Ադենոիդէկտոմիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ադենոիդէկտոմիա
Gray994-adenoid.png
Տեսակectomy?
Ենթադասlymphatic ectomy?
Մասնագիտությունականջաքթակոկորդաբանություն
MeSHD000233
eMedicine872216

Ադենոիդէկտոմիա, ադենոիդի վիրահատական հեռացումը հետևյալ դեպքերում՝քթով շնչելու դժվարություն, քրոնիկական վարակներ կամ կրկնվող ականջի ցավեր։ Երեխաների մոտ ադենոիդների հեռացման արդյունավետությունը քթի կրկնվող ախտանշանները և/կամ քթի խցանումը բարելավելու համար լավ ուսումնասիրված չէ[1]։ Վիրահատությունն ավելի հազվադեպ է կատարվում մեծահասակների մոտ, որոնց մոտ ադենոիդը շատ ավելի փոքր է և ավելի քիչ ակտիվ, քան երեխաների մոտ։ Այն ամենից հաճախ կատարվում է ամբուլատոր հիմունքներով՝ ընդհանուր անզգայացման պայմաններում։ Հետվիրահատական ցավն ընդհանուր առմամբ նվազագույն է և նվազում է սառցե կամ սառը սննդի պատճառով։ Գործընթացը հաճախ զուգակցվում է տոնզիլեկտոմիայի հետ (այս համակցությունը սովորաբար կոչվում է ադենոտոնզիլեկտոմիա ), որի վերականգնման ժամանակը տևում է 10–14 օր, երբեմն ավելի երկար՝ հիմնականում կախված տարիքից։

Ադենոիդեկտոմիան սովորաբար չի կատարվում մինչև մեկ տարեկան հասակը, քանի որ ադենոիդը դեր ունի իմուն համակարգի զարգացման գործում, սակայն ազդեցությունը այս տարիքից հետո աստիճանաբար նվազում է։

Բժշկական կիրառում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադենոիդեկտոմիայի ցուցումները դեռևս հակասական են[2][3][4] : Ամենահաճախ կատարվում է քնի օբստրուկտիվ ապնոեի դեպքում, որը սովորաբար զուգորդվում է տոնզիլեկտոմիայի հետ[5]։ Խորհուրդ է տրվում ադենոիդէկտոմիայի միջին ականջի կրկվող բորբոքման դեպքում երեխաների մոտ, որոնք նախկինում բուժվել են տիմպանոստոմիայի խողովակներով [6]։ Վերջապես, ադենոիդէկտոմիայի արդյունավետությունը վերին շնչուղիների կրկնվող վարակներով, սովորական մրսածությամբ, միջին օտիտով և քթով շնչառության միջին ծանրության խանգարմամբ երեխաների մոտ կասկածի տակ է դրվել, որոշ ուսումնասիրությունների արդյունքում, որը ավելի լավ չէ, քան զգոն սպասելը։

Հաճախականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1971 թվականին ավելի քան մեկ միլիոն ամերիկացիների կատարվեց տոնզիլեկտոմիա և/կամ ադենոիդէկտոմիա, որոնցից 50000-ը միայն ադենոիդէկտոմիա [7]։ Մինչև 1996 թվականը մոտավորապես կես միլիոն երեխա ենթարկվել է ադենոիդների և/կամ նշագեղձերի վիրահատության՝ ինչպես ամբուլատոր, այնպես էլ ստացիոնար պայմաններում։ Սա ներառում էր մոտավորապես 60,000 տոնզիլեկտոմիա, 250,000 համակցված տոնզիլեկտոմիա և ադենոիդեկտոմիա և 125,000 ադենոիդեկտոմիա։ Մինչև 2006 թվականը ընդհանուր թիվը հասել էր ավելի քան 700,000-ի, սակայն, երբ ճշգրտվում էր բնակչության փոփոխություններին համապատասխան, տոնզիլեկտոմիայի քանակը իջել է 0,62-ից ՝հազար երեխայի հաշվով մինչև 0,53՝ հազար երեխայի հաշվով։ Նշվել է համակցված տոնզիլեկտոմիայի և ադենոիդէկտոմիայի ավելի մեծ նվազում՝ հազարից 2,20-ից մինչև 1,46։ Քրոնիկ ինֆեկցիաների պատճառով ադենոիդէկտոմիայի քանակների էական փոփոխություն չի եղել [8]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադենոիդեկտոմիան առաջին անգամ իրականացվել է քթային խոռոչի միջով անցնող օղակաձև պինցետի միջոցով Ուիլյամ Մեյերի կողմից 1867 թվականին[9]::

1900-ականների սկզբին ադենոիդէկտոմիան սկսեց կանոնավոր կերպով զուգակցվել տոնզիլեկտոմիայի հետ։ Սկզբում վիրահատություններն իրականացվում էին քիթ-կոկորդ-ականջաբանների, ընդհանուր վիրաբույժների և ընդհանուր պրակտիկանտների կողմից, սակայն վերջին 30 տարիների ընթացքում գրեթե բացառապես օտոլարինգոլոգներն էին իրականացնում։

Այնուհետև ադենոիդէկտոմիան իրականացվել է որպես նյարդային անորեքսիայի, մտավոր հետամնացության և էնուրեզի բուժում կամ «լավ առողջություն» խթանելու համար։ Ներկայիս չափանիշներով այս ցուցումները տարօրինակ են թվում, բայց բացատրվում է այն վարկածով, որ երեխաները կարող էին չզարգանալ, եթե նրանք ունենային քրոնիկական կոկորդի ցավ կամ ծանր օբստրուկտիվ քնի ապնոե։ Նաև միջին ականջի քրոնիկ բորբոքման պատճառով վատ լսող երեխաները կարող էին ունենալ խոսքի ուշացում, որը հնարավոր էր շփոթել մտավոր հետամնացության հետ։ Ադենոիդեկտոմիան կարող էր օգնել լուծել ականջի հետ կապված խնդիրները, խոսքի հետաձգումը և, հետևաբար, ցածր ինտելեկտի ընկալումը։

Էնուրեզի, օբստրուկտիվ ապնոեի և ադենոիդէկտոմիայի օգուտի միջև կապը բարդ է և հակասական։ Մի կողմից, էնուրեզի հաճախականությունը նվազում է, երբ երեխաները մեծանում են։ Մյուս կողմից, ադենոիդի չափը, և կրկին ենթադրաբար, ցանկացած խոչընդոտ, որը նրանք կարող են առաջացնել, նույնպես նվազում է տարիքի հետ։ Այս երկու գործոնները դժվարացնում են ադենոիդէկտոմիայի օգուտները տարբերել տարիքային ինքնաբուխ բարելավումից։ Ավելին, բժշկական գրականության այն ուսումնասիրությունների մեծ մասը, որոնք, ըստ երևույթին, ցույց են տալիս ադենոիդէկտոմիայի օգուտը, եղել են դեպքերի հաշվետվություններ կամ դեպքերի շարք։ Նման ուսումնասիրությունները հակված են ոչ միտումնավոր կողմնակալության։ Վեց հազար երեխաների շրջանում վերջերս կատարած հետազոտությունը ցույց չի տվել կապ էնուրեզի և քնի օբստրուկտիվ ապնոեի ծանրության աճի հետ կապված[10]։

Ադենոիդէկտոմիայի հաճախականության անկումը սկսվեց 1930-ական թվականներին, քանի որ դրա արդյունավետությունը դարձավ հակասական։ Վիրահատություն պահանջող տոնզիլիտը և ադենոիդիտը ավելի հազվադեպ են դարձել հակամանրէային նյութերի զարգացման և վերին շնչուղիների վարակների նվազման հետ կապված, ավելի մեծ դպրոցական տարիքի երեխաների շրջանում։ Բացի այդ, մի քանի ուսումնասիրություններ ցույց են տվել, որ ադենոիդէկտոմիան և տոնզիլեկտոմիան անարդյունավետ են եղել այն ժամանակ օգտագործվող ցուցումների համար, ինչպես նաև կային ադենոիդեկտոմիայից հետո պոլիոմիելիտի զարգացման ռիսկի բարձրացման մասին ենթադրություններ, որը հետագայում հերքվել է[11]:Հեռանկարային կլինիկական փորձարկումները, որոնք իրականացվել են վերջին 2 տասնամյակների ընթացքում, վերասահմանել են տոնզիլեկտոմիայի և ադենոիդէկտոմիայի, միայն տոնզիլեկտոմիայի և միայն ադենոիդէկտոմիայի համապատասխան ցուցումները։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. van den Aardweg Maaike Ta, Schilder Anne Gm, Herkert Ellen, Boonacker Chantal Wb, Rovers Maroeska M. (2010-01-20)։ «Adenoidectomy for recurrent or chronic nasal symptoms in children»։ The Cochrane Database of Systematic Reviews (1): CD008282։ ISSN 1469-493X։ PMC 7105907 ։ PMID 20091663։ doi:10.1002/14651858.CD008282 
  2. Witt R. L. (June 1989)։ «The tonsil and adenoid controversy»։ Delaware Medical Journal 61 (6): 289–294։ ISSN 0011-7781։ PMID 2666179 
  3. McClay John E (2017-06-20)։ «Adenoidectomy: Background, History of the Procedure, Epidemiology»։ Medscape 
  4. Bluestone C. D., Gates G. A., Paradise J. L., Stool S. E. (November 1988)։ «Controversy over tubes and adenoidectomy»։ The Pediatric Infectious Disease Journal 7 (11 Suppl): S146–149։ ISSN 0891-3668։ PMID 3064039։ doi:10.1097/00006454-198811001-00005 
  5. «The effectiveness of tonsillectomy and adenoidectomy in the treatment of pediatric obstructive sleep apnea/hypopnea syndrome: a meta-analysis»։ Otolaryngol Head Neck Surg 134 (6): 979–84։ June 2006։ PMID 16730542։ doi:10.1016/j.otohns.2006.02.033 
  6. «Efficacy of adenoidectomy for recurrent otitis media in children previously treated with tympanostomy-tube placement. Results of parallel randomized and nonrandomized trials»։ JAMA 263 (15): 2066–73։ April 1990։ PMID 2181158։ doi:10.1001/jama.1990.03440150074029 
  7. «Frequency»։ Վերցված է 2010-04-06 
  8. «Changes and consistencies in the epidemiology of pediatric adenotonsillar surgery, 1996–2006»։ Otolaryngol Head Neck Surg 143 (5): 680–4։ November 2010։ PMID 20974339։ doi:10.1016/j.otohns.2010.06.918 
  9. «Tonsillitis, Tonsillectomy, and Adenoidectomy»։ Արխիվացված է օրիգինալից 2010-04-20-ին։ Վերցված է 2010-04-06 
  10. «Nocturnal enuresis in children: prevalence, correlates, and relationship with obstructive sleep apnea»։ J. Pediatr. 159 (2): 238–42.e1։ August 2011։ PMID 21397910։ doi:10.1016/j.jpeds.2011.01.036 
  11. Miller AH (July 1952)։ «Incidence of poliomyelitis; the effect of tonsillectomy and other operations on the nose and throat»։ Calif Med 77 (1): 19–21։ PMC 1521652։ PMID 12978882