Ճակատային ծոց
Արտաքին տեսք
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ճակատային ծոց (Sinus frontalis), մարդու գանգի չորս ծոցերից մեկը, որոնք օդով լցված ճեղքեր են և բարակ անցուղիներով կապված են քթի խոռոչի հետ։ Գտնվում է ճակատային հատվածում և ներսից պատված է լորձաթաղանթով
Ծննդյան ժամանակ մարդը ճակատային ծոց չի ունենում, այն առաջանում է կյանքի 7-8-րդ տարիներում և վերնջականորեն ձևավորվում է դեռահասության շրջանի ավարտին։ Երբեմն բացակայում է նաև չափահաս մարդկանց մոտ։