Միալգիա
Միալգիա | |
---|---|
![]() | |
Տեսակ | ֆիզիոլոգիական վիճակ |
Բժշկական մասնագիտություն | ռևմատոլոգիա, Սպորտային բժշկագիտություն, վնասվածքաբանություն և նյարդաբանություն |
ՀՄԴ-9 | 729.1 |
ՀՄԴ-10 | M79.1 |
Myalgia Վիքիպահեստում |
Միալգիա (myalgia; հունարեն՝ mys, myos մկան и հունարեն՝ algos ցավ), ախտանիշ՝ արտահայտված մկանների ցավով(կոնկրետ մկանային խմբերում կամ համատարած)։ Կարող է լինել մի շարք գործոնների ազդեցության հետևանք․ բջջաթաղանթի թափանցելիության խանգարում, բորբոքային պրոցես։ Հաճախ ուղեկցվում է թուլությամբ, այտուցներով։ Կախված առաջացման պատճառից, ցավը կարող է տարբեր լինել (հաճախ՝ ճնշող, սեղմող)։ Հաճախ միալգիային դասում են նաև միոզիտի որոշ տեսակներ ( տրիխինելոզի, ցիստիցերկոզի, տոքսոպլազմոզի հետևանքով առաջացած)[1]։
Միալգիայի առաջացման հիմնական պատճառները նշված են ստորև․
- նեյրոգեն միոպաթիաներ,
- չափից դուրս կատարված ֆիզիկական լարվածություն (հատկապես չմարզված մկանային խմբերում),
- տրավմա, կապանների ձգում,
- սիրտ-անոթային հիվանդություններ,
- թունավոր նյութերի ազդեցություն (այդ թվում դեղորայք),
- մկանային հյուսվածքի առաջնային բորբոքային հիվանդություններ (իդիոպաթիկ բորբոքային միոպաթիաներ),
- ինֆեկցիոն միոզիտներ,
- նյութափոխանակության բնածին խանգարումներ,
- էնդոկրին հիվանդություններ,
- էլեկտրոլիտային փոխանակության խանգարումներ[2][3]։
Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]
Միալգիա հարուցող հիվանդության պատճառը պարզելուց հետո միալգիան բուժվում է հիմնական հիվանդությունը բուժելուց հետո։ Մնացած դեպքերում կիրառվում են ցավազրկողներ (անալգետիկներ), թեթև մերսում, նովոկայինային էլեկտրոֆորեզ, ՈՒՄ ճառագայթում, նշանակվում են նաև ստերոիդ հորմոններ[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 «МИАЛГИЯ — Большая Медицинская Энциклопедия»։ бмэ.орг։ Վերցված է 2019-08-21
- ↑ Шостак Н. А. Миалгии: подходы к дифференциальной диагностике, лечение // «Современная ревматология», № 3, 2013. С. 21–23.
- ↑ Ранджан Р. Миалгия // Пер. с англ. Н. Д. Фирсовой (2018)