Մաշկի քաղցկեղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մաշկի քաղցկեղ
Basal cell carcinoma.jpg
Տեսակհիվանդություն[1]
Ենթադասintegumentary system cancer?[1], skin neoplasm? և դերմատոզ[1]
ՊատճառCMM?
Բուն պատճառC2920[1] և C2920[2]
Բժշկական մասնագիտությունուռուցքաբանություն
ՀՄԴ-9172 և 173
ՀՄԴ-10C43 և C44
MedlinePlus001442
eMedicine276624, 870538, 1100753 և 1965430
Disease OntologyDOID:4159 և DOID:4159
NCI ThesaurusC2920[1] և C2920[2]
Skin cancers Վիքիպահեստում

Մաշկի քաղցկեղ, քաղցկեղի տեսակ, որն առաջանում է մաշկից: Դրանք պայմանավորված են ոչ նորմալ բջիջների զարգացմամբ, որոնք կարող են մետաստազներ առաջացնել մարմնի այլ մասերում[3]: Մաշկի քաղցկեղը լինում է երեք տեսակ՝ մաշկի հիմային բջջային քաղցկեղ, մաշկի տափակ բջջային քաղցկեղ և մելանոմա[4]: Առաջին երկու տեսակը, ինչպես նաև մի շարք քիչ տարածված քաղցկեղներ, հայտնի են որպես ոչ մելանոմային քաղցկեղներ[5][6]: Մաշկի հիմային բջջային քաղցկեղը դանդաղ է աճում և կարող է վնասել հյուսվածքը, սակայն չի տարածվում և չի կարող հանգեցնել մահվան[5]: Այն հիմնականում իրենից ներկայացնում է մաշկի անցավ բարձրացած փայլուն հատված, որի վրա երևում են մանր արյան անոթներ կամ կարող է լինել մաշկի բարձրացած հատված, որի վրա խոցեր են[4]: Մաշկի տափակ բջջային քաղցկեղը տարածվելու ավելի մեծ հավանականութոուն ունի[5]: Դրա հետևանքով սովորաբար առաջանում է գունդ՝ եղջերացող գագաթով, ինչի հետևանքով կարող է առաջնալ նաև խոց[7]: Մելանոմաները առավել ագրեսիվ են: Նշանները ներառում են մելանոցիտների առկայութոուն, որոնք ունեն փոփոխված չափ, ձև, գույն, անկանոն եզրեր, բազմագույն են, քոր են առաջաննում և արյունահոոող են[8]:

Առաջաման դեպքերի առնվազն 90%-ը արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցութան հետևանքով են[9]: Այս ազդեցության հետևանքով երեք հիմնական տեսակների վտանգն էլ մեծանում է[9]: Օզոնի շերտի բարակեցման պատճառով լույսի ազդեցությունը հետզհետե մեծանում է[5][10]: Սոլյարիումները հանդիաանում են ուլտրամանուշակագունն ճառագայթման մեկ այլ պատճառ: Հատկապես վնաաակար է երեխաների շրջանում մաշկի հիմային բջջային քաղցկեղի և մելանոմաների հայտնաբերումը[11]: Մաշկի տափակ բջջային քաղցկեղի հայտնաբերումը, անկախ այն բանից թե երբ է դա տեղի ունենում, կարևոր է[9]: Մելանոմաների 20-30%-ը զարգանում են մելանոցիտներից[11]: Մաշկի բաց գույն ունեցող մարդիկ ռիսկային գոտում են[4][12]: Ռիսկային գոտում են նաև նրանք, ովքեր ունեն թույլ իմուն համակագ (կարող է պայմանավորված լինել դեղերի ընդունումով) կամ վարակված են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով[5][8][13]: Ախտորոշումը կատարվում է բիոպսիայի միջոցով[8]:

Ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությանը փոքրացումը և արևապաշտպան միջոցների օգտագործումը համարվում են կանխարգելիչ միջոցներ մելանոմայի և տափակ բջջային քաղցկեղի առաջացման համար[11][14]: Արևապաշտպան միջոցների ազդեցությունը հիմային բջջային քաղցկեղի ռիսկի գործոնի վրա պարզաբանված չէ[14]: Մաշկի ոչ մելանոմային քաղցկեղները սովորաբար բուժելի են[5]: Բուժումը գլխավորապես կատարվում է վիրահատական հեռացումով, բայց կարող է ներառել նաև ճառագայթային թերապիա կամ հրատապ օգտագործվող դեղամիջոցներ, օրինակ՝ ֆտորուրացիլ: Մելանոմայի բուժումը կարող է կատարվել վիրահատության, քիմիաթերապիայի, ճառագայթային թերապիայի և targeted(նպատակային?) թերապիայի համատեղությամբ[4][8]: Այն հիվանդների մոտ, որոնց հիվանդությունը տարածվել է մարմնի այլ մասեր, պալիատիվ օգնությունը կարող է բարելավել կյանքի որակը[8]: Քաղցկեղի տեսակներից՝ մելանոման ունի ապրելու ամենաբարձր ցուցանիշը. Միացյալ Թագավորությունում բնակվողների ավելի քան 86%-ը և Միացյալ Նահանգներում բնակվողների ավելի քան 90%-ը գոյատևում են ավելի քան հինգ տարի[15][16]:

Մաշկի քաղցկեղը՝ քաղցկեղների ամենատարածված տեսակն է, ընդհանուր հաշվարկով՝ դեպքերի առնվազն 40%-ը[5][17]: Ամենատարածված տեսակն է ոչ մելանոմային մաշկի քաղցկեղը, որը հանդիպում է տարեկան առնվազն երկուսից երեք միլիոն մարդու մոտ[4][11][18]: Ոչ մելնանոմայի մաշկի քաղցկեղների մոտ 80%-ը հիմային բջջային քաղցկեղն է, 20%-ը՝ տափակ բջջային քաղցկեղը[6] : Հիմային բջջային և տափակ բջջային մաշկի քաղցկեղները հազվադեպ են հանգեցնում մահվան[11]: Միացյալ Նահանգներում դրանք քաղցկեղի բոլոր մահացությունների 0.1%-ից պակաս են պատճառ հանդիսանում[4] : 2012 թվականին մելանոման աշխարհում հայտնվել է 232.000 մարդու մոտ և հանգեցրել է 55.000 մարդու մահվան[11] : Եվրոպոիդ ռասան Ավստրալիայում, Նոր Զելանդիայում և Հարավային Աֆրիկայում ունեն աշխարհում մելանոմայի ամենաբարձր ցուցանիշները[11][19]: Մաշկի քաղցկեղի երեք հիմնական տեսակները վերջին քսանից քառասուն տարիների ընթացքում առավել տարածված են դարձել հատկապես կովկասյան երկրներում[5][11]:

Դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաշկի քաղցկեղը բաժանվում է երեք հիմնական տեսակի՝ մաշկի հիմային բջջային քաղցկեղ, մաշկի տափակ բջջային քաղցկեղ, մաշկի չարորակ մելանոմա:

Քաղցկեղ Նկարագրություն Նկար
Հիմային բջջային քաղցկեղ Հիմնական բնութագիրը թափանցիկություն է:
Basal cell carcinoma3.JPG
Տափակ բջջային քաղցկեղ Մաշկի տափակ բջջային քաղցկեղը սովորաբար կարմիր, եղջերացող, թանձր գոյացություն է: Արագ աճող տեսակ է:
Squamous Cell Carcinoma1.jpg
Չարորակ մելանոմա Ընդհանուր տեսքը բնութագրվում է զբաղեցրած ասիմետրիկ տարածքով, անկանոն սահմաններով, գունային բազմազանությամբ, և հաճախ 6 մմ-ից մեծ է[20]։
Melanoma.jpg

Հիմային բջջային քաղցկեղն առաջանում է մաշկի՝ արևի կողմից «տեսանելի» հատվածներում, հատկապես՝ դեմքին: Այն հազվադեպ է տարածվում և առաջացնում մահ, հեշտությամբ բուժվում է վիրահատական միջամտությամբ և ճառագայթմամբ: Մաշկի տափակ բջջային քաղցկեղը տարածվում է մարմնի այլ մասերին, սակայն համեմատաբար քիչ, քան հիմային բջջայինը: Չնայած դրան տարածման աստիճանը կրկին համարվում է ցածր, բացառությամբ շուրթերի, ականջի և ընկճված իմուն համակարգով մարդկանց մարմնի: Մելանոման մաշկի քաղցկեղի երեք տեսակներից ամենատարածվածն է: Այն հաճախ է մետաստազներ առաջացնում և կարող է մահվան պատճառ դառնալ:

Մաշկի քաղցկեղի քիչ տարածված տեսակներն են` դերմատոֆիբրոսարկոմալ ուռուցք, Մերկելի բջջային քաղցկեղ, Կապոշի սարկոմա, կերատոականտոմա, բջջային ուռուցքներ, էպիդերմալ քաղցկեղ, կրծքի Պագետի հիվանդություն, ֆիբրոքսանտոմա, լեյոմիոսակոմա և անգիոսարկոմա:

Հիմային բջջային քաղցկեղը և տափակ բջջային քաղցկեղը ուլտրամանուշակագույն ճառագայթների կողմից հաճախ ենթարկվում են մուտացիայի: Չարորակ մելանոման հիմնականում առաջանում է ուլտրամանուշակագույն ճառագայթների A տեսակի վնասակար ազդեցությամբ: ԴՆԹ-ի անուղղակի վնասումը պայմանավորված է ազատ ռադիկալների և ռեակտիվ թթվածնի ազդեցութամբ[21]: Հետազոտությունը ցույց է տալիս, որ վաթսուն րոպե մաշկի կողմից արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների կլանումը հանգեցնում է ազատ ռադիկալների առաջացման:

Նշաններ և ախտանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիմպտոմները մաշկի քաղցկեղի տարբեր տեսակների մոտ տարբեր են: Դրանք ներառում են մաշկի անդարձելի փոփոխութոուններ, խոցերի առաջացում, մաշկի գունազրկում և առկա խալերի փոփոխություններ, ինչպիսիք են ատամնավոր եզրերի առաջացումը և խալի մեծացումը:

Մաշկի հիմային բջջային քաղցկեղ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաշկի հիմային բջջային քաղցկեղը սովորաբար ներկայանում է որպես մեծացած, հարթ, մարգարտյա ուռուցք՝ գլխի, պարանոցի կամ ուսերի մաշկի վրա: Երբեմն արյան փոքր անոթները տեսանելի են ուռուցքներում (կոչվում է տելեանգիէկտազիա): Ուռուցքի կենտրոնում հաճախակի զարգանում են արյունահոսություններ: Հաճախ այն շփոթում են չբուժվող վերքերի տեսակների հետ: Մաշկի քաղցկեղի այս ձևը ամենաքիչ մահացուն է և պատշաճ բուժման դեպքում այն կարող է վերանալ:

Մաշկի տափակ բջջային քաղցկեղ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաշկի տափակ բջջային քաղցկեղը սովորաբար կարմիր, եղջերացող, թանձր գոյացություն է: Որոշները ամուր, կոշտ այտուցներ են, կերատոականտոմաների նման գմբեթաձև: Կարող են առաջանալ արյունահոսություններ և վերքը պատվի խոցերով: Եթե տափակ բջջային քաղցկեղը չբուժվի, այն կարող է տարածվել: Երկրորդ ամենատարածված մաշկի քաղցկեղն է: Դա վտանգավոր է, բայց ոչ այնքան, որքան մելանոման:

Մելանոմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մելանոմային բնորոշ են տարբեր գույներ` շագանակագույնից մինչև սև: Մելանոմաների քիչ մասը վարդագույն են, կարմիր կամ մսագույն: Վերջինս կոչվում է ամելանոտիկ մելանոմա և ավելի ագրեսիվ է: Չարորակ մելանոմայի զգուշացման նշաններն են խալի չափի, ձևի, գույնի կամ բարձրության փոփոխությունները: Այլ նշաններից են նոր խալերի առաջացումը հասուն տարքում կամ ցավը, քորը, խոցերի առաջացումը, կարմրությունը կամ այդ տեղամասի արյունահոսությունը: Ամենահաճախ օգտագործվող մնեմոնիկան է «ABCDE»-ն, որտեղ A-ն(asymmetrical) նշանակում է ասիմետրիկ, B(borders)-եզրավոր C(color)-գունավոր, D(diameter)-մեծ տրամագծով E(evolving)-զարգացող[22][23]:

Այլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մերկելի բջջային քաղցկեղը հաճախ շատ արագ է աճում: Կարմիր, մանուշակագույն կամ մաշկագույն ուռուցքները, որոնք ցավոտ չեն, առաջացնում են քոր: Դրանք հնարավոր է շփոթել քաղցկեղի այլ տեսակների հետ[24]:

Առաջացման պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևի ուլտրամանուշակագույն ճառագայթները մաշկի քաղցկեղի առաջացման գլխավոր շրջակա գործոնն են[25][26][27]: Ռիսկի այլ գործոնները ներառում են՝

Ախտաֆիզիոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Չարորակ էպիթելային շերտը, որը հիմնականում առաջանում է էպիդերմիսում, քաղցկեղի լորձաթաղանթում կամ քրոմոսոմային մետապլազիայի շրջանում, կոչվում է տափակ բջջային քաղցկեղ[32]:

Մակրոսկոպիկորեն ուռուցքը արագ բարձրանում է, սնկի նման աճում, առաջացնում է խոցեր անկանոն սահմաններով: Ուռուցքային բջիջները ոչնչացնում են հիմային թաղանթը և ձևավորվում շերտեր կամ կոմպակտ զանգվածներ, որոնք անցնում են բուն մաշկ: Լավ տարբերակված քաղցկեղի դեպքում ուռուցքային բջիջները պլեոմորֆիկ ատիպիկ են, բայց նմանվում են նորմալ կերատինոցիտներին from prickle layer(խոշոր, բազմանկյուն, առատ էոզինոֆիլ(վարդագույն) ցիտոպլազմով և կենտրոնական դասավորությամբ կորիզով)[32]:

Նրանց դասավորությունը նման է նորմալ էպիդերմիսում բջիջների դասավորությանը. ծայրամասում չհասունացած բջիջներն են, իսկ կենտրոնում՝ հասուն: Ուռուցքի բջիջները վերածվում են կերատինացված քաղցկեղային բջիջների և համախմբվում են գեղձերի շուրջը համակենտրոն, թիթեղաձև շերտերով, որոնք կոչվում են «բջջային բներ» կամ «էպիթել-կերատինային մարգարիտներ»: Շրջապատող ստրոման կրճատվում է և պարունակում է բորբոքային ներսփռանք (լիմֆոցիտներ): Վատ տարբերակված տափակ բջջային քաղցկեղը պարունակում են ավելի շատ պլեոմորֆիկ բջիջներ և չեն պարունակում կերատին[32]:

Հիվանդության մեջ ընդգրկված մոլեկուլային գործոնը PTCH1 գենի մուտացիան է, որը կարևոր դեր է խաղում Sonic hedgehog ազդանշանային ուղու համար[33]:

Ախտորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ախտորոշումը կատարվում է բիոպսիայի և ախտահյուսվածաբանական հետազոտության միջոցով[3]:

Մաշկի ոչ ինվազիվ քաղցկեղի հայտնաբերման մեթոդները ներառում են լուսանկարումը, դերմասկոպիան, սոնոգրաֆիան, միկրոսկոպիան, սպեկտրասկոպիան, ֆլուորեսցենցիալ սպեկտրասկոպիան, տերահերցային սպեկտրոսկոպիան, օպտիկական կոհերենտ տոմոգրաֆիան, մուլտիսպեկտրալ շերտագրման տեխնիկան, թերմոգրաֆիան, էլեկտրական դիմադրությունը, ժապավենագրությունը և համակարգչային վերլուծությունը [34]:

Կանխարգելում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևապաշտպան միջոններն արդյունավետ են, և հետևաբար խորհուրդ է տրվում դրանք օգտագործել մելանոման[35] և տափակ բջջային քաղցկեղը կանխարգելելու համար[36]: Կա փոքր ապացույց այն բանի, որ դա արդյունավետ է նաև հիմային բջջային քաղցկեղը կանխարգելելու համար: Մաշկի քաղցկեղի առաջացման հավանականությունը նվազեցնելու համար խորհուրդ է տրվում կրել պաշտպանիչ հագուստ, արևային ակնոց, գլխարկ և խուսափել արևի ուղիղ ճառագայթներից[38]: ԱՄՆ-ի կանխարգելիչ ծառայությունների ուժերը խորհուրդ են տալիս իննից քաանհինգ տարեկան մարդկանց խուսափել ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությունից[39]:

Մաշկի քաղցկեղի առաջացման ռիսկը կարող է կրճատվել մի շարք միջոցառումների, ներառյալ արևի ազդեցության, ծխախոտի և սոլյարիումների օգտագործման նվազմամբ[40], արևապաշտպան միջոցների օգտագործման ավելացմամբ:

Մաշկի քաղցկեղի հայտնաբերման համար քիչ փաստեր կան[41]: Դրա կանխարգելման համար վիտամինային և հակաօքսիդանտային հավելումներ չեն հայտնաբերվել[42]: Դիետիկ միջոցառումներից օգտվելու արդյունավետության ապացույցը նախնական է[43]:

Ցինկի և տիտանի օքսիդները հաճախ օգտագործվում են արևապաշտպան միջոցներում՝ ապահովելով լայն պաշտպանություն ուլտրամանուշակագույն ճառագայթներից[44]:

Որոշ սննդամթերքներ կարող են նվազեցնել արևահարման վտանգը, սակայն դա քիչ արդյունավետ է արևապաշտպան միջոցներից[45]:

Բարձր ռիսկային ֆիզիկական անձանց մաշկի քաղցկեղի կանխարգելման մետա-վերլուծությունը ցույց է տվել, որ T4N5 լիպոսոմի լոսյոնի լազերային օգտագործումը պիգմենտային քսերոդերմայով հիվանդ մարդկանց մոտ նվազեցնում է հիմային բջջային քաղցկեղի հայտնաբերման հաճախականությունը, իսկ բերանային ուղիով տրված ացիտրետինը փոխպատվաստված երիկամով մարդկանց համար կարող է օգտակար լինել[46]:

Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուժումը կախված է քաղցկեղի տեսակից, տեղադրությունից, հիվանդի տարիքից և այն փաստից, թե քաղցկեղը առաջնային է, թե հետադարձ: Երիտասարդ անհատի մոտ հանդիպեղ փոքր հիմային բջջային քաղցկեղի բարեհաջող բուժման (օրինակ՝ Մոհի վիրահատում կամ CCPDMA)հավանականության ցուցանիշը բավականին մեծ է:

Բազմաթիվ բարդ բժշկական խնդիրներով տարեց խոցելի մարդկանց դեպքում քթի հիմային բջջային քաղցկեղի ակցիզացման դժվարությունը կարելի է հիմնավորել ճառագայթային թերապիայով (մի փոքր ավելի ցածր մակարդակի բուժում) կամ բուժում չկիրառելով: Հատուկ քիմիաթերապիան կարող է կիրառվել մեծ մակերեսային տափակ բջջային քաղցկեղի դեպքում լավ կոսմետիկ արդյունքների համար, մինչդեռ դա կարող է լինել անհամապատասխան ինվազիվ հիմային բջջային կամ տափակ բջջային քաղցկեղների համար: Ընդհանուր առմամբ, մելանոման վատ է արձագանքում ճառագայթմանը կամ քիմիաթերապիային:

Ցածր ռիսկային հիվանդությունների համար ճառագայթային թերապիան (արտաքին ճառագայթային ռադիոթերապիա[47] կամ բրախիթերապիա), արդի քիմիոթերապիան(իմիքվիմոդ կամ ֆտորուրացիլ) և կրիոթերապիան(քաղցկեղի սառեցումը) կարող են ապահովել հիվանդության պատշաճ վերահսկումը, սակայն կարող են ունենալ ընդհանուր բուժման ցածր ցուցանիշներ վիրահատությունների այլ տեաակների համեմատ: Բուժման այլ եղանակները, ինչպիսիք են ֆոտոդինամիկ թերապիան, արդի քիմիոթերապիան, էլեկտրական չորացումը կիրառվում են հիմային բջջային քաղցկեղի և տափակ բջջային քաղցկեղի բուժման ժամանակ:

Մոհսի միկրոգրաֆիկ վիրաբուժությունը այն մեթոդն է, որն օգտագործվում է քաղցկեղի՝ դրան շրջապատող հյուսվածքի հետ միասին հեռացմամբ, որից հետո ստուգվում է մնացած հյուսվածքը պարզելու համար՝ ուռուցք մնացել է թե ոչ:

Սա հնարավորություն է տալիս նվազագույն չափով հյուսվածք հեռացնել և լավագույն կոսմետիկ և բարենպաստ արդյունքներ ապահովել : Սա հատկապես կարևոր է այն տարածքների համար, որտեղ մաշկի քանակը սահմանափակ է, օրինակ՝ դեմքը: Վիրահատության տարածքը հավասարազոր է կտրվածքի լայնքին: Այս տեխնիկան կատարելու համար անհրաժեշտ է հատուկ վերապատրաստում: Այլընտրանքային մեթոդ է CCPDMA-ն և կարող է կատարվել Մոհսի վիրահատական եղանակին անծանոթ պաթոլոգի կողմից:

Մետաստազներ առաջացրած հիվանդության դեպքում կարող են պահանջվել հետագա վիրաբուժական միջամտություններ կամ քիմիաթերապիա[48]:

Մետաստատիկ մելանոմայի բուժումը ներառում է կենսաբանական իմունոթերապևտիկ միջոցներ` իպիլիմումաբ, պեմբրոլիզումաբ և նիվոլումաբ, BRAF ինհիբիտորներ, ինչպիսիք են վեմուրաֆենիբը և դաբրաֆենիբը, և MEK ինհիբիտոր թրամեթինիբը[49]:

Վերականգնում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայումս վիրահատական հեռացումը մաշկի քաղցկեղի բուժման ամենատարածված ձևն է: Վերականգնողական վիրաբուժության նպատակն է վերականգնել նորմալ տեսքը և գործառույթը: Վերականգնողական մեթոդի ընտրությունը կախված է թերության չափից և տեղադրվածությունից: Դեմքի մաշկի քաղցկեղի հեռացումը և վերականգնումը ընդհանուր առմամբ ավելի դժվար է, քանի որ դեմքի վրա առկա են տեսանելի և գործառութային անատոմիական կառույցներ:

Եթե մաշկի թերությունները չափերով փոքր են, շատերը կարող են վերականգնվել պարզ եղանակով, որի դեպքում մաշկի ծայրերը մոտեցվում են և փակվում կարերով, առաջանում է գծային սպի: Եթե ​​վերականգնումը կատարվի մաշկի բնական ծալքերի կամ կնճիռների երկայնքով, ապա սպին տեսանելի չի լինի:

Կանխատեսում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմային բջջայն և տափակ բջջային քաղցկեղների մահացության ցուցանիշը կազմում է մոտ 0.3%, ինչը ԱՄՆ-ում հանգեցնում է տարեկան 2000 մահվան: Մելանոմայի մահացության մակարդակը 15-20% է, և այն առաջացնում է տարեկան 6500 մահ[21]: Թեև այն շատ ավելի քիչ է հանդիպում, սակայն հանդիսանում է քաղցկեղից մահացությունների 75%-ի պատճառը[22]:

Մելանոմայով մարդկանց կենսակայունությունը կախված է այն բանից, թե երբ են սկսել բուժումը: Բուժման արդյունավետությունը շատ բարձր է, երբ մելանոման հայտնաբերվում է վաղ փուլերում և հեշտությամբ կարելի է հեռացնել վիրահատական միջամտությամբ: Կանխատեսումը այնքան էլ գոհացուցիչ չեն, երբ մելանոման տարածվում է մարմնի այլ մասերի վրա: 2003թ:-ի տվյալների համաձայն հիմային բջիջների հետադարձ կարցինոմայի հինգ ամյա վիրահատական (Մոհի միկրոգրաֆիկ վիրահատություն) բուժման արդյունավետությունը կազմում էր 95%[23]:

Աշխարհում քաղցկեղի ամենաբարձր ցուցանիշը ունեն Ավստրալիան և Նոր Զելանդիան, գրեթե չորս անգամ ավել, քան Միացյալ Նահանգներում, Մեծ Բրիտանիայում և Կանադայում: Մոտ 434,000 մարդ բուժում է ստանում ոչ մելանոմային մաշկի քաղցկեղների համար, իսկ 10,300-ը՝ մելանոմային: Ե՛վ Ավստրալիայում, և՛ Նոր Զելանդիայում հիվանդությունը առավել շատ տարածված է 15-44 տարեկան մարդկանց խմբում: Մաշկի քաղցկեղի տարածվածությունը աստիճանաբար աճում է[24]: Եվրոպական ծագում ունեցող Օքլենդի բնակիչների շրջանում 1995 թվականին մելանոմայի տարածվածությունը տարեկան կազմել է 77.7 դեպք 100.000 մարդու հաշվով: 21-րդ դարում կանխատեսվել է հիվանդության ցուցանիշի աճ՝ պայմանավորված ստրատոսֆերայի օզոնային շերտի կորստով և արևի ազդեցությամբ[25]:

Համաճարակաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաշկի քաղցկեղը 2010 թվականին հանդիսացելէ 80,000 մահվան պատճառ, որից 49,000-ը մելանոմա, 31,000-ը՝ ոչ մելանոմային: 1990 թվականից այն աճել է 51,000-ով[59]:

Միացյալ նահանգներում տարեկան հայտնաբերվում է մաշկի քաղցկեղով 3.5 միլիոն հիվանդ: Այդտեղ մաշկի քաղցկեղն ամենատարածված քաղցկեղի տեսակն է: Հինգ ամերիկացիներից մեկը մոտ կյանքի որոշակի շրջանում զարգանում է մաշկի քաղցկեղ: Մաշկի քաղցկեղի ամենատարածված տեսակն այստեղ հիմային բջջային քաղցկեղն է, այնուհետև՝ տափակ բջջայինը: Ի տարբերություն այլ քաղցկեղերի, ԱՄՆ-ում հիմային բջջային և տափակ բջջային քաղցկեղները ռեգիստրացիայի չեն ենթարկվում[60]:

Մելանոմա[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ-ում 2008 թվականին 59,695 մարդու մոտ մելանոմա է ախտորոշվել, իսկ 8,623 մարդ մահացել է դրանից[61]: Ավստրալիայում ամեն տարի հայտնաբերվում են ավելի քան 12.500 մելանոմայի նոր դեպքեր, որոնցից ավելի քան 1500-ի ելքը մահացու է: Այնտեղ մելանոման մեկ շնչի հաշվով ամենամեծ տարածումն ունի[62]:

Թեև ԱՄՆ-ում քաղցկեղի շատ տեսակների տարածվածությունը նվազում է, մելանոմայի տարածվածությունը շարունակում է աճել, և 2004 թվականին, համաձայն Քաղցկեղի Ազգային ինստիտուտի, 68,729 մարդու մոտ ախտորոշվել է մելանոմա[63]:

Մելանոման Մեծ Բրիտանիայում հինգերորդ ամենատարածված քաղցկեղն է (2011 թվականին մոտ 13,300 մարդու մոտ հայտնաբերվել է մելանոմա), և մելանոման կազմում է քաղցկեղի բոլոր մահվան դեպքերի 1%-ը(2012 թվականին մահացել է շուրջ 2,100 մարդ)[64]:

Ոչ մելանոմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամեն տարի Միացյալ Նահանգներում մոտավորապես 2000 մարդ մահանում է հիմային կամ տափակ բջջային մաշկի քաղցկեղից (ոչ մելանոմային քաղցկեղ): Վերջին տարիներին տարածվածությունը նվազել է: Մահացածների մեծ մասը նախքան հիվանդության զարգացումը բժշկի չայցելած տարեցներ են և իմունային համակարգի խանգարումներ ունեցող մարդիկ[60]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Disease Ontology release 2019-05-13 — 2019-05-13 — 2019.
  2. 2,0 2,1 Monarch Disease Ontology release 2018-06-29sonu — 2018-06-29 — 2018.
  3. «Defining Cancer»։ National Cancer Institute։ Արխիվացված օրիգինալից 25 June 2014-ին։ Վերցված է 10 June 2014 
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 «Skin Cancer Treatment (PDQ®)»։ NCI։ 2013-10-25։ Արխիվացված օրիգինալից 5 July 2014-ին։ Վերցված է 30 June 2014 
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 Cakir BÖ, Adamson P, Cingi C (November 2012)։ «Epidemiology and economic burden of nonmelanoma skin cancer.»։ Facial plastic surgery clinics of North America 20 (4): 419–22։ PMID 23084294։ doi:10.1016/j.fsc.2012.07.004 
  6. 6,0 6,1 Marsden edited by Sajjad Rajpar, Jerry (2008)։ ABC of skin cancer։ Malden, Mass.: Blackwell Pub.։ էջեր 5–6։ ISBN 9781444312508։ Արխիվացված օրիգինալից 29 April 2016-ին 
  7. Lynne M Dunphy (2011)։ Primary Care: The Art and Science of Advanced Practice Nursing։ F.A. Davis։ էջ 242։ ISBN 9780803626478։ Արխիվացված օրիգինալից 20 May 2016-ին 
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 «General Information About Melanoma»։ NCI։ 2014-04-17։ Արխիվացված օրիգինալից 5 July 2014-ին։ Վերցված է 30 June 2014 
  9. 9,0 9,1 9,2 Gallagher RP, Lee TK, Bajdik CD, Borugian M (2010)։ «Ultraviolet radiation.»։ Chronic diseases in Canada։ 29 Suppl 1: 51–68։ PMID 21199599 
  10. «Light, including ultraviolet»։ J Autoimmun 34 (3): J247–57։ 2010։ PMC 2835849։ PMID 20018479։ doi:10.1016/j.jaut.2009.11.011 
  11. 11,0 11,1 11,2 11,3 11,4 11,5 11,6 11,7 World Cancer Report 2014.։ World Health Organization։ 2014։ էջեր Chapter 5.14։ ISBN 9283204298 
  12. Leiter U, Garbe C (2008)։ «Epidemiology of melanoma and nonmelanoma skin cancer—the role of sunlight.»։ Advances in Experimental Medicine and Biology 624: 89–103։ PMID 18348450։ doi:10.1007/978-0-387-77574-6_8 
  13. Chiao EY, Krown SE (September 2003)։ «Update on non-acquired immunodeficiency syndrome-defining malignancies.»։ Current Opinion in Oncology 15 (5): 389–97։ PMID 12960522։ doi:10.1097/00001622-200309000-00008 
  14. 14,0 14,1 Jou PC, Feldman RJ, Tomecki KJ (June 2012)։ «UV protection and sunscreens: what to tell patients.»։ Cleveland Clinic journal of medicine 79 (6): 427–36։ PMID 22660875։ doi:10.3949/ccjm.79a.11110 
  15. «SEER Stat Fact Sheets: Melanoma of the Skin»։ NCI։ Արխիվացված օրիգինալից 6 July 2014-ին։ Վերցված է 18 June 2014 
  16. «Release: Cancer Survival Rates, Cancer Survival in England, Patients Diagnosed 2005–2009 and Followed up to 2010»։ Office for National Statistics։ 15 November 2011։ Արխիվացված օրիգինալից 17 October 2014-ին։ Վերցված է 30 June 2014 
  17. Dubas LE, Ingraffea A (February 2013)։ «Nonmelanoma skin cancer.»։ Facial plastic surgery clinics of North America 21 (1): 43–53։ PMID 23369588։ doi:10.1016/j.fsc.2012.10.003 
  18. «How common is skin cancer?»։ World Health Organization։ Արխիվացված օրիգինալից 27 September 2010-ին։ Վերցված է 30 June 2014 
  19. Harris Randall E. (2013)։ Epidemiology of Chronic Disease (անգլերեն)։ Jones & Bartlett Publishers։ էջ 271։ ISBN 9780763780470 
  20. «Malignant Melanoma: eMedicine Dermatology»։ Արխիվացված օրիգինալից 7 October 2010-ին 
  21. C. C. Boring, T. S. Squires, T. Tong (1991)։ «Cancer statistics, 1991»։ SA Cancer Journal for Clinician 41 (1): 19–36։ PMID 1984806։ doi:10.3322/canjclin.41.1.19 
  22. «Early Detection and Treatment of Skin Cancer»։ American Family Physician 62 (2): 357–68, 375–6, 381–2։ July 2000։ PMID 10929700։ Արխիվացված օրիգինալից 24 July 2008-ին 
  23. «Malignant Melanoma Cancer»։ Արխիվացված օրիգինալից 23 March 2010-ին։ Վերցված է 2010-07-02 
  24. «Skin Cancer Facts and Figures»։ Արխիվացված օրիգինալից 10 August 2012-ին։ Վերցված է 2013-12-01։ «From 1982 to 2007 melanoma diagnoses increased by around 50%. From 1998 to 2007, GP consultations to treat non-melanoma skin cancer increased by 14%, to reach 950,000 visits each year.» 
  25. «Incidence of malignant melanoma in Auckland, New Zealand: The highest rates in the world»։ World Journal of Surgery 23 (7): 732–5։ 1999։ PMID 10390596։ doi:10.1007/pl00012378։ Արխիվացված օրիգինալից-ից 3 December 2013-ին 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]