Ռաբդոմիոլիզ
Ռաբդոմիոլիզ | |
---|---|
Տեսակ | հիվանդություն |
Բժշկական մասնագիտություն | անհետաձգելի բժշկություն |
ՀՄԴ-9 | 728.88 |
ՀՄԴ-10 | M62.8, T79.5 և T79.6 |
Rhabdomyolysis Վիքիպահեստում |
Ռաբդոմիոլիզ, համախտանիշ, որը ներկայացնում է միոպաթիայի ծայրահեղ աստիճան և բնութագրվում է մկանային հյուսվածքի բջիջների վնասմամբ, կրեատինկինազայի և միոգլոբինի մակարդակի կտրուկ ավելացմամբ միոգլոբուրինուրիայով, սուր երիկամային անբավարարության զարգացմամբ։
Ռաբդոմիոլիզը կարող է առաջանալ երկարատև ծանր ֆիզիկական աշխատանքի հետևանքով, այդ թվում նաև գերտաքացման[1]։
Գերիշխող տարիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Վնասվածքը և վարակները, ինչպես նաև այլ պատճառներ կարող են պատճառ դառնալ ռաբդոմիոլիզի։ Հիվանդությունը կախված է նաև կմախքային մկանների սուր նեկրոզի պատճառագիտություններից, ավելի երիտասարդ տարիքում կմախքային մկանների սուր նեկրոզի պատճառը հիմնականում ժառանգականության խանգարումներն են։ Հիվանդությունը հանդիսանում է տեղային վնասվածության ( օրինակ՝ մկանների վնասվածք, մկանների այտուց, սեղմվածություն ), ինչպես նաև համակարգային ազդեցությունների արդյունք, ի պատասխան կենսաքիմիական թույների և կենսակտիվ նյութերի, բժշկական դեղորայքի, ինչպես նաև թերթթվածնաքաղցի ( հիպօքսիա )։
Պատճառագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Երկատև սեղման համախտանիշ
- Նյութափոխանակության ժառանգական խանգարումներ
- Էլեկտրոլիտային փոխանակության խանգարումներ (հիպոկալեմիա, հիպոֆոսֆատեմիա )
- Միոպաթիա
- Պոլիմիոզիտ, դերմատոմիոզիտ
- Չարորակ հիպերթերմիա
- Չարորակ համախտանիշ որոշ դեղորայք ընդունելուց հետո (անզգայացնողներ, ֆենոթիազին, MAO արգելակիչներ )
- Մկանային ծանրաբեռնվածություն (ֆիզիկական, երկրորդային սպաստիկ կամ տաք հատվածից )
- Վնասվածքներ
- Զարկերակների խցանման հետևանքով առաջացած իշեմիա և սիրտ-անոթային անբավարարություն
- Այրվածքներ
- Մկանների երկարատև ճնշում
- Մկանների կրկնակի վնասվածքներ
- Էպիլեպտիկ կարգավիճակ
- Վարակային հիվանդություններ
- Վիրուսներ ( Գրիպ A, Էպշտեյն-Բարր վիրուս, ջրծաղիկ )
- Բակտերիաներ
- Մկանների թունային վնասումներ
- Ալկոհոլ
- Օձի թույն և որոշ հազարոտնուկներ ( խայթելու արդյունքում )
- Ածխածնի միօքսիդ ( շմոլ գազ )
- Կոկաին, հերոին, ամֆոտամին
- Դեղորայքից գերդոզավորում
- Չարորակ նորագոյացություններ ( սուր նեկրոտիկ միոպաթիկ ուռուցքներ )
- Շաքարային դիաբետ
Ախտաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մկանների նեկրոզ ( քայքայում )
- Միոգլոբինով երիկամների ախտահարում, որի պատկերը հիշեցնում է այլ պատճառագիտության սուր գլանիկային նեկրոզի
Կլինիկական պատկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Կլինիկական պատկերը կախված է ռաբդոմիոլիզի ծանրության աստիճանից։ Թեթև ծանրության դեպքում մկաններում փոփոխություններ չեն հայտնաբերվում, բայց ամեն դեպքում հիվանդությունը հնարավոր է ախտորոշել արյան հետազոտությամբ։ Ավելի ծանր ախտաբանության ժամանակ հնարավոր է նկատել ցավ մկաններում, թուլություն և մկանների այտուցվածություն[2]։ Եթե այտուցվածությունը արագ է զարգանում ( օրինակ երկարատև ճնշման համախտանիշի դեպքում ) հեղուկը արյունից անցնում է մկանային բջիջներ և հանգեցնում է շրջանառվող արյան ծավալի նվազեցման և շոկի։ Մկանների քայքայման արդյունքները ներթափանցում են արյուն և հանգեցնում են էլեկտրոլիտային խանգարումների առաջացման, որը պատճառ է դառնում սրտխառնոցի, փսխումների, անհանգստության, կոմայի և սրտի ռիթմի խանգարումների։ Մեզը կարող է լինել մուգ (թեյի գույն), որը պայմանավորված է միոգլոբինի առկայությամբ։ Երիկամների ախտահարման դեպքում նվազում կամ բացակայում է միզագոյացումը, սովորաբար մկանների վնասումից 12-24 ժամ հետո[3][4]։
Երիկամային անբավարարության նշաններն ու ախտանիշները նույն են ինչ այլ ծագման սուր երիկամային անբավարարության նշանները։
Տարբերակիչ ախտորոշում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հիվանդություններ, որոնք հարուցում են նեկրոտիկ գլանիկային փոփոխություններ երիկամներում
- Հեմոգլոբինային գունակներով երիկամների վնասումներ։
Կարևոր է տարբերակել մեզի կարմիր գունավորման պատճառները։ Մեզի գունավորման հավանական պատճառներն են
- Միգլոբինուրիան։ Ռաբդումիոլիզ
- Հեմոգլոբինուրիան՝ հեմոլիզ ( մեխանիկական վնասումներ, իմունաբանական վնասումներ, միկրոանգիոպաթիա, էրիթրոցիտների թաղանթային դեֆեկտներ )
- Հեմատուրիա ( արյունամիզություն )՝ երիկամային ախտահարումներ, պոստռենալ պաթոլոգիաներ
- Արտաքին գործոններ՝ սննդում կարմիր բազկի օգտագործում, դեղորայքային պատրաստուկներ – (վիտամին B12, ռիֆամպիցին, ֆենոլֆտազեին, ֆենիթոին ), մետաբոլիտներ (բիլիռուբին, պորֆիրին )։
Լաբորատոր հետազոտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արյան մեջ մկանային ֆերմենտների բարձրացում (կրեատին ֆոսֆոկինազա, ալդոլազա, լակտատ դեհիդրոգենազա )
- Մկանների վնասման հետևանքով կալիումի և ֆոսֆորի քանակների բարձրացում։
- Հիպոկալցեմիա օլիգուրիայի ժամանակ, երբեմն հիպերկալցեմիա սուր նեկրոզի վերականգնման փուլում։
- Մեզի հետազոտություն- դրական արդյունք մեզի հետազոտության ժամանակ առանց էրիթրոցիտների նստվածքի
- Հնարավոր է նկատել բարձր հիպերուրիկեմիա, որը ունակ է հարուցել սուր միզային նեֆրոպաթիա։
- Օլիգուրիայի ժամանակ հնարավոր է հայտնաբերել վիտամին D-ի նվազում
- Երբեմն հանդիպում է երիկամի դիսֆունկցիայի հետադարձ։
Հատուկ հետազոտություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հիպոկալցեմիան օլիգուրիայի ժամանակ ծառայում է օգտակար հետազոտական նշան, բայց չի տալիս հնարավորություն դնել կմախքային մկանների սուր նեկրոզ ախտորոշումը։
- Բարձր հիպերկալրմիան, հիպերֆոսֆատեմիան և հիպերուրիկեմիան- ծանրակշիռ փաստարկներ են կմախքային մկանների սուր նեկրոզի։
Բուժում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պարտադիր հոսպիտալացում
- Խախտումներ հարուցող կմախքային մկանների նեկրոզի ժամանակ, երբեմն ցուցված է վիրաբուժական միջամտություն
- Ծանր երիկամային անբավարարության ժամանակ անհրաժեշտ է դիալիզ
- Հիպոկալցեմիայի բուժում
Ֆիզիկական ակտիվություն- ֆիզիկական ծանրաբեռնվածությունը կարող է բերել կմախքային մկանների սուր նեկրոզի, հատկապես մետաբոլիկ միոպաթիայով մարդկանց մոտ։
Դիետա- Սուր երիկամային անբավարարության ժամանակ պարտադիր է սննդում սահմանափակել սպիտակուցներ (որպեսզի իջնի ազոտի մակարդակը արյունում ) և կալիում պարունակող մթերքները։
Դեղորայքային բուժում
[խմբագրել | խմբագրել կոդը]Կմախքային մկանների սուր նեկրոզի դեպքում երիկամային անբավարարության զարգացումը կանխելու համար ցուցված է մեզի արտազատումը բարձրացնել մինչև 150 մլ / ժամ ( 3 մլ /կգ )
- Մանիտոլ 12.5-25գ ն/ե
- Նատրիումի հիդրոկարբոնատի ներարկում (մինչև մեզի pH 7.0-7.5) միոգլոբինային վնասումը նվազեցնելու համար։
Ծանր հիպերկալեմիայի դեպքում նայել հիպերկալեմիա։
Դիտարկում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հիվանդությունը կարող է սկսել ինքնաբուխ
- Որոշ դեպքերում հիվանդությունը չի կրկնվում և բուժումից հետո հետագա բուժման կարիք չունի։
Կանխարգելում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Որոշակի էթիոլոգիական գործոնների ազդեցության կանխարգելում նախքան կմախքային մկանների նեկրոզի զարգացումը
- Նյութափոխանակային խանգարումների ( հիպոկալեմիա ) և դեղորայքների զուգակցման կանխարգելում, որոնք կարող են հանգեցնել ԿՄՆ-ի։
Կանխատեսում
[խմբագրել | խմբագրել կոդը]Անբարենպաստ է, մահը հաճախ է տեղի ունենում հիպերկալեմիայի պատճառով կամ երիկամային անբավարարության պատճառով։ Ելքը բարելավվում է դիալիզի անցկացման և փոխարինող թերապիայի դեպքում։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Bosch X, Poch E, Grau JM. «Rhabdomyolysis and acute kidney injury.» N Engl J Med. 2009 Jul 2;361(1):62-72. PMID 1957128 (անգլ.)
- Ron D, Taitelman U, Michaelson M, Bar-Joseph G, Bursztein S, Better OS. «Prevention of acute renal failure in traumatic rhabdomyolysis.» Arch Intern Med. 1984 Feb;144(2):277-80.PMID 6696564 (անգլ.)
- Davidov T, Hong JJ, Malcynski JT. «Novel use of acetazolamide in the treatment of rhabdomyolysis-induced myoglobinuric renal failure.» J Trauma. 2006 Jul;61(1):213-5. PMID 16832275 (անգլ.)
- Huerta-Alardín AL, Varon J, Marik PE: Bench-to-bedside review: Rhabdomyolysis — an overview for clinicians. Crit Care. 2005 Apr;9(2):158-69. PMID 15774072 (անգլ.)
- РАБДОМИОЛИЗ И СИНДРОМ ПОЗИЦИОННОЙ ИШЕМИИ -Заугольников В. С., Теплова Н. Н. — Вятский медицинский вестник — 2007.-N 2.-С.71-73. Արխիվացված 2016-03-04 Wayback Machine
- Рабдомиолиз — Л. Л. МИРОНОВ, БелМАПО, г. Минск, Республика Беларусь — Журнал «Медицина неотложных состояний» № 6(7) 2006 / Лекция
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Рабдомиолиз Արխիվացված 2010-12-22 Wayback Machine // Первый Московский Государственный Медицинский Университет им. Сеченова
- Rhabdomyolysis, J Am Soc Nephrol 11:1553-1561, 2000
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Бренда Джеклич; Джон Уильямс; Кристин Мусолин; Айто Кока; Юнг-Хюн Ким; Нина Тёрнер и др 4.2.2. Отмирание тканей мышц (острый некроз, рабдомиолиз). // NIOSH criteria for a recommended standard: occupational exposure to heat and hot environments / John Howard, MD. — 3 ed. — Cincinnati, Ohio: U.S. Department of Health and Human Services, Centers for Disease Control and Prevention, National Institute for Occupational Safety and Health, 2016. — 192 p. — (DHHS (NIOSH) Publication No. 2016-106). Есть перевод: PDF Wiki
- ↑ Bosch X., Poch E., Grau J.M. Rhabdomyolysis and acute kidney injury(անգլ.) // The New England Journal of Medicine. — 2009. — Т. 361. — № 1. — С. 62—72. — — PMID 19571284.
- ↑ Huerta-Alardín A.L., Varon J., Marik P.E. Bench-to-bedside review: rhabdomyolysis – an overview for clinicians(անգլ.) // Critical Care : journal. — 2005. — Т. 9. — № 2. — С. 158—169. — — PMID 15774072. Архивировано из первоисточника 12 փետրվարի 2008.
- ↑ Sauret J.M., Marinides G., Wang G.K. Rhabdomyolysis(անգլ.) // American Family Physician[en]. — 2002. — Т. 65. — № 5. — С. 907—912. — PMID 11898964.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռաբդոմիոլիզ» հոդվածին։ |
|