահանգների ամենաբարձր վարձատրվող վիրաբուժական մասնագիտություններից մեկն է։ 2023 թվականին միջին տարեկան եկամուտը կազմել է $118,230[6]:

ՀՀ-ում ՔԿԱ մասնագիտացմամբ բժիշկ դառնալու համար պետք է բարձրագույն բժշկական կրթություն ստանալ, որի համար հարկավոր է ուսուցման անցնել բակալավրիատ (չորս տարի), մագիստրատուրա (երկու տարի), որից հետո արդեն ՔԿԱ ամբիոնի օրդինատուրա։ Հայկական օտոլարինգոլոգիական մասնագիտացված գիտական դպրոցը ստեղծվել է 1939թ.-ին՝ պրոֆեսոր Հմայակ Ավագի Հարությունյանի կողմից։ ԵՊԲՀ ՔԿԱ ամբիոնում առարկայի ուսուցումն անցկացվում է ընդհանուր բժշկության և ստոմատոլոգիական ֆակուլտետների 4-րդ կուրսի ուսանողների համար՝ 10-օրյա ցիկլային պարապմունքների տեսքով։ Ցիկլային պարապմունքների ընթացքում ուսանողները ծանոթանում են ԼՕՌ հիվանդությունների բուժման կազմակերպման հիմնական մոտեցումներին և սկզբունքներին։ Հետդիպլոմային ուսուցումն ամբիոնում ներկայացված է կլինիկական օրդինատուրայով և ասպիրանտուրայով՝ 3-ական տարի տևողությամբ[7]։

Խորացված մասնագիտացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխի և պարանոցի ուռուցքաբանական վիրաբուժություն Դեմքի պլաստիկ և ռեկոնստրուկտիվ վիրաբուժություն* Ականջաբանություն Նյարդաբանություն* Քթաբանություն/ծոց/գանգի առաջային հիմի վիրաբուժություն Կոկորդաբանություն և ձայնի խանգարումներ Մանկական ՔԿԱ * Քնի բժշկություն *
Ուռուցքային վիրաբուժություն Դեմքի կոսմետիկ վիրաբուժություն Ականջ Միջին և ներքին ականջ Ծոցերի բորբոքում Ձայնի խանգարումներ Քմաըմպանային անբավարարություն Քնի խանգարումներ
Միկրովասկուլյար ռեկոնստրուկցիա Վերին ծնոտի և դեմքի վիրաբուժություն Լսողություն Քունքոսկր Ալերգիա Ֆոնովիրաբուժություն Նապաստակի շրթունք և քիմք Քնի ափնոեի վիրաբուժություն
Էնդոկրին վիրաբուժություն Վնասվածքային ռեկոնստրուկցիա Հավասարակշռություն Գանգի հիմի վիրաբուժություն Գանգի առաջային հիմ Կլման ակտի խանգարումներ Շնչփող Քնի ուսումնասիրում
Էնդոսկոպիկ վիրաբուժություն Գանգադիմային վիրաբուժություն Գլխապտույտ Ափնոե և խռմփոց Անոթային մալֆորմացիաներ
Կոխլեար իմպլանտ /BAHA Կոխլեար իմպլանտ /BAHA

Խորացված մասնագիտացման թեմաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխի և պարանոցի վիրաբուժություն

Ականջաբանություն և նյարդաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին ականջի, միջին ականջի և պտկաձևային ելունի, ներքին ականջի և շրջակա կառույցների հիվանդությունների ուսումնասիրություն (օրինակ՝ դիմային նյարդի և գանգի կողմնային հիմի)

  • Արտաքին ականջի հիվանդություններ
    • Արտաքին ականջի բորբոքում (լատին․՝ Otitis externa)
      • արտաքին ականջի կամ լսողական անցուղու բորբոքում
  • Միջին ականջի և պտկաձևային ելունի հիվանդություններ
    • Միջին ականջի բորբոքում (լատին․՝ Otitis media)
    • Թափածակված թմբկաթաղանթ (վարակի, վնասվածքի, պայթյունի կամ բարձր աղմուկի պատճառով՝ թմբկաթաղանթի պատռվածք)
    • Պտկաձև ելունի բորբոքում (լատին․՝ Mastoiditis)
  • Ներքին ականջի հիվանդություններ
  • Դիմային նյարդի հիվանդություններ
    • Իդիոպաթիկ դիմային պարալիճ (Բելլի կաթված)
    • Դիմային նյարդի ուռուցքներ
    • Ռամզի Հանթի Համախտանիշ (անգլ.՝ Ramsay Hunt Syndrome)
  • Ախտանշաններ
    • Լսողության կորուստ
    • Ականջներում աղմուկի առկայություն (սուբյեկտիվ աղմուկ ականջում)
    • Ճնշում ականջներում (լցվածության զգացում)
    • Ականջի ցավ (լատին․՝ Otalgia)
    • Ականջից հեղուկի արտահոսք (լատին․՝ Otorrhea)
    • Գլխապտույտ
    • Անհավասարակշռություն (դիսբալանս)

Քթաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քթաբանությունն (լատին․՝ Rhinlogia) ընդգրկում է քթային դիսֆունկցիան և հարքթային ծոցերի հիվանդությունները։

Մանկական ՔԿԱ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ադենոիդէկտոմիա
  • Կաուստիկ կլլում
  • Կրիկոտրախեալ մասնահատում
  • Դեկանյուլյացիա
  • Լարինգոմալացիա (կոկորդի փափկեցում)
  • Կոկորդ շնչափողային (լարինգոտրախեալ) ռեկոնստրուկցիա
  • Միրինգոտոմիա
  • Քնի օբստրուկտիվ ափնոե (մանկական)
  • Տոնզիլէկտոմիա (նշիկների հեռացում)

Կոկորդաբանություն (լատին․՝ laringologia)[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դիսֆոնիա/ձայնի խռպոտություն
    • Լարինգիտ (կոկորդի բորբոքում)
    • Ռեյնկեի էդեմա (բորբոքային հիվանդություն, որը բնութագրվում է սեփական փակեղի մակերեսային շերտում հեղուկի քրոնիկ կուտակմամբ)
    • Ձայնալարերի հանգույցներ և պոլիպներ
  • Սպազմատիկ դիսֆոնիա (նաև հայտնի է որպես կոկորդի դիստոնիա, նյարդաբանական խանգարում է, որը կարող է ազդել ձայնի և խոսքի վրա)
  • Տրախեոստոմիա
  • Կոկորդի քաղցկեղ
  • Ձայնաբանություն

Դեմքի պլաստիկ և ռեկոնստրուկտիվ վիրաբուժություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռինոպլաստիկա և սեպտոպլաստիկա
  • Ֆեյսլիֆթ (Ռիթիդէկտոմիա, դեմքի ձգում)
  • Բրոուլիֆթ (հոնքերի ձգում)
  • Բլեֆարոպլաստիկա (կոպերի պլաստիկա)
  • Օտոպլաստիկա (ականջների պլաստիկա)
  • Գենիոպլաստիկա (կզակի պլաստիկա)
  • Ներարկումային կոսմետիկ միջամտություններ
  • Դեմքի վնասվածք
    • Քթոսկրի կոտրվածք
    • Ստորին ծնոտի կոտրվածք
    • Ակնակապճի կոտրվածք
    • Ճակատային ծոցի կոտրվածք
    • Բարդ/համակցված պատռվածքներ և փափուկ հյուսվածքների վնասվածքներ
  • Մաշկի քաղցկեղ (օրինակ ՝ բազալ բջջային քաղցկեղ)

Միկրոանոթային վերականգնում[խմբագրել | խմբագրել կոդը]

Միկրոանոթային ռեկոնստրուկցիան տարածված վիրահատություն է, որն իրականացվում է ՔԿԱ մասնագետին դիմող հիվանդների մոտ։ Միկրոանոթային ռեկոնստրուկցիան վիրաբուժական միջամտություն է, որի ժամանակ հիվանդի սեփական հյուսվածքի կոմպոզիտային հատվածը հեռացնում և այն տեղափոխում են դեպի գլխի և (կամ) պարանոցի շրջան։ Գլխի և պարանոցի միկրոանոթային ռեկոնստրուկցիան օգտագործվում է գլխի և պարանոցի քաղցկեղի բուժման համար, ներառյալ ըմպանի և կոկորդի, բերանի խոռոչի, թքագեղձերի, ծնոտների, սրունքների, հարքթային ծոցերի, լեզվի և մաշկի քաղցկեղը։ Հյուսվածքները, որոնք առավել հաճախ տեղափոխվում են այս վիրահատության ընթացքում, վերցվում են վերին և ստորին վերջույթներից, մեջքից և կարող են ընդգրկել մաշկ, ոսկրեր, ճարպ և (կամ) մկաններ[8]։ Այս վիրահատական միջամտության ընթացքում հյուսվածքի տեղափոխման որոշումը կայացվում է՝ ելնելով ռեկոնստրուկցիայի պահանջներից։ Գլխի և պարանոցի հյուսվածքների տեղափոխումը վիրաբույժներին թույլ է տալիս վերականգնել հիվանդի ծնոտը, բարելավել լեզվի գործառույթը և վերակառուցել կոկորդը։ Լաթի (տրանսպլանտատ) տեղափոխման պրոցեսից հետո վերջինիս անհրաժեշտ է վերականգնել սեփական արյունամատակարարումը՝ նոր տեղակայման վայրում գոյատևելու համար։ Վիրահատության ավարտից հետո, արյունատար անոթները, որոնք ապահովում են տրանսպլանտատի սնուցումը, վերամիավորվում են պարանոցի այլ արյունատար անոթների հետ։ Այս արյան անոթները սովորաբար ունեն ոչ ավելի, քան 1-3 մմ տրամագիծ, ինչը նշանակում է, որ այդ անոթային բերանակցումները պետք է իրականացվեն մանրադիտակի միջոցով, ինչի պատճառով էլ այս գործընթացը կոչվում է «միկրոանոթային վիրաբուժություն»։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. "otolaryngologist" entry in: Peter Harris, Sue Nagy, Nicholas Vardaxis, Mosby's Dictionary of Medicine, Nursing & Health Professions - Australian & New Zealand Edition, Elsevier Health Sciences, 2009.
  2. «Otolaryngology Specialty Description». American Medical Association.
  3. «Is There a Crisis in the Otolaryngology Match?». ENTtoday (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ ապրիլի 16-ին.
  4. «National Residency Match Program 2020» (PDF). National Residency Match Program. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 2-ին.
  5. «Training and development (otorhinolaryngology)». Health Careers (անգլերեն). 2015 թ․ ապրիլի 16. Վերցված է 2020 թ․ ապրիլի 16-ին.
  6. «Ziprecruiter, Ear Nose Throat Doctor Salary».
  7. ysmu.am https://ysmu.am/hy/main/update_your_browser/. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 19-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  8. «Microvascular Head and Neck Reconstruction | Conditions & Treatments | UCSF Medical Center». ucsfhealth.org. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 6-ին.